Համարը 
N 351-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.03.15/6(549) Հոդ.65
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32216073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 դեկտեմբերի 2015 թ.

ք. Երևան

N 351-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) «Անշարժ գույքի օբյեկտների առանձին տեսակների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը»` համաձայն N 1 հավելվածի.

2) «Անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ժամկետները»` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի 

2015 թվականի դեկտեմբերի 28-ի

N 351-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով անշարժ գույքի օբյեկտների առանձին տեսակների`

1) էլեկտրաէներգետիկական և կապի համակարգերի.

2) ջրարբիացման, ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի.

3) գազամատակարարման համակարգերի և ջերմամատակարարման համակարգերի.

4) ոռոգման համակարգերի, ջրանցքների, ցամաքուրդների.

5) ջրամբարների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները` անկախ սեփականության իրավունքի սուբյեկտներից:

2. Անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Օրենքով սահմանված կարգով` անշարժ գույքի օբյեկտների առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Անշարժ գույքի օբյեկտի պետական գրանցման առանձնահատկությունները հետևյալն են.

1) անշարժ գույքի օբյեկտի պետական գրանցման ժամանակ օբյեկտի մաս կազմող հաղորդակցության ցանցերը (էլեկտրահաղորդման օդային և մալուխային գիծ, կապի ստորգետնյա մալուխ, խմելու ջրի խողովակաշար, կոյուղու խողովակաշար, անձրևաջրերի հեռացման խողովակաշար, ջրանցք, գազատար, ավտոմոբիլային ճանապարհ և այլն) համարվում են առանձին շինություններ.

2) անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորի նկատմամբ գույքային իրավունքները գրանցվում են հաղորդակցության ցանցերի հետ միաժամանակ, որպես անշարժ գույքի միավոր, եթե դրա նկատմամբ առանձին իրականացված չէ իրավունքների պետական գրանցում.

3) անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո` անկախ անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված անշարժ գույքի միավորների քանակից և դրանց կամ հաղորդակցության ցանցերի գտնվելու վայրից, գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մեկ վկայական (այսուհետ` օբյեկտի գրանցման վկայական).

4) անշարժ գույքի օբյեկտի պետական գրանցման ժամանակ անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող հաղորդակցության ցանցերի համար հողհատկացման փաստաթղթեր կարող են չներկայացվել, եթե այդ հաղորդակցության ցանցը իրենից ներկայացնում է մալուխային գիծ կամ խողովակաշար կամ թունել.

5) անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող հաղորդակցության ցանցերի կամ դրանց մասերի նկատմամբ այլ գույքային իրավունք չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքը, բացառությամբ օրենքի ուժով կամ դատական ակտով ճանաչված գույքային իրավունքների.

6) (ենթակետն ուժը կորցրել է 25.03.16 N 63-Ն)

(3-րդ կետը փոփ. 25.03.16 N 63-Ն)

4. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար գանձվող վճարի չափը կազմում է անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված անշարժ գույքի միավորների նկատմամբ պետական գրանցման համար Օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված վճարներների հանրագումարը:

5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գրանցում հայցող իրավատիրոջ կողմից սերվիտուտի իրավունքի պետական գրանցման դիմումի ներկայացման դեպքում, ընդ որում,

1) յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի, այդ թվում, պետական գրանցում չստացած անշարժ գույքի, նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար պետք է վճարվի Օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված վճարները, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար, անկախ անշարժ գույքի միավորների քանակից, գանձվում է մեկ առավելագույն վճար:

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3.1-ին մասով չնախատեսված սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրի հիման վրա` ըստ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար, անկախ անշարժ գույքի միավորների քանակից, կարող է կնքվել մեկ պայմանագիր, որի դեպքում գանձվում է մեկ առավելագույն վճար:

7. Եթե անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված սույն հրահանգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված սերվիտուտի իրավունքի պետական գրանցման դիմում, ապա օբյեկտի գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կատարվում է նշում սերվիտուտի իրավունքով գրանցված (սերվիտուտով ծանրաբեռնված) բոլոր հողամասերի մակերեսների հանրագումարի տվյալների վերաբերյալ:

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորների նկատմամբ գույքային իրավունքների առանձին պետական գրանցումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով:

9. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար գրանցում հայցող իրավատիրոջ կողմից պետք է ներկայացվի նաև քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված գրանցվող հաղորդակցության ցանցերի ծրագծերի հատակագծերը` էլեկտրոնային և թղթային տարբերակով, որոնց վրա ցույց են տրվում.

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրանց անվտանգության (պահպանական) գոտիները.

2) ստորգետնյա և վերգետնյա հատվածները.

3) հաղորդակցության ցանցերի երկարությունները.

4) գրանցված կամ գրանցման ներկայացված չափերով անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորները։

Նշված հատակագծերը կարող են կազմվել ինչպես ամբողջական, այնպես էլ յուրաքանչյուր համայնքի կտրվածքով:

(9-րդ կետը փոփ. 25.03.16 N 63-Ն)

 

III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Սույն հրահանգի իմաստով անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված շինություններ են համարվում`

1) էլեկտրաէներգետիկական համակարգի համար`

ա) էլեկտրակայանները.

բ) ենթակայանները.

գ) էլեկտրահաղորդման գծերը.

դ) դերիվացիոն ջրանցքները.

ե) թունելները:

2) Կապի համակարգերի համար`

ա) կապի վերգետնյա և ստորգետնյա մալուխային գծերը (հեռախոսի, ռադիոհաղորդման, հեռագրային, հեռահաղորդման, ազդանշանային, հեռակառավարման և այլն)։

3) Գազամատակարարման համակարգերի համար`

ա) գազատեղափոխման համակարգ` մայրուղային գազատարները (խողովակաշար, փականային հանգույցներ, կոնդենսատորներ, մոմեր, հաշվիչ հանգույցներ, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ).

բ) գազաբաշխման կայանները.

գ) գազի ստորգետնյա պահեստարան-կայանը.

դ) գազաբաշխիչ համակարգ` բարձր, միջին և ցածր ճնշման խողովակաշարերը, գազակարգավորիչ կետերը, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտները.

ե) գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը:

4) Ջերմամատակարարման համակարգերի համար`

ա) կաթսայատները.

բ) մինչև շենքերի մուտքերը ձգվող ջերմամատակարարման խողովակաշարերը:

5) Ջրարբիացման, ջրամատակարարման համակարգերի համար`

ա) ջրառի կառույցը.

բ) մինչև օրվա կարգավորման ջրամբար մտնող մայրուղային խողովակաշարերը և դրանց շահագործման համար նախատեսված պոմպակայանները.

գ) օրվա կարգավորման ջրամբարները, մինչև բակային պոմպակայանները և (կամ) սահմանազատման կետերը հասնող խողովակաշարերը, ինչպես նաև ջրի մաքրման կայանները, քլորակայանները, ջրաչափման հանգույցները, բակային պոմպակայանները, սահմանազատման կետերը (մուտքագծերի ջրաչափեր):

6) Ջրահեռացման համակարգերի համար`

ա) տնտեսական, արդյունահանման և անձրևաջրերի կոյուղին (այդ թվում` կոլեկտորներ).

բ) ջրահեռացման ցանցերը.

գ) ցամաքուրդները.

դ) մաքրման կայանները:

7) Ոռոգման համակարգերի համար`

ա) մայր ջրանցքները.

բ) միջտնտեսական ոռոգման ջրանցքները.

գ) ներտնտեսային և բաժանարար ջրանցքները և խորքային հորերը.

դ) ոռոգման ներքին ցանցերը.

ե) ոռոգման և չորացման փակ ցանցերը և դրանց վրայի հորերը և հիդրատները:

11. Սույն կետին համապատասխան հողամասերի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր պահանջվում են անշարժ գույքի միավորների կազմում գտնվող հետևյալ ենթակառուցվածքների համար`

1) ջրամբարի.

2) մայր և միջտնտեսական ոռոգման ջրանցքի.

3) ներտնտեսական և բաժանարար ջրանցքի.

4) պոմպակայանի, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվող պոմպակայանների.

5) օրվա կարգավորիչ ջրամբարի.

6) ջրառի կառույցի.

7) խորքային կամ արտեզյան հորի.

8) դերիվացիոն ջրանցքի.

9) էլեկտրակայանի և ենթակայանի.

10) մաքրման կայանի.

11) գազաբաշխիչ և գազամբարման կայանների.

12) գազի ստորգետնյա պահուստային կայանի.

13) առանձին կանգնած շենքերի և շինությունների:

(հավելվածը փոփ. 25.03.16 N 63-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի 

2015 թվականի դեկտեմբերի 28-ի

N 351-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից`

1) 4-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված բոլոր շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են մեկ համայնքի վարչական (Երևան քաղաքում` վարչական շրջանների) սահմաններում.

2) 6-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են միևնույն մարզի տարբեր համայնքների վարչական (Երևան քաղաքում` տարբեր վարչական շրջանների) սահմաններում.

3) 8-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են տարբեր մարզերի վարչական սահմաններում:

2. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, ապա դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սույն հրահանգով սահմանված ժամկետում:

3. Գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե սույն կետով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սույն հրահանգով սահմանված ժամկետում:

4. Անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը: