Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.324
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
13.07.2007
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 02228/3-2 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 254 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

13 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 7-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 02228/3-2 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 254 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի Հ.Ն.-1005-1-ՀՕ-101 օրենքի 20-րդ հոդվածը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1994 թվականի հուլիսի 29-ի «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02228/3-2 հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի ապրիլի 9-ի «Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ պարզաբանումը հաստատելու մասին» N 254 հրամանը:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան



Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
2007 թ. օգոստոսի 7-ի
N 625-Ա


Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտեսության
նախարարության հետ
2007 թ. հուլիսի 23-ի
N 161-Ա

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
2007 թ. հուլիսի 13-ի
N 7-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Սույն հրահանգը մշակված է՝ հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի Հ.Ն.-1005-1-ՀՕ-101 օրենքն ու նպատակ ունի պարզաբանել Հայաստանի Հանրապետությունում հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարողների կողմից հողի հարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարցերը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Հողի հարկը Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողների հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

2. Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողներ են համարվում հողի սեփականատեր կամ պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործող հանդիսացող`

1) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ՝ կազմակերպություններ).

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք): Անհատ ձեռնարկատերերի վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար հողի հարկի հաշվարկման և վճարման օրենքով սահմանված կարգը:

3. Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի սեփականատերերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների) համարվում են հողի հարկ վճարող` անկախ այդ հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով գրանցված սահմանափակումներից, ինչպես նաև հողամասը կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման (կառուցապատման իրավունքով կամ առանց դրա) կամ վարձակալության իրավունքով տրամադրելու հանգամանքից: Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օրենքով սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու դեպքում հողի հարկ վճարող են հանդիսանում հողամասի անհատույց (մշտական) օգտագործողները:

Օրինակ 1. Առևտրային կազմակերպությանը 2001 թվականից սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտ համարվող գյուղատնտեսական նշանակության հողամաս: Հողի բարելավմանը, հողամասը հողմային և ջրային հողատարումից պահպանելուն, ինչպես նաև հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհնարինության հետևանքով 2003-2004 թվականներին հողամասը չի օգտագործվել: Անկախ հողամասն օգտագործելու հանգամանքից և հողի որակական առկա հատկանիշներից` կազմակերպությունը պարտավոր է օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար հաշվարկել և վճարել հողի հարկը (եթե օրենքով հողի հարկի վճարման արտոնություններ վերապահված չեն):

Օրինակ 2. Ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է պետական սեփականություն հանդիսացող հողամասի անհատույց (մշտական) օգտագործող: Անկախ տնտեսական գործունեության արդյունքներից` հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար ոչ առևտրային կազմակերպությունը պարտավոր է օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում հաշվարկել և վճարել հողի հարկը (եթե օրենքով հողի հարկի վճարման արտոնություններ վերապահված չեն):

Օրինակ 3. Ֆիզիկական անձին 1998 թվականից սեփականության իրավունքով պատկանում է գյուղատնտեսական նշանակության հողամաս, որը 2005 թվականի ընթացքում չի օգտագործվել, իսկ 2006 թվականի ընթացքում հողամասից բերք չի ստացվել երաշտի պատճառով: Անկախ հողամասի օգտագործման հանգամանքից և տնտեսական գործունեության արդյունքներից՝ ֆիզիկական անձը պարտավոր է օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում վճարել հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար հաշվարկված հողի հարկը (եթե օրենքով հողի հարկի վճարման արտոնություններ վերապահված չեն):

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀՈՂԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆ ՈՒ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

4. Հայաստանի Հանրապետությունում հողի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հողի հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող կամ անհատույց (մշտական) օգտագործման (այսուհետ` մշտական օգտագործման) իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասը` հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի մասը, որն ունի ամրագրված սահմաններ, տարածք (մակերես, ծածկագիր), գտնվելու վայր, իրավական կարգավիճակ օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ, որոնք գրանցված և արտացոլված են անշարժ գույքի պետական միասնական կադաստրում: Հողամասի իրավական կարգավիճակը ներառում է դրա նկատմամբ սահմանված կարգով գրանցված սեփականության և այլ գույքային իրավունքներն ու սահմանափակումները, նպատակային նշանակությունը:

5. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը դասակարգվում է ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների)` գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային և պահուստային հողերի:

6. Յուրաքանչյուր նպատակային նշանակության հող, ըստ օգտագործման բնույթի, դասակարգվում է ըստ հողատեսքերի կամ ըստ գործառնական նշանակության: Հողատեսքերի և գործառնական նշանակության հողերի դասակարգումն իրականացնում են լիազորված պետական մարմինները: Հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը, բացառությամբ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի, որոնց գործառնական օգտագործումը բնութագրող հատկանիշների համալիրը հողատեսքն է: Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի դասակարգմանը համապատասխան`

1) գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով նախատեսված հողատեսքերը` վարելահողեր (այդ թվում` ջրովի և անջրդի), բազմամյա տնկարկներ (այդ թվում` խաղող, կորիզավոր պտուղ և հնդավոր պտուղ), խոտհարքներ, արոտավայրեր, այլ հողատեսքեր.

2) բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերն ըստ բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի և այլ հողերի գործառնական նշանակության.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր են համարվում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմաններ ապահովող, պահեստարանների համար նախատեսված շենքերի ու շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերն ըստ արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների և ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության.

4) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հողերն ըստ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության.

5) հատուկ պահպանվող տարածքների հողեր են համարվում գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերն ըստ բնապահպանական, առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային գործառնական նշանակության.

6) հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը.

7) անտառային հողեր են համարվում անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողատեսքերը` անտառներ, վարելահողեր, խոտհարքներ, արոտներ, թփուտներ, այլ հողեր.

8) ջրային հողեր են համարվում ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքները.

9) պահուստային հողեր են համարվում համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը:

Հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը նշվում են հողամասեր տրամադրելու (փոխանցելու) կամ հատուկ պահպանվող տարածքների և այլ նշանակության հողերի օգտագործման համար հատուկ իրավական ռեժիմներ սահմանելու մասին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում, հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականներում, պայմանագրերում և այլ փաստաթղթերում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի փաստաթղթերում, պետական գրանցման փաստաթղթերում, հողերի գոտևորման և օգտագործման սխեմաներում, բնակավայրերի գլխավոր հատակագծերում:

7. Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման նպատակով`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը.

2) ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

8. Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումները (վերագնահատումները) իրականացվում են երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որոնց արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների հողի հարկի հաշվարկման համար: Եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատություններից առաջինն իրականացվում է 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հողի հարկի հաշվարկման համար, իսկ հետագա կադաստրային գնահատություններն իրականացվում են սույն կետում նշված պարբերականությամբ:

9. Անկախ սույն հրահանգի 8-րդ կետում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչև սույն հրահանգի 8-րդ կետում նշված` առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

Օրինակ 4. Ֆիզիկական անձին 2003 թվականից սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից գնահատվել է 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են հանդիսանալու 2007-2010 թվականների հողի հարկի հաշվարկման համար:

Ֆիզիկական անձը 2008 թվականի ընթացքում սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Հողամասի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվելու 2008 թվականի ընթացքում սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամիսների, ինչպես նաև 2009-2010 թվականների ընթացքում (մինչև առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ) հողի հարկի հաշվարկման համար:

2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվել է ֆիզիկական անձին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը: Նոր (վերագրանցված) հողատեսքի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվելու 2008 թվականի ընթացքում հողատեսքի փոփոխման ամսվան հաջորդող ամիսների, ինչպես նաև 2009-2010 թվականների ընթացքում (մինչև առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ) հողի հարկի հաշվարկման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՈՒ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրինակ 5. Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասն օրենքով սահմանված կարգով 2007 թվականի ապրիլի 10-ին օտարել է ֆիզիկական անձին: Օտարված հողամասի համար կազմակերպությունը 2007 թվականի հողի հարկը հաշվարկում է մինչև 2007 թվականի մայիսի 1-ը (2007 թվականի առաջին 4 ամիսների համար), իսկ ֆիզիկական անձի համար այդ հողամասի 2007 թվականի հողի հարկը կհաշվարկվի 2007 թվականի մայիսի 1-ից սկսած ( 2007 թվականի հետագա 8 ամիսների համար):

11. Անկախ սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներից`

1) ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները.

