Համարը 
N 87-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.322
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
23.04.2007
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32207313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 87-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով, 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Հավելված

 


Հաստատված է՝
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2007 թ. ապրիլի 23-ի
N 87-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

1.1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա):

 

2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

2.1. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզները և հատակագծերը կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերն ունենան անվանումներ:

2.2. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում անվանում են քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):

2.3. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:

2.4. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզն իրենից ներկայացնում է միջօրեականների 60 և զուգահեռականների 40 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդիկական սեղանի պատկերումը հարթության վրա:

2.5. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:

2.6. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:

2.7. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.

Գրինվիչի հակադիր 1800 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 60 ընդմիջումներով 60 սյուների և 40 ընդմիջումներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ՝ համաձայն աղյուսակի:


Աղյուսակ

A

B

C

D

E

F

G

H

I

J

K

L

M

N

O

P

Q

R

S

T

U

V

Էյ

Բի

Սի

Դի

Ի

Էֆ

Ջի

Էյջ

Այ

Ջեյ

Քեյ

Էլ

Էմ

Էն

Օու

Պի

Քյու

Ար

Էս

Թի

Յու

Վի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

 

Օրինակ.

1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը  կլինի` 11 - 38:

 

1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

1 2 3 4 թվերով,

1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

01, 02 մինչև 36 թվերով,

1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

001, 002 մինչև 144 թվերով,

1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

1 2 3 4 թվերով,

1:25 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

1 2 3 4 թվերով,

1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը`

1 2 3 4 թվերով,

1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

1:5 000 մասշտաբների հատակագծերը թերթերը`

001, 002 մինչև 256 թվերով,

1:2 000 մասշտաբների հատակագծերը թերթերը`

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով,

1:1 000 մասշտաբների հատակագծերը թերթերը`

1 2 3 4 թվերով,

1: 5 00 մասշտաբների հատակագծերը թերթերը`

01, 02 մինչև 16 թվերով:

Քարտեզների եվ հատակագծերի թերթերի անվանակարգում

1:500 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—3

1

2

3

4

1:200 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—34

1         6
           
           
           
           
31     34   36

1:100 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112

001 002 003 004 005 006 007 008 009 010 011 012
                      024
                      036
                      048
                      060
                      072
                      084
                      096
                      108
      112               120
                      132
133                     144

1:50 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112—3

1

2

3

4

 

1:25 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112—3—1

1 2
3 4

1:10 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
                                          
11—38—112—3—1—4

1 2
3 4

1:5000 եվ 1:2000 մասշտաբների հատակագծերի անվանակարգ

11—38—112—(124)

001 002 003 004 005 006 007 008 009 010 011 012 013 014 015 016
017   019   021   023   025   027   029     032
033     036   038   040   042   044   046   048
049   051   053   055   057   059   061     064
065     068   070   072   74   76   078   080
081   083   085   087   089   091   093     096
097     100   102   104   106   108   110   112
113   115   117   119   121     124   126   128
129 130   132   134   136   138   140   142   144
145   147   149   151   153   155   157   159 160
161     164   166   168   170   172   174   176
177   179   181   183   185   187   189   191 192
193     196   198   200   202   204   206   208
209   211   213   215   217   219   221   223 224
225     228   230   232   234   236   238   240
241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256
1:5000

11—38—112—(124-5)

1 2 3
4 5 6
7 8 9
1:2000

Ուղղանկյուն համակարգում կտրատված 1: 5000 մասշտաբի
անվանակարգի շրջանակի չափսերը -  40x40 սմ

1:2000, 1:1000 և 1:500 մասշտաբի համար  -  50x50 սմ

124-2

1 2
3 4
1:2000

124—2—2

1 2
3 4
1:1000

124—2—10

01 02 03 04
05 06 07 08
09 10 11 12
13 14 15 16
1:500