Համարը 
N 63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.03.01/5(548) Հոդ.58
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
01.02.2016
Ստորագրող մարմինը 
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
01.02.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ» ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10316062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 փետրվարի 2016 թ.
ք. Երևան

N 63-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ» ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների» դասակարգիչ (այսուհետ` «Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ») համաձայն հավելվածի:

 

Կ. Ճշմարիտյան

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2016 թվականի փետվարի 1-ի 
N 63-Ն հրամանի

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

ՀԴ-001-2016

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչը (այսուհետ` ՏԻՀԴ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերը` համապատասխան կոդերով:

2. Սույն դասակարգիչը նախատեսված է կոդավորելու Հայաստանի Հանրապետության տնտեսության ինստիտուցիոնալ միավորներն իրենց գործառնական նշանակությամբ` ըստ տնտեսության հատվածների և ենթահատվածների.

1) որպես միասնական տեղեկատվության միջոց տնտեսության հատվածների և ենթահատվածների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման, մշակման համար,

2) որպես ավտոմատացված համակարգերում և տվյալների հիմնապահեստներում տեղեկատվության միօրինակ կոդավորման, ինչպես նաև տվյալների ազգային և միջազգային մակարդակներում համադրելիության ապահովման միջոց:

3. Ստանդարտների հիման վրա մշակված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (խմբ. 2) և «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» հետ:

4. ԱՀՀ-2008 հանդիսանում է տնտեսական վիճակագրության այլ ոլորտների ստանդարտների հիմնաքար` նպաստելով վիճակագրական համակարգերի ինտեգրմանը և ազգային հաշիվների հետ համապատասխանեցմանը:

 

2. ԻՐԱՎԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐԸ

 

5. Դասակարգիչը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից, որի հիմքում ընկած է ԵՏՀ վիճակագրության դեպարտամենտի կողմից մշակված համանուն դասակարգիչը (հիմքը` «Եվրասիական տնտեսական միության» մասին 29.05.2014թ. համաձայնագրի (ք. Աստանա) 23 և 24 հոդվածների 11 և 12 կետեր, հավելված N 4):

6. ՀՀ ԱՎԾ ՏԻՀԴ-ում օգտագործվել են նաև ներքոհիշյալ փաստաթղթերում ներկայացված մեթոդաբանական դրույթները, հասկացություններն ու սահմանումները.

1) ԱՀՀ-2008, որը մշակվել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում,

2) ԱՊՀ երկրների տնտեսության հատվածների մոդելային վիճակագրական դասակարգիչ, որը մշակվել է ԱՊՀ միջկառավարական վիճակագրական հանձնաժողվի կողմից (2014թ.):

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

7. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն իր անունից ընդունակ է տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների հետ (ԱՀՀ-2008, 4.2 կետ):

8. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի և ավելի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ (ԱՀՀ-2008, 1.48 կետ):

9. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են: Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին (ԱՀՀ-2008, 4.23 կետ):

10. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր (ԱՀՀ-2008, 4.8 կետ):

11. Կազմակերպությունը իրավաբանական անձ է, որի ստեղծման հիմնական նպատակը շուկայական ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, ինչը դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) համար կարող է հանդիսանալ շահույթի կամ այլ ֆինանսական օգուտի ստացման աղբյուր: Այն գտնվում է բաժնետերերի կոլեկտիվ սեփականության ներքո, ովքեր ունեն տնօրենների, կորպորացիայի ընդհանուր կառավարման պատասխանատուների նշանակման լիազորություններ (ԱՀՀ-2008, 4.39):

12. Քվազիկորպորացիան չկորպորացված ձեռնարկություն է, որը կամ գտնվում է ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորի սեփականության ներքո, հաշիվների ամբողջական հաջորդականության կազմման համար տնօրինում է բավարար տեղեկատվության և գործում է որպես առանձին կորպորացիա, որի հարաբերությունները, փաստացի, իր սեփականատիրոջ հետ նույնն են, ինչը և բաժնետերերի հետ, կամ` պատկանում է ոչ ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորի, որը դիտարկվում է որպես ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավոր, քանզի այն տվյալ երկրի տնտեսական տարածքում երկարատև կամ անորոշ ժամանակահատվածում զբաղվում է նշանակալի արտադրական գործունեությամբ (ԱՀՀ-2008, 4.42):

13. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է (ԱՀՀ-2008, 4.94 կետ):

14. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային ֆոնդերի ծառայությունները (ԱՀՀ-2008, 4.98 կետ):

15. Կենտրոնական բանկը ազգային ֆինանսական հաստատություն է, որն իրականացնում է ֆինանսական համակարգի կարևորագույն ոլորտների կարգավորումն ու վերահսկումը (ԱՀՀ-2008, 4.104 կետ):

16. Ավանդներ ներգրավող կազմակերպություններ, բացի Կենտրոնական բանկից, որոնց հիմնական գործունեությունը ֆինանսական միջնորդությունն է: Այս նպատակով նրանք ներգրավում են պարտավորություններ, որոնք բաղկացած են ավանդներից կամ ավանդներին բնույթով մոտ ֆինանսական գործիքներից (ինչպես օրինակ` կարճաժամկետ ավանդային սերտիֆիկատներ): Ավանդ ներգրավող կազմակերպությունների պարտավորությունները, սովորաբար ընդգրկվում են լայն իմաստով փողի սահմանման մեջ (ԱՀՀ-2008, 4.105 կետ):

17. Այլ ֆինանսական միջնորդները, բացի ապահովագրական կազմակերպություններից և կենսաթոշակային ֆոնդերից, իրենց մեջ ներառում են այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ շուկայում ֆինանսական գործառնությունների իրականացման միջոցով` իրենց հաշվին ներգրավում են փողից և ավանդներից բնույթով տարբեր ֆինանսական պարտավորություններ և ձեռք են բերում ֆինանսական ակտիվներ: Ֆինանսական միջնորդության բնութագրական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հաշվեկշռի ակտիվներում ու պարտավորություններում արտացոլվող գործառնությունները իրականացվում են բաց շուկաներում (ԱՀՀ-2008, 4.109 կետ):

18. Օժանդակ ֆինանսական կազմակերպությունները ներառում են այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք հիմնականում զբաղված են ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների հետ կապված գործառնությունների իրականացմամբ կամ այդ գործառնությունների իրականացման համար ապահովում են կարգավորման համակարգ: Այստեղ չի ենթադրվում, որ օժանդակ կազմակերպությունը կդառնա գործառնության առարկա հանդիսացող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների սեփականատեր (ԱՀՀ-2008, 4.111 կետ):

19.Կապակցված ֆինանսական հաստատությունները և վարկ տրամադրող կազմակերպությունները ներառում են այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ, որտեղ ակտիվների ու պարտավորությունների հետ կապված գործառնությունների մեծ մասը չեն իրականացվում բաց ֆինանսական շուկաներում: Նրանք ներառում են միավորներ, որոնք իրականացնում են գործառնություններ միայն սահմանափակ միավորների խմբի շրջանակներում (օրինակ, դուստր ֆինանսական կազմակերպությունների հետ), կամ դուստր կազմակերպությունները, որոնք, պատկանում են միևնույն հոլդինգային կազմակերպությանը, կամ միավորներ, որոնք տրամադրում են վարկեր միայն մեկ հովանավորի վճարումների հիման վրա ձևավորված սեփական միջոցներից (ԱՀՀ-2008, 4.113 կետ):

20. Պետական կառավարման մարմինները (պետական միավորներ) քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ (ԱՀՀ-2008, 4.9 կետ):

21. Կենտրոնական կառավարման մարմինները ներառում են կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները, ինչպես նաև կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ները (ԱՀՀ-2008, 4.134 կետ):

22. Տարածքային կառավարման մարմինները այն ինստիտուցիոնալ միավորներն են, որոնք իրականացնում են կենտրոնական կառավարման մարմինների մակարդակից ցածր, սակայն տեղական կառավարման մարմինների մակարդակից բարձր կառավարման գործառույթներ: Նրանք իրենցից ներկայացնում են այնպիսի ինստիտուցիոնալ միավորներ, որոնց հարկաբյուջետային, օրենսդրական և գործադիր լիազորությունները տարածվում են երկրի հնարավոր վարչական բաժանման արդյունքում ձևավորված առանձին տարածաշրջանների վրա (ԱՀՀ-2008, 4.141 կետ):

23. Տեղական ինքնակառավարման մարմինները ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հարկաբյուջետային, օրենսդրական և գործադիր լիազորությունները տարածվում են քաղաքական և վարչական նպատակներով նույնականացվող ամենափոքր աշխարհագրական տարածքների վրա: Սակայն, որպեսզի դրանք դիտարկվեն որպես ինստիտուցիոնալ միավորներ, պետք է իրավունք ունենան լինել ակտիվների սեփականատերեր, ստանալ միջոցներ և իրենց անունից փոխառության ճանապարհով ստանձնել պարտավորություններ, ինչպես նաև ունենան այդ միջոցների օգտագործման համար որոշումների ընդունման որոշակի ազատություններ (ԱՀՀ-2008, 4.145 կետ):

24. Տնային տնտեսություններն անձանց խմբեր են, որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք) (ԱՀՀ-2008, 4.149 կետ):

25. Գործատուներն այն անձինք են, ովքեր աշխատում են ինքնուրույն կամ գործընկերոջ հետ, աշխատանքի համար վարձում են մեկ կամ մի քանի անձանց` որպես «Վարձու աշխատողներ» (ԱՀՀ-2008, 7.33 կետին համապատասխան):

26. Ինքնազբաղվածներն այն անձինք են, ովքեր աշխատում են ինքնուրույն կամ գործընկերոջ հետ և մշտական հիմունքներով ոչ մի աշխատող չեն վարձում (ԱՀՀ-2008, 7.33 կետին համապատասխան):

27. Վարձու աշխատողներն այն անձինք են, ովքեր ըստ պայմանավորվածության աշխատում են տվյալ երկրի ռեզիդենտ համարվող ինստիտուցիոնալ միավորի համար, և աշխատանքի դիմաց ստանում են վարձատրություն (ԱՀՀ-2008, 19.20 կետ):

28. Սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները այն անձինք են, որոնց համար եկամտի աղբյուր են հանդիսանում սեփականությունից ստացվող եկամուտները և տրանսֆերտները (ծերության թոշակ կամ թոշակի և նպաստի այլ տեսակներ) (ԱՀՀ-2008, 4.161-4.162, 24.38-24.39 կետեր):

 

4. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Դասակարգչի առարկան ինստիտուցիոնալ միավորներն են (9):

30. Ըստ ռեզիդենտության հատկանիշի (10) ինստիտուցիոնալ միավորները դասակարգվում են երկու բաժինների.

1) «Երկրի ներքին տնտեսություն»

2) «Արտաքին աշխարհ»:

31. ՏԻՀԴ կառուցված է դասակարգման հիերարխիկ և կոդավորման հաջորդական մեթոդների սկզբունքով:

32. Դասակարգչի աղյուսակային պատկերի սյունակ 1-ում նշված են ՏԻՀԴ կոդերը, իսկ 2-րդում` հատվածների անվանումները` ԱՀՀ-2008 դիրքերին համապատասխան:

33. Դասակարգչի խմբավորումների նույնականացման համար օգտագործվում է մեկից հինգ փոփոխական երկարությամբ հնգանիշ թվային կոդեր:

34. Դասակարգիչն ունի հետևյալ կառուցվածքը.

Դասակարգչի խմբավորումները

Կոդի կառուցվածքը

բաժին

X

հատված

XX

ենթահատված

XXX

խումբ

XXXX

ենթախումբ

XXXXX

35. Դասակարգչի կառուցման օրինակ.

Բաժին 1

Ներքին տնտեսություն

Հատված 1.2

Ֆինանսական կազմակերպություններ

Ենթահատված 1.2.2

Ավանդներ ներգրավող կազմակերպություններ, բացի կենտրոնական բանկից

Խումբ 1.2.2.1

Ավանդներ ներգրավող պետական կազմակերպություններ

Ենթախումբ 1.2.2.1.1

Ավանդներ ներգրավող պետական կազմակերպություններ - ՈԱԿ:

5. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

 

36. ՀՀ ԱՎԾ ՏԻՀԴ-ի հասանելիությունն ապահովվում է ՀՀ ԱՎԾ բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի կողմից` ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի միջոցով:

 

5. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

37. Դասակարգչի վերջնական տարբերակի ներդրումն իրականացվում է ՀՀ ԱՎԾ կողմից:

38. ՀՀ ԱՎԾ ՏԻՀԴ-ի վերջնական տարբերակի փոփոխման և (կամ) ուժը կորցրած ճանաչելու հիմքը ԱՀՀ-2008 միջազգային ձեռնարկում իրականացվող համապատասխան փոփոխություններն են:

 

ԳԼՈՒԽ 2. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ 1. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

 

39. Ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորները, որոնք միասին կազմում են երկրի տնտեսությունը, խմբավորվում են հինգ` միմյանց բացառող ինստիտուցիոնալ հատվածներում (11).

1) ոչ ֆինանսական կազմակերպությունների հատված

2) ֆինանսական կազմակերպությունների հատված

3) պետական կառավարման մարմինների հատված

4) տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների հատված

5) տնային տնտեսությունների հատված (ԱՀՀ-2008, 4.23-4.24 կետեր):

40. Ինստիտուցիոնալ միավորների խմբավորումը ըստ հատվածների իրականացվում է վերջիններիս տնտեսական գործունեության բնութագրին համապատասխան:

41. ԱՀՀ-ում արտացոլվում են տնտեսական գործունեության երեք հիմնական տեսակներ.

1) ապրանքների ու ծառայությունների արտադրություն,

2) սպառում` ուղղված մարդու ցանկությունների ու պահանջմունքների բավարարմանը,

3) կուտակում` կապիտալի տարբեր ձևերում:

42. Կազմակերպությունները (13) զբաղված են կամ արտադրությամբ, կամ կուտակմամբ (թե մեկով, թե մյուսով), բայց ոչ վերջնական սպառմամբ: Պետական կառավարման մարմինները (22) հիմնականում զբաղված են արտադրությամբ (սակայն ի տարբերություն կազմակերպությունների` այլ տիպի արտադրությամբ), կուտակմամբ և բնակչության (և ընդհանրապես հանրության) անունից վերջնական սպառման իրականացմամբ: Բոլոր տնային տնտեսությունները (26) իրականացնում են սպառում, ինչպես նաև կարող են զբաղվել արտադրությամբ և կուտակմամբ: ՈԱԿ-ները (12) իրենց բնույթով բազմազան են. դրանց մի մասի վարքագիծը նման է կազմակերպությունների վարքագծին, որոշները գործնականում հանդիսանում են պետական կառավարման մարմինների մաս, մյուսները զբաղվում են պետական կառավարման մարմինների գործունեության տեսակին նմանեցվող գործունեությամբ, սակայն գործում են վերջիններիցս անկախ (ԱՀՀ-2008, 4.17 կետ):

43. Ըստ վերահսկողության չափանիշների տնտեսության հինգ ինստիտուցիոնալ հատվածներից յուրաքանչյուրը կարելի է բաժանել հետևյալ ենթահատվածների.

1) կառավարության կողմից վերահսկվող պետական կազմակերպություններ,

2) արտերկրից վերահսկվող օտարերկրյա վերահսկողությամբ կազմակերպություններ,

3) ազգային մասնավոր կազմակերպություններ (ԱՀՀ-2008, 4.33-4.36 կետեր):

44. Տնտեսության հատվածները ենթահատվածների բաժանելու ընդհանուր մոտեցումը կայանում է կառավարության կողմից (պետական կազմակերպություններ) և արտերկրից վերահսկվող ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների նույնականացման մեջ: Մնացած կազմակերպությունները համարվում են ազգային մասնավոր կազմակերպություններ (ԱՀՀ-2008, 4.34 կետ):

45. Կազմակերպությունը համարվում է պետական, եթե այն գտնվում է պետական հիմնարկի, պետական այլ կազմակերպության կամ պետական կազմակերպությունների ու պետական հիմնարկների ինչ-որ միավորման վերահսկողության ներքո, ընդ որում վերահսկողությունը դիտարկվում է որպես կազմակերպության ողջ կորպորացիոն քաղաքականությունը սահմանելու հնարավորություն: Այստեղ ներկայացված «Ընդհանուր կորպորատիվ քաղաքականություն» արտահայտությունը, պետք է ընկալվի լայն իմաստով, և նշանակի շուկայի արտադրող հանդիսացող կազմակերպության ռազմավարական նպատակներին միտված հիմնական ֆինանսական և օպերատիվ քաղաքականություն (ԱՀՀ-2008, 4.77 կետ):

46. Ռեզիդենտ կազմակերպությունը գտնվում է ոչ ռեզիդենտ միավորի վերահսկողության ներքո, եթե վերջինս տիրապետում է կազմակերպության բաժնետիրական կապիտալի ավելի քան 50 տոկոսին: Միաժամանակ, վերահսկողությունը կարող է լինել նաև այն դեպքում, երբ կազմակերպության բաժնետիրական կապիտալում ոչ ռեզիդենտ միավորի մասնաբաժինը 50 տոկոսից պակաս է, սակայն դրա հետ մեկտեղ վերջինս կարող է վրահսկողություն իրականացնել ԱՀՀ-2008, 4.77-4.88 կետերում շարադրված կառավարության կողմից վերահսկողության այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, տնօրենների խորհրդի կամ այլ կառավարող մարմնի, առանցքային ղեկավարների նշանակումների և ազատումների, կազմակերպության առանցքային հանձնաժողովների և այլնի նկատմամբ վերահսկողությունը (ԱՀՀ-2008, 4.81 կետ):

47. Կիրառելով ոչ առևտրային կազմակերպությունները տնտեսության հատվածների այլ միավորներից տարանջատման չափանիշներ` որոշ ենթահատվածներ նպատակահարմար է (եթե իհարկե հնարավոր է և բխում է ազգային վիճակագրության առջև դրված խնդիրներից) լրացուցիչ մանրամասնել այնպիսի կատեգորիաների, ինչպիսիք են.

1) ոչ առևտրային կազմակերպությունները (ՈԱԿ),

2) շահույթ հետապնդող կազմակերպությունները (ՇՀԿ):

48. Վերոհիշյալ միավորները կարող են խմբավորվել տնտեսական հատվածների դասակարգչի դիրքերի ցանկում (աղյուսակ 1) և/կամ հավաքական խմբավորումներում (աղյուսակ 2):

 

Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատված

 

49. Գործնականում բոլոր ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունները (16) ներառվում են ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածում և կազմում են այդ հատվածի հիմնական մասը: Բացի այդ, այս հատվածը ներառում է շուկայական ապրանքների և ծառայությունների արտադրությամբ զբաղված ոչ առևտրային կազմակերպությունները. օրինակ` հիվանդանոցներ, դպրոցներ կամ քոլեջներ, որոնք գանձում են վճարներ, ինչն էլ հնարավորություն է տալիս ծածկել իրենց ընթացիկ ծախսերը, կամ ձեռնարկատերերի ասոցիացիաներ, որոնք իրենց ծախսերը ծածկում են ի հաշիվ ոչ ֆինանսական կազմակերպությունների կամ չկորպորացված կազմակերպությունների անդամավճարների: Այդ ասոցիացիաների դերը ձեռնարկությունների շահերի պաշտպանումը կամ խթանումն է (ԱՀՀ-2008, 4.28 կետ):

50. Ոչ ֆինանսական կազմակերպություններ հատվածի ենթահատվածների սահմանման համար կիրառվում են դասակարգման երկու չափորոշիչ: Առաջին չափորոշիչը վերաբերում է ՈԱԿ-ները հատվածի այլ միավորներից տարանջատելուն: ՈԱԿ-ներից տարբերվող այդ միավորները կարող են դիտվել որպես շահույթ հետապնդող կազմակերպություններ (ՇՀԿ): Երկրորդ չափորոշիչը վերաբերում է վերահսկողությանը, ըստ որի տարանջատվում են.

1) պետական ոչ ֆինանսական կազմակերպություններ,

2) ազգային մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպություններ,

3) օտարերկրյա հսկողությամբ ոչ ֆինանսական կազմակերպություններ (ԱՀՀ-2008, 4.96 կետ):

 

Ֆինանսական կազմակերպությունների հատված

 

51. Ֆինանսական կազմակերպությունների հատվածը (16) ներառում է այն բոլոր ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք հիմնականում զբաղված են ուրիշ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, ներառյալ` ապահովագրական և կենսաթոշակային ֆոնդերի ծառայությունները: Բացի այդ, այս հատվածը ներառում է ֆինանսական բնույթի շուկայական ծառայությունների արտադրությամբ զբաղվող այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են ի հաշիվ ֆինանսական կազմակերպությունների անդամավճարների, և որոնց դերը այդ կազմակերպությունների շահերի խթանումն ու սպասարկումն է (ԱՀՀ-2008, 4.28 կետ):

52. Ֆինանսական կազմակերպությունների ենթահատվածներն են.

1) կենտրոնական բանկ,

2) ավանդներ ներգրավող կազմակերպություններ, բացի կենտրոնական բանկից,

3) դրամական շուկայի ֆոնդեր,

4) ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր,

5) այլ ֆինանսական միջնորդներ, բացի ապահովագրական կազմակերպություններից և կենսաթոշակային ֆոնդերից,

6) օժանդակ ֆինանսական կազմակերպություններ,

7) կապակցված ֆինանսական հաստատություններ և վարկ տրամադրող կազմակերպություններ,

8) ապահովագրական կազմակերպություններ,

9) կենսաթոշակային ֆոնդեր (ԱՀՀ-2008, 4.103 կետ):

 

«Կենտրոնական բանկ» ենթահատված (17)

 

53. Այս ենթահատվածին են դասվում հետևյալ ֆինանսական միջնորդները.

1) կենտրոնական բանկ, ներառյալ կենտրոնական բանկերի համակարգի մաս կազմելու դեպքերը,

2) արժութային խորհուրդները կամ անկախ արժութային մարմինները իրականացնում են ազգային արժույթի թողարկում (էմիսիա), որն ամբողջությամբ ապահովված է արտարժութային պահուստներով,

3) կենտրոնական դրամական գործակալություններ` հիմնականում պետական են (օրինակ, արտաքին պահուստները կառավարող կամ թղթադրամներ և մետաղադրամներ թողարկող գործակալություններ), որոնք կազմում են հաշիվների մի ամբողջ խումբ, բայց որպես կենտրոնական կառավարության մաս չեն դիտարկվում: Վերահսկողական մարմինները, որոնք համարվում են առանձին ինստիտուցիոնալ միավորներ, դասվում են ոչ թե «Կենտրոնական բանկ», այլ «Օժանդակ ֆինանսական կազմակերպություններ» ենթահատվածում (ԱՀՀ-2008, 4.104 կետ):

 

«Ավանդներ ներգրավող կազմակերպություններ» ենթահատված (18)

 

54. Ֆինանսական միջնորդները ներառվում են հետևյալ ենթահատվածի մեջ.

1) առևտրային, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ բանկեր,

2) խնայողական բանկեր (ներառյալ հոգաբարձու խնայողական բանկեր և խնայողական և վարկային միություններ),

3) փոստային ջիրո հիմնարկներ, փոստային բանկեր, ջիրո բանկեր,

4) գյուղական վարկային և գյուղատնտեսական վարկային բանկեր,

5) կոոպերատիվ վարկային բանկեր, վարկային միություններ,

6) մասնագիտացված բանկեր կամ այլ ֆինանսական կազմակերպություններ, եթե դրանք ներգրավում են ավանդներ կամ թողարկում են ավանդներին բնույթով մոտ այլ ֆինանսական գործիքներ (ԱՀՀ-2008, 4.105-4.106 կետեր):

 

«Դրամական շուկայի ֆոնդեր» ենթահատված (ԴՇՖ)

 

55. Դրամական շուկայի ֆոնդերը կոլեկտիվ ներդրումային ծրագրեր են, որոնք իրենց միջոցները կուտակում են բնակչությանը բաժնետոմսերի կամ փայաբաժինների վաճառքի միջոցով: Ստացված միջոցները հիմնականում ներդրվում են դրամական շուկայի գործիքներում, ԴՇՖ բաժնետոմսերում ու փայաբաժիններում, ոչ ավելի, քան մեկ տարի մարման ժամկետով փոխառու պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործիքների տոկոսադրույքներին մոտ եկամտի նորմա ստանալու ակնկալիք ունեցող բանկային ավանդներում և գործիքներում: ԴՇՖ-ի բաժնետոմսերը կարող են փոխանցվել չեկերի կամ երրորդ անձի միջոցով ուղղակի վճարման այլ ձևերով: Հաշվի առնելով ներդրումային ծրագրերի մեջ ներդրվող այս գործիքների առանձնահատկությունը, դրանց բաժնետոմսերը կամ փայաբաժինները կարող են դիտարկվել որպես ավանդներին բնույթով մոտ այլ ֆինանսական գործիքները (ԱՀՀ-2008, 4.107 կետ):

 

«Ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր» ենթահատված

 

56. Ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդերը կոլեկտիվ ներդրումային ծրագրեր են, որոնք ներգրավում են բնակչության միջոցները` բաժնետոմսերի կամ փայաբաժինների թողարկման միջոցով: Ստացված միջոցները հիմնականում ներդրվում են ֆինանսական ակտիվներում (բացի կարճաժամկետ ակտիվներից) և ոչ ֆինանսական ակտիվներում (սովորաբար անշարժ գույքի մեջ): Ներդրումային ֆոնդի բաժնետոմսերը և փայաբաժինները սովորաբար չեն համարվում ավանդների այլ ֆինանսական գործիքներ և երրորդ անձանց կողմից չեկերի կամ ուղիղ վճարման միջոցով չեն կարող փոխանցվել (ԱՀՀ-2008, 4.108 կետ):

 

«Այլ ֆինանսական միջնորդներ, բացի ապահովագրական ընկերություններից և կենսաթոշակային ֆոնդերից» ենթահատված (19)

 

57. Այլ ֆինանսական միջնորդները դասվում են հետևյալ ենթահատվածում.

1) ֆինանսական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ակտիվների արժեթղթավորմամբ,

2) Արժեթղթերի և ֆինանսական ածանցյալների դիլերներ (սեփական միջոցների հաշվին գործող),

3) վարկավորմամբ զբաղվող ֆինանսական կազմակերպություններ` ներառյալ մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների ֆինանսական ասոցիացիաները, որոնք կարող են պատասխանատվություն կրել ֆինանսական լիզինգի և սեփական կամ առևտրային ֆինանսների համար,

4) կենտրոնական քլիրինգային գործընկեր կազմակերպություններ. այս կազմակերպությունները ապահովում են արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով իրականացվող գործառնությունների հաշվարկների կարգավորում և քլիրինգ: Քլիրինգը վերաբերում է երկու կողմերի պարտավորությունների սահմանմանը այն դեպքում, երբ հաշվարկների կարգավորումը դիտարկվում է որպես արժեթղթերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների փոխանակում և համապատասխան վճարների իրականացում: Կենտրոնական քլիրինգային գործընկեր կազմակերպությունները մասնակցում են գործառնություններին և նվազեցնում գործընկերոջ ռիսկը,

5) մասնագիտացված ֆինանսական կազմակերպություններ, որոնք տրամադրում են.

ա. կարճաժամկետ ֆինանսավորում` կազմակերպությունների միաձուլման և կլանման նպատակով,

բ. արտահանման և ներմուծման ֆինանսավորում,

գ. ֆակտորինգային ծառայություններ,

դ. վենչուրային կապիտալ և զարգացման նպատակով կապիտալ (ԱՀՀ-2008, 4.110 կետ):

 

«Օժանդակ ֆինանսական կազմակերպություններ» ենթահատված (20)

 

58. Այս ենթահատվածին են վերաբերում հետևյալ օժանդակ ֆինանսական կազմակերպությունները.

1) ապահովագրական բրոքերներ, պահանջների և վնասների գնահատողներ (անկախ նրանից, թե ապահովագրական ընկերության կողմից են վարձված, և թե համարվում են ապահովադրի կողմից վարձված անկախ կամ պետական գնահատողներ), կենսաթոշակային և ապահովագրական հարցերով խորհրդատուներ,

2) արժեթղթերի և վարկերի գծով գործառնություններ իրականացնող բրոքերներ, ներդրումային հարցերով խորհրդատուներ և այլն,

3) փոխառություններ տեղաբաշխող կազմակերպություններ, որոնք կառավարում են արժեթղթերի թողարկումներ,

4) կազմակերպություններ, որոնց հիմնական ֆունկցիան մուրհակներով կամ համանման գործիքներով փոխանցագրման ճանապարհով երաշխավորությունն է,

5) կազմակերպություններ, որոնք զբաղվում են այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներով և հեդջավորման գործիքներով, ինչպիսիք են սվոփները, օպցիոնները և ֆյուչերսները (առանց դրանց թողարկման),

6) ֆինանսական շուկաների ենթակառուցվածքն ապահովող կազմակերպություններ,

7) կենսաթոշակային ֆոնդերի, փոխառության ֆոնդերի և այլնի կառավարիչներ (բացի այն ֆոնդերից, որոնք իրենք են հանդիսանում կառավարիչներ),

8) ապահովագրական և ֆոնդային բորսաների ծառայություններ մատուցող կազմակերպություններ,

9) արտարժույթի փոխանակման բյուրո,

10) ֆինանսական կազմակերպություններին սպասարկող, անկախ իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություններ,

11) ֆինանսական կազմակերպությունների գլխամասեր, որոնք հիմնականում զբաղված են ֆինանսական կազմակերպությունների կամ ֆինանսական կազմակերպությունների խմբերի վերահսկողությամբ, սակայն չեն իրականացնում ֆինանսական կազմակերպությունների գործառույթներ,

12) ֆինանսական շուկաների և ֆինանսական միջնորդների կենտրոնական վերահսկողության մարմիններ, եթե նրանք առանձին ինստիտուցիոնալ միավորներ են (ԱՀՀ-2008, 4.112 կետ):

 

«Կապակցված ֆինանսական հաստատություններ և վարկ տրամադրող կազմակերպություններ» ենթահատված (21)

 

59. Այս ենթահատվածին են դասվում հետևյալ ֆինանսական կազմակերպությունները.

1) այնպիսի իրավաբանական անձ հանդիսացող միավորներ, ինչպիսիք են տրաստաները և այլն,

2) հոլդինգային կազմակերպություններ, որոնք հանդիսանում են դուստր կազմակերպությունների խմբերի ակտիվների միայն սեփականատերեր (տնօրինելով բաժնետիրական կապիտալի հսկիչ փաթեթին), որոնց գործունեության հիմնական տեսակը միավորների խմբի տնօրինումն է (առանց որևէ այլ ծառայությունների տրամադրման), և որոնք իրենք են հանդիսանում բաժնետիրական կապիտալի կրողներ, այսինքն` չեն կառավարում և չեն ղեկավարվում այլ միավորների կողմից,

3) հատուկ նշանակության ինստիտուցիոնալ միավորներ կամ միջոցների փոխանակման ուղիներ, որոնք մայր կազմակերպության կողմից օգտագործելու նպատակով բաց շուկաներից ներգրավում են միջոցներ,

4) ֆինանսական ծառայություններ մատուցող միավորներ, որոնք օգտագործում են բացառապես սեփական կամ հաճախորդների լայն շրջանակի կողմից հովանավորվող միջոցները և կրում են պարտապանների դեֆոլտի ֆինանսական ռիսկերը: Դրանց են վերաբերում.

ա. տոկոսառուներ,

բ. կազմակերպություններ, որոնք զբաղվում են վարկավորմամբ (օրինակ, ուսանողներին վարկերի տրամադրում, արտահանման-ներմուծման գործառույթների իրականացման համար վարկերի տրամադրում), և որոնց միջոցները ստացվում են հովանավորներից (օրինակ` պետական կառավարման մարմիններից կամ ոչ առևտրային կազմակերպություններից),

գ. գրավատները, որոնք զբաղված են գերազանցապես վարկավորմամբ (ԱՀՀ-2008, 4.114 կետ):

 

«Ապահովագրական կազմակերպություններ» ենթահատված

 

60. Ապահովագրական կազմակերպությունները կորպորացված միավորներ են, փոխառու ֆոնդեր և այլ միավորներ, որոնց հիմնական գործառույթն առանձին ինստիտուցիոնալ միավորներին կամ միավորների խմբերին կյանքի, դժբախտ դեպքերից, հիվանդություններից, հրդեհներից կամ ապահովագրական այլ տեսակներից ապահովագրությունն է կամ ապահովագրական կազմակերպություններին վերաապահովագրական ծառայությունների մատուցումը (ԱՀՀ-2008, 4.115 կետ):

 

«Կենսաթոշակային ֆոնդեր» ենթահատված

 

61. Կենսաթոշակային ֆոնդերը ինստիտուցիոնալ միավորներ հանդիսացող սոցիալական կենսաթոշակային ապահովության այն ֆոնդերն են, որոնք անկախ են իրենց ստեղծող միավորներից (ԱՀՀ-2008, 4.116 կետ): Պետական կենսաթոշակային ֆոնդը դասվում է «Պետական կառավարում» հատվածին, թեև իրականացնում է ֆինանսական գործառույթներ:

 

«Պետական կառավարում» հատված

 

62. Պետական կառավարում հատվածը իր մեջ ներառում է ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորների հետևյալ խմբերը.

1) կենտրոնական (23), տարածքային (24) կառավարման կամ տեղական ինքնակառավարման (25) պետական մարմինների բոլոր միավորները (22),

2) պետական կառավարման մարմինների կողմից վերահսկվող բոլոր ոչ շուկայական ՈԱԿ:

63. Այս հատվածը ներառում է նաև սոցիալական ապահովության հիմնադրամները կամ որպես առանձին ինստիտուցիոնալ միավոր, կամ որպես կենտրոնական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման պետական մարմիններից յուրաքանչյուրից մեկի կամ միաժամանակ բոլորի մաս: Այս հատվածը չի ներառում պետական կազմակերպությունները, նույնիսկ եթե վերջիններիս ողջ բաժնետիրական կապիտալը պատկանում է պետական կառավարման մարմիններին: Հատվածը չի ներառում նաև պետական կառավարման մարմինների սեփականություն համարվող և վերջիններիս կողմից վերահսկվող քվազիկորպորացիաները (14):

 

«Պետական կառավարում» հատվածի ենթահատվածներ (ԱՀՀ-2008, 4.128-4.133 կետեր)

 

64. Պետական կառավարում հատվածի բաժանումը ենթահատվածների հնարավորություն է տալիս երկու մեթոդներով նույնականացնել ՈԱԿ-ները և սոցիալական ապահովության հիմնադրամները պետական կառավարման յուրաքանչյուր մակարդակի (կենտրոնական, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում) համար:

65. Պետական կառավարման հատվածի ենթահատվածների բաժանման առաջին մեթոդը թույլ է տալիս առանձնացնել հետևյալ ենթահատվածները.

1) կենտրոնական կառավարման մարմիններ (կենտրոնական կառավարություն),

2) տարածքային կառավարման մարմիններ,

3) տեղական ինքնակառավարման մարմիններ,

4) սոցիալական ապահովության հիմնադրամ:

66. Սոցիալական ապահովության բոլոր հիմնադրամները դասակարգվում են միասին` չորրորդ ենթահատվածում, որում խմբավորումները դիտվում են ըստ պետական կառավարման մակարդակների:

67. Սոցիալական ապահովության հիմնադրամների ենթահատվածը իր մեջ ներառում է պետական կառավարման բոլոր մակարդակներում գործող սոցիալական ապահովության հիմնադրամները (ԱՀՀ-2008, 4.147 կետ):

68. Սոցիալական ապահովության հիմնադրամներին են դասվում պետական հիմնադրամները. կենսաթոշակային ֆոնդ, պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամ, պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամ, բնակչության զբաղվածության հիմնադրամ, բնակչության սոցիալական աջակցության հիմնադրամ և այլն (ԱՊՀ ՏՀԴ բաժին 3, 35 կետ):

69. ՈԱԿ-ները ներկայացվում են որպես կատեգորիա ամբողջությամբ պետական կառավարման հատվածի համար, իսկ կենտրոնական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար` առանձին-առանձին, որպես «այդ թվում» կատեգորիա: Այս պարագայում յուրաքանչյուր 1-ին, 2-րդ և 3-րդ ենթահատված ներառում է ՈԱԿ-ներ, սակայն չի ներառում սոցիալական ապահովության հիմնադրամները պետական կառավարման յուրաքանչյուր մակարդակում:

70. Պետական կառավարման հատվածի ենթահատվածների բաժանման երկրորդ մեթոդը թույլ է տալիս առանձնացնել հետևյալ ենթահատվածները.

1) կենտրոնական կառավարման մարմիններ,

2) տարածքային կառավարման մարմիններ,

3) տեղական ինքնակառավարման մարմիններ:

71. Յուրաքանչյուր 1-ին, 2-րդ և 3-րդ ենթահատված ներառում է ՈԱԿ-ներ և սոցիալական ապահովության հիմնադրամներ պետական կառավարման տվյալ մակարդակում:

72. Ենթահատվածների բաժանման ցանկացած մեթոդի դեպքում պետական կառավարման յուրաքանչյուր մակարդակի համար ՈԱԿ-ները պետք է դիտարկվեն որպես «այդ թվում» կատեգորիա:

73. Ենթահատվածների բաժանման երկու մեթոդների մեջ ընտրությունը հիմնականում կախված է տվյալ երկրի սոցիալական ապահովության հիմնադրամների կառավարման ձևից, չափից և կարևորությունից:

Աղյուսակ 1-ում ներկայացվում է պետական կառավարման հատվածները ենթահատվածների բաժանման առաջին մեթոդը, ըստ որի յուրաքանչյուր ենթահատված իր մեջ ներառում է ՈԱԿ, սակայն չի ներառում սոցիալական ապահովության հիմնադրամները:

74. Որոշ երկրներում կենտրոնական և տեղական կառավարման մարմինների մակարդակների միջև պետական կառավարման միջանկյալ մակարդակ կարող է գոյություն չունենալ. այս պարագայում տարածքային կառավարման մարմինների ենթահատված չի առանձնացվում, մեկ այլ երկրներում էլ հնարավոր է կառավարման կենտրոնական մարմինների մակարդակից ցածր երկուսից ավելի պետական կառավարման մակարդակ: Այս դեպքում ավելի ցածր մակարդակները, իրենց գործառույթների բնույթին համապատասխան, պետք է ներառվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակներում:

 

«Տնային տնտեսություններ» հատված

(ԱՀՀ-2008, 4.160-4.162 կետեր)

 

75. Տնային տնտեսությունները (26) կարող են դասվել այն ենթահատվածին` կախված եկամտի առավել նշանակալի աղբյուրի բնույթից: Այդ նպատակի համար հարկ է առանձնացնել տնային տնտեսությունների եկամուտների հետևյալ տեսակները.

1) եկամուտներ, որոնք ստացվում են տնային տնտեսությունները սպասարկող իրավաբանական կարգավիճակ չունեցող ոչ առևտրային կազմակերպություններից վարձու աշխատողներով (գործատուների խառը եկամուտներ),

2) եկամուտներ, որոնք ստացվում են տնային տնտեսությունները սպասարկող իրավաբանական կարգավիճակ չունեցող ոչ առևտրային կազմակերպություններից առանց վարձու աշխատողներով (ինքնազբաղված անձանց խառը եկամուտներ),

3) վարձու աշխատողների աշխատանքի վարձատրություն,

4) սեփականությունից և տրանսֆերտներից ստացվող եկամուտներ:

76. Տնային տնտեսությունները դասվում են համապատասխանաբար այն ենթահատվածին` կախված վերոշարադրյալ չորս կատեգորիաների եկամուտների գերակայությունից, նույնիսկ եթե այդ եկամուտները չեն կազմում տնային տնտեսության ողջ եկամտի ավելի քան կեսը: Եթե տնային տնտեսությունը ստանում է տվյալ կատեգորիայի մի քանի տեսակի եկամուտ, օրինակ, երբ աշխատավարձ են ստանում տնային տնտեսության մի քանի անդամներ կամ, երբ տնային տնտեսությունը սեփականությունից կամ տրանսֆերտներից ստանում է մեկ տեսակից ավելի եկամուտ, ապա դասակարգումը պետք է հիմնվի տնային տնտեսության ողջ եկամտի վրա` յուրաքանչյուր կատեգորիայի սահմաններում:

77. Չորս ենթահատվածները առանձնացվում են հետևյալ կերպ.

1) գործատուներ (27),

2) ինքնազբաղված անձինք (28),

3) վարձու աշխատողներ (29),

4) սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողներ (30):

78. Չորրորդ ենթահատվածը, որն ընդգրկում է առավելապես սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացող տնային տնտեսություններին, իրենից ներկայացնում է տարասեռ խումբ, որը հնարավորության դեպքում նպատակահարմար է առանձնացնել հետևյալ երեք ենթահատվածների.

1) սեփականությունից եկամուտ ստացողներ,

2) թոշակ ստացողներ,

3) այլ տրանսֆերտային եկամուտ ստացողներ:

 

«Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ» (ՏՏՍՈԱԿ) հատված

(ԱՀՀ-2008, 4.93 կետ)

 

79. «Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների» հատվածը բաղկացած է ոչ շուկայական ՈԱԿ, որոնք չեն վերահսկվում պետական կառավարման մարմինների կողմից: Նրանք տնային տնտեսություններին տրամադրում են անվճար ապրանքներ ու ծառայություններ կամ տնտեսապես աննշան գներով: Այս ապրանքների ու ծառայությունների մեծ մասը անհատական սպառման են: Միաժամանակ, ՏՏՍՈԱԿ-ները կարող են տրամադրել նաև կոլեկտիվ ծառայություններ:

 

ԲԱԺԻՆ 2. «ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀ»

 

 80. Արտաքին աշխարհն իր մեջ ընդգրկում է այն բոլոր ոչ ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորները, որոնք տվյալ երկրի այլ ռեզիդենտ միավորների հետ իրականացնում են գործառնություններ կամ ունեն այլ տնտեսական կապեր տվյալ երկրի ռեզիդենտ միավորների հետ:

81. Արտաքին աշխարհի համար վարվող հաշիվները կամ աղյուսակները ներառում են ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև գործառնությունների կամ այլ տնտեսական հարաբերությունների վերաբերյալ այնպիսի գրառումներ, ինչպիսիք են ռեզիդենտների ոչ ռեզիդենտների նկատմամբ պահանջները և հակառակը: Արտաքին աշխարհն իր մեջ ներառում է նաև տվյալ երկրի աշխարհագրական տարածքում ֆիզիկապես հաստատված այնպիսի ինստիտուցիոնալ միավորներ, ինչպիսիք են օրինակ` օտարերկրյա անկլավները` դեսպանատներ, հյուպատոսություններ, ռազմաբազաներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (ԱՀՀ-2008, 4.172 կետ):

 

6. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

Աղյուսակ 1

ՏԻՀԴ կոդեր

ՏԻՀԴ խմբավորումների անվանումները

1

ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1.1

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.1

Պետական ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.1.1

Պետական ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.1.1.1

Պետական ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.1.1.1.2

Պետական ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.1.2

Ազգային մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.2.1

Ազգային մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.2.1.1

Ազգային մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.1.2.1.2

Ազգային մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.1.3

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ ֆինանսական կազմակերպություններ

1.1.3.1.1

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.1.3.1.2

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2

Ֆինանսական կազմակերպություններ

1.2.1

Կենտրոնական բանկ

1.2.2

Ավանդներ ներգրավող կազմակերպություններ, բացի կենտրոնական բանկից

1.2.2.1

Ավանդներ ներգրավող պետական կազմակերպություններ

1.2.2.1.1

Ավանդներ ներգրավող պետական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.2.1.2

Ավանդներ ներգրավող պետական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.2.2

Ավանդներ ներգրավող ազգային մասնավոր կազմակերպություններ

1.2.2.2.1

Ավանդներ ներգրավող ազգային մասնավոր կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.2.2.2

Ավանդներ ներգրավող ազգային մասնավոր կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.2.3

Օտարերկրյա վերահսկողությամբ ավանդներ ներգրավող կազմակերպություններ

1.2.2.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ ավանդներ ներգրավող կազմակերպություններ- ՈԱԿ

1.2.2.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ ավանդներ ներգրավող կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.3

Դրամական շուկայի ֆոնդեր

1.2.3.1

Դրամական շուկայի պետական ֆոնդեր

1.2.3.1.1

Դրամական շուկայի պետական ֆոնդեր - ՈԱԿ

1.2.3.1.2

Դրամական շուկայի պետական ֆոնդեր - ՇՀԿ

1.2.3.2

Դրամական շուկայի ազգային մասնավոր ֆոնդեր

1.2.3.2.1

Դրամական շուկայի ազգային մասնավոր ֆոնդեր - ՈԱԿ

1.2.3.2.2

Դրամական շուկայի ազգային մասնավոր ֆոնդեր - ՇՀԿ

1.2.3.3

Օտարերկրյա վերահսկողությամբ դրամական շուկայի ֆոնդեր

1.2.3.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ դրամական շուկայի ֆոնդեր - ՈԱԿ

1.2.3.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ դրամական շուկայի ֆոնդեր - ՇՀԿ

1.2.4

Ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր

1.2.4.1

Ոչ դրամական շուկայի պետական ներդրումային ֆոնդեր

1.2.4.1.1

Ոչ դրամական շուկայի պետական ներդրումային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.4.1.2

Ոչ դրամական շուկայի պետական ներդրումային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.4.2

Ոչ դրամական շուկայի ազգային մասնավոր ներդրումային ֆոնդեր

1.2.4.2.1

Ոչ դրամական շուկայի ազգային մասնավոր ներդրումային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.4.2.2

Ոչ դրամական շուկայի ազգային մասնավոր ներդրումային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.4.3

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր

1.2.4.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.4.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.5

Այլ ֆինանսական միջնորդներ, բացի ապահովագրական կազմակերպություններից և կենսաթոշակային ֆոնդերից

1.2.5.1

Այլ պետական ֆինանսական կազմակերպություններ

1.2.5.1.1

Այլ պետական ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.5.1.2

Այլ պետական ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.5.2

Այլ ազգային մասնավոր ֆինանսական կազմակերպություններ

1.2.5.2.1

Այլ ազգային մասնավոր ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.5.2.2

Այլ ազգային մասնավոր ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.5.3

Օտարերկրյա վերահսկողությամբ այլ ֆինանսական կազմակերպություններ

1.2.5.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ այլ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.5.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ այլ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.6

Օժանդակ ֆինանսական կազմակերպություններ

1.2.6.1

Պետական օժանդակ ֆինանսական կազմակերպություններ

1.2.6.1.1

Պետական օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՈԱԿ

1.2.6.1.2

Պետական օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՇՀԿ

1.2.6.2

Ազգային մասնավոր օժանդակ ֆինանսական կազմակերպություններ

1.2.6.2.1

Ազգային մասնավոր օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՈԱԿ

1.2.6.2.2

Ազգային մասնավոր օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՇՀԿ

1.2.6.3

Օտարերկրյա վերահսկողությամբ օժանդակ ֆինանսական կազմակերպություններ

1.2.6.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՈԱԿ

1.2.6.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ օժանդակ ֆինանսական կազմակերպություններ- ՇՀԿ

1.2.7

Կապակցված ֆինանսական հաստատություններ և դրամական վարկատուներ

1.2.7.1

Պետական կապակցված ֆինանսական հաստատություններ

1.2.7.1.1

Պետական կապակցված ֆինանսական հաստատություններ - ՈԱԿ

1.2.7.1.2

Պետական կապակցված ֆինանսական հաստատություններ- ՇՀԿ

1.2.7.2

Ազգային մասնավոր կապակցված ֆինանսական հաստատություններ

1.2.7.2.1

Ազգային մասնավոր կապակցված ֆինանսական հաստատություններ - ՈԱԿ

1.2.7.2.2

Ազգային մասնավոր կապակցված ֆինանսական հաստատություններ - ՇՀԿ

1.2.7.3

Օտարերկրյա վերահսկողությամբ կապակցված ֆինանսական հաստատություններ

1.2.7.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ կապակցված ֆինանսական հաստատություններ - ՈԱԿ

1.2.7.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ կապակցված ֆինանսական հաստատություններ - ՇՀԿ

1.2.8

Ապահովագրական կազմակերպություններ

1.2.8.1

Պետական ապահովագրական կազմակերպություններ

1.2.8.1.1

Պետական ապահովագրական կազմակերպություններ- ՈԱԿ

1.2.8.1.2

Պետական ապահովագրական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.8.2

Ազգային մասնավոր ապահովագրական կազմակերպություններ

1.2.8.2.1

Ազգային մասնավոր ապահովագրական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.8.2.2

Ազգային մասնավոր ապահովագրական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.8.3

Օտարերկրյա վերահսկողությամբ ապահովագրական կազմակերպություններ

1.2.8.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ ապահովագրական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.8.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ ապահովագրական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.9

Կենսաթոշակային ֆոնդեր

1.2.9.1

Պետական կենսաթոշակային ֆոնդեր

1.2.9.1.1

Պետական կենսաթոշակային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.9.1.2

Պետական կենսաթոշակային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.9.2

Ազգային մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր

1.2.9.2.1

Ազգային մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.9.2.2

Ազգային մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.9.3

Օտարերկրյա վերահսկողությամբ կենսաթոշակային ֆոնդեր

1.2.9.3.1

Օտարերկրյա վերահսկողությամբ կենսաթոշակային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.9.3.2

Օտարերկրյա վերահսկողությամբ կենսաթոշակային ֆոնդեր - ՇՀԿ

1.3

Պետական կառավարում

1.3.1

Կենտրոնական կառավարման մարմիններ (կենտրոնական կառավարություն)

1.3.1.1

Կենտրոնական կառավարման մարմիններ (բացի սոցիալական ապահովության հիմնադրամներից և կենտրոնական կառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներից)

1.3.1.2

Կենտրոնական կառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներ

1.3.2

Տարածքային կառավարման մարմիններ

1.3.2.1

Տարածքային կառավարման մարմիններ (բացի սոցիալական ապահովության հիմնադրամներից և տարածքային կառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներից)

1.3.2.2

Տարածքային կառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներ

1.3.3

Տեղական ինքնակառավարման մարմիններ

1.3.3.1

 Տեղական ինքնակառավարման մարմիններ (բացի սոցիալական ապահովության հիմնադրամներից և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներից)

1.3.3.2

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական ՈԱԿ-ներ

1.3.4

Պետական սոցիալական ապահովության հիմնադրամներ

1.3.4.1

Կենտրոնական կառավարման մարմինների սոցիալական ապահովության հիմնադրամներ

1.3.4.2

Տարածքային կառավարման մարմինների սոցիալական ապահովության հիմնադրամներ

1.3.4.3

Տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական ապահովության հիմնադրամներ

1.4

Տնային տնտեսություններ

1.4.1

Գործատուներ

1.4.2

Ինքնազբաղված անձինք

1.4.3

Վարձու աշխատողներ

1.4.4

Սեփականությունից եկամուտներ և տրանսֆերտներ ստացողներ

1.4.4.1

Սեփականությունից եկամուտներ ստացողներ

1.4.4.2

Թոշակներ ստացողներ

1.4.4.3

Այլ տրանսֆերտներ ստացողներ

1.5

Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

1.5.1

Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային ազգային մասնավոր կազմակերպություններ

1.5.2

Օտարերկրյա հսկողությամբ տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

2

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Աղյուսակ 2

Հավաքական խմբավորման կոդը

Հավաքական խմբավորման անվանումը

Հավաքական խմբավորման ստացման ալգորիթմ

1.1.0.1.1

Ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.1.0.1.1=1.1.1.1.1+1.1.2.1.1+1.1.3.1.1

1.1.0.2.1

Ոչ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.1.0.2.1=1.1.1.1.2+1.1.2.1.2+1.1.3.1.2

1.2.2.0.1

Ավանդներ ներգրավող կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.2.0.1=1.2.2.1.1+1.2.2.2.1+1.2.2.3.1

1.2.2.0.2

Ավանդներ ներգրավող կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.2.0.2=1.2.2.1.2+1.2.2.2.2+1.2.2.3.2

1.2.3.0.1

Դրամական շուկայի ֆոնդեր - ՈԱԿ

1.2.3.0.1=1.2.3.1.1+1.2.3.2.1+1.2.3.3.1

1.2.3.0.2

Դրամական շուկայի ֆոնդեր - ՇՀԿ

1.2.2.0.2=1.2.3.1.2+1.2.3.2.2+1.2.3.3.2

1.2.4.0.1

Ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.4.0.1=1.2.4.1.1+1.2.4.2.1+1.2.4.3.1

1.2.4.0.2

Ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.4.0.2=1.2.4.1.2+1.2.4.2.2+1.2.4.3.2

1.2.5.0.1

Այլ ֆինանսական կազմակերպություններ -ՈԱԿ

1.2.5.0.1=1.2.5.1.1+1.2.5.2.1+1.2.5.3.1

1.2.5.0.2

Այլ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.5.0.2=1.2.5.1.2+1.2.5.2.2+1.2.5.3.2

1.2.6.0.1

Օժանդակ ֆինանսական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.6.0.1=1.2.6.1.1+1.2.6.2.1+1.2.6.3.1

1.2.6.0.2

Օժանդակ ֆինանսական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.6.0.2=1.2.6.1.2+1.2.6.2.2+1.2.6.3.2

1.2.7.0.1

Կապակցված ֆինանսական հաստատություններ - ՈԱԿ

1.2.7.0.1=1.2.7.1.1+1.2.7.2.1+1.2.7.3.1

1.2.7.0.2

Կապակցված ֆինանսական հաստատություններ - ՇՀԿ

1.2.7.0.2=1.2.7.1.2+1.2.7.2.2+1.2.7.3.2

1.2.8.0.1

Ապահովագրական կազմակերպություններ - ՈԱԿ

1.2.8.0.1=1.2.8.1.1+1.2.8.2.1+1.2.8.3.1

1.2.8.0.2

Ապահովագրական կազմակերպություններ - ՇՀԿ

1.2.8.0.2=1.2.8.1.2+1.2.8.2.2+1.2.8.3.2

1.2.9.0.1

Կենսաթոշակային ֆոնդեր - ՈԱԿ

1.2.9.0.1=1.2.9.1.1+1.2.9.2.1+1.2.9.3.1

1.2.9.0.2

Կենսաթոշակային ֆոնդեր - ՇՀԿ

1.2.9.0.2=1.2.9.1.2+1.2.9.2.2+1.2.9.3.2

1.3.0.1

Պետական կառավարման մարմիններ (բացի պետական սոցիալական ապահովության հիմնադրամներից և պետական կառավարման հատվածի ՈԱԿ-ներից)

1.3.0.1=1.3.1.1+1.3.2.1+1.3.3.1

1.3.0.2

Պետական կառավարման մարմինների կողմից վերահսկվող ոչ շուկայական
ՈԱԿ-ներ

1.3.0.2=1.3.1.2+1.3.2.2+1.3.3.2