Համարը 
N 44
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 1998.10.06/13(19)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
11.09.1998
Ստորագրող մարմինը 
Էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.09.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 1998 թվականի, N 44
քաղ. Երևան

 

«ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին` եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
փոխնախագահ`

Ն. Գրիգորյան

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1998 Թ.
 N 44 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N __

 

ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ* (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)

 

___ ________________ 199 _ թ.                    ք. ______________

 

__________________________________________________

             (վաճառող ձեռնարկության (ընկերության) անվանումը)

__________________________________________________

 

հետագայում` Վաճառող ի դեմս ______________________________

__________________________________________________

                            (պաշտոնը, անունը, ազգանունը)


ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ, մի կողմից և ___________________

 

__________________________________________________

                             (ձեռնարկության (ընկերության) անվանումը)


հետագայում` Գնորդ ի դեմս ________________________________

 

__________________________________________________

                            (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը,  ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով

Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է ջերմային էներգիա և վճարում սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2 Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ջերմային էներգիայից օգտվելու կանոններով» (այսուհետև ՋԷՕԿ) և սույն Պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 2.  ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Պայմանագրում գործածված որոշ հասկացություններ սահմանված են հետևյալ կերպ:

2.1 Ջերմային էներգիա-էներգիա տաք ջրի կամ շոգու տեսքով, որն առաքվում է Վաճառողին և ընդունվում Գնորդի կողմից համաձայն սույն Պայմանագրի:

2.2 Գիգակալորիա կամ Գկալ-ջերմային էներգիայի չափման միավոր, որը հավասար է 4.187 x 109 Ջոուլի:

2.3. Հաշվետու ամիս-ամիս, որի ընթացքում կատարվում են ֆինանսատնտեսական գործառնությունները:

2.4 Խտուցք-շոգու կոնդենսացված մասը:

2.5 Հաշվառքի հանգույց-ջերմային էներգիայի քանակությունը հաշվառող չափիչ-ստուգիչ սարքերի համախումբ:

2.6 Ֆորս-մաժոր-արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում կողմերի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների իրականացումը, որի դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից:

Պայմանագրում շեղատառերով գրված արտահայտությունները վերաբերվում են միայն ջերմային էներգիան շոգու տեսքով արտադրող իրավաբանական անձանց:

Պայմանագրում գործածված այլ սահմանումները մեկնաբանվում են ըստ ՋԷՕԿ-ի:

 

ՀՈԴՎԱԾ 3.  ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

 

3.1 Վաճառվող ջերմային էներգիայի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված (ներառյալ ԱԱՀ)`

● շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ oC) _ - դրամ/Գկալ

● շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ oC) _ - դրամ/Գկալ

● տաք ջրի տեսքով - - - դրամ/Գկալ առավելագույն սակագներից ելնելով, Գնորդի համար ջերմային էներգիայի վաճառքի պայմանագրային գները (ներառյալ ԱԱՀ) սահմանվում են`

● շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ oC) _ - դրամ/Գկալ

● շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ oC) _ - դրամ/Գկալ

● տաք ջրի տեսքով - - - դրամ/Գկալ:

3.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի սակագնի փոփոխության դեպքում, մինչև Պայմանագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելը կամ նոր Պայմանագրի կնքումը, ջերմային էներգիայի նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:

 

ՀՈԴՎԱԾ 4.  ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1 Վաճառողը պարտավորվում է`

4.1.1 Ապահովել Գնորդի ջերմամատակարարումը` ըստ N 1 հավելվածում նշված չափաքանակների և որակական ցուցանիշների:

4.1.2 Վերականգնել Գնորդի ընդհատված ջերմամատակարարումը - - - ժամվա ընթացքում (ոչ ուշ, քան ՋԷՕԿ-վ սահմանված ժամանակահատվածում` 24 ժամ), եթե ջերմամատակարարման ընդհատումը պայմանավորված չէ ՋԷՕԿ-ով և սույն Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի կողմից սպասարկվող ջերմամատակարարման համակարգի տարրերի անսարքություններով: Ջերմամատակարարման ընդհատման պայմանագրային ժամկետը գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է ջերմային էներգիայի թերմատակարարում:

4.1.3 Նախապես Գնորդի հետ համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի նորոգման այն աշխատանքների տարեկան ժամանակացույցը (հավելված N 2), որոնց կատարման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ընդհատել կամ սահմանափակել ջերմային էներգիայի մատակարարումը Գնորդին:

4.1.4 Ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտքն իր տարածք` չափիչ սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

4.1.5 Գնորդին անհապաղ տեղեկացնել Վաճառողի պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան - - - ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և վերանորոգումից հետո նրանց փոխարինումն ու կապարակնքումը կատարել Գնորդի մասնակցությամբ:

4.1.6 Ջերմամատակարարման համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության դեպքում, որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման, անհապաղ Գնորդին տեղեկացնել պատճառների և վթարների վերացման հնարավոր ժամկետների մասին:

4.1.7 Ոչ ուշ, քան - - ժամ առաջ, հաստատված ժամանակացույցով Գնորդի հետ համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի նորոգման այն աշխատանքների կատարման ցանկը, որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման:

4.2 Գնորդը պարտավորվում է`

4.2.1 Ընդունել Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված ջերմային էներգիայի չափաքանակներին համապատասխան:

4.2.2 Վաճառողին անհապաղ տեղեկացնել մատակարարվող ջերմային էներգիայի ընդհատման, ինչպես նաև սպառման համակարգի վթարային դադարեցման և ջերմամատակարարման վերսկսման հնարավոր ժամկետների մասին:

4.2.3 Թույլ չտալ ջերմային էներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի խախտում` սպառում առանց Հաշվառքի հանգույցի կամ վերջինիս սարքավորումների հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառում հաշվառքի հանգույցի կողանցումով, հաշվառքի հանգույցի սարքավորումների բնականոն աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկում կամ խախտում):

4.2.4. Հատուցել 4.2.3 կետում թվարկված ջերմային էներգիայի հաշվառքի խախտումների հետևանքով Վաճառողի կողմից առաքված և չհաշվառված ջերմային էներգիայի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2.5. Ապահովել իր տարածքում տեղադրված` իր և ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը:

4.2.6 Հաշվետու ամսվա փաստացի մատակարարված ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի կազմման համար (Վաճառողի մոտ տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների համաձայն) մինչև հաջորդ ամսի - - - ապահովել իր լիազորված անձի ներկայությունը: Չներկայանալու դեպքում Վաճառողի կողմից կազմվում է միակողմանի ակտ:

4.2.7 Ապահովել Վաճառողի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտք Գնորդի տարածք` հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

4.2.8 Ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 4.1.7 կետի պահանջները կատարելու և Վաճառողի ջերմամատակարարման համակարգի սարքավորումների` վթարային իրավիճակում հայտնվելու դեպքում սահմանված կարգով նորոգելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5.  ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

 

5.1 Ջերմային էներգիայի առք ու վաճառքը կատարվում է առաքման կետում, որի քանակը չափվում է հաշվառքի սարքերի միջոցով և հաստատագրվում ջերմային էներգիայի առք ու վաճառքի ամենամսյա երկկողմանի ակտով (հավելված N 4): Առաքման կետը և հաշվեկշռային պատկանելության սահմանը հաստատող երկկողմանի ակտի ձևը բերված է N 3 հավելվածում: Առաքման կետը սահմանազատման կետի հետ չհամընկնելու դեպքում ջերմային էներգիայի հաշվառման կարգը և կորուստների որոշումը կատարվում է ըստ ՋԷՕԿ-ի:

5.2 Հաշվառման սարքերի քարտագրերի մշակումը կատարվում է յուրաքանչյուր շաբաթվա

- - - - - - օրը - - - - - - - - - - - - - - - - կողմից:
                     Գնորդի և (կամ) Վաճառողի

5.3 Վերադարձվող խտուցքի քանակի և որակի վերաբերյալ հարցերը կողմերը կարգավորում են փոխհամաձայնեցված կարգով:

5.4 Հաշվառքի սարքերի մինչև - - - օր չաշխատելու դեպքում մատակարարված ջերմության քանակությունը որոշվում է նախորդ 3 օրվա ընթացքում առաքված ջերմային էներգիայի միջին օրական սպառման չափով: Նշված ժամկետը գերազանցող խափանման դեպքում սպառված ջերմության քանակը որոշվում է հաշվարկային եղանակով` ըստ «Ջերմային էներգիայի առաքման և սպառման հաշվառման հաշվարկային մեթոդիկայի»:

5.5. Առևտրային հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը կատարում է պատասխանատու կողմը` ՋԷՕԿ-ով սահմանված կարգով, իսկ կապարակնքումը` կողմերը կատարում են համատեղ և ձևակերպում երկկողմանի ակտով: Առևտրային հաշվառքի սարքերի կապարակնիքների անձեռնմխելիության համար պատասխանատվություն է կրում այն կողմը, որի տարածքում գտնվում են այդ սարքերը:

 

ՀՈԴՎԱԾ 6.  ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիայի արժեքը որոշվում է ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:

6.2. Ելնելով ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:

6.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):

Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:

6.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել:

(6-րդ հոդվածը խմբ. 19.06.01 N 29)

 

ՀՈԴՎԱԾ 7.  ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1 Վաճառողը`

7.1.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1.2. Իր կողմից մատակարարվող` N 1 հավելվածով սահմանված ջերմային էներգիայի թերմատակարարման դեպքում թերմատակարարված ջերմային էներգիայի դիմաց Գնորդին վճարում է տուգանք`

____________________________________________________________

           սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

7.1.3 Մատակարարվող ջերմային էներգիայի N 1 հավելվածով սահմանված որակի խախտման դեպքում փոխադարձ ակտի հիման վրա կատարվում է վերահաշվարկ հետևյալ կարգով`

 

___________________________________________________________

               սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

 

___________________________________________________________

                       բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

 

__________________________________________________________

 

___________________________________________________________

 

___________________________________________________________

 

N 1 հավելվածում ամրագրված ջերմային էներգիայի նվազագույն և առավելագույն քանակների սահմաններից դուրս բեռնվածքների դեպքում Վաճառողը որակի ցուցանիշների համար պատասխանատվություն չի կրում:

7.1.4 Իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների խախտման դեպքում պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 11-րդ հոդվածում այլ պայման չի սահմանված:

7.2 Գնորդը

7.2.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը` սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2.2. N 1 հավելվածում ամրագրված ջերմային էներգիայի պայմանագրային չափաքանակների խախտման դեպքում փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը հետևյալ կարգով`

 

_________________________________________________________

            սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

_________________________________________________________

             բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

 

7.2.3. Պայմանագրում ամրագրված ցանցային ջրի նորմայից ավելի կորստի յուրաքանչյուր դեպքի համար Վաճառողին վճարում է տուգանք, որի չափը սահմանվում է փոխադարձ ակտով:

7.3. Կողմերը սույն Պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորային պայմանների:

 

ՀՈԴՎԱԾ 8.  ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

8.1 Պայմանագրի շուրջ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9.  ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1 Կողմերը պարտավոր են ֆորս-մաժորային իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց վերացման կանխատեսվող ժամկետները:

9.2 Ֆորս-մաժորային պայմանների ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց Պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

9.3 Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը հաստատում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 10.  ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10.1 Գնորդը ջերմային էներգիայի որակի վերաբերյալ բողոքները Վաճառողին ներկայացնում է որակի խախտում հայտնաբերելուց հետո - - - ժամվա ընթացքում: Հայտնաբերված խախտումները ամրագրվում են երկկողմանի ակտով:

10.2 Ջերմային էներգիայի պայմանագրային քանակությունների փոփոխությունը կատարվում է Վաճառողի և Գնորդի փոխհամաձայնությամբ և ամրագրվում փոխադարձ ակտով, որը կցվում է սույն Պայմանագրին: Նախատեսվող փոփոխության օրվանից - - - օր առաջ պայմանագրային քանակությունների փոփոխման համար դիմող կողմը հայտ է ներկայացնում մյուս կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 11.  ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ*

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ**

 

12.1 Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց հետո` սկսած «- -» - - - - - - 199 - թ. և գործում է մինչև «- -» - - - - - - 199 - թ.:

12.2. Պայմանագրի գործողությունը նույն տևողությամբ և նույն պայմաններով համարվում է երկարացված, եթե պայմանագրային ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ Կողմերից մեկը չի դիմել մյուսին` այն դադարեցնելու կամ վերանայելու խնդրանքով:

12.3. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Հավելված N 1 - Ջերմային էներգիայի պայմանագրային մեծությունները

2. Հավելված N 2 - Վաճառողի սարքավորումների նորոգումների ժամանակացույցը

3. Հավելված N 3 - ակտ Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման և ջերմային էներգիայի առաքման (առք ու վաճառքի) կետերի սահմանման վերաբերյալ

4. Հավելված N 4 - Ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտ

5. Հավելված N 5 - Գնորդի ենթասպառողների ջերմային էներգիայի պահանջարկը

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ և ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

Վաճառող

Հասցեն ___________________

________________________

Հաշվարկային հաշիվ ___________

____________________

Հեռախոս __________________

Հեռագիր __________________

Ֆաքս ____________________

Լիցենզիայի N ____________

Ղեկավար` _________________

 

Կ.Տ.  

Գնորդ

Հասցեն ___________________

________________________

Հաշվարկային հաշիվ ___________

____________________

Հեռախոս __________________

Հեռագիր __________________

Ֆաքս ____________________

Լիցենզիայի N ____________

Ղեկավար` _________________

 

Կ.Տ.

 

* սույն պայմանագրի ձևը չի տարածվում բնակչության վրա

* պետք է չհակասեն սույն Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը

** (Արտադրող-փոխադրող) պայմանագիրը ենթակա է գրանցման ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովում և ուժի մեջ է համարվում գրանցման պահից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
__ ________ 199 Թ. N ___ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գերտաք շոգու որակական ցուցանիշները`

Ճնշումը

Ջերմաստիճանը

Ծախսը տ/ժ
(բեռնվածքը)

կգ/սմ2

շեղումը

oC

շեղումը

նվազագույն

առավելագույն

           
           

 

2. Առաքման կետում տաք ջրի որակական ցուցանիշները` ըստ փոխհամաձայնեցված ջերմաստիճանային գրաֆիկի: Շեղումը գրաֆիկից չպետք է գերազանցի ± ____% (ոչ ավելի 5 %):

 

ցանցային ջրի ծախսը` ոչ պակաս ____ խ.մ/ժ

ցանցային ջրի հոսակորուստը Գնորդի ցանցում` ոչ ավելի ___ % ցանցային ջրի ծախսից.

հետադարձ ցանցային ջրի ջերմաստիճանը` ըստ ջերմաստիճանային գրաֆիկի, շեղումը ջերմաստիճանային գրաֆիկից ոչ ավելի ± ___%:

 

3. Ջերմային էներգիայի (տաք ջրի տեսքով) տարեկան պայմանագրային մեծությունները

 

 

Մատակարարվող
ջերմաքանակը

Առավելագույն առաքում

Գկալ

Գկալ/ժամ

ժամ

Հունվար      
Փետրվար      
Մարտ
Առաջին եռ.
     
Ապրիլ      
Մայիս      
Հունիս
Երկրորդ եռ.
     
Հուլիս      
Օգոստոս      
Սեպտեմբեր
Երրորդ եռ.
     
Հոկտեմբեր      
Նոյեմբեր      
Դեկտեմբեր
Չորրորդ եռ.
     
ԸՆԴԱՄԵՆԸ  

x

x

 

4. Ջերմային էներգիայի (շոգու տեսքով) չափաքանակն ըստ ամիսների

 

 

Գերտաք շոգի ___ (կգ/սմ 2)

Գերտաք շոգի ___ (կգ/սմ 2)

Քանակը

պարամետրերի
շեղումը

Քանակը

պարամետրերի
շեղումը

ճնշման

ջերմաստիճանի

ճնշման

ջերմաստիճանի

Հունվար

տ

Գկալ

կգ/սմ2

oC

տ

Գկալ

կգ/սմ2

oC

Փետրվար                
Մարտ
Առաջին եռ.
               
Ապրիլ                
Մայիս                
Հունիս
Երկրորդ եռ.
               
Հուլիս                
Օգոստոս                
Սեպտեմբեր
Երրորդ եռ.
               
Հոկտեմբեր                
Նոյեմբեր                
Դեկտեմբեր
Չորրորդ եռ.
               
ԸՆԴԱՄԵՆԸ    

X

X

 

 

X

X

 

5. Խտուցքի վերադարձն ըստ ամիսների

 

Խտուցքի
վերադարձը

ԱՄԻՍՆԵՐ

ըստ ամիսների

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

սահմանված %-ը
առաքված շոգու
քանակից

                         
Խտուցքի որակը պետք է համապատասխանի գործող նորմատիվային պահանջներին:

 

ՎԱՃԱՌՈՂ` ______________________

                                    ստորագրություն

 

_____________________________

                        (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ. 

ԳՆՈՐԴ` ______________________

                              ստորագրություն

 

_____________________________

                           (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ.

   

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
__ ________ 199 Թ. N ___ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՎԱՃԱՌՈՂԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ

 

N/N

Նորոգման
անվանումը

Նորոգման
սկիզբը

Նորոգման
ավարտը

1      
2      
3      
4      
5      
6      
7      
8      
9      
10      

 

ՎԱՃԱՌՈՂ` ______________________

                                    ստորագրություն

 

_____________________________

                        (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ. 

ԳՆՈՐԴ` ______________________

                              ստորագրություն

 

_____________________________

                           (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
__ ________ 199 Թ. N ___ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

Ա Կ Տ

 

ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Վաճառողի և Գնորդի ջերմամատակարարման համակարգերի հաշվեկշռային

պատկանելիության սահմանազատման կետ է սահմանվում ____________

_________________________________ տեղադրված փականը:

2. Հաշվառքի հանգույցը տեղակայված է _______________________

___________________________________________կետում:

3. Գնորդի ջերմային տնտեսության պատասխանատու անձ`

_______________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը) (հեռախոս)

 

4. Ջերմային էներգիա գնող կողմի պատասխանատու անձ`

________________________________________________

                     (պաշտոնը, անունը, ազգանունը) (հեռախոս)

 

5. Ջերմային էներգիա վաճառող կողմի պատասխանատու անձ`

________________________________________________

                     (պաշտոնը, անունը, ազգանունը) (հեռախոս)

 

ՎԱՃԱՌՈՂ` ______________________

                                    ստորագրություն

 

_____________________________

                        (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ. 

ԳՆՈՐԴ` ______________________

                              ստորագրություն

 

_____________________________

                           (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
__ ________ 199 Թ. N ___ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

 

 _________________________(ՎԱՃԱՌՈՂ) և________________________(ԳՆՈՐԴ)
(ձեռնարկության (ընկերության անվանումը)                                                 (ձեռնարկության (ընկերության) անվանումը)

 

Ա Կ Տ

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

Հաշվարկային ժամանակահատված` ____________________

 

Վաճառված (օգտակար առաքված)

Ջերմային էներգիայի ընդհանուր քանակը` _____________Գկալ

 

այդ թվում`

 

Շոգու տեսքով` ______ կգ/սմ2 __________Գկալ

                      _____ կգ/սմ2___________ Գկալ

 

Տաք ջրի տեսքով` ________________ Գկալ

 

Ջերմային էներգիայի

ընդհանուր արժեքը` ______________ դրամ

 

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև

պայմանագրային պարտավորությունների խախտումների դիմաց հաշվարկված տույժ ու

տուգանք`

 

 

Վաճառողին` ______ հազ, դրամ

 

 

ՎԱՃԱՌՈՂ` ______________________

                                    ստորագրություն

 

_____________________________

                        (անուն, ազգանուն)

 

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ. 

Գնորդին` _____ հազ, դրամ 

 

ԳՆՈՐԴ` ______________________

                              ստորագրություն

 

_____________________________

                           (անուն, ազգանուն)

 

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 5
ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
__ ________ 199 Թ. N ___ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ԳՆՈՐԴԻ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

 

N/N

Ենթասպառողի
անվանումը
և հասցեն

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Տաք ջուր
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Տաք ջուր
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Տաք ջուր
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Շոգի-կգ/սմ2
Գկալ

Տաք ջուր
Գկալ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                         
                           
                           
                           

 

ՎԱՃԱՌՈՂ` ______________________

                                    ստորագրություն

 

_____________________________

                        (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ. 

ԳՆՈՐԴ` ______________________

                              ստորագրություն

 

_____________________________

                           (անուն, ազգանուն)

___  ______________ 199 ___ թ.

 

Կ.Տ.