Համարը 
N 03/17-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.08.01./19(137)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2003
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ  «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2003 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12403221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

23 հունիսի 2003 թվականի
ք. Երևան

N 03/17-Ն

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1996 թվականի մարտի 8-ի «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 140 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1996 թվականի հունիսի 28-ին, պետական գրանցման N 43960013),

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1996 թվականի մարտի 8-ի «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 140 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1996 թվականի ապրիլի 4-ին, պետական գրանցման N 43960013),

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի մարտի 25-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թվականի գույքահարկի հաշվարկման և վճարման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/20 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439700106),

դ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի մարտի 25-ի «Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/21 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439800105),

ե) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի ապրիլի 2-ի «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/24 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439800103),

զ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/46 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի հոկտեմբերի 5-ին, պետական գրանցման N 439800189),

է) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 19-ի «Գույքահարկի ժամկետային արտոնությունների կիրարկման վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/2 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին, պետական գրանցման N 43990022),

ը) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 15-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/17 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի ապրիլի 12-ին, պետական գրանցման N 43990052),

թ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 18-ի «Ֆիզիկական անձանց շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/19 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի ապրիլի 12-ին, պետական գրանցման N 43990053),

ժ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/120 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2001 թվականի փետրվարի 12-ին, պետական գրանցման N 12401039):


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ե. Զախարյան


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
______________
30 հունիսի 2003 թ.

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
23 հունիսի 2003 թ. N 03/17-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է` հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքն ու նպատակ ունի պարզաբանել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների կողմից գույքահարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարցերը:

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

1. Գույքահարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող` օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքի համար համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ գույքահարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրինակ 1. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով 1997 թվականից պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, որը 2001-2002 թվականների ընթացքում չի շահագործվել անսարքության պատճառով: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի շահագործման հանգամանքից և տեխնիկական վիճակից` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է օրենքով սահմանված չափով և ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:

Օրինակ 2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով 2000 թվականից պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոց և արտադրական նշանակության շինություն: Կազմակերպությունը 2003 թվականի ընթացքում գործունեություն չի ծավալել, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը և արտադրական նշանակության շինությունը չի շահագործել: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի և արտադրական նշանակության շինության շահագործման հանգամանքից` կազմակերպությունը պարտավոր է հարկվող օբյեկտ համարվող գույքի համար օրենքով սահմանված չափերով և ժամկետներում հաշվարկել ու վճարել գույքահարկը:

2. Անկախ սույն հրահանգի 1-ին կետում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-510-Ն օրենքի համաձայն սեփականության իրավունքի ճանաչում ստացած կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված` բնակելի նշանակության շինության, բազմաբնակարան բնակելի շենքի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքի, ավտոտնակի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունների համար, որոնք անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դեռևս չեն ստացել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

Օրինակ 3. Ֆիզիկական անձը 2000 թվականին Երևան քաղաքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ կառուցել է բնակելի նշանակության շինություն (անհատական բնակելի տուն) և 2003 թվականի ընթացքում այդ շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար օրենքով սահմանված կարգով դիմել է անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում, որն էլ Երևանի քաղաքապետին է ներկայացրել ինքնակամ կառուցված շինության հատակագիծը: Երևանի քաղաքապետի կողմից 2003 թվականին կայացվել է ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին համապատասխան որոշում (շինությունը բավարարել է օրենքով սահմանված` սեփականության իրավունքի ճանաչման հիմքերին), սակայն ֆիզիկական անձը չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանում` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով: Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից, ֆիզիկական անձի համար նշված շինության մասով օրենքով սահմանված կարգով առաջանում են գույքահարկի պարտավորություններ:

Օրինակ 4. Կազմակերպությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքին համապատասխան` ուղղակի վաճառքի միջոցով ձեռք է բերել հասարակական նշանակության շինություն, կնքել է մասնավորեցման պայմանագիր, սակայն չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմին` սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից` կազմակերպության համար նշված շինության մասով օրենքով սահմանված չափով և կարգով առաջանում են գույքահարկի հաշվարկման և վճարման պարտավորություններ:

2.1. Անկախ սույն հրահանգի 1-ին կետում նշված սեփականության իրավունքի առկայությունից՝ գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև.

1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների համար.

2) բազմաբնակարան բնակելի շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող oրինական մաu կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունների համար:

Օրինակ 4.1. Ֆիզիկական անձը 2001 թվականին Երևան քաղաքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է բնակելի նշանակության շինություն (անհատական բնակելի տուն), իսկ 2002 թվականին իր հողամասին կից պետական սեփականություն համարվող հողամասի վրա ինքնակամ կառուցել է ավտոտնակ: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-510-Ն օրենքի գործողության ժամկետում ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով դիմել է միայն ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար: Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման մերժման մասին համապատասխան որոշում (շինությունը չի բավարարել օրենքով սահմանված՝ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերին):

Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից, ֆիզիկական անձի համար բնակելի նշանակության շինության մասով օրենքով սահմանված կարգով առաջանում են գույքահարկի պարտավորություններ, իսկ ավտոտնակը գույքահարկով հարկվող օբյեկտ չի համարվում:

(2.1 կետը լրաց. 24.08.07 N 9-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողներ են համարվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ` կազմակերպություններ),

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, անհատ ձեռնարկատերերն ու գյուղացիական տնտեսությունները (այսուհետ` ֆիզիկական անձինք): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվարկման և վճարման օրենքով սահմանված կարգը:

4. Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողներ չեն համարվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները և հիմնարկները:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող (հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադիրի կողմից որպես սեփականություն հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված) գույքի համար կրում են գույքահարկի պարտավորություններ: Հիմնադրի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի համար գույքահարկի պարտավորություններ չեն առաջանում:

Օրինակ 5. Ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման ժամանակ (2003 թվականին) պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվել է հասարակական նշանակության շինություն: Հիմնադիրը ոչ առևտրային կազմակերպությանը 2003 թվականին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել է նաև արտադրական նշանակության շինություն: Միաժամանակ, 2003 թվականի գործունեության ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Տվյալ դեպքում ոչ առևտրային կազմակերպության համար գույքահարկի պարտավորություններ են առաջանում միայն հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնված հասարակական նշանակության շինության և իր գործունեության ընթացքում սեփականության իրավունքով ձեռք բերված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար:

5. Գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող շինություններն ու փոխադրամիջոցները: Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների դասակարգումն ըստ նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշվում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում: Շինությունների, դրանց առանձին մասերի և բաղադրիչների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակության բնութագրումն ու պարզաբանումները տրվում են սահմանված կարգով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգմամբ:

Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) ըստ ավարտվածության բնութագրման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(5-րդ կետը լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

6. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների հարկման բազան «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքն է (այդ արժեքի չափման միավորը դրամն է): Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված (վերագնահատված) արժեքները հիմք են ընդունվում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների համար շինությունների հարկման բազան որոշելու նպատակով` բացառությամբ սույն հրահանգի 7-րդ կետում նշված դեպքերի:

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով շինությունների հարկման բազայի գնահատումն (վերագնահատումն) անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կատարվում է 2004 թվականին:

Օրինակ 6. Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից 2000 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է ֆիզիկական անձի բնակելի նշանակության շինությունը, որը գույքահարկով հարկման նպատակով գնահատվել է 2001 թվականին` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով (շինության կադաստրային արժեքը կազմել է 13,4 մլն դրամ): Այդ արժեքը որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվելու տվյալ շինության 2002, 2003 և 2004 թվականների գույքահարկը հաշվարկելու համար: Շինության հաջորդ գնահատումը (վերագնահատումը) պետք է կատարվի 2004 թվականին` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և նոր կադաստրային արժեքն որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվելու տվյալ շինության 2005, 2006 և 2007 թվականների գույքահարկը հաշվարկելու համար:

7. Նոր առաջացած (գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև շինությունների հաջորդ գնահատումն (վերագնահատումն) ընկած ժամանակաշրջանում ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառնական (բնակելի, հասարակական, արտադրական) նշանակության փոփոխություններ կրած և սույն հրահանգի 2-րդ և 2.1-րդ կետերում նշված), ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված շինությունների հարկման բազան որոշվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և հիմք է ընդունվում մինչև շինությունների հաջորդ գնահատումը (վերագնահատումը): Նոր առաջացած շինությունների մասով ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Եթե գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունը (կամ դրա մի մասը) տարվա ընթացքում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցվում է որպես այլ նշանակության շինություն (բնակելին` հասարակական նշանակության, արտադրականը` բնակելի նշանակության և այլն), ապա տվյալ շինության (դրա մի մասի) գույքահարկը մինչև նոր նշանակության գրանցման ամիսը ներառյալ հաշվարկվում է նախկին նշանակության շինության գույքահարկի հաշվարկման համար սահմանված կարգով, իսկ գրանցման ամսվան հաջորդող ամսվանից սկսած` նոր (վերագրանցված) նշանակության շինության գույքահարկի հաշվարկման համար սահմանված կարգով:

Օրինակ 7. 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված կարգով գնահատված 20,0 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունը 2005 թվականի օգոստոսից կազմակերպությունը սկսել է օգտագործել որպես արտադրական նշանակության շինություն, սակայն օրենքով սահմանված կարգով չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող մարմին` շինության նպատակային նշանակության փոփոխման պետական գրանցման համար:

Տվյալ դեպքում, տեղական ինքնակառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկության հիման վրա, արտադրական նշանակության շինությունը որպես նոր առաջացած շինություն կհաշվառվի անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից և կգնահատվի որպես արտադրական նշանակության շինություն:

Եթե հաշվառման ու գնահատման վերաբերյալ այդ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացվեն 2005 թվականի հոկտեմբերին, ապա գնահատված նոր կադաստրային արժեքը հիմք կհանդիսանա շինության 2005 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների, ինչպես նաև 2006 և 2007 թվականների համար արտադրական նշանակության շինությունների համար օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով գույքահարկի հաշվարկման համար: Իսկ 2005 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը տվյալ շինության գույքահարկը պետք է հաշվարկվի 20.0 մլն դրամ կազմող կադաստրային արժեքից` բնակելի շինությունների համար օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով:

Օրինակ 8. Ֆիզիկական անձի կողմից 2003 թվականի մարտի 20-ին սեփականության իրավունքով ձեռք բերված այգետնակը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի հավելվածով սահմանված կարգով 2001 թվականին գնահատվել է որպես մեկ հարկանի շինություն` 14,0 մլն դրամ կադաստրային արժեքով, որը որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվել այգետնակի 2002, 2003 և 2004 թվականների գույքահարկի հաշվարկման համար:

Սակայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ ֆիզիկական անձը 2003 թվականի սեպտեմբերին կառուցել է այգետնակի երկրորդ հարկը և օրենքով սահմանված կարգով դիմել է անշարժ գույքի կադաստր վարող մարմին` սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում, որպես նոր առաջացած շինություն, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից այն սահմանված կարգով կգնահատվի որպես երկհարկանի այգետնակ և կադաստրային գնահատության արդյունքում ստացված արժեքն արդեն կհանդիսանա գույքահարկով հարկման բազա 2003 թվականի ընթացքում նոր առաջացած շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը (ներառյալ), ինչպես նաև 2004 թվականի գույքահարկի հաշվարկման համար:

Նոր կառուցված բնակելի շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև սույն հրահանգի 2-րդ և 2.1-րդ կետերում նշված շինություններից բացառապես բնակելի շինությունների գնահատումը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով կատարվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած և կադաստրային գնահատության համապատասխան արժեքները հիմք են ընդունվում մինչև շինությունների` օրենքով սահմանված հաջորդ գնահատումը (վերագնահատումը):

Օրինակ 9. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ 2003 թվականի սեպտեմբեր ամսին ֆիզիկական անձը կառուցել է անհատական բնակելի տուն և դիմել է անշարժ գույքի կադաստր վարող մարմին` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունը կգնահատվի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով որպես նոր կառուցված բնակելի նշանակության շինություն: Կադաստրային գնահատության արդյունքում ստացված կադաստրային արժեքն արդեն կհանդիսանա գույքահարկով հարկման բազա 2003 թվականի ընթացքում սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը (ներառյալ), ինչպես նաև 2004 թվականի գույքահարկի հաշվարկման համար:

(7-րդ կետը փոփ. 24.08.07 N 9-Ն)

8. Փոխադրամիջոցների հարկման բազա է հանդիսանում դրանց քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Եթե փոխադրամիջոցի վրա առկա են մեկից ավելի քաշող շարժիչներ, ապա գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Գույքահարկի պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման (սեփականության իրավունքի պետական գրանցման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրինակ 10. Քաղաքացի Սարգսյանը 2003 թվականի ապրիլի 10-ին օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) քաղաքացի Գալստյանին: Օտարված շինության (կամ դրա մի մասի) համար Սարգսյանի 2003 թվականի գույքահարկը հաշվարկվում է մինչև 2003 թվականի մայիսի 1-ը, իսկ Գալստյանի գույքահարկը` 2003 թվականի մայիսի 1-ից սկսած: Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սեփականության իրավունքով գրանցված շինությունները քանդվում կամ վերացվում են, գույքահարկը հաշվարկվում է մինչև շինության քանդման կամ վերացման ամիսը ներառյալ, որի համար հիմք են հանդիսանում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունները:

10. Անկախ սույն հրահանգի 9-րդ կետի դրույթներից`

ա) սույն հրահանգի 7-րդ կետում նշված` սեփականության իրավունքի պետական գրանցում չստացած հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար գույքահարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնին շինությունների հաշվառման ու գնահատման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու (բացառությամբ սույն հրահանգի 2.1-րդ կետում նշված դեպքի) դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնում այդ հարկվող օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

(«ա» ենթակետը լրաց. 24.08.07 N 9-Ն)

բ) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նախկին սեփականատիրոջ (սեփականատերերի) չմարված գույքահարկի պարտավորությունները:

Օրինակ 11. Քաղաքացի Պողոսյանը 2003 թվականի մարտի 24-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցն օտարում է քաղաքացի Վարդանյանին: Պողոսյանի 2003 թվականի գույքահարկը օտարված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկվում է մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը, որը կազմում է 7,5 հազ. դրամ և վճարված չէ: Վարդանյանի գույքահարկը 2003 թվականի ապրիլի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կազմում է 22,5 հազ. դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ հարկվող օբյեկտի մասով ունի չմարված գույքահարկի պարտավորություն (7,5 հազ. դրամ), ապա տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի համար հաշվարկված գույքահարկի պարտավորության (22,5 հազ. դրամ) հետ մեկտեղ Վարդանյանին է անցնում նաև Պողոսյանի կողմից չմարված գույքահարկի պարտավորությունը: 2003 թվականին տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար Վարդանյանի գույքահարկի գումարը կկազմի 30,0 հազ. դրամ (7,5 + 22,5 = 30,0):

Օրինակ 12. Քաղաքացի Վանեսյանը 2003 թվականի հունիսի 30-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի նշանակության շինության 1/3 մասն օտարում է քաղաքացի Դավթյանին: Վանեսյանը բնակելի շինության համար ունի գույքահարկի չմարած պարտավորություններ (5000,0 դրամ կազմող 2002 թվականի գույքահարկի գումարը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկված 1583,0 դրամ (5000,0 դրամ x 211օր x 0.15%) կազմող տույժերի գումարը 2003 թվականի հունիսի 30-ի դրությամբ):

Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող շինության համար 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի պարտավորությանը կավելանա Վանեսյանի կողմից չմարված 2195,0 դրամ կազմող գույքահարկի պարտավորությունը (1667,0 դրամ (5000,0 x 1/3) գույքահարկի գումար և 528,0 դրամ (1583,0 դրամ x 1/3) տույժերի գումար):

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է (նախկին սեփականատիրոջ համար դադարում է) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Օրինակ 13. Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակիչ Մուրադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցը 2003 թվականի հուլիսի 26-ին օտարում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչ Բաղդասարյանին: Փոխադրամիջոցի 2003 թվականի գույքահարկի տարեկան 7,2 հազ. դրամ կազմող գումարը Մուրադյանի կողմից վճարվել է 2003 թվականի մայիսին` փոխադրամիջոցի տարեկան տեխնիկական զննություն անցկացնելուց առաջ:

Բաղդասարյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է 2004 թվականի հունվարի 1-ից: Բաղդասարյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկը նշված ժամկետից սկսած հաշվարկելու համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցի տեխնիկական անձնագիրը և Մուրադյանին հաշվառող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը, որոնք պետք է ներկայացվեն Բաղդասարյանի գրանցման (բնակության) վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին,

գ) գույքահարկով հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի հաշվարկված պարտավորությունները:

Սույն ենթակետի կիրառման իմաստով ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն անցած գույքահարկի չմարված պարտավորությունները հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով՝ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքի, իսկ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումները նոր սեփականատիրոջ համար հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով՝ տվյալ հարկվող օբյեկտի օտարման օրվա դրությամբ օտարմանը հաջորդող ժամանակաշրջանի համար գույքահարկի հաշվառված գումարների մասին համապատասխան տեղեկանքի հիման վրա: Սույն պարբերության կիրառման իմաստով նոր սեփականատեր համարվող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով հաշվարկում կատարում են համապատասխան նշում տվյալ կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին, իրենց հաշվառող մարմին ներկայացնելով տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների, օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար հաշվառված գույքահարկի վճարումների կամ գույքահարկի պարտավորությունների բացակայության մասին համապատասխան տեղեկանք: Սույն պարբերությունում նշված տեղեկանքները չեն ներկայացվում, եթե նախկին և նոր սեփականատերերին հաշվառող մարմինը նույնն է:

Օրինակ 13.1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցը 2012 թվականի մայիսի 8-ին օտարում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչ Գրիգորյանին: Փոխադրամիջոցի 2012 թվականի գույքահարկի տարեկան 17600,0 դրամ կազմող գումարը Սիմոնյանի կողմից վճարվել է 2012 թվականի փետրվարին` փոխադրամիջոցի տարեկան տեխնիկական զննություն անցկացնելուց առաջ: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է, իսկ Սիմոնյանի համար դադարում է 2013 թվականի հունվարի 1-ից: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկը նշված ժամկետից սկսած հաշվարկելու համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցի տեխնիկական անձնագիրը և Սիմոնյանին հաշվառող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը, որոնք պետք է ներկայացվեն Գրիգորյանի գրանցման (բնակության) վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին:

Օրինակ 13.2. Կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ քաղաք Գյումրի) Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Պողոսյանից սեփականության իրավունքով ձեռք է բերել փոխադրամիջոց 2012 թվականի հունիսի 6-ին, իսկ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սահակյանից ձեռք է բերել Կապան քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինություն 2012 թվականի հուլիսի 8-ին:

Գառնի համայնքում Պողոսյանի փոխադրամիջոցի համար հաշվառված են 14256,0 դրամի չափով գույքահարկի պարտավորություններ (2011 թվականի համար 8000,0 դրամ կազմող գույքահարկի գումարը, օրենքով սահմանված կարգով հաշվարկված 2256,0 դրամ (8000,0 դրամ x 188 օր x 0.15%) կազմող տույժերի գումարը 2012 թվականի հունիսի 6-ի դրությամբ, ինչպես նաև 2012 թվականի հունվար-հունիս ամիսների գույքահարկի գումարը՝ 4000,0 դրամ): Կազմակերպությունը Գյումրու քաղաքապետարան ներկայացվող 2012 թվականի առաջին կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին, ներկայացնելով Գառնի համայնքի կողմից տրված` տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքը, ինչը հիմք է հանդիսանալու կազմակերպությանն անցած գույքահարկի պարտավորությունների հաշվառման համար: Կազմակերպությանն անցած 2011 թվականի գույքահարկի չմարված պարտավորությունների համար կշարունակվի օրենքով սահմանված կարգով տույժերի հաշվարկը մինչև 365 օրը լրանալը (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում), իսկ 2012 թվականի գույքահարկի գումարների համար տույժերի հաշվարկը կսկսվի 2013 թվականի հունվարի 21-ից (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում):

Կապան համայնքում գտնվող հասարակական նշանակության շինության գույքահարկի տարեկան գումարը կազմում է 120000,0 դրամ, 2012 թվականի մայիսին Սահակյանը վճարել է գույքահարկի գումար 90000.0 դրամի չափով: Անկախ այն հանգամանքից, որ 2012 թվականի հուլիսի 8-ին օտարված շինության համար օտարման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում Սահակյանի գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից, օտարման օրվա դրությամբ 20000,0 դրամը հանդիսանում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար գույքահարկի հաշվառված վճարում: Կազմակերպությունը Կապանի քաղաքապետարան ներկայացվող 2012 թվականի երկրորդ կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին: Գույքահարկի հաշվառված վճարումներին համապատասխան կազմակերպության տվյալ հարկվող օբյեկտի պարտավորությունները կհաշվարկվեն 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

Օրինակ 14. 2001 թվականի մարտի 24-ին մահացած Ա. Սարգսյանին պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող շինության գույքահարկի պարտավորությունն այդ օրվա դրությամբ կազմել է 22,8 հազ. դրամ, որը չի վճարվել: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Ա. Սարգսյանի մահվան դեպքում նրա հարկային պարտավորությունները դադարում են: 2004 թվականի հունիսի 20-ին շինությունը սահմանված կարգով սեփականության իրավունքով գրանցվում է Ա. Սարգսյանի ժառանգի` Գ. Սարգսյանի անվամբ: 2004 թվականի հուլիսի 1-ից Գ. Սարգսյանին կանցնի տվյալ շինության 2003 թվականի, ինչպես նաև 2004 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ տվյալ շինության համար գույքահարկի պարտավորությունները (ներառյալ` 2003 թվականի դեկտեմբերի 1-ից 2003 թվականի գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարը),

դ) եթե գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա գույքահարկ վճարողը գույքահարկը հաշվարկում և վճարում է հարկվող օբյեկտն իր տիրապետմանը հանձնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած: Նշված դեպքերում գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչված անձը մինչև իր օգտին վճռված գույքը փաստացի տիրապետելու ամիսը ներառյալ գույքահարկ չի հաշվարկում և չի վճարում:

ե) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների՝ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով խոտանման դեպքում խոտանված փոխադրամիջոցի համար ֆիզիկական անձի գույքահարկի պարտավորությունները դադարում են այդ փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած: Ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի պարտավորությունները վերանում են հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի խոտանման (դրանց հաշվառումը վարող համապատասխան լիազոր մարմնի հաշվառումից հանելու) դեպքերում՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի և մոտոցիկլետի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության, իսկ ջրային փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան նավագնացատեխնիկական զննման տարվան հաջորդող տարվանից սկսած:

Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:

Օրինակ 141. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1984 թվականի արտադրության բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 2000 թվականին: «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ տվյալ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար 2004 թվականից սկսած (վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո) գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001-2003 թվականների համար հաշվարկված գույքահարկը սահմանված ժամկետներում չի վճարվել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:

Ֆիզիկական անձը շահագործման համար ոչ պիտանի բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանելու (խոտանելու) նպատակով 2005 թ. փետրվարի 9-ին այն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական համապատասխան ստորաբաժանում: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ խոտանման համար ներկայացված տրանսպորտային միջոցի տեխնիկական զննում չի իրականացվում և տրանսպորտային միջոցի խոտանումն իրականացվում է առանց գույքահարկ վճարողներին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող՝ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի: 2005-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում՝ 2001- 2003 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած:

Օրինակ 142. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1976 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 1999 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը չշահագործելու հանգամանքից՝ ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 2000-2002 թվականների համար, բայց 2003 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:

Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը խոտանվել է (շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանվել է) 2004 թվականի օգոստոսի 10-ին: 2005-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է 2000 թվականի և հետագա տարիների համար առկա գույքահարկի պարտավորությունների (2003 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի նշված պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 2000-2002 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:

զ) ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող, հին նմուշի պետական համարանիշները նորերով չփոխանակված և չշահագործվող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցները, դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապեu հանելու դեպքում այդ փոխադրամիջոցների համար ֆիզիկական անձանց գույքահարկի պարտավորությունները դադարում են փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:

Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիuանում փոխադրամիջոցների հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապեu հանելը հիմնավորող փաuտաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը):

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապեu հանված փոխադրամիջոցները ֆիզիկական անձի դիմումի համաձայն լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն՝ փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման oրենքով uահմանված կարգով և չափով:

Օրինակ 14.3. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1978 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 1991 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը շահագործելու հանգամանքից՝ ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 1995-2000 թվականների համար, բայց 2001 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել, որի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժեր:

Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2007 թվականի նոյեմբերի 15-ին այն հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապեu հանվել է:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով ներկայացրած տեղեկությունների կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապեu հանելը հիմնավորող փաuտաթղթի (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 1992 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում՝ 2001-2007 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 1995-2000 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:

2009 թվականի ընթացքում ֆիզիկական անձը դիմում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնին` հաշվառումից ժամանակավորապեu հանված փոխադրամիջոցը սահմանված կարգով վերահաշվառելու համար: Լիազոր մարմնում տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը ենթակա է վերահաշվառման գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակադարձվում են և ենթակա են վերահաշվարկման: Տվյալ դեպքում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001-2007 թվականների համար գույքահարկի պարտավորությունները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով ու չափերով:

(10-րդ կետը լրաց. 09.11.05 N 1-05/09-Ն, լրաց., փոփ. 24.08.07 N 9-Ն, 21.12.11 N 3280-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

11. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով գույքահարկով հարկման բազայից և օրենքով սահմանված գույքահարկի դրույքաչափերից, հաշվի առնելով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող` սույն հրահանգում նշված համապատասխան փաստաթղթերը: Եթե գույքահարկով հարկվող օբյեկտի համար սույն հրահանգի 3-րդ գլխով սահմանված կարգով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի պարտավորության փաստացի ամիսների թիվը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվից, ապա տվյալ հարկվող օբյեկտի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները հաշվի են առնվում գույքահարկի պարտավորության փաստացի ամիսների թվին համամասնորեն:

12. Կազմակերպությունների համար մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը: Գույքահարկ վճարող կազմակերպությունները սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`

ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար՝ շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար՝ շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար՝ շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին:

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2005 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ գույքահարկի հաշվարկները ներկայացվում են ինչպես շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 15. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող թվով չորս շինություններ, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող մեկական շինություններ:

2004 թ. առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն (առանձնացված ըստ համայնքների): 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

2005 թ. առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն (առանձնացված ըստ համայնքների): 2006 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

 («ա» ենթակետը խմբ. 19.02.04 N 1-05/4-Ն, 09.11.05 N 1-05/09-Ն)

բ) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից դուրս պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին:

Երևան քաղաքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները 2005 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով գույքահարկի հաշվարկները ներկայացնում են իրենց գտնվելու վայրի ինչպես հարկային, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 16. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած կազմակերպությունը հարկային մարմնի կողմից հաշվառված է ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունում, սակայն գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզի Բալահովտի և Կամարիսի համայնքներում: Կազմակերպության փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ պետք է ներկայացվի ինչպես Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը պետք է ներկայացնի միայն Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան:

 («բ» ենթակետը խմբ. 19.02.04 N 1-05/4-Ն, 09.11.05 N 1-05/09-Ն)

գ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար` կազմակերպության հաշվառման վայրի տարածքը սպասարկող հարկային մարմին:

Օրինակ 17. Կազմակերպությունը, որը հաշվառված է Կապանի հարկային տեսչությունում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» սեփականության իրավունքով ունի հասարակական և արտադրական նշանակության շինություններ, որոնք չեն գտնվում որևէ համայնքի վարչական տարածքում: Այդ շինությունների համար կազմակերպությունը պետք է Կապանի հարկային տեսչություն ներկայացնի գույքահարկի մեկ միասնական հաշվարկ:

(12-րդ կետը խմբ. 19.02.04 N 1-05/4-Ն, 09.11.05 N 1-05/09-Ն, լրաց. 21.12.11 N 3280-Ն)

12.1. 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Գույքահարկ վճարող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են (ուղարկում են փոստով կամ հանձնում են ըստ պատկանելության)`

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին,

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:

Օրինակ 17.1. Կազմակերպության պետական գրանցում ստանալու (գտնվելու) վայրն է Աշտարակ քաղաքը, որտեղ նրան սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտ համարվող մեկ շինություն: Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում (կազմակերպությանը պատկանող փոխադրամիջոցները հաշվառված են և շահագործվում են) Կոտայքի մարզի Բալահովտի և Կամարիսի համայնքներում: Միաժամանակ, կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող մեկական շինություններ և մեկ շինություն Կոտայքի մարզի Կամարիսի համայնքում: Կազմակերպությունը գույքահարկի հաշվարկ պետք է ներկայացնի Աշտարակի քաղաքային համայնք՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինության և կազմակերպությանը պատկանող բոլոր փոխադրամիջոցների համար (անկախ շահագործման կամ հաշվառման հանգամանքից), Գյումրիի և Վանաձորի քաղաքային, ինչպես նաև Կամարիսի գյուղական համայնքներ՝ համապատասխանաբար այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար գույքահարկի առանձին հաշվարկներ:

(12.1 կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

13. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և սույն հրահանգի N 3 և N 4 հավելվածներում (2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար՝ սույն հրահանգի N 5 հավելվածում) բերված ձևերով գույքահարկի տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել`

ա) համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Գույքահարկի հաշվարկները ներկայացվում են առանձնացված ըստ համայնքների` յուրաքանչյուր համայնքում գտնվող շինության համար առանձին,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.11 N 3280-Ն)

գ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` գույքահարկ վճարողի հաշվառման վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Գույքահարկ վճարողի հաշվառման վայրի բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են նրա հիմնական բնակության վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Եթե գույքահարկ վճարողի հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են փոխադրամիջոցի գրանցման վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին:

(13-րդ կետը լրաց., փոփ. 21.12.11 N 3280-Ն)

14. Գույքահարկ վճարողներին ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից): Կազմակերպությունները մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաշվետու եռամսյակների համար, իսկ ֆիզիկական անձինք մինչև 2011 թվականը (ներառյալ) հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով հաշվարկներում: Կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար, իսկ ֆիզիկական անձինք 2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով հաշվարկում: Սույն կետում նշված հաշվարկները ներկայացվում են՝

ա) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից,

բ) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում մեկ համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից: Եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկ վճարող համասեփականատերերից մեկը կազմակերպություն է, ապա հաշվարկը պարտադիր ներկայացվում է կազմակերպության կողմից:

Ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում գույքահարկի հաշվարկներում արտացոլվում է գույքահարկով հարկման բազայի և գույքահարկի գումարի ամբողջական մեծությունը: Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի պարտավորությունների համար համասեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար գույքահարկի գումարը որոշվում է նրա բաժնեմասին համապատասխան:

Օրինակ 18. Բնակելի շինության կադաստրային արժեքը 12,0 մլն դրամ է: Գույքահարկի տարեկան գումարը կազմում է 11100,0 դրամ: Շինությունն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Մարտիրոսյանին և Ղուկասյանին: Մարտիրոսյանի բաժնեմասը կազմում է 60%, իսկ Ղուկասյանինը` 40%: Բաժնեմասերին համապատասխան` Մարտիրոսյանի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 6660,0 դրամ, իսկ Ղուկասյանինը` 4440,0 դրամ:

(14-րդ կետը խմբ. 21.12.11 N 3280-Ն)

15. Մինչև հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողի մոտ ստուգումների իրականացումը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել սույն հրահանգի հավելվածներում բերված համապատասխան ձևերով գույքահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:

Հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գույքահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (գույքահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:

(15-րդ կետը խմբ. 21.12.11 N 3280-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2005 թվականի հունվարի 1-ից սկսած շինությունների գույքահարկը հաշվարկում են ելնելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված արժեքներից` օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գույքահարկի դրույքաչափերով, հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը և օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները:

Կազմակերպությունները 2005 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակը ներառյալ` շինությունների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով.

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկը հաշվետու եռամսյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ= [(Շարժ x Դեռ) / 3 x Աթ] - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների կադաստրային արժեքն է,

Դեռ - շինությունների գույքահարկի դրույքաչափը հաշվետու եռամսյակի համար, որն ավտոտնակների դեպքում հավասար է 0,05, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում` 0,075 տոկոսի,

Աթ - հաշվետու եռամսյակում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Աեռ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է,

բ) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկը հաշվետու եռամսյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = [(Շարժ x Դտ) / 12 x Աթ] - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների կադաստրային արժեքն է,

Դտ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափն է,

Աթ - հաշվետու եռամսյակում գույքահարկի հաշվարկման համար այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Աեռ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2005 թվականի 1-ին եռամսյակից սկսած` հաշվետու եռամսյակների համար շինությունների գույքահարկի հաշվարկները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 3-ում բերված ձևով:

(16-րդ կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

16.1. Կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած շինությունների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով.

1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ  = [(Շարժ x Դկիս)/6 x Աթ] - Ակիս

 

որտեղ`

ՀՎՃ - հաշվետու կիսամյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների կադաստրային արժեքն է,

Դկիս - շինությունների գույքահարկի դրույքաչափը հաշվետու կիսամյակի համար, որն ավտոտնակների դեպքում հավասար է 0,1 տոկոսի, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում` 0,15 տոկոսի,

Աթ- հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս- հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է,

2) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՀՎՃ  = [(Շարժ x Դտ)/12 x Աթ] - Ակիս

որտեղ`

ՀՎՃ - հաշվետու կիսամյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների կադաստրային արժեքն է,

Դտ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափն է,

Աթ - հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար հարկվող օբյեկտ համարվող շինությունների գույքահարկի հաշվարկները ներառում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:

(16.1 կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

17. Գույքահարկ վճարող կազմակերպությունները շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքներից` 0,6 տոկոս տարեկան դրույքաչափով` հաշվի առնելով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները: Եթե շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքը պակաս է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից, ապա գույքահարկով հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսը:

Օրինակ 19. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է շինություն, որի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 15000,0 հազ. դրամ, իսկ մնացորդային (հաշվեկշռային) արժեքը` 2500,0 հազ. դրամ: Տվյալ դեպքում շինության համար գույքահարկով հարկման բազա կհանդիսանա 3000,0 հազ. դրամը (15000,0 հազ. դրամ x 20 %):

Կազմակերպությունները 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով`

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար հաշվետու եռամսյակի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = (Շմիջ x Դեռ) - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շմիջ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունն է, որը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարի կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրերի դրությամբ մնացորդային (հաշվեկշռային) արժեքների գումարը բաժանելով 3-ի,

Դեռ - շինությունների գույքահարկի դրույքաչափը եռամսյակի համար, որը հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում հավասար է 0,15, իսկ ավտոտնակների դեպքում` 0,05 տոկոսի,

Աեռ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված արտոնությունների եռամսյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2003-2004 թվականների հաշվետու եռամսյակների համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկները գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 1-ում բերված ձևով:

Օրինակ 20. Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են երկու արտադրական նշանակության շինություններ, որոնց մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 11100,0 հազ. դրամ (8300,0 + 2800,0), իսկ սկզբնական արժեքների հանրագումարը կազմում է 27000,0 հազ. դրամ (12000,0 +15000,0): 2003 թվականի առաջին եռամսյակի գույքահարկի հաշվարկման համար հունվարի 1-ի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարը կկազմի 11300,0 հազ. դրամ (երկրորդ շինության համար գույքահարկով հարկման նպատակով հիմք է ընդունվում ոչ թե 2800,0 հազ. դրամը, այլ 3000,0 հազ. դրամը (15000,0 x 20%)), փետրվարի 1-ի դրությամբ` 11265,0 հազ. դրամ, մարտի 1-ի դրությամբ` 11900,0 հազ. դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ` 11863,0 հազ. դրամ (շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների փոփոխությունները կապված են կազմակերպության կողմից շինությունների մաշվածության հաշվարկման, ինչպես նաև կապիտալ բնույթի ծախսերը շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքին ավելացնելու հետ): Օրենքով գույքահարկի որևէ արտոնություն սահմանված չէ` Աեռ= 0: 2003 թվականի առաջին եռամսյակի համար շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը կկազմի` Շմիջ = [(11300,0 + 11863,0): 2 + 11265,0 + 11900,0]: 3 = 11582,2 հազ. դրամ: Արտադրական նշանակության շինությունների համար 2003 թվականի առաջին եռամսյակի վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի` Հվճ = 11582,2 x 0,15% = 17,4 հազ. դրամ:

 («ա» ենթակետը փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն)

բ) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության 2003-2004 թվականների համար հաշվետու եռամսյակի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = (Շմիջ x Դտ) / 4 - Աեռ

 

որտեղ`

 

Հվճ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շմիջ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունն է, որը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարի կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրերի դրությամբ մնացորդային (հաշվեկշռային) արժեքների գումարը բաժանելով 3-ի,

Դտ - այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափն է,

Աեռ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է:

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարկվող օբյեկտ համարվող` սույն ենթակետում նշված շինությունների գույքահարկը հաշվարկվում է յուրաքանչյուր շինության համար առանձին: Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2003-2004 թվականների հաշվետու եռամսյակների համար հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկը գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 2-ում բերված ձևով:

Օրինակ 21. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է բնակելի շինություն, որի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 50000,0 հազ. դրամ, իսկ մնացորդային (հաշվեկշռային) արժեքները 2003 թվականի երկրորդ եռամսյակում համապատասխանաբար կազմել են ապրիլի 1-ի դրությամբ` 10100,0 հազ. դրամ, մայիսի 1-ի դրությամբ 9900,0 հազ. դրամ, հունիսի 1-ի դրությամբ` 9800,0 հազ. դրամ և հուլիսի 1-ի դրությամբ` 9700,0 հազ. դրամ: Կազմակերպության բնակելի շինության 2003 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկը հաշվարկման համար մայիսի 1-ից սկսած մնացորդային (հաշվեկշռային) արժեքների փոխարեն հիմք է ընդունվում 10000,0 հազ. դրամը (50000,0 հազ. դրամ x 20%): Բնակելի շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը կկազմի` Շմիջ= [(10100,0 + 10000,0): 2 + 10000,0 + 10000,0]: 3 = 10017,0 հազ. դրամ: Օրենքով գույքահարկի որևէ արտոնություն սահմանված չէ` Աեռ = 0: Բնակելի նշանակության շինությունների համար 2003 թվականի երկրորդ եռամսյակի վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի` Հվճ= [7,1 + [(10017,0 - 10000,0) x 0,2%]]: 4 = 1,784 հազ. դրամ:

 («բ» ենթակետը փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն)

18. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկը 2005 թվականի հունվարի 1-ից սկսած, հաշվարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված արժեքներից` օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գույքահարկի տարեկան դրույքաչափերով, հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը և օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները:

19. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկը 2003-2004 թվականների համար հաշվարկվում է հետևյալ կարգով`

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի տարեկան գումարը մետաղական շինությունների համար կազմում է երեք հազար դրամ, իսկ այլ հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` տասը հազար դրամ,

բ) նոր կառուցված բնակելի շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև սույն հրահանգի 2-րդ կետում նշված շինություններից բացառապես բնակելի շինությունների գույքահարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում 2003 թվականի հունվարի 1-ից «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքները: Հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների համար հիմք են ընդունվում մինչև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգով գնահատված կադաստրային արժեքները: Սույն ենթակետում նշված շինությունների գույքահարկը հաշվարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:

Օրինակ 22. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան հարկման բազան մինչև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգին համապատասխան կազմել է 42,0 մլն դրամ: 2004 թվականի սեպտեմբերի 20-ին բնակելի տան մի մասն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցվում է որպես հասարակական նշանակության շինություն: 2004 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով կատարված գնահատության համաձայն` շինության բնակելի մասի կադաստրային արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, իսկ հասարակական մասի կադաստրային արժեքը` 38,0 մլն դրամ: Ֆիզիկական անձի շինության 2004 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ`

- բնակելի շինության մասով 2004 թվականի առաջին ինն ամիսների համար` 96825,0 դրամ (127,1 հազ. դրամ + (42,0 մլն դրամ - 40 մլն դրամ) x 1,0%) x 9 /12 = 96825,0 դրամ),

- բնակելի շինության մասով 2004 թվականի վերջին երեք ամիսների համար` 2775,0 դրամ (7,1 հազ. դրամ + (12 մլն դրամ - 10 մլն դրամ) x 0.2%) x 3 /12 = 2775,0 դրամ),

- հասարակական նշանակության շինության մասով 2004 թվականի վերջին երեք ամիսների համար` 2500,0 դրամ (10000,0 x 3 /12 = 2500,0 դրամ):

Ֆիզիկական անձի շինության 2004 թվականի գույքահարկը կկազմի 102100,0 դրամ (96825,0 + 2775,0 + 2500,0):

 

Գ Լ ՈՒ Խ  VI

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ=[(Շհ x ԴՏ) + (Շհ - 150) x 1000] x Վգ /12 x Աթ - Ա

 

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

ԴՏ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,

հ - 150) x 1000 գումարելին - բանաձևում հաշվի է առնվում միայն մինչև 10 նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների գույքահարկը հաշվարկելիս և միայն այն դեպքերում, երբ տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը 151 և ավել ձիաուժ է,

Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.

1-3-րդ տարիների համար` 1

4-րդ տարվա համար` 0,9

5-րդ տարվա համար` 0,8

6-րդ տարվա համար` 0,7

7-րդ տարվա համար` 0,6

8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ փոխադրամիջոցի`

գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող

ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,

Աթ - հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ա - հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:

Օրինակ 23. Մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին: Ըստ վաղեմության ժամկետի` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կարգով.

1996, 1997 և 1998 թվականներին (անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթվից) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով,

1999-ից 2003 թվականներին յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի գումարը կպակասեցվի ամբողջական հարկի գումարի 10 տոկոսի չափով, այսպես`

- 1999 թվականի համար հարկի գումարը կկազմի ամբողջական հարկի գումարի 90 տոկոսը,

- 2000 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 80 տոկոսը,

- 2001 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 70 տոկոսը,

- 2002 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 60 տոկոսը,

- 2003 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը,

- 2004 թվականից սկսած մինչև տվյալ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ամբողջ ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ամբողջական հարկի գումարի 50 տոկոսի չափով:

Օրինակ 24. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1998 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 132 կիլովատտ է: 2003 թվականին գույքահարկի հաշվարկման համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը` Աթ =12: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: Տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի 2003 թվականի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ`

Շհ = 132 x 1,36= 179,52 ձիաուժ,

Գգ = [(179,52 x 300,0 դրամ) + (179,52 - 150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 12 = 58363,2 դրամ:

Իսկ եթե մեքենայի քաշող շարժիչի հզորությունը լիներ 110 կիլովատտ, ապա`

Շհ = 110 x 1,36= 149,6 ձիաուժ,

Գգ =[(149,6 x 300,0 դրամ)] x 0,7/12 x 12 = 31416,0 դրամ:

Օրինակ 25. Կազմակերպությունը 2003 թվականի հունիսի 15-ին ձեռք է բերել 1998 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 180 ձիաուժ է: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: Տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի երրորդ եռամսյակի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ.

Գգ =[(180 x 300,0 դրամ) + (180 -150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 3 = 14700,0 դրամ:

Եթե կազմակերպությունը 2003 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, ապա տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի չորրորդ եռամսյակի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ`

Գգ=[(180 x 300,0 դրամ) + (180 -150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 2 = 9800,0 դրամ:

21. Մոտոցիկլետների, ձյունագնացների, մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) և ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ = (Շհ x ԴՏ) /12 x Աթ- Ա

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Քաշող շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

ԴՏ - մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,

Աթ - հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ա - հարկվող օբյեկտ համարվող մոտոցիկլետի կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլերի) կամ ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:

Օրինակ 26. Ֆիզիկական անձը 2003 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է, իսկ 2011 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ձյունագնաց: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150,0 դրամ: Ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: 2003 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` 7500,0 դրամ (120x150,0 դրամ)/12x5): Ձյունագնացի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: 2011 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ձյունագնացի գույքահարկի գումարը կկազմի` 7500,0 դրամ (120x150,0 դրամ)/12 x 5):

Կազմակերպությունները մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաշվետու եռամսյակների համար հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկը գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 4-ում բերված ձևով (2011 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում ներառելով նաև հարկվող օբյեկտ համարվող ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլերը)): Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկները ներառում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:

Ֆիզիկական անձինք մինչև 2011 թվականը (ներառյալ) հաշվետու տարիների համար փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվարկները կարող են ներկայացնել սույն հրահանգի N 4 հավելվածում բերված ձևով (2011 թվականի համար ներառելով նաև հարկվող օբյեկտ համարվող ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլերը)), իսկ 2012 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկները կարող են ներառվել սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:

(21-րդ կետը խմբ. 21.12.11 N 3280-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

22. Մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակը ներառյալ գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ (2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է (ներառյալ)): 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հրահանգի 24-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ սույն հրահանգի 26-րդ կետով սահմանված դեպքի:

(22-րդ կետը խմբ. 21.12.11 N 3280-Ն)

23. Կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի (այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունների) գումարները վճարում են`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:

Օրինակ 27. Կազմակերպության գտնվելու վայրն է Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 75 շենքը, սակայն կազմակերպությունը հաշվառված է Երևան քաղաքի տարածքում գտնվող համապատասխան հարկային տեսչությունում: Տվյալ դեպքում կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի եռամսյակային հաշվարկները ներկայացնում է գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին և գույքահարկի հաշվարկված գումարները վճարում է Աբովյան քաղաքի բյուջե:

(Օրինակ 27-ը փոփ. 09.11.05 N 1-05/09-Ն)

(23-րդ կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

24. Ֆիզիկական անձինք հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկը (այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունները) վճարում են`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում ֆիզիկական անձը գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձը հաշվառված (գրանցված) չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Օրինակ 28. Քաղաքացի Գրիգորյանը հաշվառված (գրանցված) է Կենտրոն համայնքում: Անկախ այն հանգամանքից, թե Գրիգորյանի գրանցման կոնկրետ հասցեն որ հարկային տեսչության կողմից է սպասարկվում` Գրիգորյանը հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի գումարը վճարում է Կենտրոն համայնքի բյուջե:

Օրինակ 29. Վրաստանի քաղաքացի Պողոսյանը Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված (գրանցված) չէ, բայց հիմնական բնակվում է Արաբկիրի համայնքում: Տվյալ դեպքում փոխադրամիջոցի սեփականատեր համարվող Պողոսյանը գույքահարկի հաշվարկած տարեկան գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի` Արաբկիր համայնքի բյուջե:

Օրինակ 30. Ֆիզիկական անձը գրանցված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և հիմնական բնակության վայրը հանրապետությունից դուրս է (քաղաք Մոսկվա), իսկ սեփականության իրավունքով նրան պատկանող ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Հայաստանի Հանրապետության տարածքում (Երևան, Ավան համայնք): Տվյալ դեպքում ֆիզիկական անձի փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկված տարեկան գումարը վճարվում է փոխադրամիջոցի գրանցման վայրի` Ավան համայնքի բյուջե:

(24-րդ կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

25. Եթե գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է գույքահարկի վճարման ժամկետին (դեկտեմբերի 1-ին) անմիջապես նախորդող (նոյեմբեր) ամսվա ընթացքում, ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունն ավելանում է ֆիզիկական անձի հաջորդ տարվա հարկային պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները: Այս դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը սեփականության իրավունքի ձեռքբերման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև տվյալ տարվա գույքահարկի վճարման ժամկետը:

Օրինակ 31. Քաղաքացի Պողոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2003 թվականի նոյեմբերի 20-ին օտարում է քաղաքացի Վարդումյանին: Պողոսյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2003 թվականի գույքահարկը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ը, ենթադրենք կազմում է 5500,0 դրամ և վճարված չէ: Վարդումյանը ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկ վճարող է հանդիսանում սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից` դեկտեմբեր 1-ից, իսկ տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար, ենթադրենք կազմում է 500,0 դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա Վարդումյանի համար 2003 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 5500,0 դրամ` 2003 թվականի դեկտեմբերի 1-ի վճարման ժամկետով, իսկ 2003 թվականի դեկտեմբեր ամսվա գույքահարկի գումարը (500,0 դրամ) կավելանա 2004 թվականի գույքահարկի գծով հաշվարկվելիք պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում 2004 թվականի դեկտեմբերի 1-ը:

26. Ֆիզիկական անձինք, տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով գույքահարկի հաշվարկման հայտ ներկայացրած և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկներն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմնի կամ համապատասխան հարկային տեսչության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գծային ինժեներատրանսպորտային շինությունները (եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում): Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի` գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիները, կամուրջները և խողովակները, ավտոմոբիլային և երկաթուղային թունելները, հիդրոտեխնիկական թունելները, արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային-կոնտենյերային), ճոպանուղիները, վերելակները, քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները (տրամվայ, տրոլեյբուս), գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, մելիորատիվ ցանցերը, մայրուղային խողովակաշարերը, որոնք ամրագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերում`

ՀՀՇՆ IV - 11.05.01-96. «Երկաթուղիներ 1520 մմ ռելսամիջի»,

ՀՀՇՆ IV - 11.05.02-99. «Ավտոմոբիլային ճանապարհներ»,

ՀՀՇՆ IV - 11.05.04-97. «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային»,

ՍՆիՊ 2.04.01-85. «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» (կատարված են փոփոխություններ N 1, 2),

ՍՆիՊ 2.04.02-84. «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ»,

ՍՆիՊ 2.04.03-85. «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» (կատարված են փոփոխություններ N 1, 2),

ՍՆիՊ 2.04.07-86. «Ջերմային ցանցեր»

ՍՆիՊ 2.04.08-87. «Գազամատակարարում» (կատարված են փոփոխություններ N 1, 2, 3),

ՍՆիՊ 2.05.03-84. «Կամուրջներ և խողովակներ»,

ՍՆիՊ 2.05.06-85. «Մայրուղային խողովակաշարեր» (կատարված են փոփոխություններ N 1, 2, 3),

ՍՆիՊ 2.05.07-91. «Արդյունաբերական տրանսպորտ»,

ՍՆիՊ 2.05.09- 90. «Տրամվայի և տրոլեյբուսի գծեր»,

ՍՆիՊ 2.05.13-90. «Նավթամթերքաուղիներ` քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող»,

ՍՆիՊ 2.06.03-85. «Մելիորատիվ համակարգեր և կառույցներ»,

ՍՆիՊ 2.06.09-84. «Թունելներ հիդրոտեխնիկական»,

ՍՆիՊ 2.09.02-85. «Արտադրական շենքեր»,

ՍՆիՊ 2.09.03-85. «Արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքներ»:

28. Գույքահարկից ազատվում են ջրամբարները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական ՍՆիՊ 2.06.01-86. «Հիդրոտեխնիկական կառույցներ. Նախագծման հիմնական դրույթներ (կատարված է փոփոխություն N 1)» նորմերին համապատասխան` ջրամբարներ են համարվում գրունտային ջրամբարները, բետոնե և երկաթբետոնե ջրամբարները, ջրավազանները, ջրառման շինությունները և պարզարանները, ռեզերվուարները:

29. Գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

29.1. 2007 թվականի հունվարի 1-ից գույքահարկից ազատվում են կրոնական կազմակերպություններին uեփականության իրավունքով պատկանող, մինչև 1991 թվականը կառուցված, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ շենքերի և շինությունների ըստ նպատակային նշանակության դասակարգմամբ սահմանված հասարակական նշանակության շենքերի և շինությունների գործառնական նշանակությանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների դասակարգումն ըստ գործառնական նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշվում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում:

Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց uեփականության իրավունքով պատկանող` uույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպեu նաև գույքահարկի գումարներն oրենuդրությամբ uահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված` հարկային oրենuդրությամբ uահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից:

(29.1 կետը լրաց. 24.08.07 N 9-Ն)

29.2. 2007 թվականի ապրիլի 1-ից գույքահարկից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:»:

(29.2 կետը լրաց. 24.08.07 N 9-Ն)

30. Գույքահարկից ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով`

ա) եթե անձն ամուսնացած է եղել, ունեցել է իր (կամ ամուսնու) անվամբ սեփականության իրավունքով հաշվառված հարկվող օբյեկտ համարվող գույք (շինություն, փոխադրամիջոց), սակայն երեխաներ չի ունեցել, ապա ամուսինը այդ անձի կամ իր անվամբ հաշվառված հարկվող օբյեկտի գծով արտոնություն ստանալու համար գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին պետք է ներկայացնի ամուսնության վկայականի պատճենը և տեղեկանք ընտանիքի կազմի մասին,

բ) եթե անձն ամուսնացած է եղել, չի ունեցել իր (կամ ամուսնու) անվամբ սեփականության իրավունքով հաշվառված հարկվող օբյեկտ համարվող գույք, չի ունեցել երեխաներ (կամ ամուսնացած չի եղել), բայց ծնողներն ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույք, ապա ծնողները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում անձի հետ իրենց ազգակցական կապի վերաբերյալ համապատասխան տեղեկանք,

գ) եթե անձն ամուսնացած է եղել, չի ունեցել երեխաներ, սակայն իր (կամ ամուսնու), ինչպես նաև ծնողների անվամբ սեփականության իրավունքով հաշվառված է հարկվող օբյեկտ համարվող գույք, ապա ամուսինը և ծնողները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացում սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերը,

դ) եթե անձն ամուսնացած է եղել և ունի երեխա (երեխաներ), ապա սույն կետով սահմանված արտոնությունը գործում է մինչև անձի զավակներից մեկի 18 տարին լրանալը: Այս դեպքում արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացվում անձի և նրա ծնողների ընտանիքի կազմի մասին տեղեկանք (անձի նկատմամբ ազգակցական կապի նշումով), ինչպես նաև երեխաներից ավագի ծննդյան վկայականի պատճենը,

ե) սույն կետի «ա»-ից «դ» ենթակետերում նշված փաստաթղթերի հետ միասին գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին պարտադիր ներկայացվում է նաև անձի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված համարվելու վերաբերյալ տեղեկանքը, որն այդ անձանց ընտանիքի անդամներին տրամադրում են պետական կառավարման համապատասխան մարմինները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը:

Անձի ամուսնու համար սույն կետում նշված արտոնությունը սահմանված կարգով դադարում է նրա ամուսնանալու դեպքում:

31. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի զինծառայողները, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները, ինչպես նաև այդ հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողները`

ա) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով,

բ) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով,

գ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) համար հիմք է հանդիսանում պետական կառավարման համապատասխան մարմնի (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի վարչության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատակազմի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարության կադրերի բաժնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության, զինկոմիսարիատների) կողմից տրված տեղեկանքը, ուր պարտադիր նշվում է ծառայության տեսակը (պարտադիր ժամկետային), ինչպես նաև ծառայության ժամկետը (սկիզբը և ավարտը), որը շարքային կազմի համար 24 ամիս է, առաջին խմբի պահեստազորի սպաների համար` 2-ից 3 տարի, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար` 20 տարի (ներառյալ` ուսման ժամկետը), իսկ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար` նաև ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկի արտոնության կիրառման (տրամադրման) համար գույքի գտնվելու վայրը սպասարկող (փոխադրամիջոցների դեպքում` գույքահարկի հաշվարկների ներկայացման համար սահմանված) գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին է ներկայացվում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը, դիպլոմի պատճենը, սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (որտեղ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասի չափը), իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով սահմանված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման:

(31-րդ կետը խմբ. 21.12.11 N 3280-Ն)

31.1. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով,

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով,

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Նշված անձինք գույքահարկից ազատվում են հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն կետում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին (բացառությամբ այն դեպքի, երբ հարկվող օբյեկտ հանդիսացող բոլոր շինությունները գտնվում են միևնույն հաշվառող մարմնի տարածքում), իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով սահմանված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայությունից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում այն հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի մասով, որը ձեռք է բերվել ծառայությունից հետո:

Օրինակ 31.1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Վարդենիս քաղաքում` հասարակական նշանակության, Գյումրի քաղաքում` բնակելի նշանակության, որը հանձնել է վարձակալության և Ուջան գյուղում` բնակելի նշանակության շինություն, որը ձեռք է բերել 2012 թվականի հունիսի 20-ին: Տվյալ դեպքում Սարգսյանը չի կարող օգտվել գույքահարկի արտոնությունից, քանի որ շինություններից մեկը հասարակական նշանակության է, մյուսը հանձնել է վարձակալության, իսկ երրորդը ձեռք է բերել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից (2011 թվականի ապրիլի 5-ից) հետո:

Օրինակ 31.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Վարդենիս քաղաքում` հասարակական նշանակության, Գյումրի քաղաքում` բնակելի նշանակության (կադաստրային արժեքը 54.540.000,0 դրամ) և Ուջան գյուղում` ավտոտնակ (կադաստրային արժեքը 5.000.000,0 դրամ): Բոլոր շինությունները Սարգսյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել մինչև պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (մինչև 2011 թվականի ապրիլի 5-ը): Այս դեպքում Սարգսյանն իրավունք ունի ընտրելու այն շինությունը (ավտոտնակը կամ բնակելի շինությունը), որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից (Վարդենիս քաղաքում գտնվող շինությունը հասարակական նշանակության է, հետևաբար այդ շինության մասով արտոնություն չի կարող սահմանվել): Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ Գյումրի քաղաքում գտնվող շինության մասով, որի համար Գյումրու քաղաքապետարան պետք է ներկայացնի անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, տեղեկանք Ուջանի գյուղապետարանից իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի մասով արտոնությունից չօգտվելու մասին, ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ: Այս դեպքում, 2011 թվականի համար Գյումրի քաղաքում բնակելի նշանակության շինության համար հաշվարկված գույքահարկի գումարը կկազմի 204375,0 դրամ [(127100+14540000x1%):12x9], արտոնության գումարը կկազմի 95325,0 [(67100+ 10000000x0.6%):12x9], վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի 109050,0 դրամ (204375-95325), որը ենթակա է վճարման մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը:

Օրինակ 31.3. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո (ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 5-ին) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Դավթյանին սեփականության իրավունքով պատկանում է գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երկու փոխադրամիջոցներ Վարդենիս քաղաքում` թեթև մարդատար ավտոմեքենա (5 նստատեղ, շարժիչի հզորությունը 280 ձիաուժ, արտադրման տարեթիվը՝ 2007 թվական) և բեռնատար ավտոմեքենա: Այս դեպքում Դավթյանն իրավունք ունի ընտրելու այն փոխադրամիջոցը, որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ մարդատար ավտոմեքենայի մասով: Արտոնության կիրառման համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին և ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը): 2012 թվականի գույքահարկի պարտավորությունը մեքենայի մասով կկազմի՝ Գգ= [(280 x 500,0 դրամ) + (280 - 150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 12 = 189000,0 դրամ, արտոնությունը՝ 150 x 300 = 45000,0 դրամ, վճարման ենթակա գույքահարկի գումարը 144000,0 դրամ:

(31.1 կետը լրաց. 21.12.11 N 3280-Ն)

32. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել «Գույքահարկի մասին» 1995 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-129 օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությամբ շինությունների գծով սահմանված և մինչև 1998 թվականի հունվարի 31-ը («Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի ուժի մեջ մտնելը) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին վերապահված ժամկետային արտոնությունները` մինչև դրանց ժամկետի ավարտը (երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է այդ երեխաների 18 տարին, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար` 24 տարին):

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով երկկողմանի ծնողազուրկ երեխաներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր շինության մասով հարկման բազան նվազեցվում է գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, որից հետո գույքահարկի հաշվարկը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Օրինակ 32. 20 տարեկան դարձած երկկողմանի ծնողազուրկ Մարտիրոսյանին (ուսանող) սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի կադաստրային արժեքը կազմում է 5,0 մլն դրամ: Հաշվի առնելով, որ 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հաշվարկային մեծությունը 1000,0 դրամ է, բնակարանի գույքահարկը 2003 թվականի համար կկազմի 1100,0 դրամ [(5,0 մլն դրամ -1,0 մլն դրամ - 3 մլն դրամ) x 0,1% + 100 դրամ]:

Օրինակ 33. 1986 թվականի օգոստոսի 5-ին ծնված, երկկողմանի ծնողազուրկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի արժեքը կազմում է 12,0 մլն դրամ: 2003, ինչպես նաև 2004 թվականի համար գույքահարկի տարեկան գումարը կկազմի 9100,0 դրամ [(12,0 մլն դրամ - 1,0 մլն դրամ - 10 մլն դրամ) x 0.2% + 7100,0 դրամ]:

Եթե Պետրոսյանը 2005 թվականին սովորող կամ ուսանող չհանդիսանա, այդ թվականից սկսած շինության գույքահարկը կհաշվարկվի օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողների հաշվառող մարմին է ներկայացվում կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմինների կողմից երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամողին տրված երկկողմանի ծնողազուրկի կենսաթոշակի վկայականի պատճենը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար` նաև ուսման վայրից տեղեկանքը:

 

Հավելված N 1
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ

 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]                
Կազմակերպության անվանումը [2]  
Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն [3]  
Հեռախոսահամարը [4]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [5]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [6]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

 [4] տողում նշվում է կազմակերպության աշխատանքային հեռախոսահամարը,

 [5] տողում նշվում է հաշվառող մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [6] տողում նշվում է 2003 և 2004 թվականների այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

Շինության տեսակը (հասարակական նշանակության շինություն,
արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ)      [7]
Շինության հասցեն
[8]
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

 

Շինությունների գտնվելու վայրի հաշվառող մարմին [9]  

 

 [7] սյունակի տողերում նշվում են նույն համայնքի և նույն հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում կամ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինության տեսակը (հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ),

 [8] սյունակում նշվում համապատասխան շինությունների գտնվելու վայրի հասցեները և հեռախոսահամարները,

 [9] տողում նշվում է [7] սյունակում նշված շինությունների գտնվելու վայրի տարածքը սպասարկող հարկային տեսչության և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

 Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների համար կազմակերպության հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացվում է առանձին հաշվարկ,

 Յուրաքանչյուր համայնքի տարածքում գտնվող շինությունների (հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների) համար ներկայացվում է առանձին հաշվարկ,

 Եթե համայնքի տարածքը սպասարկվում է մեկից ավելի հարկային տեսչությունների կողմից, ապա յուրաքանչյուր հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում գտնվող շինությունների (հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների) համար համապատասխան հարկային տեսչություն է ներկայացվում առանձին հաշվարկ.

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ Հասարակական,
արտադրական
նշանակության
շինություններ
ավտոտնակներ

Շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքներն առ՝

01........................200...թ.

[10] [11]
01........................200...թ. [12] [13]
01........................200...թ. [14] [15]
01........................200...թ. [16] [17]
Հաշվետու եռամսյակում շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը [18] [19]
Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (տոկոսներով) [20] 0,15 [21] 0,05
Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը [22] [23]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [24] [25]
Հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը [26]

 

 [10], [12], [14] և [16] վանդակներում լրացվում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների, իսկ [11], [13], [15] և [17] վանդակներում՝ ավտոտնակների մնացորդային (հաշվեկշռային) արժեքները՝ համապատասխանաբար հաշվետու եռամսյակի 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ,

 [18] և [19] վանդակներում լրացվում են հաշվետու եռամսյակում շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունները, հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ [18]=[([10]+[16]):2+ [12] + [14]]:3, իսկ ավտոտնակների համար՝ [19]=[([11]+[17]):2+ [13] + [15]]:3,

 [22] և [23] վանդակներում լրացվում են գույքահարկի հաշվարկված գումարները հաշվետու եռամսյակի համար (առանց օրենքով սահմանված արտոնությունների), հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ [22]=[18]x[20]:100, իսկ ավտոտնակների համար` [23]= [19]x[21]:100,

 [24] և [25] վանդակներում լրացվում են օրենքով սահմանված արտոնությունների համապատասխան գումարները՝ հաշվետու եռամսյակի համար,

 [26] վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը՝ [26]=([22]+[23]) - ([24]+[25]), իսկ արտոնությունների բացակայության դեպքում՝ [26]= [22]+[23].

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [27]  

 

 [27] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [28]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [28] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N1 փոփ., լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 2
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅԱՆ

 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]                
Կազմակերպության անվանումը [2]  
Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն [3]  
Հեռախոսահամարը [4]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [5]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [6]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

 [4] տողում նշվում է կազմակերպության աշխատանքային հեռախոսահամարը,

 [5] տողում նշվում է հաշվառող մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [6] տողում նշվում է 2003 և 2004 թվականների այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

Հարկվող օբյեկտ համարվող շինության անվանումը,
գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը      [7]
 
Շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին   [8]  

 

 [7] տողում նշվում Է գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինության տեսակն ըստ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը,

 [8] տողում նշվում է շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող հարկային տեսչության և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

 Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ,

 Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների համար կազմակերպության հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացվում է առանձին հաշվարկ.

 

Շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքներն առ՝

01.......................200...թ.

[9]
01.......................200...թ. [10]
01.......................200...թ. [11]
01...................... 200...թ. [12]
Հաշվետու եռամսյակում շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը [13]
Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը [14]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [15]
Հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը [16]

 

 [9], [10], [11] և [12] վանդակներում լրացվում են շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքները՝ համապատասխանաբար հաշվետու եռամսյակի 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ,

 [13] տողում լրացվում է հաշվետու եռամսյակում շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը՝ [([9] + [12]):2 + [10] + [11]]: 3,

 [14] տողում լրացվում է գույքահարկի եռամսյակային գումարը, որը որոշվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գույքահարկի տարեկան դրույքաչափերով հաշվարկված գումարի (առանց գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների) 1/4-ի չափով,

 [15] տողում լրացվում է օրենքով սահմանված արտոնության համապատասխան գումարը՝ հաշվետու եռամսյակի համար,

 [16] տողում լրացվում է հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([14]-[15]).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [17]  

 

 [17] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [18]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [18] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N2 փոփ., լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 3
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Շ Ի Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]
               
Կազմակերպության անվանումը [2]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը [3]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը [3Ա]                    
Կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն [4]  
Հեռախոսահամարը [5]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6]  
Հաշվառող մարմնի անվանումը [7]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [8]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հաշվառող մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը,

 [3Ա] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը,

 [4] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,

 [5] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,

 [6] տողում նշվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [7] տողում նշվում է հաշվառող մարմնի (համապատասխան հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,

 [8] տողում կազմակերպությունները նշում են այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա եռամսյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդամենը կադաստրային արժեք [9]
Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար [10]
Գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը [11]
Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար [12]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [13]
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ [14]

 

 [9] տողում նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների կադաստրային արժեքների հանրագումարը,

 [10] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը, ընդ որում՝ կազմակերպությունները նշում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի եռամսյակային դրույքաչափը՝ 0,075 (0,3:4), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0.3,

 [11] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

 [12] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

 [13] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [14] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([12]- [13]).

 [15] տողում նշվում է ավտոտնակների կադաստրային արժեքների հանրագումարը,

 

ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ
Ընդամենը կադաստրային արժեք [15]
Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար [16]
Գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը [17]
Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար [18]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [19]
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ [20]

 

 [16] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը, ընդ որում՝ կազմակերպությունները նշում են ավտոտնակների գույքահարկի եռամսյակային դրույքաչափը՝ 0,05 (0,2:4), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0,2,

 [17] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

 [18] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

 [19] տողում լրացվում է ավտոտնակների համար օրենքով սահմանված արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [20] տողում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([18]- [19]).

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[21] [22] [23] [24] [25]
         
         
         
         
         
         
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ   [26]

 

 [21] սյունակի տողերում առանձին-առանձին նշվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները,

 [22] սյունակի տողերում նշվում են համապատասխան շինությունների կադաստրային գնահատության արժեքները,

 [23] սյունակի տողերում լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափերով հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի համապատասխան գումարները (հաշվի առնելով նաև հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար նշված շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը): Ընդ որում՝ կազմակերպությունները լրացնում են գույքահարկի եռամսյակային գումարը, իսկ ֆիզիկական անձինք՝ գույքահարկի տարեկան գումարը,

 [24] սյունակի տողերում նշվում են համապատասխան շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [25] սյունակի տողերում նշվում են հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի վճարման ենթակա գումարները ([23] սյունակի տողեր-[24] սյունակի համապատասխան տողեր),

 [26] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([25] սյունակի տողերի հանրագումարը).

 

Ընդամենը [27]  

 

 [27] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([14]+[20]+ [26]).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [28]  

 

 [28] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [29]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [29] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N3 փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 4
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Փ Ո Խ Ա Դ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր Ի 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]
               
Կազմակերպության անվանումը [2]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը [3]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը [3Ա]                    
Կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն [4]  
Հեռախոսահամարը [5]  
Փոխադրամիջոցի հաշվառման հասցեն [6]
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [7]  
Հաշվառող մարմնի անվանումը [8]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [9]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

  [1] տողում նշվում է հաշվառող մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

  [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

  [3] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, եթե հաշվարկը ներկայացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից,

  [3Ա] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը, եթե հաշվարկը ներկայացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից,

  [4] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,

  [5] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,

  [6] տողում նշվում է փոխադրամիջոցի հաշվառման (գրանցման) հասցեն,

  [7] տողում նշվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

  [8] տողում նշվում է հաշվառող մարմնի (համապատասխան հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,

  [9] տողում կազմակերպությունները նշում են այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա եռամսյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը),

 

Փոխադրամիջոցի անվանումը Ավտոմո-
բիլային
տրանս-
պորտի միջոցի
կամ մոտոցի-
կլետի պետական համա-
րանիշը
Փոխադրա-
միջոցի
քաշող շարժիչի հզորու-
թյունը (ձիաուժ)

Ավտոմո-

բիլային

տրանս-

պորտի

միջոցի

թողարկ-

ման

տարե-

թիվը

Գույքա-
հարկի հաշվարկ-
ման համար հաշվետու ժամանա-
կաշրջանի ամիսների
թիվը
Հաշվետու ժամանա-
կաշրջանի
համար գույքա-
հարկի հաշվարկ-
ված
գումարը
Գույքա-
հարկի գծով գումարային արտոնու-
թյունները
Հաշվետու ժամանա-
կաշրջանի
համար
վճարման ենթակա գույքա-
հարկի
գումարը
ավտոմոբիլային
տրանսպորտի միջոցներ,
այդ թվում
Մոտոցիկ-
լետների անվա-
նումը և մակնիշը
Ջրային փոխադրա-
միջոցների անվա-
նումը և մակնիշը
մինչև 10 նստատեղ
ունեցող մարդա-
տար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
10 և ավելի նստատեղ
ունեցող մարդա-
տար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
Բեռնատար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
[10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21]
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
Ընդամենը [22]  

 

  [10] սյունակում նշվում է մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [11] սյունակում նշվում է 10 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [12] սյունակում նշվում է բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [13] սյունակում նշվում է մոտոցիկլետի անվանումը և մակնիշը,

  [14] սյունակում նշվում է ջրային փոխադրամիջոցի անվանումը և մակնիշը,

  [15] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կամ մոտոցիկլետի պետական համարանիշը,

  [16] սյունակում նշվում է փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

  [17] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը,

  [18] սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

  [19] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված գույքահարկի գումարը,

  [20] սյունակում լրացվում են օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

  [21] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը (սյուն [19]-սյուն [20]),

  [22] տողում նշվում է փոխադրամիջոցների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի գումարը ([21] սյունակի տողերի հանրագումարը).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [23]  

 

  [23] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

  Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [24]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

  [24] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N4 խմբ., փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

 

Հավելված N 5

«Գույքահարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

 Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

N ____________________________
(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)

 ՀՎՀՀ

[1]

               

Կազմակերպության անվանումը

[2]

 

Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը

[3]

 

Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը

[4]

               

Կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական
անձի բնակության վայրը)

[5]

 

Հեռախոսահամարը

[6]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[7]

                                          

Հաշվառող մարմնի անվանումը

[8]

 

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

[9]

                                

Չափի միավոր

դրամ

[1] տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

[2] տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

[3] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը,

[4] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը,

[5] տողում լրացվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,

[6] տողում լրացվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,

[7] տողում լրացվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

[8] տողում լրացվում է հաշվառող մարմնի (համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,

[9] տողում կազմակերպությունները լրացվում են այն հաշվետու կիսամյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա կիսամյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը: Ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակային նշանակությունը

Կադաստրային արժեքները

Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակա-շրջանի համար

Շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորու-թյան) ամիսների թիվը

Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակա-շրջանի համար

Գույքահարկի գումարային արտոնու-թյունները

Հաշվետու ժամանակա-շրջանի համար վճարման ենթակա գույքահարկ

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

             
             
             
             
ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                      [17]  

1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող և հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող, բայց հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող, բայց տարբեր նպատակային նշանակություն ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով,

[10] սյունակում լրացվում է հարկվող օբյեկտի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության դեպքում լրացվում է 2, իսկ արտադրական նշանակության դեպքում` 3,

[11] սյունակում լրացվում են շինության (շինությունների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը),

[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները նշում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը՝ 0,15 (0,3:2), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0.3,

[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինության (շինությունների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

[14] սյունակում լրացվում է շինության (շինությունների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

[15] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

[16] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([14]- [15]),

[17] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([16] սյունակի տողերի հանրագումարը):

ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ

Կադաստրա-յին արժեքը

Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակա-շրջանի համար

Շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը

Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակա-շրջանի համար

Գույքահարկի գումարային արտոնու-թյունները

Հաշվետու ժամանակա-շրջանի համար վճարման ենթակա գույքահարկ

[18]

[19]

[20]

[21]

[22]

[23]

           
           
           
           
           
           

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                [24]

 

2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով,

[18] սյունակում լրացվում է ավտոտնակի (ավտոտնակների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը),

[19] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները լրացնում են ավտոտնակների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը՝ 0,1 (0,2:2), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0,2,

[20] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոտնակի (ավտոտնակների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

[21] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ավտոտնակի (ավտոտնակների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

[22] սյունակում լրացվում է ավտոտնակների համար օրենքով սահմանված արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար,

[23] սյունակի տողերում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([21]- [22]),

[24] տողում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([23] սյունակի տողերի հանրագումարը),

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[25]

[26]

[27]

[28]

[29]

[30]

           
           
           
           
           
           
           
ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                           [31]  

[25] սյունակի տողերում առանձին-առանձին լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները,

[26] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների կադաստրային արժեքները,

[27] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար համապատասխան շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

[28] սյունակում լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափերով հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի համապատասխան գումարները (հաշվի առնելով նաև հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար նշված շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը): Կազմակերպությունները լրացնում են գույքահարկի կիսամյակային գումարը, իսկ ֆիզիկական անձինք՝ գույքահարկի տարեկան գումարը,

[29] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

[30] սյունակի տողերում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի վճարման ենթակա գումարները ([29]-[28]),

[31] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([30] սյունակի տողերի հանրագումարը),

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ

Փոխադրամիջոցի անվանումը

Փոխա-դրամիջոցի պետական
համարանիշը

Փոխա-դրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ)

Ավտո-մոբիլային տրանսպորտի
միջոցի թողարկման տարեթիվը

Գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակա-շրջանի
 ամիսների թիվը

Հաշվետու ժամանակա-շրջանի համար գույքա-հարկի հաշվար-կված գումարը

Գույքա-հարկի գումարային արտոնու-թյունները

Հաշվետու ժամանակա-շրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ, այդ թվում

Մոտոցի-կլետներ

Ջրային փոխադրա-միջոց,
ձյունագնաց և մոտո-ամենագնաց (քվադրոցիկլ)

Մինչև 10 նստատեղ
ունեցող մարդա-տար ավտո-մեքենաներ

10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտո-մեքենաներ

Բեռնատար (բեռնա-ուղևորա-տար) ավտո-մեքենաներ

[32]

[33]

[34]

[35]

[36]

[37]

[38]

[39]

[40]

[41]

[42]

[43]

                       
                       
                       
                       
                       
                       
                       

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                                                                                      [44]

 

[32] սյունակում լրացվում է մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

[33] սյունակում լրացվում է 10 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

[34] սյունակում լրացվում է բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

[35] սյունակում լրացվում է մոտոցիկլետի անվանումը և մակնիշը,

[36] սյունակում լրացվում է ջրային փոխադրամիջոցի, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) անվանումը և մակնիշը,

[37] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի պետական համարանիշը,

[38] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

[39] սյունակում լրացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը,

[40] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

[41] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված գույքահարկի գումարը,

[42] սյունակում լրացվում են օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

[43] սյունակի տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([41]- [42]),

[44] տողում լրացվում է փոխադրամիջոցների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի գումարը ([43] սյունակի տողերի հանրագումարը),

Ընդամենը                                                                                                                    [45]

 

[45] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([17]+[24]+ [31]+ [44]).

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները                                         [46]

 

[46] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը:

3. Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը):

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ                               [47]

ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն

համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը)

համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության վայրը)

համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները (առկայության դեպքում)

ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը

         
         
         

[47] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր

Նշում ……..…………………………… հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին                          [48]

                       

[48] բաժինը լրացվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սեփականության իրավունք է ձեռք բերվել ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատերերին) պատկանող, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող որևէ փոխադրամիջոցի կամ շինության նկատմամբ: Այդ դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

Կ. Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 ______________________

 ______________________

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     

Գլխավոր հաշվապահ

 ______________________

 ______________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

4. Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելվածը լրաց. 21.12.11 N 3280-Ն)