Համարը 
N 965-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.890
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
19.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.08.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 965-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և վտանգավոր արտանետումների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանության ու բնակչության առողջության պաշտպանության, ավտոտրանսպորտային միջոցների պետական բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված նորմերը Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտնում`

ա) էկոլոգիական 2-րդ դասի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից,

բ) էկոլոգիական 3-րդ դասի համար` 2009 թվականի հունվարի 1-ից,

գ) էկոլոգիական 4-րդ դասի համար` 2010 թվականի հունվարի 1-ից,

դ) էկոլոգիական 5-րդ դասի համար` 2015 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 13
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 965-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շրջանառության մեջ դրվող և շահագործման մեջ գտնվող) ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող` բանած գազերում պարունակվող աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները (նորմերը)` ըստ ավտոտրանսպորտային միջոցների խմբերի, ենթախմբերի, էկոլոգիական դասի, օգտագործվող վառելիքի տեսակի, ավտոտրանսպորտային միջոցի թողարկման տարեթվի և բանած գազերի չեզոքացման համակարգի առկայության:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող և շահագործման մեջ գտնվող մարդատար` Մ(M), բեռնատար` Ն(N) խմբերի ավտոտրանսպորտային միջոցների և Տ(T) խմբի (դիզելային շարժիչով ինքնագնա գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական, արտադրական մեքենաներ), գյուղատնտեսական, արտադրական, անտառարտադրական և անտառտնտեսական դիզելային տրակտորների, սահմանափակ և անսահմանափակ օդափոխությամբ վայրերում շահագործվող այլ անվավոր կամ թրթուրավոր տրանսպորտային միջոցների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

 

ավտոտրանսպորտային միջոցներ` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անվավոր տրանսպորտային միջոցներ.

ավտոտրանսպորտային միջոցների ենթախմբեր`

Մ1(M1)` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ.

Մ2(M2)` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տ,

Մ3(M3)` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տ,

Ն1(N1)` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տ,

Ն2(N2)` բեռների փոխադրման համար նախատեսված, 3,5 տ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տ առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ,

Ն3(N3)` բեռների փոխադրման համար նախատեսված, 12 տ-ից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ,

Տ(T)` նոր թողարկված կամ հիմնովին վերանորոգված տրակտորներ և ինքնագնա գյուղատնտեսական դիզելային մեքենաներ, գյուղատնտեսական, արտադրական, անտառարտադրական և անտառտնտեսական դիզելային տրակտորներ, այդ թվում` որպես հիմք ծառայող ճանապարհաշինարարական մեքենաների և կոմունալ ու անտառտնտեսության մեջ օգտագործվող այլ մեքենաների համար, դիզելային շարժիչով ինքնագնա գյուղատնտեսական մեքենաներ, սահմանափակ և անսահմանափակ օդափոխությամբ վայրերում շահագործվող մեքենաներ և տրակտորներ.

շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցներ` սահմանված կարգով գրանցում ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ.

շրջանառության մեջ դրվող ավտոտրանսպորտային միջոցներ` նոր թողարկվող և շրջանառության մեջ դրվող ու հանրապետության մաքսային տարածք մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներ.

ավտոտրանսպորտային միջոցի առավելագույն զանգված` տեխնիկապես թույլատրելի այն առավելագույն զանգվածը, որը հայտարարագրված է ավտոտրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպության կողմից.

շարժիչային վառելիք` շարժիչի սնուցման համար անհրաժեշտ վառելիք, որի տեսակներն են`

բենզինը (էթիլացված, ոչ էթիլացված),

սեղմված բնական գազը (ՍԲԳ),

բնական գազը,

հեղուկացված ածխաջրածնային (նավթային) գազը (ՀՆԳ),

դիզելային վառելիքը.

շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման նոմինալ հաճախություն` շարժիչի պտույտների առավելագույն թիվը` լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում (պտ/րոպ)` սահմանված ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպության կողմից.

շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման առավելագույն հաճախություն (nբարձ)` ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը պարապ ընթացքի ռեժիմում` վառելիքի մատուցման ոտնակի մինչև վերջ սեղմման դեպքում (պտ/րոպ).

շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման նվազագույն հաճախություն (nնվազ)` ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը պարապ ընթացքի ռեժիմում` ոտնակը չսեղմելու դեպքում (պտ/րոպ).

առավելագույն ոլորող մոմենտ` շարժիչի ոլորող մոմենտի առավելագույն արժեքը (Նմ)` սահմանված ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպության կողմից.

բանած գազեր` ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների համակարգից արտանետվող, դեպի մթնոլորտ արտազատվող գազեր.

վնասակար արտանետումներ` աղտոտող նյութեր, որոնք արտանետվում են հարկադրական այրմամբ կամ սեղմումից առաջացած ինքնաբռնկմամբ աշխատող շարժիչներից: Դրանք լինում են`

ա) գազերի ձևով` ածխածնի օքսիդ (CՕ), ածխաջրածիններ (CmHn), ազոտի օքսիդներ (NOx` արտահայտված դիօքսիդի էկվիվալենտով)։

Կախված վառելիքի տեսակից` ածխաջրածինների m և n գործակիցներն ընդունում են`

CH1,85 ` բենզինի համար (m =1, n =1,85),

CH1,86` դիզելային վառելիքի համար (m =1, n =1,86),

CH2,525` հեղուկացված (ածխաջրածնային) նավթային գազի համար (m=1, n=2,525),

CH4` բնական գազի համար (m =1, n = 4).

