Համարը 
ՀՕ-245-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1434
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի համաձայն, սույն օրենքն ուժը կորցնում է 01.01.18 թվականին, բացառությամբ օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի, որը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների (այսուհետ՝ վճար) դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:

Հոդված 2.

Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը

 

1. Վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարների դրույքաչափերն են՝

 

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝

փոշի

1 800 դրամ

ածխածնի մոնօքսիդ

240 դրամ

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)

14 800 դրամ

ծծմբային անհիդրիդ

1 800 դրամ

քլոր

12 000 դրամ

քլորոպրեն

90 000 դրամ.

 

բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան փաստացի արտանետված մթնոլորտային օդն աղտոտող մյուս բոլոր այն նյութերը, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված արտանետումների ծավալը, կամ որոնց մասով հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների գծով բացակայում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները:

Սույն կետում նշված մթնոլորտային օդն աղտոտող բոլոր նյութերի համար վճարի դրույքաչափը (Դօդ) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Դօդ = 900 դրամ/ ՍԹԿ

որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).

գ) Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.

դ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Մ և Ն ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց խմբերի և ենթախմբերի`
 

Ավտոտրանսպորտային  միջոցի  խումբը

Ավտոտրանսպորտային  միջոցի  ենթախումբը

Դրույքաչափը (դրամ)

Մարդատար` Մ

Մ1` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ

2 500

Մ2` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան

5 000

Մ3` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան

10 000

Բեռնատար` Ն

Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան

5 000

Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

10 000

Ն3` բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

15 000.

 

ե) սույն մասի «դ» կետում նշված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`

բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար

1.2

բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող 1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար

1.0

բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար

0.3

բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար

0.15

դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար

1.0

գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար

0.5

գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար

0.35.

զ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`

մինչև 50Ձ

10xՁ դրամ

50-80Ձ

20xՁ դրամ

81-100Ձ

30xՁ դրամ

101-150Ձ

40xՁ դրամ

151-200Ձ

50xՁ դրամ

201-250Ձ

60xՁ դրամ

251-300Ձ

70xՁ դրամ

300Ձ-ից ավելի

100xՁ դրամ

որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.

է) այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց տեսակի և բեռնատարողության`

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը

Դրույքաչափը (դրամ)

 

 

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի
(ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի

 

 

նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում

նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում

8703 21-8703 33

մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար

3 750

7 500

8702

մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների

10 000

20 000

8704 21
8704 31

բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

5 000

10 000

8704 22
8704 32

բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

10 000

20 000

8704 23

բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

15 000

30 000:

 

2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են՝

ա) կախված նյութեր

5 300 դրամ

ազոտ ամոնիակային

 5 100 դրամ

թթվածնի կենսաբանական պահանջ

18 400 դրամ

նավթամթերք

204 600 դրամ

պղինձ

1 023 900 դրամ

ցինկ

1 023 900 դրամ

սուլֆատներ

100 դրամ

քլորիդներ

 30 դրամ

նիտրիտներ

511 500 դրամ

նիտրատներ

1100 դրամ

ընդհանուր ֆոսֆոր

40 000 դրամ

դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր

102 300 դրամ

ծանր մետաղների աղեր

511 500 դրամ

ցիան և ցիանի միացություններ

511 500 դրամ.

 

բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից և միացություններից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված մյուս բոլոր այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները, կամ բացակայում են արտահոսքի գծով ջրօգտագործման թույլտվությունները կամ ջրօգտագործման թույլտվություններով չեն սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալներ:

Սույն կետում նշված բոլոր վնասակար նյութերի և միացությունների համար վճարի դրույքաչափը (Դջուր) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Դջուր = 10 000 դրամ/ՍԹԿձկն

որտեղ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է.

գ) Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերը կրկնապատկվում են:

Հոդված 3.

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը

 

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են՝

ա) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար՝

 

առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000 դրամ

երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000 դրամ

երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800 դրամ

չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500 դրամ

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների)

600 դրամ

լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ

0 դրամ

հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ

60 դրամ.

բ) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`

 

 

Դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի (դրամ)

թափոնների առաջացման պահից հաշվարկած մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում)

թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում

թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում

առաջին դասի վտանգավորության թափոններ

0

16 000

48 000

երկրորդ դասի վտանգավորության թափոններ

0

8 000

24 000

երրորդ դասի վտանգավորության թափոններ

0

1 600

4 800

չորրորդ դասի վտանգավորության թափոններ

0

500

1 500

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնա-արդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների)

0

200

600

Հոդված 4.

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են`

Ծածկագիրը`  ըստ  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

Ապրանքի  համառոտ անվանումը

Դրույքաչափը

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար` ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ, տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար` դրանց իրացման շրջանառության նկատմամբ, տոկոսով

2707
2709 00
2710
2713
2714 90 000
2715 00 000

հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի)

2.0

2.0

2710 19 930
2710 91 000
2710 99 000
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք

3.0

3.0

2903 41 000

 

 

2903 42 000

 

2903 43 000

 

 

2903 44 100

 

2903 44 900

ֆտորեռաքլորմեթան
(ֆրեոն-11), [ CFCl3]
երկֆտորերկքլորմեթան
(ֆրեոն-12), [ CF2Cl2]
եռֆտորեռաքլորէթան
(ֆրեոն-113), [ C2F3Cl3]
քառաֆտորերկքլորէթան
(ֆրեոն-114), [C2F4Cl2]
հինգֆտորքլորէթան
(ֆրեոն-115) [C2F5Cl]

2.0

2.0

2903 46 100

 

 

2903 46 200

 

2903 46 900

երկֆտորբրոմքլորմեթան
(հալոն-1211) [CF2BrCl]
եռֆտորբրոմմեթան
(հալոն-1301) [CF3Br]
քառֆտորերկբրոմէթան
(հալոն-2402) [C2F4Br2]

2.0

2.0

3215 11 00
3215 19 000

տպագրական ներկ

3.0

3.0

3402

լվացող նյութեր

0.5

0.5

3701
3702
3704 00 100
3705
3706

կինո-ֆոտո  ժապավեններ

0.8

0.8

3819 00 000

արգելակման  հեղուկներ

2.0

2.0

3820 00 000

հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի

2.0

2.0

3923
3925 10 000

պլաստմասսայից արտադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից

2.0

2.0

4011
4012

անվադողեր

1.0

1.0

4013

ռետինե  օդախցիկներ

1.0

1.0

6811
6812
6813

արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր, (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների)

3.0

3.0

7019

ապակյա մանրաթել

0.8

0.8

78

կապար և կապարից պատրաստված արտադրանք

3.0

3.0

8311 10

էլեկտրոդներ

1.5

1.5

8421 23

ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների)

1.0

1.0

8506 30

առաջնային մարտկոցներ սնդիկ-օքսիդային

1.5

1.5

8506 40

առաջնային մարտկոցներ արծաթ-օքսիդային

1.5

1.5

8506 80

առաջնային մարտկոցներ այլ

1.5

1.5

8507 10
8507 20

մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների)

3.0

3.0

8507 30
8507 80

մարտկոցներ կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների)

2.0

2.0

8507 90

մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների)

1.5

1.5

8532 22 000

էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ

3.0

3.0

8539 31

լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով

3.0

3.0

8539 32 100

սնդիկային լամպեր

3.0

3.0

8702, 8703, 8704, 8705

հինգ տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)

2,0

x

8702, 8703, 8704, 8705

10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)

10,0

x

8702, 8703, 8704, 8705

15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)

20,0

x

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափը հաշվարկվում է այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի)՝ վճարի հաշվարկման բազայի նկատմամբ:

(4-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-73-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5.

Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը

1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «դ», «ե» և «զ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «է» կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան՝ բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող և ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը խմբ. 06.10.11 ՀՕ-262-Ն)

Հոդված 6.

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների  սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման (պահման) դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

Հոդված 7.

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-49 օրենքը` հետագա փոփոխություններով հանդերձ: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ  

  Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-245-Ն

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 31 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.01.2007 թ.