Համարը 
N 274-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.294
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Բնապահպանության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.2017
Ստորագրող մարմինը 
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐ ԵՎ «ԱՆԱՆՈՒՆ ՔԱՐԱՅՐ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10517352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18 օգոստոսի 2017 թ.
Երևան

N 274-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐ ԵՎ «ԱՆԱՆՈՒՆ ՔԱՐԱՅՐ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի.

1) «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելված 1-ի,

2) «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելված 2-ի:

 

Նախարար

Ա. Մինասյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2017 թ. օգոստոսի 18-ի
N 274-Ն հրամանի

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

«ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ»

 

ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը՝

Տիպ՝ երկրաբանական, ենթատիպ՝ հրաբխածին:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Ըստ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագրի հավելված 1-ում ներկայացված սխեմայի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի վարչական սահմանում՝ Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում՝ Ազատ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակարդակից 1270-1375 մ:

Կոորդինատներ՝ X= 4442350.0; Y= 8477850.0

 

Սահմանային կետերի համարները

Կոորդինատները

Գծային չափերը (մետր)

Y

X

1

8477734,32

4442295,56

65.25

2

8477738,11

4442360,7

43.02

3

8477778,49

4442345,86

41.16

4

8477818,99

4442353,22

15.48

5

8477834,44

4442354,2

11.02

6

8477840,75

4442363,23

20.39

7

8477859,71

4442370,73

47.07

8

8477905,49

4442381,69

14.51

9

8477916,7

4442390,9

25.36

10

8477937,49

4442376,38

4.84

11

8477934,05

4442372,98

31.88

12

8477903,56

4442363,68

58.05

13

8477848,72

4442344,65

58.06

14

8477836,79

4442287,83

30.27

15

8477812,82

4442269,34

59.09

16

8477755,35

4442283,08

16.30

17

8477742,82

4442293,5

8.75

1

8477734,32

4442295,56

 

Ընդ.

   

550.5

* Կոորդինատային համակարգը՝ WGS-84 մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Բազալտե երգեհոն» վեցանիստ-հնգանիստ հատույթով հսկայական սյունաձև բազալտները գոյացել են չորրորդական հասակի երիտասարդ հզոր լավային հոսքերի ներքին հատվածների դանդաղ սառեցման արդյունքում: Յուրօրինակ կառուցվածքը կապված է նրանց հետագա հողմահարման հետ, ինչի արդյունքում լավային ռելիեֆի զարմանահրաշ, գեղատեսիլ ձևեր են ստեղծվել:

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագրի 2-րդ հավելվածում ներկայացված է չափագրության արդյունքում ստացված տեղագրական քարտեզ-սխեման:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

Ըստ հավելված 3-ում ներկայացված սահմանների հատակագիծ քարտեզի՝ հարավ-արևմուտքում գտնվող N 1 կետը հանդիսանում է «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ երկրաբանական հուշարձանի սահմանի սկիզբը, որը գտնվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության երկաթյա ցանկապատի աջ կողմում` 2 մ հեռավորության վրա: N 1 կետից սահմանագիծը ժայռի ստորին հատվածում գտնվող խոշոր քարակույտերով ծածկված զառիթափ լանջով բարձրանում է դեպի հյուսիս, հատելով քարայրի վերին հատվածը, անցնում է 65.3 մ և միանում է N 2 կետին, որից հետո ժայռի վերին հատվածով շրջվում է դեպի հարավ-արևելք, հասնում N 3 կետին և թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնում է ժայռի վերին հատվածում գտնվող N 4, N 5, N 6, N 7, N 8 սահմանակետերով 192.7 մ, հասնում է N 9 կետին: Այստեղից ուղղվելով, իջնում է զառիթափ լանջով դեպի հարավ-արևելք, անցնում է 25.4 մ, հասնում քարայրի ստորին հատվածով անցնող գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 10 կետին: Այնուհետև N 10 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 4.8 մ, հասնում Ազատ գետի հունի ուղղությամբ ճանապարհի աջ մասում գտնվող N 11 կետին, որտեղից սահմանագիծը գետի հունի նույն ուղղությամբ անցնելով 31.9 մ հասնում է N 12 կետին, որը գտնվում է սյունաձև բազալտների քարաթափման հետևանքով գոյացած հսկա քարայրի սկզբնամասում: Կետ N 12-ից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով 58.0 մ կախված ժայռերի ուրվագծին կից, հատելով գրունտային ճանապարհի որոշակի հատվածը հասնում է քարայրի վերջում գտնվող N 13 կետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնելով 58.1 մ շարունակում է ճանապարհի աջ մասով և հասնում է փայտյա էլեկտրասյան հյուսիսում, 2 մ հարևանության վրա գտնվող N 14 սահմանակետին: Սահմանագիծը N 14 կետից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 30.3 մ հասնում N 15 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 59.1 մ հասնում է որմնակապված էլեկտրասյան հյուսիսում` 2 մ հեռավորության վրա գտնվող N 16 կետին: Այստեղից հետո սահմանագիծը ավելի մեծ թեքությամբ դեպի հյուսիս-արևմուտք անցնում 16.3 մ, հասնում է N 17 կետին, որից հետո ուղղվելով դեպի արևմուտք, անցնելով 8.7 մ հասնում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության երկաթյա ցանկապատի հյուսիսային կողմում` 2 մ հարևանությամբ գտնվող N 1 հանգուցակետին: Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.9499 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 550.5 մ է:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք: Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության) հող:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

դ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ե. նմուշներ վերցնելը.

զ. ծառերի և թփերի հատումները.

է. աղտոտումը.

ը. ջրային ռեժիմի խախտումը.

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն.

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք,

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

Հավելված 1
«Բազալտե երգեհոն»
սյունաձև բազալտներ
բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_13155

 

Հավելված 2
«Բազալտե երգեհոն»
սյունաձև բազալտներ
բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_13156

 

Հավելված 3
«Բազալտե երգեհոն»
սյունաձև բազալտներ
բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_13382

 

Ներմուծեք նկարագրությունը_13384

 

Ներմուծեք նկարագրությունը_13422

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2017 թ. օգոստոսի 18-ի
N 274-Ն հրամանի

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

«ԱՆԱՆՈՒՆ ՔԱՐԱՅՐ»

 

ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը՝

Տիպ՝ երկրաբանական, ենթատիպ՝ արտածին:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Ըստ «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 1-ում ներկայացված սխեմայի «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի վարչական սահմանում՝ Գառնի գյուղից մոտ 1.0 մ հվ-արլ, Ազատ գետի կիրճում՝ Ազատ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակարդակից 1278-1380 մ:

Կոորդինատներ՝ X=4442500.0; Y=8477950.0

 

Սահմանային կետեր

Կոորդինատները

Գծային չափերը (մետր)

Y

X

1

8477937,49

4442376,38

25,4

2

8477916,70

4442390,9

18.99

3

8477922,45

4442409

51.55

4

8477925,66

4442460,45

13.56

5

8477923,11

4442473,77

13.73

6

8477925,25

4442487,33

10.44

7

8477930,54

4442496,33

19.70

8

8477933,04

4442515,87

20.85

9

8477942,45

4442534,48

36.91

10

8477948,61

4442570,87

22.06

11

8477958,63

4442590,52

21.64

12

8477980,21

4442588,85

20.75

13

8478000,28

4442583,58

26.98

14

8478021,26

4442600,54

24.99

15

8478046,22

4442599,3

24.00

16

8478070,19

4442600,47

13.47

17

8478082,95

4442604,78

20.17

18

8478092,22

4442586,87

49.32

19

8478043,09

4442591,19

30.20

20

8478015,21

4442579,58

15.63

21

8478007,24

4442566,14

47.89

22

8477985,3

4442523,57

38.33

23

8477965,41

4442490,8

54.09

24

8477944,43

4442440,94

64.93

1

8477937,49

4442376,38

Ընդ.

   

685.5

* Կոորդինատային համակարգը՝ WGS-84 մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Անանուն քարայր» սյունաձև բազալտներում երկրաբանական հուշարձանը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Անանուն քարայր»-ը գոյացել է տարբեր հաստության հնգանիստ և վեցանիստ ճշգրիտ ձև ունեցող բազալտե սյուների թափվելու արդյունքում: Ջուրը, ներծծվելով ճեղքերի մեջ և աստիճանաբար լայնացնելով դրանք (ջերմաստիճանի օրական և սեզոնային կտրուկ տատանումների ազդեցությամբ), ի վերջո հանգեցրել է Ազատ գետի աջ ափով ձգվող կիրճի վեցանիստ-հնգանիստ հատույթով հսկայական սյունաձև բազալտների ներքին հատվածում ապարի քայքայմանը և ռելիեֆի ուրույն փոքր ձևի գոյացմանը: Յուրօրինակ կառուցվածքի շնորհիվ քարայրը ստացել է գեղեցիկ տեսք:

«Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 2-ում ներկայացված է չափագրության արդյունքում ստացված տեղագրական քարտեզ-սխեման:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

Ըստ «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 3-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի՝ սահմանների հատակագիծ քարտեզի հավելվածում պատկերված է «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանի սահմանը: Ազատ գետի կիրճի ստորին հատվածում, գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 1 հանգուցային կետից սահմանագիծը ուղղահայաց բարձրանում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 25.4 մ և միանում է քարափի վերին հատվածում գտնվող N 2 կետին: N 2 կետից, սահմանագիծը ուղղվելով դեպի հյուսիս, հատելով N 3 կետը անցնում է 70,5 մ քարափի վերին մասով, հասնում է կետ N 4-ին: Այստեղից սահմանագիծը անցնելով քարափի վերին հատվածում գտնվող N 5, N 6 սահմանակետերով 37,7 մ դեպի հյուսիս՝ կիրճի ստորին մասում գտնվող քարայրի և ռելիեֆի հատման ուրվագծին զուգահեռ հասնում է N 7 կետին, որից հետո նույն ուղղությամբ սահմանագիծը շարունակվում է կիրճի վերին մասով դեպի հյուսիս` անցնում է N 8, N 9, N 10 սահմանակետերով 99,5 մ և հասնում է կիրճի եզրին գտնվող N 11 կետին: Այնուհետև N 11 կետից սահմանագիծը թեքվելով դեպի արևելք ժայռերի վրայով իջնում է դեպի կիրճը, անցնում է N 12 կետով 21.64 մ, հասնում N 13 կետին, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 26.98 մ, հասնում N 14 կետին: Այստեղից, սահմանագիծը թեքվելով դեպի արևելք, շարունակում է ժայռերի վրայով իջնել N 15, N 16 կետերով դեպի կիրճը, անցնելով 62.46 մ, հասնում է N 17 կետին: N 17 կետից իջնելով դեպի հարավ-արևելք, անցնելով 20,17 մ հասնում է Ազատ գետի աջ ափով անցնող գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 18 կետին: Այնուհետև գետի հունի ուղղությամբ սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 49,32 մ գրունտային ճանապարհի աջ եզրով, հասնում N 19 կետին, որից հետո նույն ուղղությամբ շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 30,2 մ կախված ժայռերի ուրվագծի եզրով` հատելով գրունտային ճանապարհի որոշ հատվածը, հասնում է N 20 կետին: Այնուհետև շարունակում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 15,6 մ հասնում է ճանապարհի աջ մասում գտնվող փայտյա էլեկտրասյան մոտակայքում գտնվող N 21 կետին և շարունակում նույն ուղղությամբ, անցնում N 22 կետով 86,2 մ, հասնում գրունտային ճանապարհի եզրին` որմնակապված էլեկտրասյունից 2 մ դեպի հյուսիս գտնվող N 23 կետին: Այստեղից նույն ուղղությամբ, գրունտային ճանապարհի աջ եզրով սահմանագիծը անցնում է N 24 կետով 119,0 մ, հասնում է ճանապարհի աջ մասում գտնվող N 1 հանգուցային կետին: Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.8589 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 685.5 մ է:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք: Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության) հող:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

դ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ե. նմուշներ վերցնելը.

զ. ծառերի և թփերի հատումները.

է. աղտոտումը.

ը. ջրային ռեժիմի խախտումը.

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն.

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը։

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք,

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

Հավելված 1

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_13423

 

Հավելված 2

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_13424

 

Հավելված 3

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

Ներմուծեք նկարագրությունը_13425

Ներմուծեք նկարագրությունը_13426

Ներմուծեք նկարագրությունը_13427

Ներմուծեք նկարագրությունը_13428

Ներմուծեք նկարագրությունը_13429