Օրինակ 6. Ֆիզիկական անձը 2007 թվականի մարտի 23-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասն օտարում է կազմակերպությանը: Ֆիզիկական անձն այդ հողամասի 2006 թվականի և դրան նախորդող տարիների հողի հարկի պարտավորությունները կատարել է օրենքով սահմանված ժամկետներում: Տվյալ հողամասի համար ֆիզիկական անձի 2007 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը: Այն կազմել է 9000,0 դրամ, որն օտարման պահի դրությամբ դեռևս վճարված չէ: Կազմակերպության հարկվող օբյեկտ համարվող հողամասի 2007 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է 2007 թվականի ապրիլի 1-ից սկսած (կազմում է 27000,0 դրամ): Տվյալ դեպքում նոր սեփականատիրոջը` կազմակերպությանը կանցնի օտարման պահի դրությամբ այդ հողամասի համար ֆիզիկական անձի կողմից հողի հարկի չմարված պարտավորությունը (9000,0 դրամ), որն ենթակա է վճարման կազմակերպության հողի հարկի վճարման համար օրենքով սահմանված համապատասխան ժամկետներում: Եթե կազմակերպությանն անցներ հողի հարկի պարտավորություն, որի կատարումն օրենքով սահմանված ժամկետներից ֆիզիկական անձի կողմից ուշացնելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված են եղել նաև տույժեր, ապա կազմակերպության համար կշարունակվի տույժերի հաշվարկը մինչև դրա հաշվարկման համար սահմանված 365 օրը լրանալը (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում):

Օրինակ 7. Գյուղական համայնքի բնակիչ Վարդանյանը 2008 թվականի ապրիլի 16-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել հողամաս կազմակերպությունից, իսկ 2008 թվականի մայիսի 12-ին` մեկ այլ հողամաս նույն համայնքի բնակիչ Սիմոնյանից:

Հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար կազմակերպության 2008 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է մինչև 2008 թվականի մայիսի 1-ը: Այն կազմել է 12000,0 դրամ, որն օտարման պահի դրությամբ դեռևս վճարված չէ: Կազմակերպության կողմից չկատարած հողի հարկի պարտավորությունները չեն անցնում նոր սեփականատիրոջը և ենթակա են վճարման կազմակերպությունների հողի հարկի վճարման համար օրենքով սահմանված համապատասխան ժամկետներում:

Կազմակերպությունից ձեռք բերած հողամասի համար Վարդանյանի 2008 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է 2008 թվականի մայիսի 1-ից սկսած, որը կազմել է 24000,0 դրամ:

Հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար Սիմոնյանի 2008 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է մինչև 2008 թվականի  հունիսի 1-ը: Այն կազմել է 4167,0 դրամ, որն օտարման պահի դրությամբ դեռևս վճարված չէ: Միաժամանակ, նույն հողամասի համար Սիմոնյանի կողմից կատարված չեն նաև 2007 թվականի հողի հարկի պարտավորությունները, որոնք 2008 թվականի մայիսի 12-ի դրությամբ կազմում են 11546,0 դրամ [2007 թվականի հարկի գումարը՝ 10000,0 դրամ, հողի հարկի տարեկան գումարի առաջին կեսի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը` 1343,0 դրամ (5000,0 դրամ x 0.15% x 179 օր), հողի հարկի տարեկան գումարի երկրորդ կեսի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը` 203,0 դրամ (5000,0 դրամ x 0.15% x 27 օր):

Սիմոնյանից ձեռք բերած հողամասի համար Վարդանյանի 2008 թվականի հողի հարկը հաշվարկվում է 2008 թվականի հունիսի 1-ից սկսած, որը կազմել է 5833,0 դրամ: Տվյալ դեպքում նոր սեփականատիրոջը` Վարդանյանին է անցնում Սիմոնյանի 2008 թվականի հողի հարկի պարտավորությունը 4167,0 դրամի չափով: Սիմոնյանից ձեռք բերած հողամասի գծով Վարդանյանի հողի հարկի պարտավորությունը 2008 թվականի համար արդեն կկազմի 10000,0 դրամ (5833,0+4167,0), որն ենթակա է կատարման ֆիզիկական անձանց հողի հարկի վճարման համար օրենքով սահմանված համապատասխան ժամկետներում: Վարդանյանին են անցնում նաև Սիմոնյանի 2007 թվականի համար չկատարած հողի հարկի պարտավորությունները (հարկի գումարի վճարումն ուշացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով շարունակվում է ժամկետանց օրերի համար տույժերի հաշվարկը):

2) ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են (նախկին սեփականատիրոջ համար դադարում են) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից.

Օրինակ 8. Քաղաքային համայնքի բնակիչ Մուրադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը 2007 թվականի սեպտեմբերի 10-ին օտարում է նույն համայնքի բնակիչ Բաղդասարյանին: Մուրադյանը նշված հողամասի հողի հարկի 2007 թվականի պարտավորությունները կատարել է 2007 թվականի մայիսին` ամբողջությամբ վճարելով 14500,0 դրամ կազմող 2007 թվականի հողի հարկի տարեկան գումարը: Տվյալ դեպքում Բաղդասարյանի համար այդ հողամասի հողի հարկի պարտավորությունն առաջանում է 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրինակ 8.1. Գյուղական համայնքի բնակիչ Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը 2012 թվականի մայիսի 8-ին օտարում է կազմակերպությանը: Հողամասի 2012 թվականի հողի հարկի տարեկան 12000,0 դրամ կազմող գումարը Սիմոնյանի կողմից վճարվել է 2012 թվականի փետրվարին: Անկախ այն հանգամանքից, որ 2012 թվականի մայիսի 8-ին օտարված հողամասի համար օտարման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում Սիմոնյանի հողի հարկի պարտավորությունը դադարում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից, օտարման օրվա դրությամբ 7000,0 դրամը հանդիսանում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար հաշվառված հողի հարկի վճարում: Հողի հարկ վճարողներին հաշվառող մարմնում հողի հարկի հաշվառման տվյալների հիման վրա օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար հաշվառված հողի հարկի վճարումներին համապատասխան կազմակերպության համար տվյալ հողամասի հողի հարկի պարտավորություններն առաջանում են 2013 թվականի հունվարի 1-ից:

3) հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:

Օրինակ 9. 2005 թվականի մայիսի 14-ին մահացած Ս.Կարապետյանին պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող հողամասի հողի հարկի պարտավորությունն այդ օրվա դրությամբ կազմել է 29800,0 դրամ, որը չի վճարվել: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Ս.Կարապետյանի մահվան դեպքում նրա հարկային պարտավորությունները դադարում են (վերանում են): 2008 թվականի հունիսի 20-ին հողամասը սահմանված կարգով սեփականության իրավունքով գրանցվում է Ս.Կարապետյանի ժառանգի՝ Գ.Կարապետյանի անվամբ: 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գ.Կարապետյանին կանցնեն տվյալ հողամասի 2007 թվականի, ինչպես նաև 2008 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ հողի հարկի պարտավորությունները (այդ թվում` ֆիզիկական անձանց հողի հարկի վճարման համար օրենքով սահմանված ժամկետներից հողի հարկի վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարը), որոնց վճարումն ուշացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով շարունակվում է ժամկետանց օրերի համար տույժերի հաշվարկը:

4) Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրառման իմաստով ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն անցած հողի հարկի չմարված պարտավորությունները, ինչպես նաև հարկվող օբյեկտի հողի հարկի գծով օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումները հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով: Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրառման իմաստով նոր սեփականատեր համարվող կազմակերպությունները սույն հրահանգի N 2 հավելվածում բերված ձևով հաշվարկում կատարում են համապատասխան նշում տվյալ կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին:

(11-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի  սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը: Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:

13. Ֆիզիկական անձանց գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի տարեկան գումարները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ = [(ՉՀ x ԶԵ x 15%) : 12 x Աթ] - ԱՏ

 

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու տարվա համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի չափն է հեկտարներով (հա),

ԶԵ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտն է (այսուհետ` կադաստրային զուտ եկամուտը) մեկ հեկտարի համար (դրամ),

Աթ - հաշվետու տարվա ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

ԱՏ - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարն է (դրամ):

(13-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

14. Ֆիզիկական անձանց ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի տարեկան գումարները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ = [(ՉՀ x ԿԱ x ԴՏ) : 12 x Աթ] - ԱՏ

 

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու տարվա համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի ընդհանուր չափն է հեկտարներով (հա),

ԿԱ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատման արժեքն է (այսուհետ` կադաստրային արժեքը) մեկ հեկտարի համար (դրամ),

ԴՏ - ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար օրենքով սահմանված հողի հարկի տարեկան համապատասխան դրույքաչափն է: Արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափի կիրառման համար հիմք ընդունվում հողամասերի` բնակավայրերի սահմանագծերից ներս կամ բնակավայրերի սահմանագծերից դուրս գտնվելու հանգամանքը: Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը: Բնակավայրի սահմանագծերը որոշվում են հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա,

Աթ - հաշվետու տարվա ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

ԱՏ - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարն է (դրամ):

Օրինակ 10. Կազմակերպությունը 2007 թվականի հունիսի 20-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել 0.6 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 658000,0 դրամ): Կազմակերպությանը 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրի ներսում պատկանում է կապի նշանակության 0.1 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2007 թվականի համար սահմանված է 12690000,0 դրամ), իսկ բնակավայրի սահմանագծից դուրս` արդյունաբերական նշանակության 0.2 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2007 թվականի համար սահմանված է 8900000,0 դրամ):

Գյուղատնտեսական նշանակության հողամասի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(0.6x658000,0x 15%):12 x 6]=29610,0 դրամ:

Բնակավայրի ներսում գտնվող կապի նշանակության հողամասի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(0.1x12690000,0x 1%): 12 x 12]=12690,0 դրամ,

Բնակավայրի սահմանագծից դուրս գտնվող արդյունաբերական նշանակության հողամասի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(0.2x8900000,0x 0.5%): 12 x 12]=8900,0 դրամ:

Օրինակ 11. 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանում է  1,0 հա ջրովի վարելահող (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 73900,0 դրամ), քաղաքային համայնքի վարչական սահմաններում (բնակավայրի սահմանագծից ներս) ոչ գյուղատնտեսական նշանակության` 0,3 հա հասարակական կառուցապատման հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2007 թվականի համար սահմանված է 1520000,0 դրամ): Գյուղական համայնքի վարչական տարածքում ֆիզիկական անձը 2007 թվականի մայիսի 21-ին ձեռք է բերել 0,1 հա բնակելի կառուցապատման (տնամերձ) հողամաս (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 114000,0 դրամ):

Ջրովի վարելահողի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(1,0x73900,0x 15%):12x12]=11085,0 դրամ:

Բնակավայրի ներսում գտնվող հասարակական կառուցապատման հողամասի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(0.3x1520000,0x1%):12x12]=4560,0 դրամ,

Գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող տնամերձ հողամասի 2007 թվականի տարեկան հողի հարկի գումարը կկազմի`

Հվճ= [(0.1x114000,0x 15%):12x7]= 998,0 դրամ:

(14-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

14.1. Կազմակերպությունների հողամասերի համար հողի հարկը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունների հողամասերի հողի հարկի գումարները հաշվարկվում են սույն հրահանգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված կարգով,

2) գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի կիսամյակային գումարները 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ  = [(ՉՀ x ԶԵ x Դկիս) : 6 x Աթ] - Ակիս

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու կիսամյակի համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի չափն է հեկտարներով (հա),

ԶԵ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտն է (այսուհետ` կադաստրային զուտ եկամուտը) մեկ հեկտարի համար (դրամ),

Դկիս- գյուղատնտեսական նշանակության հողերի հողի հարկի դրույքաչափն է կիսամյակի համար (0.075),

Աթ - հաշվետու կիսամյակի ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների կիսամյակային գումարն է (դրամ),

3) ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի կիսամյակային գումարները 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ  = [(ՉՀ x ԿԱ x Դկիս) : 6 x Աթ] - Ակիս

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու կիսամյակի համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի ընդհանուր չափն է հեկտարներով (հա),

ԿԱ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատման արժեքն է (այսուհետ` կադաստրային արժեքը) մեկ հեկտարի համար (դրամ),

Դկիս- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար օրենքով սահմանված հողի հարկի կիսամյակային համապատասխան դրույքաչափն է: Արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափի կիրառման համար հիմք է ընդունվում հողամասերի` բնակավայրերի սահմանագծերից ներս կամ բնակավայրերի սահմանագծերից դուրս գտնվելու հանգամանքը: Բնակավայրի սահմանագծերից ներս գտնվող նշված հողամասերի համար հողի հարկի կիսամյակային դրույքաչափը կազմում է 0.005, իսկ բնակավայրի սահմանագծերից դուրս գտնվող նշված հողամասերի համար` 0.0025: Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը: Բնակավայրի սահմանագծերը որոշվում են հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա,

Աթ - հաշվետու կիսամյակի ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների կիսամյակային գումարն է (դրամ):

Օրինակ 11.1. Կազմակերպությունը 2012 թվականի ապրիլի 20-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել 0,6 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2012 թվականի համար սահմանված է 658000,0 դրամ): Կազմակերպությանը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրի ներսում պատկանում է կապի նշանակության 0.1 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2012 թվականի համար սահմանված է 12690000,0 դրամ), իսկ բնակավայրի սահմանագծից դուրս` արդյունաբերական նշանակության 0.2 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2012 թվականի համար սահմանված է 8900000,0 դրամ):

Գյուղատնտեսական նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ= [(0.6x658000,0x 0.075):6 x 2] = 9870,0 դրամ:

Բնակավայրի ներսում գտնվող կապի նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ = [(0.1x12690000,0x 0.005):6 x 6] = 6345,0 դրամ:

Բնակավայրի սահմանագծից դուրս գտնվող արդյունաբերական նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ= [(0.2x8900000,0x 0.0025): 6 x 6] = 4450,0 դրամ,

4) 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար կազմակերպությունների հողի հարկի պարտավորություններ են համարվում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այդ թվում` նախորդ տարվա հողի հարկի տարեկան հաշվարկի ներկայացումից հետո նոր հարկվող օբյեկտի առաջացման, հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման, ինչպես նաև` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացված հողամասերի հողի հարկի հաշվարկների հիման վրա) առկա հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ը, հաշվի առնելով 2011 թվականի առաջին կիսամյակի համար հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`

ա. նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

բ. օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

գ. նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան),

դ. ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:

(14.1 կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

15. Օրենքով սահմանված կարգով հողի հարկի գումարը վճարվում է`

1) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

2) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համար մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն` հիմք ընդունելով տվյալ տարվա հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված հարկման օբյեկտը (կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը) ու հողի հարկի տարեկան դրույքաչափերը, հաշվի առնելով հաշվետու տարում հողի հարկի հաշվարկման համար հողամասերի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը, հողի հարկի պարտավորության առաջացման ու դադարման, ինչպես նաև ընդհանուր սեփականության դեպքում հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված առանձնահատկություններն ու հողի հարկի արտոնությունները: Կազմակերպությունները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ, սույն հրահանգի N 1 հավելվածում բերված ձևով հողի հարկի տարեկան հաշվարկները (այսուհետ` հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկ) ներկայացնում են`

1) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար` հողամասերի գտնվելու վայրի հաշվառող համապատասխան հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմին: Մինչև սույն հրահանգի 31-րդ կետում նշված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմնի` հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալն այդ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար հաշվարկները ներկայացվում են համայնքի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն: Նույն հարկային տեսչության կողմից սպասարկվող մեկից ավելի համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերի հաշվարկները հարկային տեսչություն են ներկայացվում առանձնացված ըստ համայնքների: Եթե նույն համայնքի տարածքը սպասարկվում է մեկից ավելի հարկային տեսչությունների կողմից, ապա յուրաքանչյուր հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում գտնվող հողամասերի համար համապատասխան հարկային տեսչություն ներկայացվում է առանձին հաշվարկ: Սույն հրահանգի 31-րդ կետում նշված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմնի` հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար հաշվարկը ներկայացվում է տեղական ինքնակառավարման մարմին.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` իրենց գտնվելու վայրի հարկային մարմին:

(16-րդ կետը լրաց., փոփ. 21.12.11 N 3279-Ն)

16.1. Կազմակերպությունների համար 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն` հիմք ընդունելով տվյալ տարվա հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված հարկման օբյեկտը (կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը) ու հողի հարկի կիսամյակային դրույքաչափերը, հաշվի առնելով հաշվետու կիսամյակում հողի հարկի հաշվարկման համար հողամասերի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը, հողի հարկի պարտավորության առաջացման ու դադարման, ինչպես նաև ընդհանուր սեփականության դեպքում հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված առանձնահատկություններն ու հողի հարկի արտոնությունները: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սույն հրահանգի N 2 հավելվածով հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները ներկայացնում են (ուղարկում են փոստով կամ հանձնում են ըստ պատկանելության) հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:

(16.1 կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

17. Անկախ սույն հրահանգի 16-րդ կետին համապատասխան հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից ու դրա համար սահմանված ժամկետից, կազմակերպությունները պարտավոր են (մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանների համար) համապատասխան հաշվառող մարմին ներկայացնել նաև սույն հրահանգի N 1 հավելվածում բերված ձևով առանձին հողամասի համար հողի հարկի տարեկան (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) հաշվարկ (այսուհետ` հողամասի հողի հարկի հաշվարկ) հետևյալ դեպքերում`

1) հաշվետու տարվա ընթացքում նոր հարկվող օբյեկտի առաջացման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի հաշվարկը  ներկայացնում են հողամասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով ծագելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկ.

2) հաշվետու տարվա ընթացքում հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման դեպքում կազմակերպություններն  այդ հողամասի հողի հարկի հաշվարկը ներկայացնում են հողամասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ.

3) օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում (յուրաքանչյուր հաշվետու տարում) հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) փոփոխության դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի  հաշվարկը  ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված փոփոխությունների պետական գրանցումից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հաշվետու տարվա ընթացքում հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում (երբ փոփոխվում է հողամասի կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը) մինչև նոր նշանակության կամ հողատեսքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ամիսը ներառյալ հողամասի հողի հարկը հաշվարկվում է նախորդ նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) համար սահմանված կարգով ու հարկման օբյեկտից, իսկ պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ նոր (վերագրանցված) նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) համար սահմանված կարգով ու հարկման օբյեկտից:

(17-րդ կետը լրաց., փոփ. 21.12.11 N 3279-Ն)

18. Մինչև 2010 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում, մինչև հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետը սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան  ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկի տվյալները ենթակա են արտացոլման նաև հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում: Մինչև 2010 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում, հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետից հետո սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկի մասով նույն հաշվետու տարվա հողի հարկի նոր (կամ ճշտված) հաշվարկ չի ներկայացվում: 2011 թվականի առաջին կիսամյակի համար կազմակերպությունները հաշվառող մարմիններին սույն հրահանգի N 1 հավելվածով սահմանված հողի հարկի տարեկան հաշվարկներ չեն ներկայացնում:

(18-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

19. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում: Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:

Մինչև 2010 թվականը ներառյալ յուրաքանչյուր հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում, տվյալ հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից հետո, ինչպես նաև 2011 թվականի առաջին կիսամյակի համար սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն պարբերությունում նշված դեպքերում.

1) յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետը սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները, բացառությամբ այն դեպքի, երբ արդեն ներկայացվել է հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը: Այդ դեպքում ներկայացվում է միայն հաշվետու տարվա հողի հարկի ճշտված հաշվարկ,

2) յուրաքանչյուր հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետից հետո մինչև հաշվետու տարվա վերջը սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:

(19-րդ կետը խմբ. 21.12.11 N 3279-Ն)

20. Կազմակերպությունները մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների համար հողի հարկի հաշվարկված և վճարման ենթակա տարեկան գումարները (իսկ 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար եռամսյակային գումարները) սույն կետում նշված կարգով և սույն հրահանգի 15-րդ կետում նշված համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ.

1) մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետն ընկած վճարման ժամկետներում (հաշվետու տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա (այդ թվում` նախորդ հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից հետո հողամասի հողի հարկի հաշվարկների հիման վրա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ի չափով, հաշվի առնելով հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումը հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`

ա. նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

բ. օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

գ. նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան),

դ. սույն հրահանգի 19-րդ կետում նշված կարգով ներկայացված հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները.

2) յուրաքանչյուր հաշվետու տարվա 3-րդ եռամսյակի համար (երբ արդեն ներկայացված է հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը) որպես հաշվետու տարվա հողի հարկ հաշվարկով ներկայացված հողի հարկի տարեկան գումարի 3/4-ի և սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան հաշվետու տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար հաշվարկված հողի հարկի եռամսյակային գումարների հանրագումարի տարբերություն.

3) յուրաքանչյուր հաշվետու տարվա 4-րդ եռամսյակի համար որպես հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկով ներկայացված հողի հարկի տարեկան գումարի և սույն կետի 1-ին ու 2-րդ ենթակետերին համապատասխան հաշվետու տարվա 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հաշվարկված հողի հարկի եռամսյակային գումարների հանրագումարի տարբերություն, հաշվի առնելով հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից հետո հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ ճշտված հաշվարկների հիման վրա`

ա. նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

բ. օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

գ. նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան),

դ. սույն հրահանգի 19-րդ կետում նշված կարգով ներկայացված հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:

Օրինակ 12. 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպությանը գյուղական համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով պատկանում է գյուղատնտեսական նշանակության հողամաս` 5,5 հա խաղողի այգի, իսկ քաղաքային համայնքի վարչական սահմաններում (բնակավայրի սահմանագծերից ներս)` ոչ գյուղատնտեսական նշանակության 1,0 հա հասարակական կառուցապատման հողամաս: Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկի արտոնություններ օրենքով սահմանված չեն:

Կազմակերպությունը 2006 թվականի օգոստոսի 25-ին գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը 184800,0 դրամ [(5.5x224000,0x15%):12x12] հողի հարկի տարեկան գումարով, իսկ քաղաքային համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն` հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը 24985,0 դրամ [(1.0x2498500,0x1%):12x12] հողի հարկի տարեկան գումարով: 2006 թվականի համար ներկայացված հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկների հիման վրա 2007 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար (մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ) գյուղական համայնքի բյուջե ենթակա է վճարման 46200,0 դրամ (184800,0:4), իսկ քաղաքային համայնքի բյուջե` 6246,0 դրամ (24985,0:4):

2007 թվականի փետրվարի 9-ին կազմակերպությունը գյուղական համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս` 7.0 հա անջրդի վարելահող (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 22200,0 դրամ): Կազմակերպությունը, հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը, մինչև 2007 թվականի մարտի 9-ը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել հողամասի հողի հարկի հաշվարկը 19425,0 դրամ [(7.0x22200,0x15%):12x10)] հողի հարկի տարեկան գումարով (հողի հարկի արտոնություններ օրենքով սահմանված չեն): Հողամասի հողի հարկի հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 1-ին եռամսյակի համար գյուղական համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 48143,0 դրամ [(184800,0:4)+(23310,0:12x1)], իսկ 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար` 52028,0 դրամ [(184800,0:4)+(23310,0:12x3)]:

2007 թվականի ապրիլի 16-ին կազմակերպությունն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 5,5 հա խաղողի այգին: Կազմակերպությունը, հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը, մինչև 2007 թվականի մայիսի 16-ը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել հողամասի հողի հարկի հաշվարկը 61600,0 դրամ [(5.5x224000,0x15%):12x4] հողի հարկի տարեկան գումարով: Հողամասի հողի հարկի հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար գյուղական համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 21228,0 դրամ [(184800,0:12x1)+(23310,0:12x3)]:

2007 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի` 7.0 հա անջրդի վարելահողի հողատեսքը, որն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից գրանցվել է որպես ջրովի վարելահող (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 63800,0 դրամ): Վարելահողը 2007 թվականի ընթացքում հարկվող օբյեկտ է համարվում մարտ-դեկտեմբեր ամիսներին (10 ամիս), մարտ-մայիս ամիսներին (3 ամիս) հանդիսանալով անջրդի վարելահող, իսկ հունիս-դեկտեմբեր ամիսներին (7 ամիս)` ջրովի վարելահող: Կազմակերպությունը մինչև 2007 թվականի հունիսի 7-ը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացնում հողամասի հողի հարկի հաշվարկը: Հողամասի հողի հարկի հաշվարկում հարկման օբյեկտներին համապատասխան լրացվում են երկու առանձին տողեր` 5828,0 դրամ [(7.0x22200,0x15%):12x3)] անջրդի վարելահողի հողի հարկի տարեկան գումարով և 39078,0 դրամ [(7.0x63800,0x15%):12x7)] ջրովի վարելահողի հողի հարկի տարեկան գումարով: Հողամասի հողի հարկի հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար վարելահողի հողի հարկի վճարման ենթակա եռամսյակային գումարը կկազմի 9468,0 դրամ [(7.0x22200,0x15%):12x2)+(7.0x63800,0x15%):12x1)]: 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար գյուղական համայնքի բյուջե կազմակերպության կողմից վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 24868,0 դրամ (15400,0+9468,0):

2007 թվականի հունիսի 20-ին կազմակերպությունը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել 2006 թվականի հողի հարկի ճշտված հաշվարկ, 5,5 հա խաղողի այգու մասով, կատարելով 2006 թվականի հողի հարկի տարեկան գումարի ճշտում` 2006 թվականի հողի հարկի տարեկան գումարը վերահաշվարկելով 209055,0 դրամի [(5.5x253400,0x15%):12x12]: Քանի դեռ կազմակերպությունը չի ներկայացրել 2007 թվականի հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը, ապա գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացնում նաև 2007 թվականի ապրիլի 16-ին օտարված հողամասի մասով ներկայացված հողամասի հողի հարկի հաշվարկի ճշտված հաշվարկ:  Ճշտված հաշվարկների հիման վրա հաշվառող մարմնի` հարկային տեսչության կողմից կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Նախ վերահաշվարկվում են 2006 թվականի հողի հարկի եռամսյակային վճարման ենթակա գումարները և յուրաքանչյուր եռամսյակի համար լրավճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվում են հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու համար տույժեր: Ապա վերահաշվարկվում են այդ հողամասի 2007 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հողի հարկի վճարման ենթակա գումարները, որոնք կազմում են համապատասխանաբար 52264,0 դրամ (209055,0:12x3) և 17421,0 դրամ (209055:12x1): 2007 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար գյուղական համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարները կազմում են 54206,0 դրամ (52264,0+1943,0) և 26889,0 դրամ (17421,0+9468,0), իսկ յուրաքանչյուր եռամսյակի համար լրավճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվում են հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր:

2007 թվականի օգոստոսի 15-ին կազմակերպությունը քաղաքային և գյուղական համայնքների տարածքները սպասարկող համապատասխան տեսչություններ է ներկայացնում 2007 թվականի հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկները:

Քաղաքային համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն ներկայացրած հողի հարկի հաշվարկում արտացոլվում է ոչ գյուղատնտեսական նշանակության 1,0 հա հասարակական կառուցապատման հողամասի 2007 թվականի հողի հարկի տարեկան հաշվարկը 24985,0 դրամ [(1.0x2498500,0x1%):12x12] հողի հարկի տարեկան գումարով:

Գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն ներկայացրած հողի հարկի հաշվարկում արտացոլվում են 2007 թվականի համար 5,5 հա խաղողի այգու հողի հարկի տարեկան գումարը 69685,0 դրամ [(5.5x253400,0x15%):12x4], անջրդի վարելահողի հողի հարկի տարեկան գումարը 5827,0 դրամ [(7.0x22200,0x15%):12x3], ջրովի վարելահողի հողի հարկի տարեկան գումարը 39078,0 դրամ [(7.0x63800,0x15%)/12x7)]: Գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար հողի հարկի տարեկան գումարը կկազմի 114590,0 դրամ (69685,0+5828,0+39078,0):

2007 թվականի 3-րդ եռամսյակի համար (երբ ներկայացված է հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը) կազմակերպության կողմից վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը հաշվարկվում է որպես տվյալ տարվա հողի հարկի գումարի 3/4-ի և հաշվետու տարվա 1-ին ու 2-րդ եռամսյակների համար հաշվարկված հողի հարկի գումարների հանրագումարի տարբերություն: Քաղաքային համայնքի բյուջե 2007 թվականի 3-րդ եռամսյակի համար վճարման ենթակա հողի հարկի գումարը կկազմի 6246,0 դրամ [(24985,0x3:4)-(6246,0+6246,0)]: Գյուղական համայնքի բյուջե 2007 թվականի 3-րդ եռամսյակի համար վճարման ենթակա հողի հարկի գումարը կկազմի 4848,0 դրամ [(114590,0x3:4)-(54206,0+26889,0)]:

2007 թվականի 4-րդ եռամսյակի համար կազմակերպության կողմից վճարման ենթակա հողի հարկի գումարը հաշվարկվում է որպես տվյալ տարվա հողի հարկի գումարի և 1-ին, 2-րդ ու 3-րդ եռամսյակների համար սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարների հանրագումարի տարբերություն: Քաղաքային համայնքի բյուջե 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար վճարման ենթակա հողի հարկի գումարը կկազմի 6246,0 դրամ [24985,0-(6246,0+6246,0+6246,0)], գյուղական համայնքի բյուջե 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար վճարման ենթակա գումարը կկազմի 28647,0 դրամ [114590,0-(54206,0+26889,0+4848,0)]:

2007 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպությունը գյուղական համայնքի վարչական սահմաններում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս` 6.0 հա ջրովի վարելահող (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2007 թվականի համար սահմանված է 63800,0 դրամ): Կազմակերպությունը, հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը, մինչև 2007 թվականի նոյեմբերի 10-ը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել հողամասի հողի հարկի հաշվարկը 7975,0 դրամ [(5.0x63800,0x15%):12x2] հողի հարկի տարեկան գումարով (հողի հարկի արտոնություններ օրենքով սահմանված չեն): Ներկայացրած հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար գյուղական համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 36622,0 դրամ (28647,0+7975,0):

2007 թվականի նոյեմբերի 9-ին կազմակերպությունն օտարել է քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության` 1,0 հա հասարակական կառուցապատման հողամասը: Կազմակերպությունը, հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 9-ը քաղաքային համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել հողամասի հողի հարկի հաշվարկը 22903,0 դրամ [(1.0x2498500,0x1%):12x11] հողի հարկի տարեկան գումարով: Ներկայացված հողամասի հողի հարկի հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար քաղաքային համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 4164,0 դրամ (24985,0/12x2):

Միաժամանակ, կազմակերպությունն ինքնուրույն հայտնաբերել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին գյուղական համայնքի վարչական սահմաններում ձեռք բերած  ջրովի վարելահողի հողի հարկի հաշվարկը սխալ է կատարված: Կազմակերպությունը գյուղական համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացնում հողամասի հողի հարկի ճշտված հաշվարկը 9570,0 դրամ [(6.0x63800,0x15%):12x2] հողի հարկի տարեկան գումարով: Ներկայացրած ճշտված հաշվարկի հիման վրա կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար գյուղական համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 38217,0 դրամ (28647,0+9570,0): 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար լրավճարման ենթակա հողի հարկի գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվում են հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր:

Մինչև 2008 թվականի հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումն ընկած վճարման ժամկետներում (2008 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար) կազմակերպությունը հողի հարկի եռամսյակային գումարները պետք է վճարի հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա (այդ թվում` նախորդ հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից հետո հողամասի հողի հարկի հաշվարկների հիման վրա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ի չափով: Տվյալ դեպքում, 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպությանը  գյուղական համայնքի վարչական սահմաններում պատկանում են երկու հարկվող օբյեկտներ` 7.0 հա ջրովի վարելահող 66990,0 դրամ [(7.0x63800x15%)/12x12] հողի հարկի տարեկան գումարով և 6.0 հա ջրովի վարելահող` 57420,0 դրամ [(6.0x63800,0x15%):12x12] հողի հարկի տարեկան գումարով: Գյուղական համայնքի բյուջե 2008 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կկազմի 31103,0 դրամ [(66990,0+57420,0):4]:

(20-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

20.1. 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած կազմակերպությունները հողի հարկի հաշվարկված և վճարման ենթակա կիսամյակային գումարները սույն հրահանգի 15-րդ կետում նշված համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար սույն հրահանգի 14.1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան հողի հարկի պարտավորությունները կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն հրահանգի 20-րդ կետում նշված ժամկետներում:

(20.1 կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

21. Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ ստուգումների արդյունքում մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու և (կամ) նախորդ տարիների հողի հարկի լրացուցիչ վճարման ենթակա գումարների հայտնաբերման դեպքում հաշվառող մարմնի կողմից վերահաշվարկվում են յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարները:

Օրինակ 13. Քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար ըստ կազմակերպության ներկայացրած հաշվարկի` 2007 թվականի հողի հարկի տարեկան գումարը կազմել է 48000,0 դրամ: Քաղաքային համայնքի բյուջե 2008 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը կազմել է 12000,0 դրամ (48000,0:4): 2008 թվականի օգոստոսի 15-ին կազմակերպությունը քաղաքային համայնքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն է ներկայացրել 2008 թվականի հողի հարկի տարեկան հաշվարկը` 48000,0 դրամ հողի հարկի տարեկան գումարով, որի հիման վրա հաշվարկվել է 3-րդ եռամսյակի համար 12000,0 դրամ [(48000,0x3:4)-(12000,0+12000,0)] և 4-րդ եռամսյակի համար 12000,0 դրամ [48000,0-36000,0] վճարման ենթակա հողի հարկի գումարները:

2008 թվականի հոկտեմբերի 16-ին հարկային տեսչության կողմից ստուգմամբ հայտնաբերվել է, որ կազմակերպությունը 2007 թվականի մարտի 15-ին նույն քաղաքային համայնքի վարչական սահմաններում ձեռք է բերել ոչ գյուղատնտեսական նշանակության 0.4 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2007 թվականի համար սահմանված է 6240500,0 դրամ): Հարկային տեսչության կողմից հաշվարկվել են ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողի հարկի գումարները 2007 թվականի համար` 18722,0 դրամ [(0.4x6240500,0x1%):12x9] և 2008 թվականի համար` 24962,0 դրամ [(0.4x6240500,0x1%):12x12]: Կազմակերպության կողմից վճարման են ենթակա 2007 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներից, 2008 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներից (3-րդ եռամսյակի համար հողի հարկի գումարի վճարման ժամկետը չի լրացել) յուրաքանչյուրի համար 6241,0 դրամ (24962,0:12x3) հողի հարկի եռամսյակային գումարները, ինչպես նաև հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տուգանքների և հարկի գումարների վճարումը սահմանված ժամկետներում չկատարելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները: 2008 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներից և 2009 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար հաշվառող մարմնի կողմից վերահաշվարկվում է վճարման ենթակա հողի հարկի եռամսյակային գումարը, որը կազմում է 18241,0 դրամ (12000,0+6241,0):

(21-րդ կետը լրաց. 21.12.11 N 3279-Ն)

22. Կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման նպատակով հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի տվյալներն ստանալու համար դիմում են համապատասխան հաշվառող մարմին, իսկ հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Սույն հրահանգի 30-րդ կետում նշված հաշվառող մարմինները, սույն հրահանգի 13-րդ և 14-րդ կետերում նշված կարգով, օրենքով սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափերով, հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում հողի հարկի հաշվարկման համար հողամասերի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը, հողի հարկի պարտավորությունների առաջացման ու դադարման, ինչպես նաև ընդհանուր սեփականության դեպքում օրենքով սահմանված հողի հարկի հաշվարկման առանձնահատկություններն ու օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացված`

1) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալները.

2) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները.

3) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները:

24. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններից ստացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիսանալու դեպքում իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը:

Գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար սույն կետում նշված հողի հարկի վճարման ծանուցագրերը ներկայացվում են անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Հաշվետու տարվա ընթացքում հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում (երբ փոփոխվում է հողամասի կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը) մինչև նոր նշանակության կամ հողատեսքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ամիսը ներառյալ հողամասի հողի հարկը հաշվարկվում է նախորդ նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) համար սահմանված կարգով ու հարկման օբյեկտից, իսկ պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ նոր (վերագրանցված) նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) համար սահմանված կարգով ու հարկման օբյեկտից:

Օրինակ 14. 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆիզիկական անձին գյուղական համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով պատկանում է  գյուղատնտեսական նշանակության հողամաս` 1,5 հա պտղատու այգի: Ֆիզիկական անձը 2009 թվականի փետրվարի 10-ին քաղաքային համայնքի վարչական սահմաններում (բնակավայրի սահմանագծերից ներս) ձեռք է բերել ոչ գյուղատնտեսական նշանակության 0,2 հա խառը կառուցապատման հողամաս: Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկի արտոնություններ օրենքով սահմանված չեն:

2007 թվականի հուլիսի 27-ին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի ներկայացրած հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակին համապատասխան` ֆիզիկական անձին պատկանող պտղատու այգու 1 հա կադաստրային զուտ եկամուտը սահմանված է 85000,0 դրամ: Գյուղական համայնքի վարչական տարածքը սպասարկող հարկային տեսչության կողմից ֆիզիկական անձի 2007 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ`

Հվճ= [(1,5x85000,0x 15%):12x12]=19125,0 դրամ:

Քանի, որ 2007 թվականի կադաստրային գնահատման արդյունքները հիմք են ընդունվում ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հողի հարկի տարեկան գումարների հաշվարկման համար, ապա ֆիզիկական անձի 2008, 2009 և 2010 թվականներից յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ֆիզիկական անձի հողի հարկի տարեկան գումարը պտղատու այգու համար կկազմի 19125,0 դրամ:

Գյուղական համայնքի վարչական տարածքը սպասարկող հարկային տեսչության կողմից գյուղական համայնքի տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրած տեղեկությունների հիման վրա ֆիզիկական անձին մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացվում (այդ թվում` փոստով ուղարկվում կամ առձեռն հանձնվում) է հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագիրը:

2009 թվականի մարտի 10-ին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից ներկայացրած` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններին համապատասխան` ֆիզիկական անձին պատկանող խառը կառուցապատման հողամասի 1 հա կադաստրային արժեքը սահմանված է 1115000,0 դրամ: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից (որը 2008 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում է հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին) ֆիզիկական անձի խառը կառուցապատման հողամասի 2009 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ`

Հվճ= [(0,2x1115000,0x1%):12x10]=1858,0 դրամ:

Քանի որ 2007 թվականի կադաստրային գնահատման արդյունքները հիմք են ընդունվում ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հողի հարկի տարեկան գումարների հաշվարկման համար, ապա ֆիզիկական անձի խառը կառուցապատման հողամասի 2010 թվականի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ`

Հվճ= [(0,2x1115000,0x1%):12x12]=2230,0 դրամ:

Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարած հաշվարկների հիման վրա ֆիզիկական անձին մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը ներկայացվում (այդ թվում` փոստով ուղարկվում կամ առձեռն հանձնվում) է հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագիրը:

2009 թվականի մայիսի 7-ին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից ներկայացրած գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններին համապատասխան` 2009 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվել է ֆիզիկական անձի գյուղատնտեսական նշանակության հողամասի` պտղատու այգու հողատեսքը, որն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից գրանցվել է որպես ջրովի վարելահող (1 հա կադաստրային զուտ եկամուտը սահմանված է 61300,0 դրամ): Հարկվող օբյեկտ համարվող հողամասը 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին (5 ամիս) հանդիսանում է պտղատու այգի, իսկ հունիս-դեկտեմբեր ամիսներին (7 ամիս)` ջրովի վարելահող: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ֆիզիկական անձի հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ`

Հվճ= [(1,5x85000,0x15%):12x5]=7969,0 դրամ պտղատու այգու համար,

Հվճ= [(1,5x61300,0x15%):12x7]=8046,0 դրամ ջրովի վարելահողի համար:

Ընդամենը 2009 թվականի համար ֆիզիկական անձի հողի հարկի տարեկան գումարը նշված հողամասի համար կկազմի 16015,0 դրամ (7969,0+8046,0):

Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարված հաշվարկների հիման վրա ֆիզիկական անձին մինչև 2009 թվականի հունիսի 7-ը ներկայացվում (այդ թվում` փոստով ուղարկվում կամ առձեռն հանձնվում) է հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագիրը:

25. Ֆիզիկական անձինք հողի հարկի իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հողի հարկի հաշվարկների ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ, իսկ հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:

26. Ֆիզիկական անձինք հաշվառող մարմնի կողմից հաշվարկված հողի հարկի տարեկան գումարը սույն հրահանգի 15-րդ կետում նշված համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

Եթե հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը ծագում է հողի հարկի վճարման համար սույն կետում նշված առաջին ժամկետը ներառող (նոյեմբեր) ամսվա ընթացքում, ապա այդ հողամասի հողի հարկի տվյալ տարվա հարկային պարտավորությունը ենթակա է կատարման մինչև սույն կետում նշված` հողի հարկի գումարի վճարման երկրորդ ժամկետը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում հողի հարկով հարկվող օբյեկտի համար տվյալ տարվա հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները: Այդ դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը սեփականության իրավունքի ձեռքբերման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև սեփականության իրավունքի ձեռքբերման պահին հաջորդող` սույն կետում նշված հողի հարկի վճարման համապատասխան ժամկետը:

Օրինակ 15. Գյուղական համայնքի բնակիչ Սահակյանը 2008 թվականի նոյեմբերի 14-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել հողամաս նույն համայնքի բնակիչ Կարապետյանից: Հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար Կարապետյանի 2008 թվականի հողի հարկը հաշվարկվում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը, որը կազմում է 11000,0 դրամ: 2008 թվականի հոկտեմբերի 29-ին Կարապետյանը վճարել է 6000,0 դրամի չափով հողի հարկի տարեկան գումարի առաջին մասը, սակայն նույն հողամասի համար Կարապետյանի կողմից կատարված չեն 2007 թվականի հողի հարկի պարտավորությունները, որոնք 2008 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 17355,0 դրամ (2007 թվականի հարկի գումարը 12000,0 դրամ, հարկի գումարի վճարման ենթակա առաջին մասի համար հաշվարկված տույժեր` 3285,0 դրամ (6000,0 դրամ x 0.15% x 365 օր) հարկի գումարի երկրորդ կեսի համար հաշվարկված տույժեր` 2070,0 դրամ (6000,0 դրամ x 0.15% x 230 օր):

Հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար Սահակյանի 2008 թվականի հողի հարկը հաշվարկվում է 2008 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած, որը կազմում է 1000,0 դրամ: Սահակյանին են անցնում Կարապետյանի 2008 թվականի հողի հարկի տարեկան գումարի երկրորդ մասի (5 ամսվա) պարտավորությունը 5000,0 դրամի չափով: Սահակյանի հողի հարկի պարտավորությունը 2008 թվականի համար արդեն կկազմի 6000,0 դրամ (որի վճարման վերջին ժամկետ է համարվում 2009 թվականի ապրիլի 15-ը): Սահակյանի կողմից ենթակա են կատարման նաև Կարապետյանի 2007 թվականի համար չկատարած հողի հարկի պարտավորությունները (հարկի գումարի վճարումն ուշացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով շարունակվում է ժամկետանց օրերի համար տույժերի հաշվարկը):

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ հողի հարկ վճարողների ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում հողամասի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից (կադաստրային արժեքից կամ կադաստրային զուտ եկամտից): Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

28. Սույն հրահանգի 30-րդ կետում նշված հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որևէ մեկի համար.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):

Օրինակ 16. Անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի ներկայացրած հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակին համապատասխան` 0,8 հա ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ա. Սիմոնյանին, Գ. Սիմոնյանին Ս. Սիմոնյանին (բոլոր համասեփականատերերի տվյալները նշված են ամփոփ ցուցակում): Հարկվող օբյեկտ համարվող հողամասի 1 հա կադաստրային արժեքը սահմանված է 1200000,0 դրամ: Հաշվառող մարմնի կողմից հողամասի ամբողջ հարկման օբյեկտից (կադաստրային արժեքից) համասեփականատերերից որևէ մեկի համար հաշվարկվում է հողի հարկի տարեկան գումարը` 9600,0 դրամ [(0,8x1200000,0x 1%):12x12]:

Օրինակ 17. Անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից ներկայացված հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակին համապատասխան` 1,5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ա.Կարապետյանին (բաժնեմասը` 30 տոկոս), Գ. Կարապետյանին (բաժնեմասը` 20 տոկոս) և Ս. Կարապետյանին (բաժնեմասը` 50 տոկոս): Հարկվող օբյեկտ համարվող հողամասի համար հողամասի 1 հա կադաստրային զուտ եկամուտը սահմանված է 140000,0 դրամ: Հաշվառող մարմնի կողմից հողամասի ամբողջ հարկման օբյեկտից (կադաստրային զուտ եկամտից) հաշվարկվում է հողամասի հողի հարկի տարեկան գումարը` 31500,0 դրամ [(1,5x140000,0x15%):12x12]: Հաշվարկված հողի հարկի տարեկան գումարից Ա. Կարապետյանի պարտավորությունը կազմում է 9450 դրամ (31500,0x30%), Գ. Կարապետյանինը` 6300,0 դրամ (31500,0x20%), իսկ Ս. Կարապետյանին 15750,0 դրամ (31500,0x50%): Ընդհանուր բաժնային սեփականության օբյեկտ հանդիսացող հողամասի համասեփականատերերից յուրաքանչյուրն իր բաժնեմասին համապատասխան հաշվարկված հողի հարկի տարեկան գումարը պարտավոր է վճարել ֆիզիկական անձանց հողի հարկի վճարման համար օրենքով սահմանված համապատասխան ժամկետներում:

29. Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկում է համասեփականատեր կազմակերպությունը`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, սույն հրահանգի N 1 և N 2 հավելվածներում բերված ձևով հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկում նշելով համասեփականատերերի և նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները:

Օրինակ 18. Կազմակերպությանը և ֆիզիկական անձին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 0,8 հա ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս: Հարկվող օբյեկտ համարվող հողամասի 1 հա համար կադաստրային արժեքը սահմանված է 1300000,0 դրամ: Կազմակերպությունն ինքնուրույն հաշվարկում է հողամասի հողի հարկի տարեկան գումարը` 10400,0 դրամ [(0,8x1300000,0x 1%):12x12] և ներառում է հաշվառող մարմին ներկայացվող հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում` հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատիրոջ վերաբերյալ պահանջվող տվյալները: Տվյալ դեպքում հողի հարկի ամբողջ պարտավորությունները կրում է կազմակերպությունը` օրենքով կազմակերպությունների հողի հարկի վճարման համար սահմանված համապատասխան ժամկետներում:

Օրինակ 19. Գյուղատնտեսական նշանակության 3,0 հա հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է կազմակերպությանը (բաժնեմասը` 60 տոկոս) և ֆիզիկական անձին (բաժնեմասը` 40 տոկոս): Հարկվող օբյեկտ համարվող հողամասի 1 հա համար կադաստրային զուտ եկամուտը սահմանված է 65400,0 դրամ: Կազմակերպությունն ինքուրույն հաշվարկում է հողամասի հողի հարկի տարեկան գումարը` 17658,0 դրամ [(3,0x65400,0x15%):12x12)x60%] և ներառում է հաշվառող մարմին ներկայացվող հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում` հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները (այդ թվում` բաժնեմասը): Օրենքով հողի հարկի վճարման համար սահմանված համապատասխան  ժամկետներում հողի հարկի պարտավորություններն իրենց բաժիններին համապատասխան կրում են կազմակերպությունը 17658,0 դրամի չափով և ֆիզիկական անձը 11772,0 դրամի չափով [(3,0x65400,0x15%):12x12)x40%]:

(29-րդ կետը փոփ. 21.12.11 N 3279-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

30. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի.

2) 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամանակացույցին համապատասխան, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթները ստանձնելու նպատակով հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի` հողամասերի հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկը: Ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ֆիզիկական անձանց հաշվառող մարմիններ:

31. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2008 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի.

2) 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամանակացույցին համապատասխան, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթները ստանձնելու նպատակով  հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համարվում են հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմիններ:

32. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում նրանց գտնվելու վայրի համապատասխան հարկային մարմինները:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

33. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման արտոնություն ունեցող հարկ վճարողը հողի հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը: Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից: Եթե հողի հարկով հարկվող օբյեկտի համար հաշվետու ժամանակաշրջանում հողի հարկի պարտավորության փաստացի ամիսների թիվը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվից, ապա այդ հարկվող օբյեկտի մասով օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունները հաշվի են առնվում հողի հարկի պարտավորության փաստացի ամիսների թվին համամասնորեն:

34. Հողի հարկից ազատվում են, մասնավորապես`

1) բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության տրամադրված հողերի.

2) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).

3) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.

4) պետական անտառային ֆոնդի հողերը.

5) նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր տեսակի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում: Սույն ենթակետով նախատեսված արտոնությունը վերապահման համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գյուղատնտեսական նշանակության հողամասի` բազմամյա տնկարկ (խաղող, կորիզավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքի պետական գրանցում ստանալը վկայող փաստաթղթերը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառող մարմին ներկայացրած տեղեկությունները, ինչպես նաև համապատասխան մարզպետարանի կողմից տրված տեղեկանքը տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու ժամկետների վերաբերյալ:

Օրինակ 20. Ֆիզիկական անձը գյուղական համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող 3,0 հա վարելահողի վրա 2007 թվականի հունիսին հիմնում է խաղողի այգի: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելու նպատակով իրականացվող ընթացիկ հաշվառման (որի ժամանակ հաշվի են առնվում նաև բազմամյա տնկարկների հիմնումն ու քանդումը) շրջանակներում (այդ թվում՝ հողերի սեփականատերերի դիմումների հիման վրա) նոր այգիների տեսակի, դրանց չափերի  ու հիմնման վերաբերյալ համապատասխան տեղեկությունները ներկայացվել են անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տարածքային ստորաբաժանում: Տեղեկություններում նշված փոփոխություններին համապատասխան՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից հողատեսքի փոփոխության և կադաստրային զուտ եկամտի վերաբերյալ տեղեկությունը ներկայացվել է գյուղական համայնքի վարչական տարածքը սպասարկող հարկային տեսչություն (գյուղական համայնքը դեռևս չի հանդիսանում հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին): Միաժամանակ, ֆիզիկական անձի կողմից հարկային տեսչություն է ներկայացվել նաև մարզպետարանի կողմից տրված տեղեկանքը խաղողի տվյալ տեսակի համար ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու ժամկետի վերաբերյալ: Տվյալ դեպքում հաշվառող մարմնի կողմից հողի հարկի արտոնությունը ծագելու (հողատեսքի փոփոխության պետական գրանցում ստանալու) ամսվանից սկսած ֆիզիկական անձին կվերապահվի նշված հողամասի հողի հարկի վճարման արտոնություն մինչև արտոնությունը դադարելու (ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու) ամիսը ներառյալ:

35. Հողի հարկի հաշվարկված գումարների հիսուն տոկոսի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված` գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունները: Գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների նկատմամբ հողի հարկից 50 տոկոսի չափով ազատման արտոնությունը կիրառվում է այն հողերի մասով, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով: Սույն կետում նշված հողերի նպատակային նշանակությամբ օգտագործման նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

36. Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի և (կամ) հողի հարկ վճարողների համար հողի հարկի արտոնություններ կարող են սահմանվել առանձին օրենքներով:

 

Հավելված N 1
«Հողի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿ

Փաստաթղթի հերթական համարը
N ________________________
(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)

 


ՀՎՀՀ

[1]

               
Կազմակերպության անվանումը [2]  
Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն [3]  
Հեռախոսահամարը [4]  
Հողի հարկ վճարողներին հաշվառող մարմնի անվանումը [5]  

 

[6]    [7]    [8]    [9]

 

հաշվետու տարվա հողի
հարկի
(ճշտված)
հաշվարկ

հողամասի հողի հարկի
(ճշտված) հաշվարկ նոր
հարկվող օբյեկտի
առաջացման դեպքում
հողամասի հողի հարկի
(ճշտված) հաշվարկ
պարտավորությունների
դադարեցման դեպքում
հողամասի հողի հարկի
(ճշտված) հաշվարկ
հարկման օբյեկտի
փոփոխության դեպքում
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [10]    
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [11]  


[1] տողում լրացվում է հարկային մարմնի կողմից կազմակերպությանը տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը, [2] տողում` կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, [3] տողում` կազմակերպության գտնվելու վայրի հասցեն, իսկ [4] տողում` աշխատանքային հեռախոսահամարը,

[5] տողում նշվում է հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսացող համապատասխան հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը: Եթե ներկայացվում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հաշվարկները, ապա [5] տողում նշվում է կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համապատասխան հարկային տեսչության անվանումը,

[6] վանդակում կատարվում է «X» նշագրումը, եթե ներկայացվում է հաշվետու տարվա հողի հարկի (կամ ճշտված) հաշվարկը,

[7] վանդակում կատարվում է «X» նշագրումը, եթե ներկայացվում է հաշվետու տարվա ընթացքում նոր առաջացած (սեփականության իրավունքով ձեռքբերված կամ մշտական օգտագործման իրավունքով տրամադրված) հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկի (կամ ճշտված) հաշվարկը,

[8] վանդակում կատարվում է «X» նշագրումը, եթե ներկայացվում է հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունները դադարած (օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած) հողամասի հողի հարկի (կամ ճշտված) հաշվարկը,

[9] վանդակում կատարվում է «X» նշագրումը, եթե ներկայացվում է հաշվետու տարվա ընթացքում հարկման օբյեկտի (նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխություններ) կրած հողամասի հողի հարկի (կամ ճշտված) հաշվարկը,

[10] տողում նշվում է այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում` այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը),

[11] տողում նշվում է հաշվառող մարմին հողի հարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը:


Հողա-
մասի կադաս-տրային ծածկա-
գիրը
(համարը)

Հողամասի գտնվելու վայրը

Հողա-
մասի
գտնվելու
վայրի
վերա-բերյալ
լրա-ցուցիչ
տվյալ-ներ

Հողա-
մասի
նպատա-կային
նշանա-կությունը

Հողա-
մասի
գործառ-նական
նշանա-կությունը(հողա-տեսքը)

Հողա-մասի չափը
(հեկ-
տար)

Կադաս-տրային
զուտ
եկամուտը(դրամ/հա)

Կադաս-տրային
արժեքը(դրամ/հա)

Հողի
հարկի
տարե-
կան
դրույքա-չափը
(%)

Պետական գրանցման ամսաթիվը

Հաշվետու
տարում
հողամասի
հողի
հարկով
հարկվող
օբյեկտ
համար-
վելու
ամիսների
թիվը

Հողի
հարկի
տարեկան հաշվարկ-
ված
գումարը(դրամ)

Հողի
հարկի
գծով
արտոնու-թյունները(դրամ)

Հողի
հարկի տարեկան վճարման ենթակա գումարը (դրամ)

[12]

[13]

[14]

[15]

[16]

[17]

[18]

[19]

[20]

[21]

[22]

[23]

[24]

[25]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ԸՆԴԱՄԵՆԸ

[26]

 

 

 

[12] սյունակում լրացվում է գույքային միավոր հանդիսացող և հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր հողամասի չորս խումբ թվերի համակցությամբ կադաստրային ծածկագիրը (համարը)` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին կամ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող ու հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան,

[13] սյունակում լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսական նշանակության և անտառային ֆոնդի հողերի համար այս սյունակը չի լրացվում,

[14] սյունակում օրենքով սահմանված դրույքաչափերի կիրառման համար լրացվում են համապատասխան հողամասերի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է` 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2,

[15] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9,

[16] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (օգտագործման նպատակը): Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8: Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4: Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4: Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4,

[17] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով (հա),

[18] և [19] սյունակներում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է «Հողի հարկի մասին» օրենքով սահմանված հողամասերի հարկման օբյեկտը` հողի հարկի հաշվարկման նպատակով կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար, օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող կամ հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան (յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է [18] և [19] սյունակներից որևէ մեկը),

[20] սյունակում լրացվում է տվյալ հողամասի հողի հարկի հաշվարկման համար «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափը,

[21] սյունակը լրացվում է միայն այն դեպքերում, երբ ներկայացվում են միայն [7], [8] կամ [9] վանդակներին համապատասխան հողամասի հողի հարկի հաշվարկներ կամ հողամասի հողի հարկի հաշվարկները սահմանված կարգով արտացոլվում են [6] վանդակին համապատասխան ներկայացվող հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում: Սյունակում լրացվում է հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ծագման կամ դադարման կամ հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցման համապատասխան ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07),

[22] սյունակում լրացվում է հողամասի` հաշվետու տարվա ընթացքում հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը: Եթե ներկայացվում է [9] վանդակին համապատասխան հողամասի հողի հարկի հաշվարկներ, ապա նույն հողամասի համար ըստ հարկման օբյեկտների լրացվում են երկու տողեր` հողի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող և հաշվարկի ձևով պահանջվող համապատասխան տվյալներով,

[23] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկված գումարը ([17] սյունակ x [18] կամ [19] սյունակներից որևէ մեկը x [20] սյունակ]):12x[22] սյունակ): Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում [23] սյունակում լրացվում է հողի հարկի տարեկան հաշվարկված գումարի` կազմակերպության բաժնեմասին համապատասխանող մասը,

[24] սյունակում լրացվում են օրենքով սահմանված դեպքերում հողի հարկի արտոնության գումարները,

[25] սյունակում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում են հողի հարկի տարեկան վճարման ենթակա գումարները ([23] սյունակ - [24] սյունակ),

[26] սյունակում լրացվում են [23], [24] և [25] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ

[27]

Ընդհանուր սեփականություն
հանդիսացող հողամասի

Համասեփականատեր
կազմակերպության
(ֆիզիկական անձի)
անվանումը (անունը,
ազգանունը)

Համասեփականատեր
կազմակերպության
(ֆիզիկական անձի)
գտնվելու վայրը
(բնակության հասցեն)

Համասեփականատեր
ֆիզիկական անձանց
սոցիալական
ապահովության
քարտերի համարները
(առկայության
դեպքում)

Ընդհանուր
բաժնային
սեփականության
դեպքում՝
բաժնեմասի չափը

կադաստրային
ծածկագիրը

գտնվելու վայրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[27] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:


Կ.Տ.


Տնօրեն


___________
(ստորագրություն)

___________
(անուն, ազգանուն)

Գլխավոր հաշվապահ


___________
(ստորագրություն)

___________
(անուն, ազգանուն)

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելվածը փոփ. 21.12.11 N 3279-Ն)

 

 

Հավելված N 2
«Հողի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 Հ Ո Ղ Ի  Հ Ա Ր Կ Ի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

N ____________________________
(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)

 ՀՎՀՀ

[1]

 
               

Կազմակերպության անվանումը

[2]

 

Կազմակերպության գտնվելու վայրը

[3]

 

Հեռախոսահամարը

[4]

 

Հաշվառող մարմնի անվանումը

[5]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[6]

 

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

[7]

                  

Չափի միավոր

դրամ

[1] տողում լրացվում է հարկային մարմնի կողմից կազմակերպությանը տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

[2] տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

[3] տողում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

[4] տողում լրացվում է աշխատանքային հեռախոսահամարը,

[5] տողում լրացվում է հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

[6] տողում լրացվում է հաշվառող մարմին հողի հարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

[7] տողում լրացվում է այն հաշվետու կիսամյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում` այն կիսամյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը),

Հողամասի կադաս-տրային ծածկագիրը
(համարը)

Հողամասի գտնվելու վայրը

Հողամասի
գտնվելու վայրի
վերաբերյալ լրացուցիչ
տվյալներ

Հողամասի
նպատա-կային
նշանակու-թյունը

Հողամասի
գործառնական
նշանակությունը (հողատեսքը)

Հողամասի չափը
(հա)

Կադաս-տրային զուտ
եկամուտը (դրամ/հա)

Կադաս-տրային արժեքը (դրամ/հա)

Հողի հարկի կիսա-մյակային
դրույքա-չափը (%)

Հաշվետու կիսա-մյակում
հողամասի հողի
հարկով հարկվող
օբյեկտ համարվելու
ամիսների թիվը

Հողի հարկի կիսա-մյակային հաշվարկված գումարը

Հողի հարկի գծով
արտոնու-թյունները

Հողի հարկի կիսա-մյակային վճարման ենթակա գումարը

[8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

[17]

[18]

[19]

[20]

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 ԸՆԴԱՄԵՆԸ

 [21]

     

[8] սյունակում լրացվում է գույքային միավոր հանդիսացող և հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր հողամասի չորս խումբ թվերի համակցությամբ կադաստրային ծածկագիրը (համարը)` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին կամ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող ու հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան,

[9] սյունակում լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսական նշանակության և անտառային ֆոնդի հողերի համար այս սյունակը չի լրացվում,

[10] սյունակում օրենքով սահմանված դրույքաչափերի կիրառման համար լրացվում են համապատասխան հողամասերի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2,

[11] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում լրացվում է 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9,

[12] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (օգտագործման նպատակը): Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8: Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4: Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4: Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4,

[13] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով (հա),

[14] կամ [15] սյունակներում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է «Հողի հարկի մասին» օրենքով սահմանված հողամասերի հարկման օբյեկտը` հողի հարկի հաշվարկման նպատակով կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար, օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող կամ հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան (յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է [14] և [15] սյունակներից որևէ մեկը),

[16] սյունակում լրացվում է տվյալ հողամասի հողի հարկի հաշվարկման համար «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան կիսամյակային դրույքաչափը,

[17] սյունակում լրացվում է հողամասի` հաշվետու կիսամյակի ընթացքում հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը: Եթե հաշվարկում ներկայացվում է հաշվետու կիսամյակի ընթացքում նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխություններ կրած հողամաս, ապա նույն հողամասի համար ըստ հարկման օբյեկտների լրացվում են երկու տողեր` հողի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող և հաշվարկի ձևով պահանջվող համապատասխան տվյալներով,

[18] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի հողի հարկի կիսամյակային հաշվարկված գումարը ([13] սյունակ x [14] կամ [15] սյունակներից որևէ մեկը x [16] սյունակ]):6x[17] սյունակ): Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում [22] սյունակում լրացվում է հողի հարկի տարեկան հաշվարկված գումարի` կազմակերպության բաժնեմասին համապատասխանող մասը,

[19] սյունակում լրացվում են օրենքով սահմանված դեպքերում հողի հարկի արտոնության գումարները,

[20] սյունակում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում են հողի հարկի կիսամյակային վճարման ենթակա գումարները ([18] սյունակ - [19] սյունակ),

[21] սյունակում լրացվում են [18], [19] և [20] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ                         [22]

Ընդհանուր սեփականություն
հանդիսացող հողամասի

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը)

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության վայրը)

Համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական
ապահովության քարտերի համարները
(առկայության
դեպքում)

Ընդհանուր բաժնային սեփականու-թյան դեպքում՝ բաժնեմասի չափը

կադաստրային
ծածկագիրը

գտնվելու վայրը

       
           
           

[22] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր,

Նշում ……..…………………………… հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին   [23]

           

[23] բաժինը լրացվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սեփականության իրավունք է ձեռք բերվել ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հողամասի նկատմամբ: Այդ դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

 

Կ.Տ

Տնօրեն

 ______________________

 ______________________

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     

Գլխավոր հաշվապահ

 ______________________

 ______________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

1. Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելվածը լրաց. 21.12.11 N 3279-Ն)