Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.03/8(1188) Հոդ.63
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.01.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՐԺԵՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 41-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՐԺԵՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 41-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՐԺԵՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները, եթե վերամշակման գործողություններ են համարվում հատուցելի (վճարովի) կամ անհատույց (երաշխիքային) վերանորոգումը:

2. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածում (այսուհետ` օրենսգիրք) և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումն իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ` համաձայն օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին կետի:

4. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը (այսուհետ՝ փոխարինման թույլտվություն) մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 202-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության (այսուհետ՝ վերամշակման թույլտվություն) հետ միաժամանակ կամ վերամշակման թույլտվության տրամադրումից հետո վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձի փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի:

5. Մաքսային մարմինը փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ընդունում է որոշում, եթե՝

1) վերամշակման արդյունքների և համարժեք օտարերկրյա ապրանքների նկարագիրը, որակն ու տեխնիկական բնութագիրը (մակնիշը, մոդելը, ապրանքային նշանը, ծագման երկիրը) համընկնում են.

2) վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման հնարավորությունը նախատեսվում է Միության ապրանքների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագրով՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքի համար.

3) վերամշակման արդյունքները փոխարինվում են տրամադրված վերամշակման թույլտվության համաձայն` վերամշակման արդյունքի սկզբնական մատակարարի կամ նրա հանձնարարությամբ վերամշակման արդյունքի անմիջական արտադրողի կողմից:

6. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման անհրաժեշտության դեպքում, այդ թվում` երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքի), վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձը փոխարինման թույլտվություն ստանալու համար վերամշակման թույլտվություն տրամադրած (տրամադրող) մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների վերամշակման թույլտվությունը (Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված վերամշակման թույլտվության առկայության դեպքում) և փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը:

7. Եթե վերամշակման նպատակը երաշխիքային ժամկետում գործող անհատույց (երաշխիքային) վերանորոգումն է, ապա վերամշակման արդյունքների փոխարինումը թույլատրվում է հայտարարատուի` փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա այն դեպքում, եթե վերամշակման արդյունքի մատակարարը հաստատում է անսարք ապրանքի փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքով և տվյալ փոխարինումը նախատեսված է կողմերի միջև կնքված մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրով կամ մատակարարի կողմից տրամադրված երաշխիքով կամ կիրառելի օտարերկրյա իրավունքի համակցությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև կնքված պայմանագրի նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը: Ընդ որում, այդ ապրանքները մինչև «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ավարտը ձևակերպվում են «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով: Սույն կետում նշված դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքները ներմուծելիս «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում փոխարինման թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը և մատակարարի կողմից փոխարինումը հաստատող փաստաթուղթը:

9. Վերամշակման թույլտվություն տրամադրած մաքսային մարմինը, փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում` վերամշակման թույլտվության մեջ կատարելով համապատասխան լրացումներ` համաձայն վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգի:

10. Փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնելու կամ որպես վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրն օգտագործելու դեպքում մաքսային մարմինը փոխարինման թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունում է օրենքի 202-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

11. Փոխարինման թույլտվության և վերամշակման թույլտվության միաժամանակյա տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվության մեջ նշում է կատարում փոխարինման թույլտվության մասին:

12. Եթե որպես վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային մարմնի կողմից տրամադրվող փոխարինման թույլտվությունը տրամադրվում է առանձին փաստաթղթի տեսքով՝ համաձայն N 2 ձևի, որը կցվում է ապրանքների վերամշակման թույլտվությանը փոխարինող հայտարարագրին:

13. Սույն կարգի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ժամկետներում ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվության ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը: Ընդ որում, փոխարինման թույլտվություն չտրամադրելը չի կարող հիմք հանդիսանալ վերամշակման թույլտվության տրամադրման մերժման համար, եթե վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը տրամադրվում է վերամշակման թույլտվության հետ միաժամանակ:

14. Եթե վերամշակման գործողություն հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինված վերամշակման արդյունքը ձեռք է բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց փոխարինման գործողության իրականացումից և մաքսային մարմնի կողմից օրենքի 132-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դ Ի Մ ՈՒ Մ

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն ստանալու մասին

Դիմող

__________________________________________________________________________________

(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

__________________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

__________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն:

Կից ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

NN ը/կ

Վերամշակման արդյունքը

Համարժեք օտարերկրյա ապրանքները

 

Ապրանքի անվա-նումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանա-կությունը

Որակը

Ապրանքի նկարա-գիրը

Տեխնիկական բնութագրերը

Ապրանքի անվա-նումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի Քանա-կությունը Որակը

Ապրանքի նկարա-գիրը

Տեխնիկական բնութագրերը

Ներմուծման ժամանակա-հատվածը

Ապրանքի մակնիշը, մոդելը

Ապրանքային նշանը

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքի մակնիշը, մոդելը

Ապրանքային նշանը

Ապրանքի ծագման երկիրը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

1.

                                 

2.

                                 

Առդիր` _____ էջ:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Դիմող  _____________________

___________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման

 

Տրվում է _________________________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________

փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը (առկայության դեպքում)

NN
ը/կ

Վերամշակման արդյունքը

Համարժեք օտարերկրյա ապրանքները

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն
ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակու-թյունը

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ
ԱՏԳ ԱԱ-ի

Քանակու-թյունը

 

1.

2.

3.

4.

5.

6.

1.

           

2.

           

 Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

__________________________

 

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)