բ) տեսանելի աղտոտող նյութերի ձևով` դիսպերս մասնիկներ (ծխայնություն), որոնք արտազատվում են սեղմումից առաջացած ինքնաբռնկմամբ աշխատող շարժիչների աշխատանքի հետևանքով.

շարժիչի աշխատանքային ծավալ` ներքին այրման շարժիչների համար` գլանների գումարային ծավալը.

գազային շարժիչ` հեղուկացված նավթային կամ սեղմված բնական գազով աշխատող շարժիչ.

կայծային վառուցքով շարժիչ` հարկադրական այրմամբ շարժիչ, որն աշխատում է բենզինով կամ գազով.

դիզելային շարժիչ` սեղմումային բոցավառմամբ (ներմղմամբ և առանց ներմղման) աշխատող շարժիչ.

հաստատված ռեժիմ` դիզելի աշխատանքի ռեժիմ, որի դեպքում ոլորող մոմենտի արժեքը չի փոփոխվում մեկ տոկոսից ավելի, պտտման հաճախությունը` 10 պտ/րոպ-ից ավելի, իսկ հովացնող հեղուկի և շարժիչային յուղի ջերմաստիճանը` 20 C-ից ավելի.

ազատ արագացման ռեժիմ` առանց արտաքին բեռնվածության` շարժիչի ծնկաձև լիսեռի պտույտների հաճախության բարձրացումը նվազագույնից մինչև առավելագույնը` վառելիքի մատուցման կառավարման ոտնակի մինչև հենումը տեղափոխման դեպքում.

անսահմանափակ օդափոխությամբ վայրեր` դաշտեր, մարգագետիններ, այգիներ, բնակավայրերի տարածքներ և այլն.

սահմանափակ օդափոխությամբ վայրեր` փակ կամ կիսափակ վայրեր.

ծխայնություն` բանած գազերի որոշակի երկարություն ունեցող սյան կողմից լուսային հոսքի կլանման աստիճանը բնութագրող ցուցանիշ.

ծխաչափ` ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերով կլանված լույսի գործակիցները չափելու սարք.

լույսի կլանման գործակից (k, մ-1)` ծխաչափով չափված ծխայնության արժեքն ըստ հիմնական սանդղակի` 0-ից մինչև անսահմանություն (∞) տիրույթում.

լույսի թուլացման գործակից (N, %)` ծխաչափով չափված ծխայնության արժեքն ըստ օժանդակ գծային սանդղակի` 0-ից մինչև 100 տոկոս տիրույթում.

ծխայնություն` ազատ արագացման ռեժիմում` լույսի կլանման գործակցի (մ-1) առավելագույն արժեքը` չափված ազատ արագացման ռեժիմում.

բանած գազերի չեզոքացման համակարգ` շարժիչի տարբեր ռեժիմներում աշխատելու ընթացքում առաջացած բանած գազերում պարունակվող աղտոտող նյութերի արտանետումների նվազեցումն ապահովող սարքավորումների ամբողջություն, որը ներառում է կատալիտիկ չեզոքացուցիչ և դրա հետ գործնականորեն կապված տվիչներ ու կառավարման համակարգեր:

Չեզոքացման համակարգերը լինում են`

ա) երկբաղադրիչ` հիմնականում ածխածնի օքսիդի և ածխաջրածինների արտանետումների նվազեցումն ապահովող չեզոքացման համակարգ,

բ) եռաբաղադրիչ` ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների արտանետումների նվազեցումն ապահովող հետադարձ կապով (ըստ օդի ավելցուկի գործակցի) չեզոքացման համակարգ.

օդի ավելցուկի l գործակից` չափողականություն չունեցող մեծություն, որը շարժիչի գլանի մեջ մուտք գործող օդի զանգվածի հարաբերությունն է գլան մուտք գործող վառելիքի լրիվ այրման համար տեսականորեն անհրաժեշտ օդի զանգվածին: Հաշվարկվում է բանած գազերի անալիզի արդյունքներով.

արտանետող համակարգ` ավտոտրանսպորտային միջոցի համալիր արտանետող համակարգ` առանց կառուցվածքային և միացնող մասերի մեխանիկական և քայքայված (կոռոզիոն) վնասվածքների.

էկոլոգիական դաս` դասակարգման կոդ, որը բնութագրում է ավտոտրանսպորտային միջոցները` կախված աղտոտող նյութերի արտանետումների մակարդակից.

վնասակար արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ` սույն տեխնիկական կանոնակարգով կամ Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) կանոններով սահմանված աղտոտող նյութերի արտանետումների թույլատրելի սահմանային նորմեր` ստացված ՄԱԿ-ի ԵՏՀ համապատասխան կանոններում նկարագրված մեթոդներով կատարված փորձարկումների արդյունքների հիման վրա` հետևյալ մակարդակների համար`

ՄԱԿ-ի ԵՏՀ N 83 կանոններով սահմանված (կախված օգտագործվող վառելիքի տեսակից)`

Ա(A) մակարդակ` էթիլացված բենզինով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող աղտոտող նյութերի համար սահմանվող սահմանափակումներ,

Բ(B) մակարդակ՝ ոչ էթիլացված բենզինով աշխատող (կամ, որոնք կարող են աշխատել նաև սեղմված բնական և հեղուկացված նավթային գազով) ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող աղտոտող նյութերի համար սահմանվող սահմանափակումներ,

Ց(C) մակարդակ` դիզելային վառելիքով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող աղտոտող նյութերի համար սահմանվող սահմանափակումներ,

Դ(D) մակարդակ` սեղմված բնական և հեղուկացված (ածխաջրածնային) նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող աղտոտող նյութերի համար սահմանվող սահմանափակումներ.

ՄԱԿ-ի ԵՏՀ N 49 կանոններով սահմանված (կախված շարժիչի տեսակից)`

Ա(A) մակարդակ` սեղմումային բոցավառմամբ (դիզելային), ինչպես նաև բնական և հեղուկացված նավթային գազով աշխատող շարժիչներ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներին վերաբերող սահմանափակումների 1-ին մակարդակ` ընդունված 1992 թվականի հուլիսի 1-ին,

Բ(B) մակարդակ` սեղմումային բոցավառմամբ (դիզելային), ինչպես նաև բնական և հեղուկացված նավթային գազով աշխատող շարժիչներ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներին վերաբերող սահմանափակումների 2-րդ մակարդակ` ընդունված 1995 թվականի հոկտեմբերի 1-ին.

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ` ՄԱԿ-ի ԵՏՀ-ի միօրինակ կարգադրագրեր` ներկայացված սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում.

արտանետումների տեխնիկական նորմատիվներ (տեսակարար արտանետումներ)` արտանետումների նորմատիվներ, որոնք սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ և արտացոլում են արտանետումների առավելագույն թույլատրելի զանգվածը` ավտոտրանսպորտային միջոցների կողմից կատարված միավոր աշխատանքի հաշվարկով (գ/կՎտժ):

 

III. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

4. Շրջանառության մեջ դրվող ավտոտրանսպորտային միջոցները, համաձայն ՄԱԿ-ի ԵՏՀ կանոնների, բաժանված են 0-ից մինչև 5 էկոլոգիական դասերի: Էկոլոգիական յուրաքանչյուր դասը բնութագրվում է ՄԱԿ-ի ԵՏՀ համապատասխան կանոններով սահմանված արտանետումների մակարդակներով կամ արտանետումների տեխնիկական նորմատիվներով` ելնելով ավտոտրանսպորտային միջոցների ենթախմբերից ու շարժիչի տեսակից, որոնք ներկայացված են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

Ավտոտրանս-
պորտային միջոցների
էկոլոգիական դասը

Ավտոտրանսպորտային
միջոցների ենթախմբերը և
շարժիչների տեսակները

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոնները և դրանցով սահմանված արտանետումների
մակարդակները կամ արտանետումների
տեխնիկական նորմատիվները

1

2

3

0

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, բենզինային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-02 կանոններով սահմանված Ա(A) մակարդակ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-01 կանոններ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 85 գ/կՎտժ, CmHn` 5 գ/կՎտժ
NOx` 17 գ/կՎտժ (9 ռեժիմային փորձարկման ցիկլ)

1

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, բենզինային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-02 կանոններով սահմանված Բ(B) և Ց(C) մակարդակներ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-02 կանոններով սահմանված Ա(A) մակարդակ (01.07.1992 թ.)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 72 գ/կՎտժ, CmHn` 4 գ/կՎտժ
NOx` 14 գ/կՎտժ (9-ռեժիմային փորձարկման ցիկլ)

2

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-04 կանոններով սահմանված Բ(B), Ց(C) և Դ(D) մակարդակներ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-02 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ (01.10.1995 թ.)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 55 գ/կՎտժ, CmHn`
2,4 գ/կՎտժ NOx` 10,0 գ/կՎտժ
(ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով փորձարկման ԵՍՏ (ESC) ցիկլ)

3

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-05 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով սահմանված Ա(A) մակարդակ (01.07.1992 թ.)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` բարձր անցողականությամբ, դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 96-01 կանոններ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 20 գ/կՎտժ, CmHn` 1,1 գ/կՎտժ
NOx` 7 գ/կՎտժ (ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով փորձարկման ԵՍՏ (ESC) ցիկլ)

4

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-05 կանոններով սահմանված Բ(B) և Ց(C) մակարդակներ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ (01.10.1995 թ.)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 4 գ/կՎտժ, CmHn` 0,55 գ/կՎտգժ
NOx` 2 գ/կՎտժ (ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով փորձարկման ԵՍՏ (ESC) ցիկլ)

5

5 Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ
(01.10.1995 թ.)
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Շրջանառության մեջ դրվող ավտոտրանսպորտային միջոցների և դրանց վրա տեղադրված ներքին այրման շարժիչների համար սահմանված են տեխնիկական պահանջներ` ըստ ավտոտրանսպորտային միջոցների ենթախմբերի և շարժիչի տեսակների, որոնք ներկայացված են N 2 աղյուսակում.

