Համարը 
N 1386-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.11.08/66(1341) Հոդ.1083
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.11.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1386-Ն

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 2-ի «2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-873-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2017 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. 2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին.

2) 2017 թվականի ձմեռային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը։

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2017 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 6
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 2-ի N 1386-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարար
  (հանձնաժողովի նախագահ)

   

Մ. Հակոբյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Հ. Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար

   

Է. Նալբանդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

   

Լ. Ալթունյան

- ՀՀ առողջապահության նախարար

   

Վ. Մարտիրոսյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
  նախարար

   

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Դ. Լոքյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

   

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր
  ՀՀ ոստիկանության պետ

   

Գ. Կուտոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
  ծառայության տնօրեն

   

Ա. Դավթյան

- ՀՀ գլխավոր դատախազ

   

Կ. Նահապետյան

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և
  ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
  (համաձայնությամբ)

   

Ս. Բարսեղյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական
   վարչության պետ

   

Վ. Ասցատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային
  փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ

   

Ա. Ավթանդիլյան

- ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 2-ի N 1386-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

 

Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան


Շենգավիթ
Էրեբունի

 

 

Օ. Գասպարյան

- Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Արագածոտն

Աշտարակ
Ապարան

Թալին

 

Ա. Զաքարյան

- Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ

Արարատ

Արտաշատ
Արարատ
Մասիս

 

Ա. Մարտիկյան

- ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ

Արմավիր

Արմավիր
Էջմիածին

 

Տ. Խաչատրյան

- Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ

Գեղարքունիք

Գավառ
Մարտունի
Սևան

Վարդենիս
Ճամբարակ

 

Դ. Մանուկյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ

Լոռի

Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր

Թումանյան

 

Գ. Խաչատուրով   

ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ

Կոտայք

Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի

 

Հ. Բաղմանյան

- ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ

Շիրակ

Գյումրի
Արթիկ
Աշոցք

Անի
Ախուրյան
Ամասիա

 

Ս. Գալստյան

- Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
 - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ

Սյունիք

Կապան
Գորիս

Սիսիան
Մեղրի

 

Տ. Փարվանյան

- Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1 -ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ

Վայոց ձոր

Եղեգնաձոր
Վայք

 

Վ. Քոչարյան

- Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

Տավուշ

Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան

Դիլիջան

 

Ա. Բրուտյան

- Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 2-ի N 1386-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հենրիկ Կարապետի Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

   

Հովհաննես Աստվածատուրի
Մինասյան

- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ
  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Արսեն Մակբեթի Մելքոնյան

- ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչությունից

   

Վահե Կորյունի Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
  ղեկավարի տեղակալ

   

Գարիկ Մարատի Սողոմոնյան

- վիրաբույժ, բ/ծ կապիտան

   

Արամ Աշոտի Միրիջանյան

- վիրաբույժ, բ.գ.թ.

   

Սերգեյ Համլետի Սիմոնյան

- վնասվածքաբան, բ/ծ մայոր

   

Արթուր Ռոբերտի Սոխակյան

- վնասվածքաբան, բ.գ.թ.

   

Հայկ Ռաֆայելի Հովսեփյան

- սրտաբան, բ/ծ փոխգնդապետ

   

Էդուարդ Արմենի Ավագյան

- թերապևտ, բ/ծ կապիտան

   

Վահան Նաիրիի Մուկուչյան

- թերապևտ

   

Վարդան Գրիգորի Գաբրիելյան

- նյարդաբան, բ/ծ մայոր

   

Արշակ Վարդգեսի Ղազարյան

- նյարդաբան

   

Գարիկ Սմբատի Սարգսյան

- օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

   

Նարինե Լավրենտի Բաղդասարյան

- ակնաբույժ, բ/ծ մայոր

   

Եղիշե Ալիկի Բաղդասարյան

- ակնաբույժ, բ.գ.թ.

   

Տիգրան Շամշադի Սարգսյան

- հոգեբույժ, բ/ծ մայոր

   

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

- հոգեբույժ

   

Սահակ Աշոտի Հակոբյան

- մաշկաբան

   

Ռաֆիկ Գևորգի Բզանյան

- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

   

Անի Սերգեյի Բաբայան

- հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան