Համարը 
N 164-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.345
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվը 
11.09.2006
Ստորագրող մարմինը 
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
11.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 164-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական անտառային հողերի վարձակալության պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» N 611-Ն
որոշման 3-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել անտառային հողերի վարձակալության պայմանագրի օրինակելի  ձևը` համաձայն հավելվածի:

2. Նկատի ունենալով, որ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, այդ իսկ կապակցությամբ անտառային հողերի վարձակալության պայմանագրի վերջնական տեքստը հաստատում է նոտարը՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Նախարար

Դ. Լոքյան

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2006 թվականի սեպտեմբերի 11-ի
N 164-Ն հրամանի

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

__________________
(կնքման վայրը)

___ __________ 200 թ.


«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, այսուհետ՝ «Վարձատու», ի դեմս
___________________________________________________________
(պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է __________________________________ հիման վրա, մի կողմից, և(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
_____________________________________________, այսուհետ՝ «Վարձակալ»,
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը)
ի դեմս ________________________________________________________,
(ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է ____________________________________________ հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրին համապատասխան` Վարձատուն պարտավորվում է համապատասխան վարձավճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր օգտագործմանը հանձնել ________________________ մակերեսով` սույն պայմանագրի 1.2 կետում նշված
անտառային հողը:

1.2. Անտառային հողի նկարագիրը _____________________________:
(գտնվելու վայրը, անտառային հողատեսքը և այլն)

1.3. Քարտեզ-էսքիզը և տեղազննման ակտը կցվում են սույն պայմանագրին և հանդիսանում են վերջինիս անբաժանելի մասը:

1.4. Անտառային հողը տրամադրվում է __________________ օգտագործելու համար:
(անտառօգտագործման ձևը)

1.5. Անտառային հողի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի` հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար։

1.6. Սույն պայմանագրի գործողության ընթացքում Անտառային հողի օգտագործման արդյունքում Վարձակալի ստացած եկամուտները նրա սեփականությունն են։

 

2. Պայմանագրի գործողության ժամկետը և վարձավճարը

 

2.1. Սույն պայմանագիրը կնքվում է ________________ ժամկետով և գործում է մինչև 
_______ 200____ թ.:

2.2. Վարձավճարի տարեկան չափը, կազմում է _________________` ներառյալ ԱԱՀ:
(թվերով և բառերով)

2.3. Վարձավճարը մուծվում է ամեն օրացուցային եռամսյակ` հավասար չափերով, այդ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 10-ը:

2.4. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Վարձատուի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով կամ կանխիկ` դրամարկղ:


3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3.1. Վարձատուն իրավունք ունի`

3.1.1 Վարձակալից պահանջել Անտառային հողն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան, պահպանել դրա օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնել դրա բարելավմանն ուղղված միջոցառումներ.

3.1.2 Վարձակալի կողմից վարձակալական վճարի վճարման ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջել վաղաժամկետ մուծել վարձավճարը, ինչպես նաև տուժանք` սույն պայմանագրով սահմանված չափով.

3.1.3 եթե Վարձակալը Անտառային հողից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան` պահանջել լուծել պայմանագիրը և հատուցել վնասները.

3.1.4 պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործել Անտառային հող` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությանը.

3.1.5 ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծել պայմանագիրը.

3.1.6 օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3.2. Վարձատուն պարտավոր է`

3.2.1 չմիջամտել Վարձակալի գործունեությանը, եթե այդ գործունեությունը վնաս չի պատճառում Անտառային հողերին, շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

3.2.2 Վարձավճարի փոփոխման, ինչպես նաև երրորդ անձանց իրավունքների մասին գրավոր տեղեկացնել Վարձակալին.

3.2.3. Առանց Վարձակալի մեղքի առաջացած աղետի դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրա հետևանքների վերացման գործում:

3.3. Վարձակալն իրավունք ունի`

3.3.1 Անտառային հողն օգտագործել դրա նշանակությանը և պայմանագրի պայմաններին համապատասխան.

3.3.2 ինքնուրույն տնօրինել Անտառային հողի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները.

3.3.3 Անտառային հողի օգտագործման նշանակությանը և սույն պայմանագրին համապատասխան իրականացնել բաժանելի բարելավումներ.

3.3.4 միայն Վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում Անտառային հողը ենթավարձակալության հանձնել երրորդ անձին.

3.3.5 օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3.4. Վարձակալը պարտավոր է`

3.4.1 Անտառային հողն օգտագործել դրա նշանակությանը և պայմանագրի պայմաններին համապատասխան, ժամանակին մուծել Անտառային հողն օգտագործելու համար սույն պայմանագրի 2.2 կետով նախատեսված վարձավճարը.

3.4.2 սույն պայմանագրի 3.2.2. կետով նախատեսված կարգով տեղեկացվելու օրվան հաջորդող տասներորդ օրվանից սկսած վճարել նոր վարձավճարի չափը և Վարձատուի հետ կնքել համապատասխան փոփոխությամբ պայմանագիր.

3.4.3 թույլ չտալ Անտառային հողի որակական բնութագրերի, բնապահպանական վիճակի վատթարացում, չկատարել անբաժանելի բարելավումներ.

3.4.4 պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ապահովել իր կամ իր ներկայացուցչի հետ միասին Վարձատուի ազատ մուտքը Անտառային հող.

3.4.5________________________________________________:
(Անտառային հողի առանձնահատկություններից կախված այլ պարտավորություններ)

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված ժամկետներում մուծումներ չկատարելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար Վարձակալը վճարում է տուժանք` կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով:

4.2. Սույն պայմանագրով սահմանված տուժանքի մուծումը չի ազատում պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:

4.3. Եթե Վարձակալը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել Անտառային հողը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա Վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե նման վճարը լիովին չի մարում Վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը։


5. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը

 

5.1. Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե Վարձակալը`

5.1.1 Անտառային հողն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ Անտառային հողի նշանակության խախտումներով.

5.1.2 էականորեն վատթարացրել է Անտառային հողի վիճակը.

5.1.3 սույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երեք ամսից ավելի չի մուծել վարձավճարը։

5.2. Վարձակալի պահանջով սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

5.2.1 Վարձատուն Վարձակալի օգտագործմանը չի տրամադրել Անտառային հողը կամ խոչընդոտներ է ստեղծել Անտառային հողը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։

5.2.2 Վարձակալին հանձնված Անտառային հողն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս։

5.3. Սույն պայմանագիրը կարող է դադարեցվել կողմերից մեկի նախաձեռնությամբ` այդ մասին առնվազն երեք ամիս առաջ տեղյակ պահելով մյուս կողմին:


6. Այլ դրույթներ

 

6.1. Սույն պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո։

6.2. Վարձակալած Անտառային հողում Վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

6.3. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով։

6.4. Սույն պայմանագրի վարձավճարը չի կարող փոփոխվել ավելի, քան տարին մեկ անգամ:

6.5. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6.6. Սույն պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պայմանագրի կնքման պահից 30-օրյա ժամկետում:

6.7. Սույն պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրից բխող` իրավունքների գրանցման ծախսերը կատարում է _____________________________________ հաշվին:
(վարձակալ)

6.8. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, _________________ օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարական գրասենյակում։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։ Օրինակների միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է նոտարական գրասենյակում պահվող օրինակին:


7. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Վարձատու

Վարձակալ

_________________
(գտնվելու վայրը)

_________________
(գտնվելու վայրը)

________________________
(բանկային վավերապայմանները)

________________________
(բանկային վավերապայմանները)

_____________________
(ստորագրություն)

_____________________
(ստորագրություն)