Տեխնիկական աջակցություն
Լույս է տեսել
Հետադարձ կապ

Մեր մասին

1997 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ  «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականների հրատարակումն իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ի կատարումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի`  2002 թվականի հունիսից «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի‚ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչուր ամսվա 1-ին և 15-ին, եռամսյակը մեկ`«Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուն»: Հրատարակվում է նաև «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը», իսկ իրավական ակտում բազմաթիվ փոփոխությունների կամ լրացումների դեպքում`  կատարվում է պաշտոնական վերահրատարակություն:

Ըստ անհրաժեշտության հրատարակվում են տեղեկագրերի  արտահերթ համարներ:

Տեղեկագրերը վաղուց դարձել են օրենսդիր, գործադիր մարմինների, դատական համակարգի և հանրության սեփականությունը: «Պաշտոնական տեղեկագիր» վերտառությամբ հրատարակված բոլոր օրենսգրքերը բարձր վստահություն են ձեռք բերել սպառողների միջավայրում: Ընկերությունը շնորհակալ է իր սպառողին և ընթերցողին, որոնց դիտողությունների, առաջարկությունների հաշվառումով այսօր այն գործում է իբրև մասնագիտացված կառույց:

Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2005 թվականից գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS) www.arlis.am, www.laws.am, www.legislation.am), որի իրավական ակտերի բազայի համալրման և սպասարկման աշխատանքները դարձյալ իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությունը:

Համակարգից օգտվողներն ունեն որոնման լայն հնարավորություն: Տեղեկությունը մատուցվում է մատչելի` առանց որևէ սահմանափակման` պատճենահանելու և տպելու հնարավորությամբ:

Կայքի օրենսդրական բազան ամեն շաբաթ` յուրաքանչյուր տեղեկագրի հրատարակությունից հետո, թարմացվում է` օգտվողին հնարավորություն ընձեռելով հետևել իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալ իրավական ակտերի վերջնական տարբերակը:

Իրավական ակտերի էլեկտրոնային բազան թողարկվում է նաև DVD տարբերակով:

 

2003 թվականից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև օրենքների ռուսերեն թարգմանությունների հրապարակմանը:

«Արլիս» կայքում դրված են  ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների  ռուսերեն բոլոր այն թարգմանությունները, որոնք պաշտոնապես ուղարկվել են  հրատարակության:

Օրենքների ռուսերենով ներկայացնելը պայմանավորված է նաև 1994թ. կնքված «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրով, որի 2-րդ հոդվածով` «Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին տրամադրել իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը»: Համաձայնագրի Թեմատիկ ցանկում ընդգրկված են փոխանակման ենթակա ոլորտի ակտերը` պետական կարգի, քաղաքացիական իրավունքի, ամուսնության և ընտանիքի, քաղաքացիական դատավարության և այլ ոլորտների օրենսդրության ներառումով:

Ներկայացված բոլոր ակտերի պաշտոնական սկզբնաղբյուրը «ՀՀ պաշտոնական տեղեկագիրն» է:

Հարգելի գործընկեր

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունն սկսել է պաշտոնական տեղեկագրերի 2011 թվականի բաժանորդագրությունը:

Պաշտոնական տեղեկագրերը իրավական դաշտում միակ պաշտոնական սկզբնաղբյուրն են, և իրավաքաղաքացիական, տնտեսական հարաբերության յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է հիմք ունենա պաշտոնական տեղեկագրերը:
       Տեղեկագրերի տարեկան բաժնեգինն արժի 186.000 (մեկ հարյուր ութսունվեց հազար) դրամ (շուրջ 102 տեղեկագիր):

«ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի:

Այն ներառում է.

·      Միջազգային պայմանագրերը

·      Հայաստանի Հանրապետության օրենքները

·      Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը

·      Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները

·      Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները

·      Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը

·      Արդարադատության խորհրդի որոշումները:

 

«ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին:

Այն ներառում է.

·      Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները

·      Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները

·      Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները

·      Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները

·      Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:

 

 

Տեղեկագրերը ունեն նաև էլեկտրոնային հրատարակություն: Տարեկան բաժնեգինն արժի 24.000 (քսանչորս հազար) դրամ: Հատավաճառության դեպքում մեկ սկավառակն արժի 2.000 (երկու հազար) դրամ:

Ձեռք բերելով պարբերաբար հրատարակվող տեղեկագրերը` Դուք մեծապես կտիրապետեք հանրապետության օրենսդրական դաշտին:

Ակտիվ համագործակցության դեպքում Ձեզ անվճար կտրվեն ընկերության կողմից հրատարակվող զանազան օրենսդրական փաթեթներ:

 

Բաժանորդագրության համար դիմել`

( 544441:

* Երևան 0010, Տիգրան Մեծի 4

  5-րդ սենյակ

 

Ուշադրություն`

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության կրպակը տեղափոխվել է «2750-ամյակի պուրակ» (ՀՀ Կենտրոնական բանկի դիմաց):