Համարը 
N 240-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.03.22/17(1292) Հոդ.273
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.03.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2017 թվականի N 240-Ն

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ախուրյանի ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 13

Երևան

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 240-Ն որոշման

 

Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն   Պ Լ Ա Ն

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հիմնական նպատակը Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրօգտագործողների` ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները հավասարակշռելն է: Այն նպատակ ունի նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին` ներառյալ Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ ընդունելիս:

2. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (Ախուրյանի ՋԿՏ) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Վրաստանին և Թուրքիային: Տարածքը ներառում է Ախուրյանի և Մեծամորի գետավազանները և զբաղեցնում է 5029 կմ2 մակերես: Ախուրյանի ՋԿՏ-ն վարչական տեսանկյունից ներառում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջաններն ամբողջությամբ և Էջմիածնի տարածաշրջանի 11 համայնքների վարչական տարածքները, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Ռանչպարի համայնքի վարչական տարածքը:

 

II. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

3. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսներն ընդամենը կազմում են 3752,7 մլն մ3, այդ թվում` բազմամյա բնական գետային հոսքը` 2593,4 մլն մ3, ստորերկրյա ջրային պաշարները` 1130,1 մլն մ3, բնական լճերը` 0,023 մլն մ3, ջրամբարների մեռյալ ծավալը` 28,09 մլն մ3, ձնաբծերը` 1,07 մլն մ3.

1) բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաև Մեծամորի գետավազանում Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ3, ինչպես նաև Ախուրյանի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 194,5 մլն մ3 և Մեծամորի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 106,0 մլն մ3.

2) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են 1130,1 մլն մ3, այդ թվում` A+B կարգի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 895,4 մլն մ3, C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 35,1 մլն մ3 և C2 կարգով հաստատված ստորերկրյա պաշարները կամ խորքային հոսքը` 199,6 մլն մ3:

4. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

5. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Ջրային ռեսուրսները, մլն մ3

Գետավազան

Ախուրյանի ՋԿՏ

Ախուրյան

Մեծամոր

Օգտագործելի ջրային ռեսուրսներ

Գետային հոսքը

506,2

1786,7

2292,9

A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

102,9

792,5

895,4

Ընդամենը

609.1

2579.2

3188,3

Ռազմավարական ջրային պաշար

Բնական լճերի ծավալի 1/3 մասը

0,005

0,003

0,008

Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը

1,34

5,383

6,726

C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

35,1

-

35,1

Ընդամենը

36.45

5.39

41,83

Ազգային ջրային պաշար

Գետերի էկոլոգիական թողքը

194,5

106,0

300,5

Բնական լճերի ծավալի 2/3 մասը

0,009

0,006

0,015

Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը

0,67

2,692

3,363

Արփի լիճ ջրամբարի մեռյալ ծավալը

18,0

-

18,0

Ձնաբծեր և ֆիոնների դաշտերը

1,05

0,02

1,07

C2 կարգով հաստատված պաշարները
կամ խորքային հոսքը

56,1

143,52

199,62

Ընդամենը

270.33

252.24

522,57

1) սույն հավելվածի N 1 աղյուսակի Մեծամորի գետավազանի օգտագործելի գետային հոսքի 1786,7 մլն մ3 ջրաքանակը ներառում է նաև Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի Հանրապետությանը հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ3.

2) պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984 թվականին Արարատյան արտեզյան ավազանի համար հաստատվել են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` համաձայն որի Մեծամորի գետավազանում A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կազմում են 1585,0 մլն մ3: Սակայն, վերջին տարիներին Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի հյուծմամբ պայմանավորված, ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կրճատվել են շուրջ 2 անգամ` համաձայն փորձագիտական գնահատականի: Ուստի սույն հավելվածի N 1 աղյուսակում որպես Մեծամորի գետավազանում օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսներ առաջարկվում է համարել տարեկան 792,5 մլն մ3 ծավալը` մինչև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների վերագնահատումը և հաստատումը.

3) սույն հավելվածի N 1 աղյուսակի ազգային ջրային պաշարում ներառված Արփի լճի մեռյալ ծավալի 18,0 մլն մ3 սահմանելու հարցը կքննարկվի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների իրականացումից հետո:

 

III. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետությունում գետերի էկոլոգիական թողքը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի:

7. Հիդրոլոգիական դիտակետերում Ախուրյանի ՋԿՏ-ի գետերի էկոլոգիական թողքի տարեկան արժեքները նշված են N 2 աղյուսակում (Մեծամոր գետի Ռանչպար դիտակետի էկոլոգիական թողքը հաշվարկվել է մինչև 2004 թվականի դիտարկումների հիման վրա):

 

  Աղյուսակ N 2

 

NN
ը/կ

Գետ-դիտակետ

Էկոլոգիական թողք
մ3

1.

Ախուրյան-Պաղակն

0,49

2.

Աշոցք-Կրասար

1,56

3.

Ախուրյան-Ամասիա

2,46

4.

Ախուրյան-Կապս

2,60

5.

Ախուրյան-Ախուրիկ

3,15

6.

Կարկաչուն-Ղարիբջանյան

0,27

7.

Մեծամոր-Ռանչպար

14,4

8.

Կարմրաջուր-Շաղիկ

0,062

9.

Եղնաջուր-Գառնառիճ

0,072

10.

Ձորագետ-Ձորակերտ

0,022

11.

Թավշուտ-Թավշուտ

0,023

12.

Իլլիգետ-Ջրաձոր

0,098

13.

Ջաջուռ-Ջաջուռ

0,12

14.

Մանթաշ-Մեծ Մանթաշ

0,10

15.

Արաքս-Սուրմալու

15,3

16.

Ախուրյան-Հայկաձոր

9,20

 

8. Ախուրյանի ՋԿՏ-ի այն գետերի էկոլոգիական թողքի արժեքները, որոնց վրա չկան և չեն եղել հիդրոլոգիական դիտակետեր նշված են N 3 աղյուսակում:

 

 Աղյուսակ N 3

 

NN
ը/կ

Գետ/ջրային մարմին

Էկոլոգիական թողք,
մ3

1.

Կարախան

0,023

2.

Ախուրյան գետի հատվածն Արփի լճից մինչև Բերդաշենի համայնք

0,49

3.

Ախուրյան գետի հատվածը Գիժգետից մինչև Կասկադ փոքր ՀԷԿ

2,38

4.

Ղազանչի

0,39

5.

Վարդաղբյուր

0,23

6.

Ցողամարգ

0,011

7.

Հորթաջուր

0,017

8.

Ախուրյան գետի հատվածը Հորթաջուր և Իլլիգետ գետերի միջև

2,55

9.

Ախուրյան գետի հատվածը Իլլիգետ գետի և Կապսի ջրամբարի միջև

2,85

10.

Գթաշեն

0,040

11.

Կումայրի

0,070

12.

Հայկավան

0,026

13.

Ջրառատ

0,049

14.

Ջաջուռ գետի հատվածը Ջրառատ և Կամրաքար գետերի միջև

0,15

15.

Արթիկջուր

0,054

16.

Մեծջուր գետն ակունքից մինչև Սառնակունքի ջրամբար

0,025

17.

Մեծամոր գետն ակունքից մինչև Քասախի միախառնում

3,36

18.

Ախուրյան գետի հատվածը Կապսի ջրամբարից մինչև Մարմաշեն բնակավայր

2,60

19.

Կումայրի գետը Գյումրի քաղաքի տարածքում

0,075

20.

Կարմրաքար

0,015

21.

Արթիկջուր գետը Արթիկ բնակավայրից մինչև Վարդաքարի ջրամբար

0,060

22.

Ախուրյան գետի հատվածը Մարմաշեն բնակավայրի և Կումայրի գետի միախառնման կետի միջև

3,00

23.

Կումայրի գետի Գյումրիգետ վտակ

0,030

24.

Ջաջուռ գետի հատվածը Կամրաքար գետից մինչև գետաբերան

0,18

25.

Մանթաշ գետի հատվածը Վարդաքարի ջրամբարից մինչև գետաբերան

0,20

 

IV. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

9. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվում է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար: Կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև գնահատվում է` հաշվի առնելով Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները, որոնք սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում: Տնտեսական զարգացման վրա հիմնված ջրապահանջարկի կանխատեսումներ անելիս կիրառվում են տարբեր մոտեցումներ ջրօգտագործման տարբեր ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով:

10. Ջրօգտագործման կանխատեսումը կատարվում է բազիսային (ելակետային) սցենարով, որով ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են ոլորտային զարգացման ծրագրերով սահմանված նպատակային ցուցանիշների վրա:

11. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2017-2022 թվականների համար սահմանվում է սույն հավելվածի N 4 աղյուսակում:

 

Աղյուսակ N 4

 

Գետավազան

Ջրառաջարկի տիպը

Ջրառաջարկը, մլն մ3

2017 թ.

2018 թ.

2019 թ.

2020 թ.

2021 թ.

2022 թ.

Ախուրյան

մակերևութային

504,8

503,3

501,9

500,4

499,0

497,6

ստորերկրյա

102,6

102,3

102,0

101,7

101,4

101,1

ընդամենը

607,4

605,6

603,9

602,1

600,4

598,7

Մեծամոր

մակերևութային

1776,0

1765,3

1754,7

1744,2

1733,7

1723,3

ստորերկրյա

787,7

783,0

778,3

773,7

769,0

764,4

ընդամենը

2564,5

2549,72

2535,0

2520,2

2505,5

2490,8

Ախուրյանի ՋԿՏ

մակերևութային

2280,7

2268,6

2256,6

2244,6

2232,7

2220,9

ստորերկրյա

890,4

885,3

880,3

875,4

870,4

865,5

Ընդամենը՝ Ախուրյանի ՋԿՏ-ում

3188,3

3171,8

3155,3

3138,9

3122,4

3105,9

 

12. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում է ջրավազանում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը` 2017 թվականից մինչև 2022 թվականը: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է ելակետային սցենարով` ըստ ջրօգտագործման ոլորտների: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2022 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների, սահմանվում են N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

Գետավազան

Ջրօգտագործումն
ըստ ոլորտների
մլն մ3

2017թ.

2018թ.

2019թ.

2020թ.

2021թ.

2022թ.

Ախուրյան

Խմելու-կենցաղային

64,0

65,3

66,6

67,9

69,2

70,5

Ոռոգում

212,1

219,0

227,3

235,6

243,9

252,1

Արդյունաբերություն

0,30

0,31

0,32

0,33

0,34

0,35

Ձկնաբուծություն

15,3

15,3

15,3

15,3

15,3

15,3

Հիդրոէներգետիկա

218,0

215,4

212,7

210,1

207,4

204,8

Ընդամենը՝ ջրապահանջարկը

509,7

515,3

521,0

526,6

532,3

537,9

Ջրառաջարկը

607,4

605,6

603,9

602,1

600,4

598,7

Դեֆիցիտը/պրոֆիցիտը

97,7

90,3

82,9

75,5

68,1

60,8

Մեծամոր

Խմելու-կենցաղային

90,1

91,4

92,7

94,0

95,3

96,6

Ոռոգում

1152,2

1163,7

1176,8

1190,0

1203,1

1216,9

Արդյունաբերություն

41,9

43,4

44,9

46,4

47,9

49,4

Ձկնաբուծություն

142,0

142,0

142,0

142,0

142,0

142,0

Հիդրոէներգետիկա

0,00

0,00

0,00

0,00

0,00

0,00

Ընդամենը՝ ջրապահանջարկը

1426,2

1440,5

1455,1

1469,8

1484,4

1499,7

Ջրառաջարկը

2564,5

2549,7

2535,0

2520,2

2505,5

2490,8

Դեֆիցիտը/պրոֆիցիտը

1138,3

1109,2

1079,9

1050,4

1021,1

991,1

Ախուրյանի ՋԿՏ

Խմելու-կենցաղային

152,5

150,8

149,3

147,7

146,2

144,6

Ոռոգում

1365,9

1388,6

1411,5

1434,6

1457,5

1481,1

Արդյունաբերություն

42,2

43,7

45,2

46,7

48,2

49,8

Ձկնաբուծություն

157,3

157,3

157,3

157,3

157,3

157,3

Հիդրոէներգետիկա

218,0

215,4

212,7

210,1

207,4

204,8

Ընդամենը՝
ջրապահանջարկը

1935,9

1955,8

1976,1

1996,4

2016,7

2037,5

Ջրառաջարկը

3171,9

3155,3

3138,9

3122,3

3105,9

3089,5

Դեֆիցիտը/պրոֆիցիտը

1236,0

1199,5

1162,8

1125,9

1089,2

1052,0

13. Մեծամորի գետավազանի արդյունաբերական նպատակով ջրառի ծավալում ներառված է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվող` 37,0 մլն մ3  ջրաքանակը, մոտավորապես 97%-ը:

14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելել հորատել նոր հորատանցքեր:

15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելել ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:

16. Ախուրյանի գետավազանի հիդրոէներգետիկ նպատակով ջրապահանջարկը հաշվարկելիս ներառվել է միայն գետավազանի ստորին հատվածում գտնվող «Մարմարաշեն» հիդրոէլեկտրակայանի ջրապահանջարկը, քանի որ գետավազանի վերին հատվածներում հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջուրը վերադարձնելուց հետո օգտագործվում է նաև այլ ոլորտներում և համապատասխանաբար հաշվի է առնված ըստ այդ ոլորտների ջրապահանջարկում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 240-Ն որոշման

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Աղետների կառավարման պլանի մշակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Ախուրյանի ՋԿՏ-ում մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի համակարգի մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2019 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Ախուրյանի ՋԿՏ-ում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների պայմանների վերանայում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2019 թ.
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան