Համարը 
N 1223-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ. 1110
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.08.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՕՐԱԿԱՆ 24 ԺԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1223-Ն

 ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՕՐԱԿԱՆ 24 ԺԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա։


 

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 15
        Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման



Ց Ա Ն Կ

ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՕՐԱԿԱՆ 24 ԺԱՄ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

1. Հպակային ցանցի և քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, էլեկտրամոնտյորների, ավտոմատրիսի մեքենավարների և մեքենավարների օգնականների աշխատանքներ, 

2. Կապի հերթափոխային ճարտարագետների` բարձր և ցածր հաճախականության ընտրողական կապի, օպտիկամանրաթելային հեռախոսային կայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, հեռախոսակապի տեղեկատու հերթափոխային օպերատորների աշխատանքներ,

3. Գծանցի հերթապահների աշխատանքներ,

(3-րդ կետը փոփ.11.12.14 N 1378-Ն) 

4. Լոկոմոտիվային բրիգադներին սպասարկող հերթապահ բուժքույրերի աշխատանքներ,

5. Հանգստյան տան հերթապահների աշխատանքներ,

6. Պահակների աշխատանքներ,

7. Հերթապահ ռադիոէլեկտրամեխանիկների աշխատանքներ,

8. Ուղևորատար գնացքների ուղեկցորդների, մոնտյորների (էլեկտրիկների), մեխանիկների և բրիգադավարների, գնացքների պետերի աշխատանքներ,

9. Ջոկի հրամանատարների, ավագ հրաձիգների, հրաձիգների աշխատանքներ,

10. Երթակարգավարների աշխատանքներ,

11. Պատասխանատու հերթապահ օպերատորների աշխատանքներ,

12. Փոխանակող օպերատորների աշխատանքներ,

13. Գծային տեղամասի աշխատողների աշխատանքներ,

14. Հեռահաղորդակցման կայանների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,

15. Երևանի ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոնի, մարզային տարածաշրջանային արտադրամասերի հեռուստակայանների հերթափոխային անձնակազմի աշխատանքներ,

16. Ռադիոմոնիթորինգի վարչության ռադիոհսկման մասնագետների աշխատանքներ,

17. Էլեկտրաէներգետիկական համակարգի անցագրային բյուրոյի հերթապահների աշխատանքներ,

18. Գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգի կարգավորման և օպերատորական ծառայություններ,

19. Գազաճնշակայանների ագրեգատների կարգավորման և սպասարկման աշխատանքներ,

20. Գազի վթարային վերանորոգման ծառայություններ,

21. Կարգավարների աշխատանքներ,

22. Ենթակայանների հերթապահ անձնակազմի աշխատանքներ,

23. Պահպանության տեսուչների (պահակային ծառայության) աշխատանքներ,

24. ՀԷԿ-ի հերթափոխային աշխատանքներ,

25. Հիդրոագրեգատների հերթապահ մեքենավարների աշխատանքներ,

26. Հիդրոշինությունների շարժիչավարների աշխատանքներ,

27. Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,

28. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,

29. Պետական արգելոցների ուղեփակոցի տեսուչ-պահակների աշխատանքներ,

30. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

31. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի («Հայպետհիդրոմետ») օդերևութաբանական, ակտինոմետրիական (ճառագայթաչափական), օզոնաչափական դիտարկումներ իրականացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

32. Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ կազմող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

33. Հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

34. Հոգաբարձության (խնամակալության), բնակչության սոցիալական պաշտպանության, հանրակրթության ոլորտներում շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների մանկավարժական, բժշկական և սպասարկող անձնակազմերի աշխատանքներ, 

(34-րդ կետը խմբ.11.12.14 N 1378-Ն) 

35. Անասնապահի աշխատանք,

36. Հեռուստառադիոընկերությունների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,

(36-րդ կետը լրաց. 12.01.06 N 9-Ն)

37. Հնոցապանի աշխատանք:

(37-րդ կետը լրաց. 11.12.14 N 1378-Ն)

38. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի ծառայողների կողմից կատարվող աշխատանքներ,

(38-րդ կետը լրաց. 10.09.15 N 1025-Ն)

39. ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային կետի բաժանմունքի պետի, գլխավոր մաքսային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, մաքսային տեսուչի կողմից կատարվող աշխատանքներ,

(39-րդ կետը լրաց. 10.09.15 N 1025-Ն)

40. ՀՀ ֆինանսների նախարարության ստորաբաժանումների անցագրային կետերի հերթապահների աշխատանքներ:

(40-րդ կետը լրաց. 10.09.15 N 1025-Ն)

(հավելվածը լրաց. 12.01.06 N 9-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.12.14 N 1378-Ն, լրաց. 10.09.15 N 1025-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան