Համարը 
N 298-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.08.15/22(262) Հոդ.292
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
06.07.2007
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՍՊԱՌՈՂ (ԲՆԱԿԻՉ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007284

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 298-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՍՊԱՌՈՂ (ԲՆԱԿԻՉ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը բնակիչների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին:

(2-րդ կետը փոփ. 30.04.08 N 218-Ն)

3. 2008 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի`

1) 1998 թվականի ապրիլի 22-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 25 որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը,

2) 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (բնակչության համար)» պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգելու և «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (մինչև 1000Վ այլ սպառողների և բարձր լարման սպառողների համար)» պայմանագրի կնքման ժամկետ սահմանելու մասին» N 34 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի հուլիսի 6-ի
N 298-Ն որոշմամբ

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար-Սպառող (բնակիչ))

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________

__________________
(կնքման վայրը )

______________200  թվական

մատակարարը՝__________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է _________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից, և սպառողը՝___________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն մատակարարը պարտավորվում է սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ սպառողը պարտավորվում է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետ` ԷՄՕԿ) և սույն պայմանագրով:

 

2.2. Մատակարարը պարտավոր է.

 

1) մատակարարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա, այդ թվում` էլեկտրական էներգիայի լարման կայուն շեղման երկարատև (30 վայրկյանից ավելի) թույլատրելի տիրույթը` ± 5%, առավելագույն թույլատրելի տիրույթը` ± 10%.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին.

3) շուրջօրյա գործող ______________ հեռախոսահամարով դիմելու դեպքում սպառողին տրամադրել տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս դիմում-բողոքի և հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

4) ԷՄՕԿ-ի 75-րդ կետով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ‑ով և սույն պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ.

5) վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու կամ սպառողից այդ մասին դիմում ստանալու դեպքում` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա (տարվա բոլոր օրերը, բացառությամբ կիրակի օրերի) ընթացքում ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին, սխալը հաստատվելու դեպքում ուղղումը հաշվի առնել ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում.

6) էլեկտրամատակարարման պլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին սպառողին տեղեկացնել ընդհատմանը նախորդող օրվա ընթացքում` ԷՄՕԿ-ի 24-րդ կետով սահմանված կարգով.

7) սպառողի դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում ստուգել սպառողի առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը և նրան ներկայացնել դրա աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացություն.

8) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ ԷՄՕԿ-ի 64-րդ կետով նախատեսված դեպքի.

9) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումն իր նախաձեռնությամբ իրականացնելու դեպքում այդ մասին առնվազն 1 օր առաջ գրավոր զգուշացնել սպառողին և նրա հետ պայմանավորվել ստուգման ժամկետների մասին.

10) ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել սպառողի առևտրային հաշվառքի սարքերը և փոխարինումից հետո համապատասխան փոփոխություն կատարել սույն պայմանագրում (հավելված).

11) ապահովել առևտրային հաշվառքի սարքի վրա սպառողի կողմից դրված կնիքի ամբողջականությունը:

 

2.3. Սպառողը պարտավոր է.

 

1) վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում իր սպառած էլեկտրական էներգիայի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով.

2) ապահովել իր սպառման համակարգում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգությունը:

 

3. Սպառված էլեկտրաէներգիայի քանակության եվ արժեքի հաշվարկը, դրա վճարման կարգը

 

3.1. Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

3.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

3.3. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը, բացառությամբ սույն պայմանագրի 3.4 կետով նախատեսված դեպքի, որոշվում է սպառողի առևտրային հաշվիչի` տվյալ հաշվարկային ամսվա և տվյալ հաշվարկային ամսվան նախորդող ամսվա գրանցած ցուցմունքների տարբերությամբ, իսկ չափիչ տրանսֆորմատորների առկայության դեպքում` այդ տարբերությունը բազմապատկելով նաև դրանց տրանսֆորմացիայի գործակցով:

3.4. Եթե առևտրային հաշվիչն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրաէներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը:

3.5. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցում) դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն ԷՄՕԿ-ի 12-րդ գլխի պահանջների:

3.6. Առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին և հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3.7. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակության արտադրյալով:

3.8. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին համապատասխան տեղեկատվությունը սույն պայմանագրի 2.2 կետի 2) ենթակետով նախատեսված սպասարկման կետերում տեղադրվելուց հետո 7 օրվա ընթացքում:

 

4. Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատման, դադարեցման եվ վերականգնման պայմանները

 

4.1.  Մատակարարի կողմից պլանային-նախազգուշական աշխատանքներ կատարելու նպատակով սպառողի հոսանքազրկումը (պլանային ընդհատում) թույլատրվում է ԷՄՕԿ-ի 27-րդ կետով սահմանված դեպքում և կարգով:

4.2. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ԷՄՕԿ-ի 27-րդ կետով սահմանված ժամերին:

4.3. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

1) սպառողի գրավոր պահանջով և առաջարկած ժամկետում.

2) մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար` տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում.

3) Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում:

4.4. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

1) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն պայմանագրի 3.8 կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (շքամուտքերում, փոստային բաժանմունքներում հայտարարություն փակցնելով և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի ԷՄՕԿ-ի 48-րդ կետով սահմանված կարգով.

2) պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում` ապահովելով սույն կետի 1) ենթակետով սահմանված ընթացակարգը.

3) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

4) առևտրային հաշվառքի վերականգնման կամ առևտրային հաշվառքի սարքի փոխարինման նպատակով` մինչև 1 ժամ:

4.5. Պարտքի առկայության դեպքում մատակարարը կարող է չդադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

4.6. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման չպլանավորված (արտապլանային) ընդհատումը պարտավոր է վերականգնել ԷՄՕԿ-ի 28-րդ կետով սահմանված ժամկետներում:

4.7. Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել ԷՄՕԿ-ի 29-րդ կետով սահմանված ժամկետներում:

4.8. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո մատակարարը սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`

1) նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14։00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը.

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14։00-ից մինչև 17:30‑ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1.  Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և ԷՄՕԿ-ի 16-րդ գլխով սահմանված կարգով:

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1. Մատակարարը սույն պայմանագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն չի կրում, եթե դա հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են մատակարարի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են մատակարարի գործունեությունը կամ հանգեցնում են նրա ստանձնած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` անկախ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

7. Այլ պայմաններ

 

7.1.  Բազմաբնակարան շենքերը սնող 0.4 կՎ լարման մալուխային կամ օդային (էլեկտրահաղորդման) գծերի, էլեկտրաէներգիայի բաշխման սարքավորումների, ինչպես նաև 0.22 կՎ լարման հաղորդալարերի` մինչև բնակարանը, իսկ առանձնատան (ամառանոցի) դեպքում` մինչև կանգնակը (պատասխանատվության սահմանազատման կետեր), պահպանման, սպասարկման, ինչպես նաև շահագործման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:

7.2.  Սպառողն իրավունք ունի կնքել իր առևտրային հաշվառքի սարքը, մասնակցել դրա աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ԷՄՕԿ-ի 65-րդ կետով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների:

7.3.  Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում այդ մասին սույն պայմանագրի հավելվածում կատարվում է համապատասխան գրառում:

 

8. Վեճերի լուծումը

 

8.1. Սույն պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

8.2. Սույն պայմանագրի 8.1 կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծել դատական կարգով:

 

9. Պայմանագրի գործողությունը եվ լուծումը

 

9.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

9.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

9.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար‑Սպառող (բնակիչ)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի մատակարարման նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:

9.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

10. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

10.1. Հավելված-Առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ (կազմվում է երկու օրինակից):

 

Մատակարար`

Սպառող`

գտնվելու վայրը _________________
Հ/հ _________________________
հեռախոսը_____________________
էլ. փոստի հասցեն_________________
ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N
Ղեկավար
___________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

հասցեն_______________________
հեռախոսը _____________________
____________________________
էլ. փոստի հասցեն_________________
անձնագրի տվյալները _____________




___________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված
Էլեկտրական էներգիայի մատակարարման
(Մատակարար-Սպառող (բնակիչ) պայմանագրի

 

Առեվտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության եվ էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ

 

Հաշվառ-
քի սարքի
տեղա-
դրման
վայրը
Առևտրային հաշվառքի սարք Սահմանա-
զատման
կետը
Առավե-
լագույն
թույլա-
տրելի
հզո-
րություն
/կՎտ/
Էլեկտրա-
մատա-
կարարման
սխեմայի
հուսա-
լիության
մակար-
դակը
Հաշվիչի Հոսանքի չափիչ
տրանսֆորմատորի
Լարման չափիչ
տրանսֆորմատորի
  տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը
թույլա-
տրելի
հոսանքը
(Ա)

անվա-
նական
լարումը (Վ)

հաջորդ
պլանային
ստուգա-
չափման
ամիսը և
տարեթիվը
տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը
ճշտության
դասը
տրանսֆոր-
մացիայի
գործա-
կիցը
տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը
ճշտության
դասը
տրանսֆոր-
մացիայի
գործա-
կիցը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
                           
                           
                           
                           

 

1. Սույն աղյուսակի 6-12-րդ սյունակները չեն լրացվում 0.22 կՎ միաֆազ սպառողների համար:

2. Սույն աղյուսակի 13-րդ սյունակը լրացվում է համաձայն սպառողին տրված տեխնիկական պայմանների, իսկ դրանց բացակայության դեպքում`

1) 0.22 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.

2) 0.4 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.

3) 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

3. Սույն աղյուսակի 14-րդ սյունակը լրացվում է`

1) 1 թվանշանով, եթե սպառողի էլեկտրամատակարարումն իրականացվում է 6 (10) կՎ և բարձր լարման 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,

2) 2 թվանշանով, եթե սպառողի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ կերպ:

 

Մատակարար`
______________________
(անուն, ազգանուն, պաշտոն)
______________________
(ստորագրություն)

Կ.Տ.

Սպառող`
______________________
(անուն, ազգանուն)
______________________
(ստորագրություն)