Համարը 
N 27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հոդ.64.20
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
01.02.2012
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 06-387-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 124-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32212098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

1 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 06-387-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 124-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) և բ) ենթակետերի և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ 335-Ն օրենքի 1-ին հոդվածի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի և անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի ձևերը հաստատելու մասին» թիվ 387-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 124-Ն հրամանը:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահ՝

 Ե. Զախարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2012թ. փետրվարի 1-ի

N 27-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հայտատուներ) մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

3. Հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

4. Հայտատուների մասնագիտական որակավորման քննություններն ընդունում է կոմիտեի նախագահի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը կազմված է 3 անձից` նախագահից, քարտուղարից և անդամից:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ և կոմիտեի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը հաստատվում և փոփոխվում է կոմիտեի նախագահի հրամանով:

6. Հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է մասնագիտական որակավորման քննությունները.

2) որոշում է մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրը, ժամը, վայրը և այդ մասին հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ.

3) մասնագիտական որակավորման քննությունների արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և որակավորման ստուգումն անցած հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին առաջարկություն է ներկայացնում կոմիտեի նախագահին.

4) մասնագիտական որակավորման ստուգման ավարտից անմիջապես հետո հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգման արդյունքների մասին.

5) հայտատուին նախօրոք ծանոթացնում է համակարգչային տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին.

6) մասնագիտական որակավորման քննությունները անցկացնում է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն երկու անդամ.

7) քննարկում է մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող այլ հարցեր և քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հօգուտ հայտատուների, ընդունում է համապատասխան որոշումներ.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

7. Հանձնաժողովի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և (կամ) քարտուղարը:

8. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ներկայացնելով՝

1) դիմում-հայտ (ձևը կցվում է).

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.

4) մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

9. Հայտատուն սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները:

11. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրն ու ժամը կարող են փոփոխվել և հետաձգվել տեխնիկական պատճառներով կամ սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանը չբավարարելու դեպքում:

12. Մասնագիտական որակավորման ստուգման նոր քննություններ նշանակվում են հետաձգված քննությունների օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոնց հայտատուները մասնակցում են առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:

13. Հայտատուների ներկայացրած դիմում-հայտերը կոմիտեի կողմից մերժվում են, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

14. Հայտատուները մասնագիտական որակավորման ստուգմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

15. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով` թեստավորման միջոցով:

16. Հայտատուին համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով պատահական ընտրության եղանակով առաջադրվում է անհատական հարցաթեստ, որը բաղկացած է 100 հարցերից, որոնցից 60-ը` օրենսդրության վերաբերյալ, 40-ը՝ մասնագիտական:

17. Մասնագիտական որակավորման ստուգման համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

18. Անհատական հարցաթեստում ներառված հարցերից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններ, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխան:

19. Հայտատուի թեստավորման արդյունքները ամփոփվում են համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով: Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա անհատական հարցաթեստում ներառված հարցերից առնվազն 75-ին ճիշտ է պատասխանել:

20. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է ստուգումը սկսվելուց 10 րոպե առաջ:

21. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

22. Հայտատուներին չի թույլատրվում.

1) մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր.

2) մասնագիտական որակավորման քննության ընթացքում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ, դուրս գալ սենյակից:

23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն և տվյալ հայտատուի որակավորման քննությունը դադարեցվում է:

24. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պայմանը կամ սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում:

25. Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած հայտատուների համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

27. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության դեպքում կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը:

28. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

29. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը, մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը և մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

 

Ձև

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ պարոն _____________________ ին

_______________________________________________________

                                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

                                                                  (բնակության վայրը)

_______________________________________________________

                                                                       (հեռախոսահամարները)

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ՝

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը,

3. պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

ՀԱՅՏԱՏՈՒ _____________________________

                                              (ստորագրությունը)

 
 

_____ ________________ 20____թ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2012թ. փետրվարի 1-ի

N 27-Ն հրամանի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N  ԱԳԳ _____

 

Սույն վկայականը տրվում է

 

__________________________________________-ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման հանձնաժողովի

 

 ____ _________________ 20 __ թ. եզրակացությամբ` արձանագրություն N ___

 

տրվել է

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

 

Գործողության ժամկետը`

 

3 տարի

 

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ`

 

 

 

______________________

(ստորագրությունը)

 

 

 

__________________________

(անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

___ ________________ 20 _ թ.