Համարը 
N 44
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Քաղվածք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.10.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

25. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամկետը

2016թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1 Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում

Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2016 թ. և շարունակական

 «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնի թորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում

Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2016թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան

 

 

Սևանա լճի ավազանի ինժիներաերկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2016թ. և շարունակական

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

 

 

«Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում

ՀՀ բնապահպանության նախարարություն

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք (համաձայնությամբ)

2016թ. և շարունակական

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներից հատկացված 10,000.0 հազ. դրամի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում

Լճի շրջակայքի շուրջ 93 հա անտառաշերտերի մաքրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2016 թ.և շարունակական

ՀՀ պետական բյուջե` 125,400.0 հազ.դրամ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություն ներ» ծրագրի շրջանակներում

2.2.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքների իրականացում

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման են թակատարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքնրի մաքրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձաժողով

2016թ.և շարունակական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.3

Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերական գնման ուղիների մշակում

Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2016թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջե` «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` 7,624.3 հազ դրամ և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.4

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետարան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2016թ. և շարունակական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.5

Ձկան պաշարների համալրում

Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

«Սևանի իշխան» ՓԲԸ (համաձայնու թյամբ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2016թ. և շարունակական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգ նման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում

2.6

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասի րություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2016թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների ծրագիր` 269,424.0 հազ.դրամ

2 .7

Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա

Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշ կում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2016թ. և շարունակական

Ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահ պանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագր ման արդյունքների

2..8

Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգ նման աշխատանքների ավարտում

Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումն ապահովող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

2016թ. և շարունակական

ՀՀ կառավարության համաֆինանսավորում,  Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր` 1,727,376.2 հազ.դրամ