 

Աղյուսակ N 2

 

Ավտոտրանս-
պորտային միջոցների
էկոլոգիական դասը

Ավտոտրանսպորտային միջոցների
ենթախմբերը և շարժիչի տեսակները

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններով նախատեսված
արտանետումների տեխնիկական բնութագրերը

1

2

3

2

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-04 կանոններով սահմանված Բ(B), Ց(C) և Դ(D) մակարդակներ
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-02 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով սահմանված CO` 55 գ/կՎտժ,
CmHn` 2,4 գ/կՎտժ, NOx` 10,0 գ/կՎտժ

3

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-05 կանոններով սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով սահմանված Ա(A) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն2, Ն3` բենզինային շարժիչներով CO` 20 գ/կՎտժ, CmHn` 1,1 գ/կՎտժ,
NOx` 7 գ/կՎտժ
(ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով փորձարկման ԵՍՏ (ESC) ցիկլ)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` բարձր անցողականությամբ, դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 96-01 կանոնների 1-ին և 2-րդ լրացումներ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների
1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)

 4

Մ1, Ն1` 3,5 տ-ից ոչ ավելի առավելագույն զանգվածով, կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 83-05 (1-3-րդ ուղղումներով և 1-5-րդ լրացումներով) կանոններով սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով
սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)
Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն 3` բենզինային շարժիչներով CO` 4 գ/կՎտժ, CmHn` 0,55 գ/կՎտժ NOx` 2 գ/կՎտժ
(ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-03 կանոններով փորձարկման ԵՍՏ (ESC) ցիկլ)

 5

Մ1` 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգվածով, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` գազային և դիզելային շարժիչներով ՄԱԿ-ի ԵՏՀ N 49-04 կանոններով
սահմանված Բ(B) մակարդակ
ՄԱԿ-ի ԵՏՀ N 24-03 կանոնների 1-ին լրացում (միայն դիզելային շարժիչների համար)

 

V. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԱԾ ԳԱԶԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

 

6. Բենզինային շարժիչներով Մ և Ն խմբերի բոլոր ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում պարունակվող ածխածնի օքսիդի և ածխաջրածինների նորմերը սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների պարապ ընթացքի 2 ռեժիմների` ծնկաձև լիսեռի պտտման նվազագույն հաճախության (nնվազ) և առավելագույն հաճախության (nբարձ = 0,8nնոմ) համար:

Ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը պարապ ընթացքի դեպքում` nնվազ և nբարձ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպության կողմից:

Եթե ավտոտրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպության կողմից սահմանված տվյալները բացակայում են, ապա`

ա) nնվազ -ի արժեքը չպետք է գերազանցի`

1100 պտ/րոպ` Մ1, Ն1 ենթախմբերի համար,

900 պտ/րոպ` մյուս բոլոր ենթախմբերի համար,

բ) nբարձ -ի արժեքը պետք է լինի`

2500-3500 պտ/րոպ` չեզոքացման համակարգ չունեցող Մ1, Ն1 ենթախմբերի համար,

2000-3500 պտ/րոպ` չեզոքացման համակարգ ունեցող Մ1, Ն1 ենթախմբերի համար,

2000-2800 պտ/րոպ` մյուս բոլոր ենթախմբերի համար։

Տվյալ ավտոտրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպության կողմից ավտոտրանսպորտային միջոցի շահագործման փաստաթղթերում սահմանվում են նաև ածխածնի օքսիդի, ածխաջրածինների սահմանային թույլատրելի նորմերը բանած գազերում և եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող միջոցների համար` օդի ավելցուկի գործակցի արժեքների թույլատրելի տիրույթը:

Եթե շահագործման փաստաթղթերում օդի ավելցուկի l գործակցի մասին տվյալները բացակայում են, ապա l գործակիցը պետք է լինի 0,97-1,03:

Բենզինային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում ածխածնի օքսիդի և ածխաջրածինների պարունակությունները` ըստ շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախության, պետք է լինեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմերի սահմաններում, բայց ոչ ավելի, քան N 3 աղյուսակում ներկայացված նորմերը.

 

 

Աղյուսակ N 3

Ավտոտրանսպորտային միջոցների ենթախմբերը

Շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

Ածխածնի օքսիդի
ծավալային բաժինը, %

Ածխաջրածինների
ծավալային բաժինը,
մլն-1

1

2

3

4

Մ1, Մ2, Մ3, Ն1, Ն2, Ն3` արտադրված մինչև 1986 թ. հոկտեմբերի 10-ը

nնվազ

4,5

-

Մ1 և Ն1` չեզոքացման համակարգ չունեցող

nնվազ

3,5

1200

nբարձ

2,0

600

 Մ2, Մ3, Ն2, Ն3` չեզոքացման համակարգ չունեցող

nնվազ

3,5

2500

nբարձ

2,0

100

Մ1 և Ն1` երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող

nնվազ

1,0

400

nբարձ

0,6

200

Մ2, Մ3, Ն2, Ն3` երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող

nնվազ

1,0

600

nբարձ

0,6

300

Մ1 և Ն1` եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող

nնվազ

0,5

100

nբարձ

0,3

100

Մ2, Մ3, Ն2, Ն3` եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող

nնվազ

0,5

200

nբարձ

0,3

200

 

Մինչև 3000 կմ վազք ունեցող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում պարունակվող ածխածնի օքսիդի և ածխաջրածինների նորմատիվները սահմանվում են արտադրող կազմակերպության տեխնոլոգիական նորմերում:

7. Գազային շարժիչներով աշխատող Մ և Ն խմբերի բոլոր ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում ածխածնի օքսիդի և ածխաջրածինների պարունակություններն ըստ վառելիքի տեսակի և շարժիչի աշխատանքային ծավալի, չպետք է գերազանցեն N 4 աղյուսակում սահմանված նորմերը.

 

 

Աղյուսակ N 4

Շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

Ածխածնի օքսիդի
ծավալային բաժինը,
%

Ածխաջրածինների
ծավալային բաժինը,
մլն-1

Ածխածնի օքսիդի
ծավալային բաժինը,
%

 Ածխաջրածինների
ծավալային բաժինը,
մլն-1

ՀՆԳ

ՍԲԳ

շարժիչի աշխատանքային
ծավալը, դմ3

ՀՆԳ

ՍԲԳ

շարժիչի աշխատանքային ծավալը, դմ3

մինչև 3-ը
ներառյալ

3-ից բարձր

մինչև 3-ը
ներառյալ

3-ից բարձր

ՀՆԳ

 ՍԲԳ

ՀՆԳ

ՍԲԳ

ՀՆԳ

ՍԲԳ

ՀՆԳ

ՍԲԳ

մինչև 2000 թ. հուլիսի 1-ը թողարկված
ավտոտրանսպորտային միջոցների համար

2000 թ. հուլիսի 1-ից հետո թողարկված
ավտոտրանսպորտային միջոցների համար

nնվազ

3,0

3,0

1000

800

2200

2000

3,0

2,0

1000

700

2200

1800

nբարձ

2,0

2,0

600

500

900

850

2,0

1,5

600

400

900

750

 

8. Ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը պարապ ընթացքի դեպքում` nնվազ և nբարձ սահմանված են լինում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հրահանգում:

Եթե դրանք սահմանված չեն, ապա ստուգումների ժամանակ ընդունվում են`

nնվազ = (800 + 50) պտ/րոպ,

nբարձ = (3000 +10) պտ/րոպ։

 

9. NN 3 և 4 աղյուսակներով սահմանված` ծավալային տոկոսներով արտահայտված նորմերը կշռային միավորով արտահայտելու համար և հակառակը, վերահաշվարկը կատարվում է 1-4-րդ բանաձևերով`

 

1 մլն-1 = 0,0001 ծավալային բաժին (%)

(1),

1 ծավալային բաժին ( %) = 10000 մլն-1

(2),

 

1 ծավալային բաժին (%)=

MP

,մգ/մ3 

(3)

0.006236T

 

մլն-1=

MP

,մգ/մ3 

(4)

62.36T

որտեղ`

M-ը տվյալ նյութի մոլեկուլային կշիռն է,

P-ն մթնոլորտային ճնշումն է (մմ սնդիկի սյուն),

T-ն բացարձակ ջերմաստիճանն է (0Կ)։

10. Դիզելային շարժիչներով Մ և Ն խմբերի ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում ազոտի օքսիդների, ածխածնի օքսիդի և ածխաջրածինների պարունակությունները չպետք է գերազանցեն N 5 աղյուսակում ներկայացված նորմերը.

 

  Աղյուսակ N 5

Ազոտի օքսիդներ,
գ/կՎտժ

Ածխածնի օքսիդ,
գ/կՎտժ

Ածխաջրածիններ,
գ/կՎտժ

9,0

4,9

1,23

11. Ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների արտանետումները` արտահայտված զանգվածով (գ/ժ), հաշվարկվում են 5-7-րդ բանաձևերով`

GCO = 0,000966WCOFCO (GT + GB) (5),
GCH = 0,000478WCH (GT + GB) (6),
GN0x= 0,001587 WN0xFN0x (GT + GB)

(7),

 

որտեղ`

 

GCO-ն, GCH-ը, GN0x-ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների արտանետումներն են` արտահայտված զանգվածով (գ/ժ),

WCO-ն, WCH-ը, WN0x-ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների կոնցենտրացիաներն են (մլն-1),

GT-ն դիզելային վառելիքի ծախսն է (կգ/ժ),

GB-ն դիզելի գլանների մեջ մտնող օդի ծախսն է (կգ/ժ),

FCO-ն, FN0x-ը խոնավության ուղղման գործակիցներն են` համապատասխանաբար ածխածնի օքսիդի և ազոտի օքսիդների համար, հաշվարկված` 8-րդ և 9-րդ բանաձևերով.

 

FCO =1-1.85 GT

(8)

GB

 

FNOx  =

[

1+

(

0.044GT

-0,0038

)

(7d-75)+

(

0,0053-

0,116GT

)

1,8∙(Tշրջ-302)

] 

-1

(9)



GB

GB

 

որտեղ`

d-ն ջրային գոլորշիների պարունակությունն է օդի ծավալը չափող սարքավորման մուտքում, գ/կգ, հաշվարկված 10-րդ բանաձևով,

 

Tշրջ-ը շրջակա օդի ջերմաստիճանն է, 0Կ,

 

d

6,21Փշրջ Ps

(10)


Bշրջ-0,01ՓշրջPs

 

որտեղ`

jշրջ-ը շրջակա օդի հարաբերական խոնավությունն է, %,

PS-ը ջրային հագեցած գոլորշու մասնակի ճնշումն է օդի տվյալ ջերմաստիճանում, կՊա,

Bշրջ-ը մթնոլորտային ճնշումն է, կՊա:

Ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների տեսակարար արտանետումները համապատասխանաբար` gCO-ն, gCH-ը, gN0x-ը (գ/կՎտժ) հաշվարկվում են 11-13-րդ բանաձևերով`

 

gco

 13
(GcoKB )
  1

(11)


13
(NeKB )
  1

 

gCH  

 13
(GcHKB )
  1

(12)


13
(NeKB )
  1

 

gNOx

 13
(GNOx KB )
  1

(13)


13
(NeKB )
  1

 

որտեղ`

 

KB-ն դիզելային շարժիչի ռեժիմների կշռային գործակիցն է,

Ne-ն արտանետումների որոշման համար դիզելային շարժիչի հզորությունն է` N 6 աղյուսակով սահմանված ռեժիմներին համապատասխան (կՎտժ):

 

12. Արտանետումները որոշվում են N 6 աղյուսակում ներկայացված 13 ռեժիմների դեպքում.

 

  Աղյուսակ N 6

Ռեժիմի
համարը

Դիզելային շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

Արագության տվյալ ռեժիմում վառելիքի լրիվ մատակարարման դեպքում ոլորման մոմենտը, %

Ռեժիմի կշռային գործակիցը (KB)

1.

Նվազագույն հաստատուն

0

0,0833

2.

Ոլորման առավելագույն մոմենտին համապատասխանող

10

0,0800

3.

Ոլորման առավելագույն մոմենտին համապատասխանող

25

0,0800

4.

Ոլորման առավելագույն մոմենտին համապատասխանող

50

0,0800

5.

Ոլորման առավելագույն մոմենտին համապատասխանող

75

0,0800

6.

Ոլորման առավելագույն մոմենտին համապատասխանող

100

0,2501

7.

Նվազագույն հաստատուն

0

0,0833

8.

Նոմինալ

100

0,1000

9.

Նոմինալ

75

0,0200

10.

Նոմինալ

50

0,0200

11.

Նոմինալ

25

0,0200

12.

Նոմինալ

10

0,0200

13.

Նվազագույն հաստատուն

0

0,0833

 

 

13. Դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերի ծխայնության նորմերը սահմանվում են բոլոր ենթախմբերի համար, ազատ արագացման ռեժիմում` կախված բանած գազերի պայմանական ծախսից:

Բանած գազերի պայմանական ծախսը` Gբ.գ.-ն, հաշվարկվում է 14-րդ և 15-րդ բանաձևերով`

 

Gբ.գ..=

Vh∙ n , երկտակտանի դիզելների համար 

 (14)


60

 

Gբ.գ..=

Vh∙ n

, չորստականի դիզելների համար 

 (15)


120

 

որտեղ`

Vh-ը դիզելային շարժիչի գլանների աշխատանքային ծավալն է (դմ3),

n-ը ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունն է (պտ/րոպ):

Դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության նորմերը չպետք է գերազանցեն N 7 աղյուսակում սահմանված նորմերը.

 

  Աղյուսակ N 7

Բանած գազերի պայմանական ծախսը,
դմ3

Ծխայնության սահմանային թույլատրելի նորմը (լույսի կլանման գործակիցը),
ոչ ավելի, մ-1

Բանած գազերի պայմանական ծախսը,
դմ3

Ծխայնության սահմանային թույլատրելի նորմը (լույսի կլանման գործակիցը),
 ոչ ավելի, մ-1

42 և դրանից պակաս

2,260

125

1,345

45

2,190

130

1,320

50

2,080

135

1,300

55

1,985

140

1,270

60

1,900

145

1,250

65

1,840

150

1,225

70

1,775

155

1,205

75

1,720

160

1,190

80

1,665

165

1,170

85

1,620

170

1,155

90

1,575

175

1,140

95

1,535

180

1,125

100

1,495

185

1,110

105

1,465

190

1,095

110

1,425

195

1,080

115

1,395

200 և ավելի

1,065

120

1,370

 

 

 

N 7 աղյուսակով սահմանված ծխայնության միջանկյալ նորմերը որոշվում են գծային միջարկման (ինտերպոլյացիա) սկզբունքով: Օրինակ, եթե բանած գազերի պայմանական

 

ծախսը կազմում է 52,5դմ3/վ` 50+55 , ապա ծխայնության սահմանային թույլատրելի

2

նորմը` հաշվարկված միջարկման սկզբունքով, կլինի` 2,08+1,985 =2,0325մ-1  

2

 

14. Ազատ արագացման ռեժիմում լույսի կլանման գործակցի սահմանային թույլատրելի արժեքը (մ-1) փորձավարում (թողարկող կազմակերպության կողմից սահմանված վազքի չափը շահագործման սկզբնական շրջանի համար, որի ընթացքում ներկայացվում են շահագործման հրահանգում նշված հատուկ պահանջներ) անցած ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանվում է շահագործման հրահանգով: Փորձավարում չանցած ավտոտրանսպորտային միջոցների ծխայնությունը չպետք է գերազանցի լույսի կլանման գործակցի սահմանված արժեքն ավելի, քան 0,5 մ-1-ով:

Եթե շահագործման հրահանգում ծխայնության նորմը նշված չէ, ապա ազատ արագացման ռեժիմում այն չպետք է գերազանցի`

2,5 մ-1-ը` առանց ներմղման աշխատող շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների համար,

3,0 մ-1-ը` ներմղմամբ աշխատող շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների համար:

 

15. Ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների սնուցման համար օգտագործվող վառելիքի տեսակներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշմամբ:

16. Լույսի կլանման գործակցի (k) և լույսի թուլացման գործակցի (N) փոխհարաբերությունը բնութագրվում է հետևյալ բանաձևով`

 

k=  - 

1

 1oge  ( 1- 

N

) կամ  k  - 

1

1n ( 1- 

N

)

(16)





L

100 L 100

 

որտեղ`

N-ը լույսի թուլացման գործակիցն է, %,

k-ն լույսի կլանման գործակիցն է, մ-1,

Լ-ը ծխաչափի արդյունարար բազան է, մ։

(Ծխաչափի արդյունարար բազան ծխաչափի աշխատանքային խողովակի մեջ լցված բանած գազերի միջով անցնող լույսի ճառագայթների հետագծի երկարությունն է, որը նշված է լինում ծխաչափի վրա):

 

Լույսի կլանման գործակցի (k, մ-1) վերահաշվարկը լույսի թուլացման գործակցի (N, %)
(0.43 մ արդյունարար բազա ունեցող ծխաչափի համար)

 

 

Աղյուսակ N 8

k, մ-1 N, %

0,0
0,0

0,1
4

0,2
8

0,3
11

0.4
15

0,5
20

0,55
21

0,6
23

0,65
24

k, մ-1 N, %

0,7
26

0,75
28

0,8
29

0,85
31

0,9
32

0,95
34

1,0
35

1,05
36

1,1
38

k, մ-1 N, %

1,15
39

1,2
40

1,25
42

1,3
43

1,35
44

1,4
45

1,45
46

1,5
47

1,55
49

k, մ-1 N, %

1,6
50

1,65
51

1,7
52

1,75
53

1,8
54

1,85
55

1,9
56

1,95
57

2,0
58

k, մ-1 N, %

2,05
59

2,1
59,5

2,15
60

2,2
61

2,25
62

2,3
63

2,35
64

2,4
64,4

2,45
65

k, մ-1 N, %

2,5
66

2,55
67

2,6
67,3

2,65
68

2,7
69

2,75
69,3

2,8
70

2,85
71

2,9
71.3

k, մ-1 N, %

3,0
72,5

3,05
73

3,1
73,6

3,15
72

3,2
75

3,25
75,3

3,3
76

3,35
76,3

3,4
77

k, մ-1 N, %

3,45
77,3

3,5
78

3,55
78,3

3,6
79

3,65
79,2

3,7
80

3,75
80,1

3,8
80,5

3,85
81

k, մ-1 N, %

3,9
81,3

3,95
81,7

4,0
82

4,05
82,5

4,1
83

4,15
83,3

4,2
83,7

4,25
84

¥ 
100

 

17. Տ խմբի տրանսպորտային միջոցների բանած գազերում ազոտի օքսիդների, ածխածնի օքսիդի և ածխաջրածինների պարունակությունները չպետք է գերազանցեն NN 9 և 10 աղյուսակներում ներկայացված նորմերը.

 

ա) ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների սահմանային թույլատրելի նորմերը նոր թողարկված և վերանորոգված դիզելային շարժիչներով տրանսպորտային միջոցների բանած գազերում

 

  Աղյուսակ N 9

Աղտոտող նյութի
անվանումը

Տեսակարար արտանետումներն ըստ օդափոխության վայրերի,
գ/կՎտժ

 

անսահմանափակ

սահմանափակ

Ածխածնի օքսիդ

10,0

4,0

Ածխաջրածիններ

3,0

1,5

Ազոտի օքսիդներ

18,0

9,0

 

բ) ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ազոտի օքսիդների սահմանային թույլատրելի նորմերը շահագործման մեջ գտնվող դիզելային շարժիչներով տրանսպորտային միջոցների բանած գազերում

 

  Աղյուսակ N 10

Աղտոտող նյութի
անվանումը

Տեսակարար արտանետումներն ըստ օդափոխության վայրերի,
գ/կՎտժ

 

անսահմանափակ

սահմանափակ

Ածխածնի օքսիդ

14,0

5,6

Ածխաջրածիններ

4,5

2,2

Ազոտի օքսիդներ

18,0

9,0

 

18. Տ խմբի տրանսպորտային միջոցների բանած գազերի ծխայնության նորմերը սահմանվում են` կախված օդի պայմանական ծախսից` Q, հաշվարկված 17-րդ և 18-րդ բանաձևերով և օդափոխության տեսակից`

 

Q Vh∙ n , չորստականի դիզելների համար

 (17)


120

 

Q Vh∙ n , երկտակտանի դիզելների համար

 (18)


60

 

 

որտեղ`

Vh-ը դիզելային շարժիչի գլանների աշխատանքային ծավալն է, դմ3,

n-ը ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունն է, պտ/րոպ:

 

Տ խմբի տրանսպորտային միջոցների բանած գազերի ծխայնության նորմերը, կախված օդի պայմանական ծախսից և օդափոխության տեսակից, չպետք է գերազանցեն N 11 աղյուսակում սահմանված նորմերը.

 

 

Աղյուսակ N 11

Օդի պայմանական ծախսը,
դմ3

Ծխայնության սահմանային թույլատրելի նորմը (լույսի կլանման գործակիցը` k), ոչ ավելի, մ-1 (N, %)

Օդի
պայմանական ծախսը, դմ3

Ծխայնության սահմանային թույլատրելի նորմը (լույսի կլանման գործակիցը` k),
ոչ ավելի, մ-1 (N, %)

անսահմանափակ

սահմանափակ

անսահմանափակ

սահմանափակ

1

2

3

4

5

6

42 և դրանից պակաս

2,260 (62,2)

1,760 (53,1)

125

1,345 (43,9)

0,845 (30,5)

45

2,190 (61,0)

1,690 (51,6)

130

1,320 (43,3)

0,820 (29,7)

50

2,080 (59,1)

1,580 (49,3)

135

1,300 (42,8)

0,800 (29,1)

55

1,985 (57,4)

1,485 (47,2)

140

1,270 (42,1)

0,770 (28,2)

60

1,900 (55,8)

1,400 (45,2)

145

1,250 (41,6)

0,750 (27,6)

65

1,840 (54,7)

1,340 (43,8)

150

1,225 (40,9)

0,725 (26,8)

70

1,775 (53,4)

1,275 (42,2)

155

1,205 (40,4)

0,705 (26,2)

75

1,720 (52,3)

1,220 (40,8)

160

1,190 (40,1)

0,690 (25,7)

80

1,665 (51,1)

1,165 (39,4)

165

1,170 (39,5)

0,670 (25,0)

85

1,620 (50,2)

1,120 (38,2)

170

1,155 (39,1)

0,655 (24,5)

90

1,575 (49,2)

1,075 (37,0)

175

1,140 (38,7)

0,640 (24,1)

95

1,535 (48,3)

1,035 (35,9)

180

1,125 (38,4)

0,625 (23,6)

100

1,495 (47,4)

0,995 (34,8)

185

1,110 (38,0)

0,610 (23,1)

105

1,465 (46,7)

0,965 (33,8)

190

1,095 (37,6)

0,595 (22,6)

110

1,425 (45,8)

0,925 (32,8)

195

1,080 (37,1)

0,580 (22,1)

115

1,395 (45,1)

0,895 (31,9)

200 և ավելի

1,065 (36,7)

0,565 (21,6)

120

1,370 (44,5)

0,870 (31,2)

 

 

 

 

N 11 աղյուսակով սահմանված ծխայնության սահմանային թույլատրելի միջանկյալ նորմերը որոշվում են գծային միջարկման սկզբունքով:

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

19. Ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում պարունակվող աղտոտող նյութերի չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում պարունակվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՄԱԿ-Ի ԵՏՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ N 24 (24-03` 1-ին լրացում` միայն դիզելների համար)

 

Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են`

 

ա) սեղմումային բոցավառմամբ շարժիչների պաշտոնապես հայտարարագրմանը` արտանետվող աղտոտող նյութերի արտանետումների մասով.

բ) ավտոտրանսպորտային միջոցների պաշտոնապես հայտարարագրմանը` սեղմումային բոցավառմամբ շարժիչների տեղադրման մասով.

գ) սեղմումային բոցավառմամբ շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների պաշտոնապես հայտարարագրմանը` տեսանելի աղտոտող նյութերի արտանետումների մասով.

դ) սեղմումային բոցավառմամբ շարժիչների հզորության չափմանը:

 

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ N 49 (49-01, 49-02, 49-03, 49-04)

 

Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են պաշտոնապես հայտարարագրված սեղմումային բոցավառմամբ շարժիչներին, բնական գազով աշխատող շարժիչներին, հեղուկացված նավթային գազով (ՀՆԳ) աշխատող շարժիչներին, հարկադրական այրմամբ շարժիչներին, ինչպես նաև սեղմումային բոցավառմամբ (դիզելային), բնական գազով և հարկադրական այրմամբ հեղուկացված նավթային գազով աշխատող շարժիչներ ունեցող միջոցներին` դրանցից արտազատված աղտոտող նյութերի մասով:

 

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ N 83 (83-02, 83-03, 83-04, 83-05 (1-3-րդ ուղղումներ և 1-5-րդ լրացումներ)

 

Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են պաշտոնապես հայտարարագրված տրանսպորտային միջոցների շարժիչներին` աղտոտող նյութերի արտանետումների մասով` կախված դրանց համար անհրաժեշտ վառելիքի տեսակից:

 

ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ N 96 (96-01` 1-2-րդ լրացումներ)

 

Միօրինակ կարգադրագրեր, որոնք վերաբերում են պաշտոնապես հայտարարագրված գյուղատնտեսական տեխնիկայի և ամենագնաց տեխնիկայի վրա տեղադրված սեղմումային բոցավառմամբ շարժիչներին` դրանցից արտանետվող աղտոտող նյութերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան