Համարը 
N 1187-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.10.11/60(1335) Հոդ.950
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.09.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1187-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 41-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը սահմանված կարգով՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 3
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1187-Ն որոշման

 

2 0 1 8  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համա- ռոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն Համակատարողը Ժամկետը

2018 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1

2

3

4 5 6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի բարելավում

1) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2018 թ.
և շարու- նակական

 «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում

2) Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2018 թ. ընթացքում կատարման ենթակա՝ պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան

   

3) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնք (համաձայնությամբ)

2018 թ.
և շարու-
նակական

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման աշխատանքների իրականացում, ափամաքրման աշխատանքների կազմակերպման նոր մեխանիզմների ներդրում

լճի շրջակայքի շուրջ 80.24 հա անտառաշերտերի մաքրում, աշխատանքների կազմակերպման համար նոր մեխանիզմների ներդրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2018 թ. և շարունա- կական

ՀՀ պետական բյուջե՝ «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագիր՝ 117,062.0 հազ. դրամ

2.2.

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում

լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում.
հատուկ տեխնիկայի կիրառմամբ՝ ջրածածկման ենթակա տարածքներից` 1902.5 մ բացարձակ նիշից վերև գտնվող անտառատնկարկները մաքրելիս՝ կենսունակ արժեքավոր ծառատեսակների տեղափոխում նոր հիմնվող անտառաշերտի վայր

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2018 թ. և շարունա- կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.3.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք-ների մաքրման աշխատանքների իրականացում

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով
(համաձայնությամբ)

2018 թ. և շարունա- կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.4.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշ- վառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնա- սիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2018 թ. և շարունա- կական

ՀՀ պետական բյուջե` «Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` 7,624.3 հազ. դրամ, և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.5.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

2018 թ. և շարունա- կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.6.

Ձկան պաշարների համալրում

էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2018 թ. և
շարունա-
կական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում

2.7.

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսա- կան աշխատանքների կատարման ծառայություններ

պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենո-ֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2018 թ. և շարունա- կական

ՀՀ պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություններ, անտառատնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագիր` 252,666.4 հազ. դրամ

2.8.

Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա

տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթա- կառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2018 թ. և
շարունա- կական

ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների

2.9.

Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում

աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանու- թյան կազմակերպում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշի- նության պետական կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)

2018 թ. և շարունա-
կական

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.10.

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավա-տարմագրային կառավարման իրականացում

Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահ- մանված նորմերի համաձայն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

2017-2019 թթ.

2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2017-2019 թվականների համար յուրաքանչյուր տարի Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205800,0 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան