Համարը 
N 47
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
09.10.1998
Ստորագրող մարմինը 
Էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.10.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 1998 թվականի,
N 47
քաղ. Երևան

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի թիվ 20 հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հաստատել «Ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման (բնակչության համար)» պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ նշված պայմանագրի ձևաթղթերը բնակչությանն են տրվում ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկությունների կողմից` անվճար:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին` եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով բոլոր սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
փոխնախագահ`

Ն. Գրիգորյան

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1998 Թ. հոկտԵՄԲԵՐԻ 9-Ի
N 47 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)

 

1. Պայմանագրային կողմերը

 

1.1 ՎԱՃԱՌՈՂ

ԱՆՎԱՆՈՒՄԸ    
Հասցեն Հեռախոսներ
Բանկային տվյալները                        

 

1.2. ԳՆՈՐԴ

Փոստային կարգաթիվը և հասցեն Հաշվառման քարտի համարը                          
Անուն, ազգանուն Հեռախոսներ Անձնագրային տվյալներ

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Վաճառողը վաճառում, իսկ գնորդը գնում է ջերմային էներգիա և վճարում սույն պայմանագրով սահմանված կարգով:

2.2. Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ջերմային էներգիայից օգտվելու կանոններով», Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:

2.3. Ջեռուցման ժամանակաշրջանի սկիզբը և տևողությունը սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:

 

3. Ջերմային էներգիայի սակագինը

 

3.1. Վաճառողի կողմից առաքվող ջերմային էներգիայի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` բնակչությանը տրվող 1 քմ բնակելի մակերեսի ջեռուցման համար` ____ դրամ, ջեռուցման ամբողջ ժամանակահատվածի համար` _______ օր տևողությամբ կամ 1 Գկալ ջերմային էներգիայի համար _______ դրամ` առավելագույն սակագնից ելնելով, Գնորդի համար ջերմային էներգիայի վաճառքի պայմանագրային գինը սահմանվում է` ______ դրամ/քմ 1 քմ բնակելի մակերեսի ջեռուցման համար (ջեռուցման ամբողջ ժամանակահատվածի համար` _______ օր տևողությամբ) կամ _______ դրամ մեկ Գկալ ջերմային էներգիայի համար:

3.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի սակագնի փոփոխման դեպքում, նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե սույն պայմանագրում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ կամ չի կնքվել նոր պայմանագիր:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Վաճառողը պարտավորվում է`

4.1.1 _______________ թթ. ջեռուցման ժամանակահատվածում իրականացնել ________ քմ բնակելի մակերեսով շենքի (բնակարանի) ջեռուցումը: Ջերմամատակարարման խափանման դեպքում վերականգնել այն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

4.1.2 Ջեռուցման ողջ ժամանակաշրջանում գնորդի ջեռուցվող տարածքում ապահովել անխափան ջերմամատակարարում` պահպանելով 18օC-ից ոչ պակաս ջերմաստիճան:

4.1.3 Պարտադիր կերպով իր գրասենյակում կամ կենտրոնական ջերմային հանգույցում (ԿՋՀ) վարել գրանցման մատյան` չջեռուցված ընդհանուր ժամանակահատվածի գրանցման համար: Գրանցում կարող է կատարվել նաև գնորդի կամ նրա լիազորված անձի հետ համատեղ` տեղում ստուգման արդյունքների հիման վրա:

Հաշվարկային ամսվա վերջում գնորդի կամ նրա լիազորված անձի հետ կազմել ջերմային էներգիայի առք ու վաճառքի համատեղ ակտ, որը հիմք է հանդիսանում գնորդին վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար: Ակտը կարող է կազմվել առանձին գնորդի կամ գնորդների խմբի հետ:

4.1.4 Սպասարկել ջերմամատակարարման բոլոր ջերմագծերը մինչև

 

_________________________________________

(նշել սահմանազատման կետը)

 

Ջեռուցման սեզոնն սկսվելուց առաջ ստուգել ջեռուցման ցանցին միացված շենքի մուտքի և ելքի փականները, որպեսզի նրանց փակ վիճակում բացառվի ջրի թողունակությունը:

4.1.5 Ջեռուցման ընթացքում գնորդի` ջեռուցումից հրաժարվելու դեպքում կատարել վերջնահաշվարկ` դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում և դադարեցնել ջերմամատակարարումը:

4.1.6 Գնորդին ծանոթացնել ՋԷՕԿ-ով սահմանված` կողմերի իրավունքների և պարտականությունների մասին:

4.2. Գնորդը պարտավորվում է`

4.2.1 Հաշվարկային ամսվա վճարման փաստաթուղթն ստանալուց հետո ______ օրյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան 30 օրում) վճարել հաշվարկային ամսում ծախսած ջեռուցման արժեքը _____________________________________________________:

(հաշվարկային համարը, վճարման կետը)

Նշված ժամկետում չվճարելու դեպքում վաճառողը գնորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին նախապես գրավոր զգուշացնելուց 5 օր հետո դադարեցնում է շենքի ջերմամատակարարումը: Այն վերականգնվում է գնորդների խմբի կողմից պարտքը ամբողջապես մարելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

4.2.2 Ջեռուցման ժամանակահատվածում ջեռուցվող բնակարանում չբնակվելու կամ բնակարանը ուրիշին հանձնելու դեպքում շարունակել վճարել ջեռուցման վարձը, իսկ բնակարանը վաճառելու (փոխանակելու դեպքում դիմել վաճառողին վերջնահաշվարկ կատարելու և պայմանագիրը դադարեցնելու համար, որի համար վաճառողը գնորդին տալիս է տեղեկանք:

Ջեռուցումից հրաժարվելու դեպքում, գրավոր հայտնել վաճառողին, որից հետո վերջնահաշվարկի հիման վրա կատարել ջեռուցման վարձի վճարում:

4.2.3 Իր ներտնային ջերմային ցանցերում կատարված փոփոխությունների հետևանքով բնականոն ջերմամատակարարման խափանման (նվազման) դեպքում` անհապաղ վերականգնել սեփական միջոցներով:

4.2.4 Ապահովել իր բնակարանի ջեռուցման սարքերի ու խողովակագծերի սպասարկումը:

4.2.5 Ջեռուցման համար նախատեսված ջուրը չօգտագործել այլ նպատակներով:

4.2.6 Ջերմային կորուստները կանխելու նպատակով ապահովել բնակարանի ջերմամեկուսացումը:

4.2.7 Ջեռուցվող տարածքը կամ (սխեման) փոփոխելու ցանկության դեպքում գրավոր դիմել վաճառողին` պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Պայմանագրի 4.2.5 կետի խախտման դեպքում վաճառողը գնորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի հետ կազմում է համատեղ ակտ, որից հետո գնորդը պարտավոր է անհապաղ վերացնել խախտումը: Չվերացնելու դեպքում գնորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով:

5.2. Սույն պայմանագրի պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով:

 

6. Այլ պայմաններ

 

6.1. Ջեռուցման տվյալ ժամանակաշրջանի վերջին ամսում վաճառողը և գնորդը կամ նրա լիազոր ներկայացուցիչը փոխհամաձայնությամբ կարող են անդրադառնալ վճարման կարգին`

______________________________________________

(նշել օրերը և պարբերությունը)

______________________________________________

 

6.2. Ջեռուցվող տարածքի փոփոխման դեպքում պայմանագրում կատարվում է համապատասխան փոփոխություն.

_____________________

(նշել փոփոխված տարածքի մակերեսը)

_______________________________________________

 

6.3. Ըստ ՋԷՕԿ-ի ջերմային էներգիայի մատակարարման և սպառման սահմանազատման կետերն են`

_______________________________________________

_______________________________________________

6.4. 4.1.1 և 4.1.2 կետերի խախտման դեպքում վերահաշվարկը կատարել ՋԷՕԿ-ով սահմանված կարգով:

6.5. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից, 1 տարի ժամկետով և յուրաքանչյուր տարի համարվում է երկարացված ևս մեկ տարով` նույն պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը չի դիմել մյուսին պայմանագիրը դադարեցնելու կամ վերանայելու առաջարկությամբ:

6.6. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.7. Պայմանագիրը կազմվում է երկու օրինակից, մեկական յուրաքանչյուր կողմի համար:

 

ՎԱՃԱՌՈՂ`

ԳՆՈՐԴ`

_____________

_____________

__ _____ 199  թ.

__ _______ 199  թ.

 Կ. Տ.