ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի նոյեմբերի 28-ին ընդունած «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 11 և 12 գլուխների «11» և «12» թվերը համապատասխանաբար փոխարինել «10» և «11» թվերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր», N 69 (872), 21 դեկտեմբերի 2011 թ., էջ 55, 56):

 

 

ՀՀ Ազգային ժողովի քարտուղարության

արձանագրային բաժին

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում, N 2 հավելվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «օրվա» բառը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «աշխատանքային օրվա» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր», N 60 (863), 9 նոյեմբերի 2011 թ., էջ 66, 68):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման 3-րդ կետում «530-Ն որոշման 1-ին կետը և դրանով հաստատվող հավելվածը» և «991-Ն որոշման 1-ին կետը և դրանով հաստատվող հավելվածը» բառերը փոխարինել «530-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և դրանով հաստատված N 1 հավելվածը» և «991-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և դրանով հաստատված N 1 հավելվածը» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր», N 70 (873)1, 23 դեկտեմբերի 2011 թ., էջ 514):

 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

արձանագրային բաժին