Համարը 
N 1486-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1273
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.11.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1486-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերում իրականացվող ստուգումների (այսուհետ` ըստ անհրաժեշտության ստուգում) լրացուցիչ հարցաշարը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության (այսուհետ` աշխատանքի պետական տեսչություն)` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված ընդհանուր հարցերը:

2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան աշխատանքի պետական տեսչությանը վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա կազմակերպությունները (այսուհետ` գնահատվող օբյեկտ)՝ ըստ դրանց աշխատանքային հարաբերություններում գործատուի ռիսկի գործոնների, ձևավորելու տվյալների բազա` գնահատվող օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող օբյեկտի (գործատուի) ռիսկն աշխատողների աշխատանքային իրավունքների խախտման հավանականությունն է` հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները:

4. Աշխատանքի պետական տեսչության համար մշակվող մեթոդաբանությունում գնահատվում են այն ռիսկերը, որոնք կարող են առաջացնել աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով սահմանված՝ աշխատողների երաշխիքների կորուստ, ինչպես նաև իրավունքների և իրական վիճակի տարբերություն՝ ի վնաս աշխատողի:

5. Գործատուի ռիսկը հավասար է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 200 միավոր ընդհանուր կշիռ:

 

III. ԳՈՐԾԱՏՈՒԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ

 

6. Գործատուի ոլորտային ռիսկի (այսուհետ` ոլորտային ռիսկ) գնահատման մոդելը կիրառվելու է` հիմք ընդունելով աշխատանքի պետական տեսչության կողմից սույն մեթոդաբանությամբ իրականացվող ստուգումների արդյունքում ստացված երեք տարվա վիճակագրական տվյալները: Մինչև տվյալ ոլորտում աշխատանքի պետական տեսչության կողմից սույն մեթոդաբանությամբ ստուգում իրականացնելը՝ տվյալ ոլորտի ոլորտային ռիսկը չի գնահատվում:

7. Տնտեսական գործունեության ոլորտների դասակարգչի հիման վրա և հաշվի առնելով աշխատանքի պետական տեսչության կողմից սույն մեթոդաբանությամբ կատարված ստուգումների երեք տարվա արդյունքները` գործատուի ռիսկի տեսանկյունից տնտեսական գործունեության ոլորտները դասակարգվում են ցածր, միջին և բարձր ռիսկային մակարդակների:

8. Կախված ոլորտի ռիսկային մակարդակից ` տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող՝ գնահատվող օբյեկտն ստանում է տվյալ ոլորտի գնահատված ոլորտային ռիսկի համապատասխան միավորը:

9. Եթե գնահատվող օբյեկտը գործունեություն է իրականացնում տնտեսական գործունեության մեկից ավելի ոլորտներում, ապա գնահատվող օբյեկտն ստանում է այն ոլորտի ռիսկայնության միավորը, որը գնահատված է ամենաբարձրը:

10. Ոլորտային ռիսկն ընդհանուր ռիսկի մեջ կարող է գնահատվել առավելագույնը 100 միավոր:

11. Ոլորտների ռիսկայնության գնահատման մեխանիզմը ներկայացվում է ընդհանրական մոդելով:

12. Պատահական ընտրանքով վերցված են ԱԱԱ, ԲԲԲ, ԳԳԳ ոլորտները:

13. Երեք տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում ԱԱԱ ոլորտում հայտնաբերվել են թվով A հատ խախտումներ` թվով a հատ ստուգումների արդյունքում, ԲԲԲ ոլորտում` թվով B հատ խախտումներ` թվով b հատ ստուգումների արդյունքում, ԳԳԳ ոլորտում` թվով C հատ խախտումներ` թվով c հատ ստուգումների արդյունքում:

 

Ոլորտները

Ստուգումների թիվը՝ վերջին երեք տարվա համար

Խախտումների թիվը՝ վերջին երեք տարվա համար

Մեկ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը

ԱԱԱ

a հատ

A հատ

A

a

ԲԲԲ

b հատ

B հատ

B

b

ԳԳԳ

c հատ

C հատ

C

c

 

A

a

ԱԱԱ ոլորտի մասնաբաժինը = 
 

A

a

+

B

b

+

C,

c

 

 

B

b

ԲԲԲ ոլորտի մասնաբաժինը = 
 

A

a

+

B

b

+

C,

c

 

 

C

c

ԳԳԳ ոլորտի մասնաբաժինը = 
 

A

a

+

B

b

+

C:

c

 

14. Ընտրվում է ամենաբարձր մասնաբաժինն ունեցող ոլորտը (օրինակ` ԱԱԱ ոլորտը), որն ստանում է 100 միավոր, իսկ մնացած ոլորտները միավոր են ստանում համապատասխան համամասնությամբ:

 

ԱԱԱ

100

ԲԲԲ

B

b


A

a

+

B

b

+

C
c

 * 100

 

A

a


A

a

+

B

b

+

C
c

 

ԳԳԳ

C

c


A

a

+

B

b

+

C
c

 * 100

 

A

a


A

a

+

B

b

+

C
c

 

 

IV. ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Գործատուի անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս՝ հիմք են ընդունվում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսական գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

16. Անհատական ռիսկը բնութագրում է գնահատվող օբյեկտում աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գործատուի վարքագիծը, և գործատուի ռիսկի մեջ գնահատվում է առավելագույնը` 100 միավոր:

17. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:

18. Առաջին բաղադրիչը (ՌՉ) գնահատվող օբյեկտում աշխատանքային հարաբերությունները բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից պետական համապատասխան մարմիններ ներկայացվող հաշվետվություններում առկա, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա:

19. Առաջին բաղադրիչը հաշվարկվում է սույն հավելվածի 5-րդ և 6-րդ բաժիններում նկարագրված մեխանիզմներով, որի հաշվարկման համար կիրառվում են ռիսկայնության հետևյալ չափանիշները` աշխատողների թիվ, աշխատողների հոսունություն, աշխատողների միջին աշխատավարձ, առավելագույն և նվազագույն աշխատավարձերի հարաբերակցություն, աշխատողների սեռատարիքային կազմ, անօրինական աշխատանք (չձևակերպված աշխատող), աշխատանքի վայրում դժբախտ դեպքեր և մասնագիտական հիվանդություններ, չվճարված (չհաշվարկված) աշխատավարձ:

20. Առաջին բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 50 միավոր:

21. Երկրորդ բաղադրիչը (ՌՍ) հաշվարկվում է սույն հավելվածի 7-րդ բաժնում նկարագրված մեխանիզմով` աշխատանքի պետական տեսչության ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերի հիման վրա իրականացված վարչարարության միջոցով` գործատուի մոտ առկա աշխատանքային հարաբերությունների վիճակի գնահատման արդյունքներով:

22. Երկրորդ բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 50 միավոր:

 

V. ԳՆԱՀԱՏՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

23. Աշխատողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:

24. Աշխատողների թիվը հաշվարկվում է նախորդ հաշվետու ամսվա տվյալներով:

25. Եթե գործատուն ունի մինչև 5 աշխատող, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 0 միավոր, 5-ից մինչև 50 աշխատողների դեպքում` 3 միավոր, 50-ից մինչև 100 աշխատողների դեպքում` 6 միավոր, 100-ից մինչև 200 աշխատողների դեպքում` 9 միավոր, 200-ից ավելի աշխատողների դեպքում` առավելագույնը 14 միավոր:

Աշխատողների թիվը

Միավորը

Մինչև 5

0

[5,50)

3

[50,100)

6

[100,200)

9

[200,∞)

14

26. Աշխատողների հոսունությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:

27. Աշխատողների հոսունության չափանիշով դիտարկվում է, թե քանի աշխատող է ընդունվել և ազատվել աշխատանքից՝ նախորդ երեք օրացուցային տարվա կտրվածքով:

28. Աշխատողների հոսունության մակարդակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 

 

ընդունված աշխատողներ + ազատված աշխատողներ  

 

Հոսունություն


աշխատողների ընդհանուր թիվ

 * 100 %:

 

29. Եթե աշխատողների հոսունության մակարդակը [0,20 տոկոս) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 0 միավոր, [20 տոկոս, 50 տոկոս) միջակայքի դեպքում` 10 միավոր, [50 տոկոս, ∞) դեպքում՝ առավելագույնը` 14 միավոր:

Աշխատողների հոսունությունը

Հոսունության մակարդակը

[0%,20%)

[20%,50%)

[50%,100%)

Միավորը

0

10

14

30. Աշխատողների միջին աշխատավարձը, նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշներն են:

31. Աշխատողների միջին աշխատավարձը, առավելագույն և նվազագույն աշխատավարձերի հարաբերակցությունը հաշվարկվում է նախորդ հաշվետու ամսվա տվյալներով:

32. Աշխատողների միջին աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄԱ

ԱԱԳ*

ԱՔ*

 

որտեղ՝

1) ՄԱ-ն միջին աշխատավարձն է.

2) ԱԱԳ-ն բոլոր աշխատողների աշխատավարձերի հանրագումարն է.

3) ԱՔ-ն աշխատողների թիվն է:

33. Առավելագույն և նվազագույն աշխատավարձերի հարաբերակցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 

 

Առավելագույն - Նվազագույն

 

ԱՆՀ* = 


Առավելագույն
 * 100 %:

 

որտեղ՝

1) ԱՆՀ -ն առավելագույն և նվազագույն աշխատավարձերի հարաբերակցությունն է.

2) Առավելագույնը՝ առավելագույն աշխատավարձն է.

3) Նվազագույնը՝ նվազագույն աշխատավարձն է:

34. Միջին աշխատավարձի չափանիշը դասակարգվում է [0, 100.000), [100.000, 250.000), [250.000, ∞) միջակայքերով և յուրաքանչյուր միջակայքի համար նախատեսվում են համապատասխանաբար 0-ից մինչև 14 միավորներ` կախված նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունից:

35. Եթե նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունը մոտ է 0-ի, ապա այս ցուցանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է ցածր, և հարաբերակցության աճին զուգընթաց ավելանում է նաև գնահատվող ռիսկի միավորը:

Միջին աշխատավարձը, առավելագույն և նվազագույն աշխատավարձերի հարաբերակցությունը

Ներմուծեք նկարագրությունը_2065

մինչև

100.000

[100.000, 250.000)

[250.000, ∞)

[0%,30%)

6

3

0

[30%,70%)

9

8

7

[70%,100%)

14

12

10

36. Աշխատողների սեռատարիքային կազմն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:

37. Աշխատողների սեռատարիքային կազմը հաշվարկվում է նախորդ հաշվետու ամսվա տվյալներով:

38. Եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 5 միավոր, եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 6 միավոր, եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 7 միավոր, եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 8 միավոր, եթե միաժամանակ առկա են մեկից ավելի պայմաններ, ապա այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է այդ պայմանների դեպքում նախատեսված առավելագույն միավորով:

39. Մինչև 18 տարեկան աշխատող չունենալու դեպքում այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 4 միավոր, եթե իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, իսկ մինչև 18 տարեկան աշխատող չունենալու մյուս դեպքերում այս չափանիշի գծով գործատուի ռիսկը գնահատվում է 0 միավոր:

Սեռատարիքային կազմը

Սեռը
Տարիքը

արական

իգական

 

[0%, 25%)

[25%, 100%)

[0%, 25%)

[25%, 100%)

14-ից մինչև 18

5

7

6

8

18-ից բարձր

0

0

0

4

 

VI. ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

40. Սույն բաժնում նկարագրված են առաջին բաղադրիչի հաշվարկման ռիսկային հետևյալ չափանիշները` չձևակերպված աշխատող, աշխատանքի վայրում դժբախտ դեպքեր և մասնագիտական հիվանդություններ, չվճարված (չհաշվարկված) աշխատավարձ:

41. Մինչև աշխատանքի պետական տեսչության կողմից գնահատվող օբյեկտում սույն մեթոդաբանությամբ ստուգման իրականացումը՝ սույն բաժնում ներառված ռիսկային չափանիշները հաշվարկվում են այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա:

42. Աշխատանքի պետական տեսչության կողմից գնահատվող օբյեկտում սույն մեթոդաբանությամբ ստուգում իրականացնելուց հետո սույն հավելվածի 40-րդ կետում նշված ռիսկային չափանիշները, բացառությամբ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների, հաշվարկվում են ստուգման արդյունքում լրացված ստուգաթերթով ստացված տեղեկատվության հիման վրա` սույն մեթոդաբանության 7-րդ բաժնում նկարագրված մեխանիզմով:

43. Սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված ռիսկային չափանիշների հաշվարկումից հետո այդ չափանիշները, մինչև աշխատանքի պետական տեսչության կողմից տվյալ գնահատվող օբյեկտում իրականացվող հաջորդ ստուգումը, ենթակա են վերանայման և հաշվարկման սույն հավելվածի 41-րդ կետի համաձայն, երբ աշխատանքի պետական տեսչությանն այլ աղբյուրներից տրամադրվում է համապատասխան ռիսկային չափանիշների մասին նոր տեղեկատվություն: Սույն կետով նախատեսված հաշվարկի համար հիմք է ընդունվում ստացված նոր տեղեկատվությունը:

44. «Չձևակերպված աշխատող» ցուցանիշը առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:

45. «Չձևակերպված աշխատող» ռիսկային չափանիշը, սույն հավելվածի 41-րդ կետի համաձայն, հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի պետական տեսչությանը ամսական կտրվածքով տրամադրված՝ չձևակերպված աշխատողների թվի մասին տեղեկատվության հիման վրա՝ հետևյալ մեխանիզմով. Ռչ-ին գումարվում է 5 միավոր` յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար, իսկ 3 և ավելի չձևակերպված աշխատողների առկայության դեպքում` Ռչ-ն գնահատվում է առավելագույն չափով` 50 միավոր:

46. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը և մասնագիտական հիվանդությունները առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշներն են:

47. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ռիսկային չափանիշը, սույն հավելվածի 41-րդ կետի համաձայն, հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների, ինչպես նաև պետական մարմինների և կազմակերպությունների կողմից աշխատանքի պետական տեսչությանը տրամադրված՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին տեղեկատվության հիման վրա՝ հետևյալ մեխանիզմով՝

1) մահվան ելքով գրանցված դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում Ռչ-ն գնահատվում է առավելագույն չափով` 50 միավոր.

2) հաշմանդամության ելքով գրանցված դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում Ռչ-ին գումարվում է 10 միավոր` յուրաքանչյուր դեպքի համար.

3) ոչ հաշմանդամության ելքով դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում Ռչ-ին գումարվում է 5 միավոր` յուրաքանչյուր դեպքի համար.

4) 5 և ավելի դժբախտ դեպքերի և (կամ) մասնագիտական հիվանդությունների պարագայում Ռչ-ն գնահատվում է առավելագույն չափով` 50 միավոր:

48. Չվճարված (չհաշվարկված) աշխատավարձն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշն է:

49. Չվճարված (չհաշվարկված) աշխատավարձի ռիսկային չափանիշը, սույն հավելվածի 41-րդ կետի համաձայն, հաշվարկվում է ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի պետական տեսչությանն ամսական կտրվածքով տրամադրված՝ չվճարված (չհաշվարկված) աշխատավարձի մասին տեղեկատվության հիման վրա՝ հետևյալ մեխանիզմով. Ռչ-ին գումարվում է 1 միավոր, եթե չվճարված (չհաշվարկված) աշխատավարձը կազմում է աշխատողների ամսական աշխատավարձերի հանրագումարի (աշխատավարձի ֆոնդի) մինչև 10 տոկոսը, Ռչ-ին գումարվում է 3 միավոր, եթե չվճարված (չհաշվարկված) աշխատավարձը կազմում է 10 տոկոսից մինչև 80 տոկոսը, Ռչ-ին գումարվում է 5 միավոր, եթե չվճարված (չհաշվարկված) աշխատավարձը կազմում է 80 տոկոսից ավելի, Ռչ-ն գնահատվում է առավելագույն 50 միավոր, եթե չվճարված (չհաշվարկված) աշխատավարձի 80 տոկոսից ավելի ցուցանիշ գնահատվող օբյեկտում արձանագրվել է երկուսից ավելի անգամ:

 

VII. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

50. Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը գործատուի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկն է, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել պետության, աշխատողի շահերին և իրավունքներին:

51. Ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարում ընգգրկված հարցերի շրջանակներում: Գնահատվող օբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջները գործատուի կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում ու տողում նշվել է «ոչ» պատասխանը:

52. Ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարերում (ներառյալ լրացուցիչ հարցաշարը) ընդգրկված հարցերի շրջանակներում: Գնահատվող օբյեկտում ըստ անհրաժեշտության ստուգումն ավարտվելուց հետո երկրորդ բաղադրիչին, իսկ սույն հավելվածի 54-րդ կետով նախատեսված դեպքում առաջին բաղադրիչին գումարվում է 5 միավոր` ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խախտման դեպքի համար:

 

VIII. ԳՆԱՀԱՏՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԸՍՏ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՌԻՍԿԻ

 

53. Մինչև սույն հավելվածի համաձայն գործատուի ոլորտային ռիսկի գնահատումը՝ գնահատվող օբյեկտների դասակարգումը` ըստ գործատուի ռիսկի, կատարվում է միայն գործատուի անհատական ռիսկի գնահատման հիման վրա, որն ունի առավելագույնը 100 միավոր կշիռ:

54. Մինչև սույն հավելվածի համաձայն գործատուի ոլորտային ռիսկի գնահատումը՝ գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն հավելվածով նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո աշխատանքի պետական տեսչության կողմից չի իրականացվել ստուգում (բացառությամբ ըստ անհրաժեշտության ստուգման)` գործատուի ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա, որն ունի առավելագույնը 50 միավոր կշիռ:

55. Սույն հավելվածի համաձայն գործատուի ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն հավելվածով նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է ստուգում և լրացվել է ստուգաթերթ, գործատուի ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ, որն ունի առավելագույնը 200 միավոր կշիռ (ոլորտային ռիսկ` առավելագույնը 100 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 100 միավոր, այդ թվում՝ առաջին բաղադրիչ` առավելագույնը 50 միավոր, և երկրորդ բաղադրիչ` առավելագույնը 50 միավոր):

56. Գնահատվող օբյեկտների դասակարգումը` ըստ գործատուի գնահատված ռիսկի, իրականացվում է հետևյալ մեխանիզմով՝ առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած գործատուն դասակարգվում է ցածր ռիսկայնության խմբում, 30-ից մինչև 70 տոկոսն ստացած գործատուն` միջին ռիսկայնության խմբում, իսկ 70-ից մինչև 100 տոկոսն ստացած գործատուն` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան գնահատվող օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:

Ցածր

Միջին

Բարձր

[0, 30%)

[30%, 70%)

[70%, 100%)

IX. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

57. Տվյալների բազայի կիրառման նպատակն է՝

1) աջակցել աշխատանքի պետական տեսուչներին կայացնելու որոշումներ գործընթացում և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.

2) ստանալ գնահատվող օբյեկտների դասակարգումը` ըստ գործատուի ռիսկի դասակարգման, և ստուգումների հաճախականության վրա ազդող միտումները:

58. Տվյալների բազաները բաղկացած են ծրագրային ապահովման վրա հիմնված «բաղադրիչներից», որոնք կառուցված են տեղեկություններ հավաքելու և պահելու համար, այնպես, որ օգտագործողը կարողանա որոնել, ավելացնել, թարմացնել կամ հեռացնել (ջնջել) այդ տեղեկությունները:

59. Տվյալների բազայի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից:

60. Տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ, որը դասավորված է ըստ դաշտերի, գրառումների և ֆայլերի: Դաշտը տեղեկության մեկ կտոր է, գրառումը՝ դաշտերի ամբողջական համալիր, ֆայլը՝ գրառումների հավաքածու:

61. Տվյալների բազան ձևավորված է ըստ գնահատվող օբյեկտների:

62. Աշխատանքի պետական տեսչության կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանում (ռեգիստր) տվյալները բաժանված են երեք մասի: Առաջին մասը ներառում է կազմակերպության ընդհանուր տվյալները, երկրորդ մասը՝ այն տվյալները, որոնք անմիջական կապ ունեն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հաշվարկման հետ, իսկ երրորդ մասը՝ ստուգաթերթի միջոցով ստուգումների արդյունքում ստացված տվյալները:

63. Ռեգիստր ստեղծելուց հետո տվյալների բազան յուրաքանչյուր ամիս թարմացվում, լրացվում է և ծառայում է աշխատանքի պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշման

 Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

Ստուգաթերթ N

   

____ ______________ 20 թ.

___________________________

(տեսչության ստորաբաժանման անվանումը) 

_______________________

(հասցեն)

_________________

(հեռախոսահամարը)

       
   

(անձնական ծածկագիրը)

_________________________

(պաշտոնը)

______________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

       
   

(անձնական ծածկագիրը)

_________________________

(պաշտոնը)

______________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

       
   

(անձնական ծածկագիրը)

_________________________

(պաշտոնը)

______________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

   
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)` _______________________

ավարտը`______________________

   

____________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը, իրավական տեսակը)

               
   

ՀՎՀՀ

_________________________

(պետ. ռեգիստրի համարը)

______________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

     

______________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի հասցեն)

_______________________

(հեռախոսահամարը)

___________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ վստահված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________

(հեռախոսահամարը)

 

Ստուգման հանձնարարագիր___________ում կողմից_________________երբ է տրված_______________

 

Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները) ____________________________________

 

________________________________________________________________________________

Տեղեկատվական հարցեր

 

NN
ը/կ

Հարցը

Պատասխանը

1.

Գործունեության հասցեն (հասցեները)

 

2.

Փաստացի աշխատողների թիվը

 

3.

Իգական սեռի աշխատողների թիվը

 

4.

Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում մինչև 18 տարեկան աշխատողների առկայությունը

 

5.

Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների առկայությունը

 

6.

Աշխատողների ամսական աշխատավարձերի հանրագումարը (աշխատավարձի ֆոնդը) նախորդ 12 ամիսներից առավելագույնը

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների

 

NN
ը/կ

Հարցը

Հղում նորմատիվ իրավական ակտին

Այո

Ոչ

Չ/Պ

Կշիռը

Մեկնաբա-
նությունը

Սուտգման մեթոդը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Գործատուն ընդունել է ներքին կարգապահական կանոններ և դրանցով կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով սահմանել է աշխատաժամանակի և հանգստի ռեժիմ (ներքին կարգապահական կանոնների օրինակելի ձևը հրապարակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում)

ՀՀ ԱՕ 5-րդ հոդվածի 2-րդ մաս, 13-րդ հոդված, 142-րդ հոդվածի 1-ին մաս, 152-րդ հոդվածի 5-րդ մաս, 153-րդ հոդվածի 4-րդ մաս, 217-րդ հոդվածի 5-րդ մաս, 218-րդ հոդված, 248-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր

     

2,5

 

փաստաթղթային ստուգում

2.

Աշխատողները պատշաճ կարգով ծանուցվել են ընդունված ներքին և անհատական իրավական ակտերին

ԱՕ 5-րդ հոդվածի 4-րդ մաս «Իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 60-րդ հոդված

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

3.

Յուրաքանչյուր աշխատող աշխատանքի է ընդունվել կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը հանձնվել է աշխատողին, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ աշխատանքային պայմանագրում նշված են՝

ՀՀ ԱՕ 5-րդ հոդվածի 4-րդ մաս, 14-րդ հոդված, 84-րդ հոդված, 85-րդ հոդվածի 1-ին մաս, 102-րդ հոդվածի 1-ին մաս

     

5

 

փաստաթղթային ստուգում

3.1.

անհատական իրավական ակտն ընդունելու (աշխատանքային պայմանագիր կնքելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.2.

աշխատողի անունը, ազգանունը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.3.

կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.4.

աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.5.

պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

3.6.

աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ, 180-րդ հոդվածի 2-րդ մաս

     

1,5

 

փաստաթղթային ստուգում

3.7.

աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի  8-րդ կետ

     

1,5

 

փաստաթղթային ստուգում

3.8.

աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի  9-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.9.

փորձաշրջանի տևողությունը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.10.

աշխատաժամանակը` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.11.

իրավական ակտն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը

ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

3.12.

աշխատանքը կատարվում է համատեղությամբ

ՀՀ ԱՕ 99-րդ հոդվածի 2-րդ մաս

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

4.

14-ից մինչև 16 տարեկան աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր

ՀՀ ԱՕ 17-րդ հոդվածի 4-րդ մաս

     

0,03

 

փաստաթղթային ստուգում

5.

Աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատողները պատշաճ ծանուցվել են

ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի 2-րդ մաս, 115-րդ հոդվածի 1-ին մաս «Իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 60-րդ հոդված

     

1

 

փաստաթղթային ստուգում

6.

Աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ աշխատանքի էական պայմանները փոփոխելու մասին ծանուցման ժամկետները չպահպանելու համար աշխատողին վճարվել է տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար

ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածի 2-րդ մաս

     

1

 

փաստաթղթային ստուգում

7.

Աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպված է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով

ՀՀ ԱՕ 109-րդ հոդվածի 2-րդ մաս

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

8.

Գործատուի նախաձեռնությամբ, աշխատանքի էական պայմանները փոփոխվելու, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերում վճարվել է արձակման նպաստ

ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-ին մաս, 1-ին մասի 1-5-րդ կետեր, 2-րդ մաս

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

9.

Վերջնահաշվարկի օրը գործատուն աշխատողին վճարել է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, ամենամյա արձակուրդի չօգտագործված բոլոր օրերի համար հատուցում

ՀՀ ԱՕ 130-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր

     

2

 

փաստաթղթային ստուգում

10.

Աշխատաժամանակի տևողությունը

       

0

 

փաստաթղթային ստուգում

10.1.

պահպանված է շաբաթվա ընթացքում աշխատողների աշխատաժամանակի նորմալ տևողությունը

ՀՀ ԱՕ 139-րդ հոդվածի 1-ին մաս ՀՀ ԿՈ 01.02.2007 թ. N 201-Ն 
ՀՀ ԿՈ 11.08.2005 թ. N 1223-Ն

     

1,7

 

փաստաթղթային ստուգում

10.2.

պահպանված է աշխատողների ամենօրյա աշխատաժամանակի նորմալ տևողությունը

ՀՀ ԱՕ 139-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասեր
ՀՀ ԿՈ 01.02.2007 թ. N 201-Ն

     

1

 

փաստաթղթային ստուգում

10.3.

14-ից մինչև 16 տարեկան աշխատողներն աշխատում են ոչ ավելի, քան շաբաթական 24 ժամ

ՀՀ ԱՕ 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

10.4.

16-ից մինչև 18 տարեկան աշխատողներն աշխատում են ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ

ՀՀ ԱՕ 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

10.5.

պահպանված են ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման վերաբերյալ պահանջները

ՀՀ ԱՕ 141-րդ և 187-րդ հոդվածներ

     

0,15

 

փաստաթղթային ստուգում

10.6.

ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

ՀՀ ԱՕ 147-րդ հոդված

     

1,5

 

փաստաթղթային ստուգում

11.

Աշխատողների փաստացի աշխատած աշխատաժամանակը հաշվառված է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում

ՀՀ ԱՕ 142-րդ հոդվածի 6-րդ մաս
ՀՀ ԿՈ 25.08.2005 թ. N 1471-Ն

     

3,3

 

փաստաթղթային ստուգում

12.

Արտաժամյա աշխատանք

       

0

 

փաստաթղթային ստուգում

12.1.

աշխատողներն արտաժամյա աշխատանքի են ներգրավվել արտակարգ բնույթ կրող դեպքերի կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև կազմակերպության գործունեության անընդհատությունն ապահովելու համար անհետաձգելի աշխատանքներ կատարելու բացառիկ դեպքերում

ՀՀ ԱՕ 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետեր

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

12.2.

պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց, առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորողներին, առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների պայմաններում աշխատողներին արտաժամյա աշխատանքի ներգրավելու արգելքը

ՀՀ ԱՕ 144-րդ հոդվածի 3-րդ մաս, 1-3-րդ կետեր

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

12.3.

հղի կանանց, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին արտաժամյա աշխատանքում ներգրավելու դեպքում առկա է նրանց համաձայնությունը

ՀՀ ԱՕ 144-րդ հոդվածի 4-րդ մաս

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

12.4.

արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի աշխատողին վճարվել է հավելում

ՀՀ ԱՕ 184-րդ հոդված, 84.1-ին հոդվածի 2-րդ մաս

     

3,5

 

փաստաթղթային ստուգում

12.5.

պահպանվել է օրական, շաբաթական աշխատաժամանակի առավելագույն տևողությունը` ներառյալ արտաժամյա աշխատանքը

ՀՀ ԱՕ 139-րդ հոդվածի 3-րդ մաս

     

1

 

փաստաթղթային ստուգում

12.6.

յուրաքանչյուր աշխատողի համար իրար հաջորդող երկու օրվա ընթացքում արտաժամյա աշխատանքի տևողությունը չի գերազանցում 4 ժամը

ՀՀ ԱՕ 146-րդ հոդվածի 1-ին մաս

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

12.7.

յուրաքանչյուր աշխատողի համար տարվա ընթացքում արտաժամյա աշխատանքի տևողությունը չի գերազանցում 180 ժամը

ՀՀ ԱՕ 146-րդ հոդվածի 1-ին մաս

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

13.

Պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց գիշերային աշխատանքի ներգրավելու արգելքը

ՀՀ ԱՕ 148-րդ հոդվածի 3-րդ մաս

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

14.

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի աշխատողներին վճարվում է հավելում

ՀՀ ԱՕ 184-րդ հոդված, 84.1-ին հոդվածի 2-րդ մաս

     

3

 

փաստաթղթային ստուգում

15.

Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը պակաս չէ 11 ժամից, իսկ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ աշխատողների համար` 24 ժամից

ՀՀ ԱՕ 139-րդ հոդվածի 4-րդ մաս
ՀՀ ԿՈ 11.08.2005 թ. N 1223-Ն

     

0,02

 

փաստաթղթային ստուգում

16.

Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար պակաս չէ 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար` 12 ժամից

ՀՀ ԱՕ 154-րդ հոդվածի 2-րդ մաս

     

0,02

 

փաստաթղթային ստուգում

17.

Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը պակաս չէ 35 ժամից

ՀՀ ԱՕ 155-րդ հոդվածի 5-րդ մաս

     

0,02

 

փաստաթղթային ստուգում

18.

Մինչև 18 տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր

ՀՀ ԱՕ 155-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասեր

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

19.

Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված աշխատանքը կողմերի համաձայնությամբ վարձատրվել է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվել է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրն ավելացվել է ամենամյա արձակուրդին

ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 1-ին մաս

     

3

 

փաստաթղթային ստուգում

20.

Աշխատանքի ժամանակացույցով՝ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվել է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով

ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մաս

     

3

 

փաստաթղթային ստուգում

21.

Աշխատողներին տրամադրվում է ամենամյա արձակուրդ (նվազագույն, լրացուցիչ, երկարացված, տեղափոխված, երկարաձգված)

ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր, 160-րդ հոդված, 161-րդ հոդվածի 1-ին մաս, 166-րդ հոդված, 167-րդ հոդված
ՀՀ ԿՈ 11.08.2005 թ. N 1384-Ն
ՀՀ ԿՈ 11.08.2005 թ. N 1599-Ն

     

1,1

 

փաստաթղթային ստուգում

22.

Ամենամյա արձակուրդի համար հաշվարկվում և աշխատողին վճարվում է միջին աշխատավարձ՝ ամենամյա արձակուրդն սկսելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ

ՀՀ ԱՕ 169-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր

     

2,5

 

փաստաթղթային ստուգում

23.

Վճարված, սակայն չօգտագործված արձակուրդային օրերը հետագայում օգտագործելու դեպքում, ինչպես նաև երկարաձգված արձակուրդի համար վճարվում է միջին աշխատավարձ

ՀՀ ԱՕ 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր

     

1

 

փաստաթղթային ստուգում

24.

Աշխատողների համար սահմանվել և վճարվել է նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս աշխատավարձ

ՀՀ ԱՕ 179-րդ հոդված, 180-րդ հոդվածի 1-ին մաս
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»
ՀՀ օրենք

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

25.

Աշխատավարձը յուրաքանչուր ամիս հաշվարկված և վճարված է աշխատողներին՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը

ՀՀ ԱՕ 192-րդ հոդված 1-ին մաս

     

3

 

փաստաթղթային ստուգում

26.

Ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար աշխատողներին վճարվում է հավելում

ՀՀ ԱՕ 183-րդ, 84.1-ին հոդվածներ

ՀՀ ԿՈ 02.12.2010 թ. N 1698-Ն

     

2

 

փաստաթղթային ստուգում

27.

Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում, բացառությամբ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար գործատուն վճարում է աշխատողին.

       

0

 

փաստաթղթային ստուգում

27.1.

մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը, եթե աշխատողին չի առաջարկվել նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու

ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 1-ին մաս

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

27.2.

պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով, եթե աշխատողն իր գրավոր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվել է ավելի ցածր վարձատրվող, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և իր առողջությանը վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի

ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 2-րդ մաս

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

27.3.

սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի 30 տոկոսից ոչ պակաս, եթե աշխատողը հրաժարվել է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը, որակավորմանը և որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու

ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 3-րդ մաս

     

0,01

 

փաստաթղթային ստուգում

28.

Առկա է աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպք.

       

0

 

փաստաթղթային ստուգում

28.1.

կիրառված է միայն օրենքով նախատեսված կարգապահական տույժ

ՀՀ ԱՕ 223-րդ հոդված

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

28.2.

կարգապահական պատասխանատվության ենթարկվել է միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը

ՀՀ ԱՕ 222-րդ հոդված

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

28.3.

աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար նշանակվել է մեկ կարգապահական տույժ

ՀՀ ԱՕ 225-րդ հոդված

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

28.4.

մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն աշխատողից պահանջել է խախտման մասին գրավոր բացատրություն` սահմանելով ողջամիտ ժամկետ

ՀՀ ԱՕ 226-րդ հոդված

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

28.5.

պահպանվել են կարգապահական տույժի կիրառման՝ օրենքով նախատեսված ժամկետները

ՀՀ ԱՕ 227-րդ հոդված, 7-րդ հոդվածի 7-րդ մաս

     

0,05

 

փաստաթղթային ստուգում

29.

Պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելու արգելքը

ՀՀ ԱՕ 257-րդ հոդվածի 2-րդ մաս
ՀՀ ԿՈ 02.12.2010 թ. N 1698-Ն
ՀՀ ԿՈ 29.12.2005 թ. N 2308-Ն

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

30.

Պահպանվել է հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելու արգելքը

ՀՀ ԱՕ 258-րդ հոդված
ՀՀ ԿՈ 02.12.2010 թ. N 1698-Ն
ՀՀ ԿՈ 29.12.2005 թ. N 2308-Ն

     

0,1

 

փաստաթղթային ստուգում

31.

Անցկացվել է դժբախտ դեպքի հաշվառում և ծառայողական քննություն

ՀՀ ԱՕ 261-րդ հոդվածի 1-ին մաս
ՀՀ ԿՈ 23.03.2006 թ. N 458-Ն

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

32.

Վճարված են աշխատանքային հարաբերությունների հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարները

ՀՀ ԱՕ 202-րդ, 234-րդ հոդվածներ

ՀՀ ԿՈ 15.11.1992 թ. N 579

ՀՀ ԿՈ 23.07.2009 թ. N 914-Ն

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

33.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում աշխատողները կրում են գործատուի կողմից տրամադրված` սահմանված նմուշի ինքնությունը հավաստող անվանաքարտեր

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենք
ՀՀ ԱՏԶ նախարարի 29.08.2005 թ.
N 182-Ն հրաման

     

0,5

 

փաստաթղթային ստուգում

           

50

   

 

1.

«Այո» - առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

     

2.

«Ոչ» - բացակայում է, չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, չի բավարարում այդ պահանջները, առկա են խախտումներ

 

V

   

3.

«Չ/Պ» - Չի պահանջվում

   

V

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշման

 Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

Հայաստանի Հանրապետության ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ըստ անհրաժեշտության ստուգումների

NN
ը/կ

Հարցը

Հղում նորմատիվ իրավական ակտին

Այո

Ոչ

Չ/Պ

Մեկնաբանություն

Ստուգման մեթոդը

1

2

3

4

5

6

7

8

1.

Աշխատանքային գրքույկի վարման կարգը.

ՀՀ ԱՕ 90-րդ հոդված
ՀՀ ԿՈ
12.01.2012 թ. N 12-Ն

       

փաստաթղթային ստուգում

1.1.

աշխատողին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքը հատուկ ամրագրված է աշխատանքային գրքույկում

ՀՀ ԱՕ 90-րդ հոդված 3-րդ մաս
ՀՀ ԿՈ 12.01.2012 թ. N 12-Ն

       

փաստաթղթային ստուգում

1.2.

աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում գրառված է աշխատողի պահանջով

ՀՀ ԱՕ 90-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ
ՀՀ ԿՈ 25.08.2005 թ. N 876-Ն

       

փաստաթղթային ստուգում

1.3.

Վերջնահաշվարկի օրը գործատուն լրացրել է աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան

ՀՀ ԱՕ 130-րդ հոդվածի 2-րդ մաս

       

փաստաթղթային ստուգում

2.

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը.

ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

2.1.

գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում առկա է աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատումը հիմնավորող ներքին իրավական ակտ

         

փաստաթղթային ստուգում

2.2.

գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում առկա է բժշկասոցիալական փորձաքննական եզրակացությունը կամ գործատուի եզրակացությունը

ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 120-րդ հոդվածի 3-րդ մաս, 88-րդ հոդված

       

փաստաթղթային ստուգում

2.3.

գործատուի նախաձեռնությամբ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, կամ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալու կամ պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ առկա է պայմանագրի լուծման պատճառը հիմնավորող փաստաթղթեր

ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետեր, 122-րդ հոդված

       

փաստաթղթային ստուգում

3.

Պահպանվել է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը.

ՀՀ ԱՕ 114-րդ հոդված

       

փաստաթղթային ստուգում

3.1.

աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում

ՀՀ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

       

փաստաթղթային ստուգում

3.2.

աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

ՀՀ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

3.3.

հղի կանանց` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի օրվանից հետո մեկ ամիս լրանալը

ՀՀ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետ

       

փաստաթղթային ստուգում

3.4.

մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում

ՀՀ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

4.

Աշխատանքի ժամանակացույց.

ՀՀ ԱՕ 142-րդ հոդվածի 3-րդ մաս, 149-րդ հոդվածի 1-ին մաս

       

փաստաթղթային ստուգում

4.1.

հաստատված են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցերը, աշխատողները պատշաճ ծանուցված են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին

ՀՀ ԱՕ 142-րդ հոդվածի 3-րդ մաս

       

փաստաթղթային ստուգում

4.2.

գործատուն աշխատողին ներգրավել է հերթապահության ոչ հաճախ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ

ՀՀ ԱՕ 149-րդ հոդվածի 1-ին մաս

       

փաստաթղթային ստուգում

5.

Աշխատանքի վարձատրություն.

ՀՀ ԱՕ 188-րդ հոդված, 200-րդ հոդված 1-ին մաս

       

փաստաթղթային ստուգում

5.1.

աշխատողի աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան` կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով սահմանված չափով

ՀՀ ԱՕ 188-րդ հոդված

       

փաստաթղթային ստուգում

5.2.

գործատուի կողմից սովորելու գործուղված աշխատողին ուսումնական արձակուրդի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով

ՀՀ ԱՕ 200-րդ հոդված 1-ին մաս

       

փաստաթղթային ստուգում

6.

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և երաշխիքները.

ՀՀ ԱՕ 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածներ

       

փաստաթղթային ստուգում

6.1.

գործատուն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում քննարկել է աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տվել գրավոր պատասխաններ

ՀՀ ԱՕ 26-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

6.2.

գործատուն աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ աշխատանքին վերաբերող հարցերի մասին

ՀՀ ԱՕ 26-րդ հոդված 1-ին մասի 5-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

6.3.

կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում գործատուն կատարել է դրանով սահմանված` աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող պարտականություններ

ՀՀ ԱՕ 26-րդ հոդված 1-ին մասի 6-րդ կետ

       

փաստաթղթային ստուգում

6.4.

կազմակերպության լուծարման, աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման, աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու, աշխատողի երկարատև անաշխատունակության, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում գործատուի նախաձեռնությամբ աշխատողների ներկայացուցիչ հանդիսացող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելիս՝ առկա է աշխատանքի պետական տեսուչի համաձայնությունը

ՀՀ ԱՕ 119-րդ հոդված

       

փաստաթղթային ստուգում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան