Համարը 
N 374-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
01.11.2013
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
22.11.17 N 500-Ն որոշման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 01.06.18 թվականին:


ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 374-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի « Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,

9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,

10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման ընթացակարգերը։

(1-ին կետը լրաց. 04.06.14 N 153-Ն) 

2. Լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձին (այսուհետ՝ Անձ)՝ գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն),

2) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում,

3) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխում,

4) ջերմային էներգիայի արտադրություն,

5) ջերմային էներգիայի փոխադրում,

6) ջերմային էներգիայի բաշխում,

7) բնական գազի փոխադրում,

8) բնական գազի բաշխում,

9) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

10) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

11) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում:

2.1. Մինչև 1 ՄՎտ տեղակայված հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե այդ կայաններում՝ արդեն իսկ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության բոլոր լիցենզիաներով ամրագրված էլեկտրակայանների տեղակայված (տեղակայվող) հզորությունների ընդհանուր գումարը գերազանցում է 10 ՄՎտ-ը, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության:

(2.1-ին կետը լրաց. 07.03.17 N 57-Ն) 

2.2 Սույն կարգի 2.1 կետում նշված արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի նույն ենթակետով ամրագրված 10 ՄՎտ ընդհանուր հզորության գերազանցման, հայտերը քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:

(2.2-րդ կետը լրաց. 07.03.17 N 57-Ն) 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում։

4. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել‚ օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

6. Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

7. Կարգավորման ենթակա չեն՝

1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները,

2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ,

3) մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում,

4) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը,

5) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:

(պարբերությունն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն) 

(7-րդ կետը լրաց., փոփ. 10.05.17 N 153-Ն) 

8. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

(8-րդ կետը լրաց. 04.06.14 N 153-Ն) 

8.1. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(8.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, 10.05.17 N 153-Ն) 

8.2. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(8.2-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը:

10. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

11. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

12. Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի NN 1-5 հավելվածներին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

(12-րդ կետը փոփ. 10.05.17 N 153-Ն) 

13. Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտը, գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում նշված կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

(13-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

14. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են և հայտատուն սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

4) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,

5) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին:

(14-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, 07.03.17 N 57-Ն, փոփ. 10.05.17 N 153-Ն) 

15. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին իրազեկում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(15-րդ կետը փոփ., լրաց. 10.05.17 N 153-Ն) 

16. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, հայտը մուտքագրում է Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 12-15-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

(16-րդ կետը փոփ. 10.05.17 N 153-Ն) 

17. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ հայտի մուտքագրման օրվանից 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):

(17-րդ կետը փոփ. 10.05.17 N 153-Ն) 

18. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,

2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,

3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին,

4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում,

5)(ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն) 

(18-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն, փոփ., լրաց. 10.05.17 N 153-Ն) 

19. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

20. (կետն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն)

21. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը՝ որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հայտատուին:

22. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում։

23. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

24. (կետն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

28. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա (այսուհետ` Արտադրության լիցենզիա) ունեցող անձը պարտավոր է մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում նաև տնօրինման մասին որոշումների պատճենները,

2) կայանի (շենքի, իսկ հիդրոէլեկտրակայանների դեպքում նաև գլխամասային հանգույցի) նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,

4) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

5) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:

(28-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

29. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքներն իրականացվում են Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրի հիման վրա:

(29-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն) 

30. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված ագրեգատների տվյալները Արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները), կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(30-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

31. Կայանի վերակառուցման այն դեպքերում, որի ընթացքում կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորության փոփոխության, Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն,

2) Կայանի հաշվարկային հզորության ավելացման դեպքում՝ ավելացող հաշվարկային հզորության չափով երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծի պատճենը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,

4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային ելքի և/կամ ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում՝ ջրօգտագործման թույլտվություն:

(31-րդ կետը փոփ. 04.06.14 N 153-Ն, լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

31.1. Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է Արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(31.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ. 10.05.17 N 153-Ն) 

31.2. Արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով սույն կարգի 28-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:

(31.2-րդ կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

31.3. Սույն կարգի 31.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում Արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(31.3-րդ կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 04.06.14 N 153-Ն) 

 

32. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:

(32-րդ կետը լրաց. 04.06.14 N 153-Ն, խմբ. 25.11.15 N 389-Ն, փոփ. 10.05.17 N 153-Ն) 

33. Հայտն իր մեջ պետք է պարունակի՝

1) լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները, իսկ կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը՝ համապատասխան հիմնավորումներով,

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

3) Հիդրոէլեկտրակայաններում Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ նաև ջրօգտագործման թույլտվություն, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն:

(33-րդ կետը փոփ. 04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն, լրաց. 10.05.17 N 153-Ն) 

33.1. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը:

(33.1-ին կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

34. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,

2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման,

3) հայտատուն օրենքի,  այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները:

(34-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, փոփ. 10.05.17 N 153-Ն) 

34.1. (կետն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն)

34.2. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

(34.2-րդ կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

35. (կետն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն)

36. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

37. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն) 

38. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն) 

39. Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել նախկինում սահմանված կառուցման ժամանակահատվածից ոչ ավելի:

(39-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն) 

 

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

40. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

41. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

42. Հանձնաժողովը, սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

43. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

44. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

(44-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն) 

45. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

46. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

47. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:

(47-րդ կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

47.1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում.

1) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում Հանձնաժողովը կասեցրել է Արտադրության լիցենզիան և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և Հանձնաժողովը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցումը,

4) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:

(47.1-ին կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

48. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի՝ լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման:

(գլուխը լրաց. 04.06.14 N 153-Ն) 

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

49. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(49-րդ կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

50. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

51. Հայտը մերժվում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

(51-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, փոփ. 10.05.17 N 153-Ն) 

52. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

53. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

54. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

(գլուխը լրաց. 04.06.14 N 153-Ն) 

 

6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց նկատմամբ կիրառվում են արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում գտնվող անձանց համար սահմանված դրույթները:

56. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու դեպքում լիցենզավորված անձին տրամադրվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ ամրագրելով միայն արտադրության ժամանակահատված:

(գլուխը լրաց. 25.11.15 N 389-Ն) 

(հավելվածը լրաց., փոփ., խմբ.  04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.05.17 N 153-Ն) 

 

 

Հավելված N 1

ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող

հանձնաժողովի նախագահ

 

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրում եմ տալ լիցենզիա ___________________________________________________

 

__________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզ, վարչական տարածք)

 

2. Իրավաբանական անձի անվանումը ____________________________________________

 

_________________________________________________________________________

 

3. Գտնվելու վայրը___________________________________________________________

 

4. Հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն ________________________________________________________

 

5. Պետական գրանցման համարը ________________________________________________

 

6. Գործունեության տեսակը ____________________________________________________

 

7. Լիցենզիայի հայցվող ժամկետը ________________________________________________

 

8. Կից ներկայացվում է՝

 

1) ________________________________________________________________________

 

2) ________________________________________________________________________

 

3) ________________________________________________________________________

 

4) ________________________________________________________________________

 

5) ________________________________________________________________________

 

9. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

___________________________________________ «__» ________ 201_ թվական

(տնօրենի անուն, հայրանուն, ազգանուն)

(հավելվածը փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն) 

 

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝

1) գործարար ծրագիր՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,

3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,

4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,

5) երաշխիքներ՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

6) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

7) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

8) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

9) Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն:

(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 25.11.15 N 389-Ն, լրաց., խմբ. 10.05.17 N 153-Ն)

1.1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝ միայն արտադրության ժամանակահատվածի համար՝

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

3) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

4) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

5) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:

(1.1-ին կետը լրաց. 04.06.14 N 153-Ն, փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն, խմբ., լրաց. 10.05.17 N 153-Ն) 

2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում կամ բաշխում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բաշխում, բնական գազի փոխադրում կամ բաշխում՝

1) գործարար ծրագիր,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր,

3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,

4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,

5) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

(2-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն, լրաց. 10.05.17 N 153-Ն)

3. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում և էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում՝

1) լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալած միջոցների ցանկը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

(3-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն)

(հավելվածը լրաց. 04.06.14 N 153-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.11.15 N 389-Ն, լրաց., խմբ. 10.05.17 N 153-Ն) 

 

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ

(վերնագիրը լրաց.10.05.17 N 153-Ն) 

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կառուցման ժամանակահատված ներառող Արտադրության լիցենզիա ստանալու, կամ Արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով Անձը հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում Անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(1-ին կետը խմբ. 10.05.17 N 153-Ն) 

2. (կետն ուժը կորցրել է 10.05.17 N 153-Ն) 

3. Անձը պարտավոր է երաշխիքը ներկայացնել Արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամականահատվածի երկարաձգման դեպքում՝ երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:

(3-րդ կետը խմբ. 10.05.17 N 153-Ն) 

4. Երաշխիքով սահմանված գումարի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանված գումարի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:

(3-րդ կետը փոփ., լրաց. 10.05.17 N 153-Ն) 

5. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե Անձը Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

6. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:

(6-րդ կետը խմբ. 25.11.15 N 389-Ն)

 

2. ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

(վերնագիրը փոփ.10.05.17 N 153-Ն) 

 

7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

(7-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ. 25.11.15 N 389-Ն, փոփ., խմբ., լրաց. 10.05.17 N 153-Ն) 

8. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու մասին,

2) Լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետում Արտադրության լիցենզիա ունեցող անձը Հանձնաժողով չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, և Հանձնաժողովը որոշում է ընդունել այդ նախագծի ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:

(8-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 10.05.17 N 153-Ն) 

9. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)

10. Սույն կարգի 8-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված երաշխիք:

(10-րդ կետը փոփ. 10.05.17 N 153-Ն) 

10.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում, երբ լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է լիցենզավորված անձը:

(10.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն) 

 

3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

11. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

(11-րդ կետը փոփ. 10.05.17 N 153-Ն) 

12. Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

(հավելվածը խմբ. 04.06.14 N 153-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն, 10.05.17 N 153-Ն) 

 

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(կառուցման ժամանակահատվածի համար)

 

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

 

_______________________________________

Կառուցվող օբյեկտի անվանումը

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կառուցման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

2. Կառուցվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

4. Տեղեկություններ տեղադրվող գեներատորների և տուրբինների մակնիշների և հզորության վերաբերյալ:

 

2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

5. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

6. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

6.1. Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը:

(6.1-ին կետը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

 

4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ

 

7. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

8. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում՝ կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

 

5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

9. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

10. Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի:

11. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

 

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

13. Նախնական բնապահպանական լուծումներ:

 

7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

15. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները:

16. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը։

17. Օբյեկտի նախագծման, կառուցման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները։

18. Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հիման վրա կառուցվող օբյեկտի համար լավագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ընտրություն։

19. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

___________________________

Ընկերության անվանումը

________________________

Տնօրենի անունը, ազգանունը

 

 

________________________

Տնօրենի ստորագրությունը

 

 

 ____ _____________201__ թվական

(հավելվածը լրաց. 10.05.17 N 153-Ն) 

 

 

Հավելված N 5

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

_________________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝

_________________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզը, վարչական տարածքը)

_________________________________________________________________________________

(լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։

_________________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի գտնվելու վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստը)

 

 

Հավելված N 6

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________

5. Ստացված էջերի քանակը՝ ________________

6. Լիցենզավորված անձի անվանումը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը ______________________________________

(հավելվածը խմբ. 10.05.17 N 153-Ն)