Համարը 
N 176-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.07.15/21(465) Հոդ.206
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
05.06.2013
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 հունիսի 2013 թ.

ք. Երևան

N 176-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին, իսկ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց հետ կնքված պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2006 թվականի հունվարի 20-ի «Բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 8-Ն որոշումը,

2) 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշումը,

3) 2009 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշումը,

4) 2009 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 526-Ն որոշումը,

5) 2009 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 525-Ն որոշումը,

6) 2010 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 55-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հունիսի 5-ի N 176-Ն որոշմամբ

 

Բնական գազի մատակարարման

(Մատակարար - Բաժանորդ (կազմակերպություն))

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________

 

___________________________

« ______ » __________ 201___թվական

պայմանագրի կնքման վայրը

 

 

  Մատակարարը`_______________________________________________________,

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

_____________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս_______________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը գործում է_______________________________________________________ հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և Բաժանորդը՝_________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գազասպառման համակարգի գտնվելու վայրը կամ անհատ

 

_____________________________________________________________________,

ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, գազասպառման համակարգի գտնվելու վայրը)

 

ի դեմս_______________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը (ով) գործում է ______________________________________________________ հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) ԳՄՕԿ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ.

3) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին.

4) 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդ` անձ, որի ծախսած բնական գազի ամսական քանակությունը նախորդ օրացուցային տարում ավելի քան երկու հաշվարկային ամսում գերազանցել է 10 հազար խորանարդ մետրը (Ցելսիուսի 20 աստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում):

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել բնական գազ, իսկ Բաժանորդը պարտավորվում է վճարել մատակարարված բնական գազի դիմաց:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն պայմանագրով, ԳՄՕԿ-ով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

4. Մատակարարը պարտավոր է.

1) սահմանազատման կետում ապահովել Բաժանորդի գազամատակարարումը՝ «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՕՍՏ 5542-87-ով սահմանված պայմաններին համապատասխանող _________________________________ բնական գազով.

 (հոտավետացված կամ չհոտավետացված)

2) 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդին բնական գազ մատակարարել սույն պայմանագրով ամրագրված ժամանակացույցով և չափաքանակներով (Հավելված N 3).

3) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված բնական գազի համար վճարման փաստաթղթերը` ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով.

4) չխոչընդոտել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի կայան Բաժանորդի կամ նրա ներկայացուցիչների մուտքը` օպերատիվ տեղեկատվություն ստանալու, կամ առևտրային հաշվառքի սարքերը կնքելու, կամ կնիքների առկայությունը ստուգելու, կամ բնական գազի որակական հատկանիշներն ուսումնասիրելու նպատակով բնական գազի նմուշառման համար.

 5) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխան տալ Բաժանորդի դիմումին (բողոք, հարցադրում)` հանգամանորեն ներկայացնելով Բաժանորդի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն Բաժանորդին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ.

6) գազասպառման համակարգում վթարների և վթարային իրավիճակների դեպքերում Բաժանորդի կամ այլ անձանց ահազանգով դադարեցնել նրա գազամատակարարումը, վերսկսել այն դադարեցման պատճառների վերացումից հետո` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնելով Բաժանորդին.

7) գազամատակարարման ընդհատման, սահմանափակման կամ դադարեցման դեպքում` բացառությամբ վթարների ու վթարային իրավիճակների Բաժանորդին նախապես տեղեկացնել և գազամատակարարումը վերականգնել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում.

8) սույն պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Բաժանորդի դիմումի հիման վրա դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5. Բաժանորդը պարտավոր է.

1) վճարել մատակարարված բնական գազի դիմաց՝ սույն պայմանագրով և ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.

2) չօգտագործել բնական գազը կամ գազասպառման համակարգը տեխնիկական պայմաններով, նախագծով և գազասարքավորումների տեխնիկական փաստաթղթերով (անձնագրով) չնախատեսված նպատակներով ու պայմաններով.

3) գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև բնական գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում անմիջապես ընդհատել բնական գազի սպառումը և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.

 4) իր նախաձեռնությամբ գազասպառման համակարգում փոփոխություններ (այդ թվում` սարքավորումների, դրանց հզորության, սպառման ծավալների) կատարելու համար, ԳՄՕԿ-ով սահմանված կարգով դիմել Մատակարարին.

5) չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք, եթե վերջինս ներկայացնում է իր լիազորությունները հավաստող ծառայողական վկայական` լուսանկարով և հայտնում է Բաժանորդի քարտի համարը:

Մատակարարի ներկայացուցչի մուտքը գազասպառման համակարգի տեղակայման տարածք իրականացվում է՝ ___________________________.

 (օրեր, ժամեր)

 6) իր սեփականությունը հանդիսացող (իր կողմից օգտագործվող) գազասպառման համակարգի տեղակայման տարածքը օտարելու (օգտագործման իրավունքը դադարելու) դեպքում դիմել Մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու և պայմանագիրը լուծելու համար:

 

4. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակը որոշվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի միջոցով` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

7. 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդի դեպքում Մատակարարի և Բաժանորդի պատասխանատու անձինք Հաշվարկային ամսվա համար ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում կազմում են երկկողմ ակտ` Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակի մասին: Այն դեպքում, երբ Բաժանորդը (Բաժանորդի պատասխանատու անձը) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով չի մասնակցում սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում Բաժանորդին վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար:

8. Առևտրային հաշվառքի սարքի` այդ թվում նոր առևտրային հաշվառքի սարքի, տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 1 հավելվածում:

9. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի քանակը վերահաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

10. Հաշվարկային ամսում, երբ առևտրային հաշվառքի սարքն աշխատել է իր չափման ընդգրկույթից (Qmin-Qmax) դուրս, Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակությունը հաշվարկվում է`

1) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի ստորին սահմանից (Qmin) ցածր, ապա ծախսն ընդունվում է _____________ տոկոսին հավասար,

2) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի վերին սահմանից (Qmax) բարձր, ապա ծախսն ընդունվում է _____________ տոկոսին հավասար:

Ճնշման անկման սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի դեպքում նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են հաշվարկային եղանակով` համաձայն ԳՕՍՏ 8.563-97-ի` «Հեղուկների և գազերի քանակության և ծախսի քանակության չափումը ճնշման փոփոխական անկման մեթոդով» և ԳՕՍՏ-8.586-2005-ի` «Հեղուկների և գազերի ծախսի ու քանակության չափումը ստանդարտ նեղացնող սարքերի միջոցով»: Այլ սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի համար նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են հաշվառքի սարքի անձնագրային տվյալների հիման վրա՝ համաձայն համապատասխանության սերտիֆիկատի:

 

5. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

11. Մատակարարվող բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

12. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

13. Հաշվարկային ամսում մատակարարված բնական գազի համար (10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդի դեպքում` սույն պայմանագրի 7-րդ կետին համապատասխան կազմված ակտի հիման վրա) Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան սակագնի և մատակարարված բնական գազի քանակության արտադրյալով: Բաժանորդը մատակարարված բնական գազի դիմաց վճարումը կատարում է ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում: Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարվելիք բնական գազի համար կանխավճար կամ վճարման այլ երաշխիքներ պահանջնելու դեպքերն ու կարգը սահմանվում է ԳՄՕԿ-ով:

14. Բոլոր դեպքերում, եթե Բաժանորդը Հաշվարկային ամսում սպառել է մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազ, ապա Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված բնական գազի դիմաց վճարում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող Բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, իսկ եթե Բաժանորդը Հաշվարկային ամսում սպառել է 10 հազար խորանարդ մետր և ավելի բնական գազ, ապա Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված բնական գազի դիմաց վճարում է ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

16. Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակության դիմաց սույն պայմանագրի 13-րդ կետի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

 

7. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

17. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

18. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 17-րդ կետում նշված իրավիճակների մասին հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց վերացման հնարավոր ժամկետները:

19. Ֆորս մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

20. Սույն պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

21. Սույն պայմանագրի N 2 և N 3 հավելվածները տարածվում են 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդների վրա:

22. Սույն պայմանագրի N 4 հավելվածը տարածվում է այն Բաժանորդների վրա, որոնց գազասպառման համակարգը տեղակայված է բազմաբնակարան շենքում:

23. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ուղարկվող գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը Բաժանորդին հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` Բաժանորդի կողմից սույն պայմանագրով նշված ծանուցման վայրին, կամ էլեկտրոնային փոստով, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում կամ հանձնվել են ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԳՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

24. Բաժանորդը պարտավոր է սույն պայմանագրում նշված ծանուցման վայրի փոփոխության դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին գրավոր տեղեկացնել նոր ծանուցման վայրի վերաբերյալ:

25. Այն դեպքում, երբ Բաժանորդը գրավոր չի տեղեկացրել Մատակարարին իր ծանուցման վայրի փոփոխության մասին, և Մատակարարը կիրառել է փաստաթղթերի պատշաճ հանձնման բոլոր ձևերը, սակայն առկա չէ Բաժանորդի կողմից համապատասխան փաստաթղթերն ստացած լինելու հավաստումը, ապա Մատակարարի կողմից սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված, թեկուզ և Բաժանորդն այլևս այդ գտնվելու կամ բնակության վայրում չի գտնվում:

26. Մատակարարը և 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդը, ելնելով Բաժանորդի գազասպառման համակարգի առանձնահատկություններից, իրավունք ունեն սույն պայմանագրի N 3 հավելվածում սահմանել լրացուցիչ պայմաններ:

 

10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

27. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

28. Մատակարարի և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց (որոնք բնական գազը ձեռք են բերում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու նպատակով) միջև կնքված պայմանագրերն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

29. Հանձնաժողովի կողմից բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

30. Սույն պայմանագիրը կարող է լուծվել.

1) Կողմերի փոխհամաձայնությամբ,

2) Բաժանորդի կողմից միակողմանի, այդ մասին Մատակարարին տեղեկացնելու և օգտագործած բնական գազի, իսկ բազմաբնակարան շենքում գտնվող Բաժանորդի դեպքում` նաև տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության համար ամբողջությամբ վճարելու պայմանով,

3) Մատակարարի կողմից միակողմանի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

31. Բաժանորդի կողմից սույն պայմանագրի 5-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում սույն պայմանագիրը լուծված է համարվում այն պահից, երբ Մատակարարը պայմանագրի լուծման մասին ծանուցում է Բաժանորդին:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

32. Հավելված N 1 - Համաձայնագիր սահմանազատման և առաքման կետերի մասին

33. Հավելված N 2 - Համաձայնագիր սահմանազատման կետում բնական գազի որակի և ճնշման մասին

34. Հավելված N 3 - Համաձայնագիր բնական գազի մատակարարման չափաքանակների և լրացուցիչ պայմանների մասին

35. Հավելված N 4 - Համաձայնագիր բազմաբնակարան շենքում գտնվող գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին

 

Մատակարար՝

 

Բաժանորդ՝

     

______________________________

 

______________________________

 (կազմակերպության անվանումը)

 

(կազմակերպության անվանումը կամ

 անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

______________________________

 

______________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

______________________________

 

______________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

______________________________

 

______________________________

(գտնվելու վայրը)

 

(գտնվելու վայրը / բնակության վայրը)

______________________________

 

______________________________

(հեռախոսահամարը)

 

(հեռախոսահամարը)

______________________________

 

______________________________

(բանկի անվանումը և հաշվեհամարը)

 

(բանկի անվանումը և հաշվեհամարը)

______________________________

 

______________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

 

(էլեկտրոնային փոստի հասցեն` առկայության դեպքում)

______________________________

 

______________________________

(հարկ վճարողի հաշվառման համարը)

 

(հարկ վճարողի հաշվառման համարը)

 

 

______________________________

 

(ծանուցման վայրը)

     

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

     

 

 

Հավելված N 1

Բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))

2013 թվականի հունիսի 5-ի N 176-Ն որոշմամբ

հաստատված պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Սահմանազատման և առաքման կետերի մասին

 

1. Բնական գազի առաքման կետ է համարվում՝ ___________________________:

2. Բնական գազի սահմանազատման կետ է համարվում՝ ____________________:

 

Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Տեղադրման վայրը

Տեղադրման ժամանակը

1.

         

2.

         

3.

         

4.

         

3. Առևտրային հաշվառքի սարքը (կայանը) հանդիսանում է ___________________ սեփականությունը:

4. Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելիությունից, կրում է Մատակարարը: Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերն իրականացվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

Հսկիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Տեղադրման վայրը

Տեղադրման ժամանակը

1.

         

2.

         

3.

         

4.

         

 

5. Հսկիչ հաշվառքի սարքը (կայանը) սպասարկում է դրա սեփականատերը:

 

Մատակարար՝

 

Բաժանորդ՝

     

____________________________

 

____________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

     

«__»___________201__թվական

 

 «__»___________201__թվական

     

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Հավելված N 2

Բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))

2013 թվականի հունիսի 5-ի N 176-Ն որոշմամբ

հաստատված պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Սահմանազատման կետում բնական գազի որակի և ճնշման մասին

 

1. Սույն հավելվածը տարածվում է 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդների վրա:

2. Սահմանազատման կետում Մատակարարը պարտավոր է ապահովել բնական գազի հետևյալ ճնշումը` ____________________ ________________________ կՊԱ՝

  (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)
պայմանով, որ Բաժանորդը պահպանում է սույն պայմանագրի N 3 հավելվածում սահմանված չափաքանակները:

3. Սույն պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները չբավարարող բնական գազը համարվում է անպատշաճ որակի: Այդպիսի բնական գազ մատակարարելու դեպքում Մատակարարը պարտավոր է ____ ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 48 ժամում Բաժանորդին տեղեկացնել մատակարարվող բնական գազի փաստացի որակի մասին:

4. Բաժանորդն իրավունք ունի չընդունել անպատշաճ որակի բնական գազը և Մատակարարից պահանջել վճարելու տույժ` չընդունված բնական գազի արժեքի _____ տոկոսի չափով: Բաժանորդը պարտավոր է տեղեկացնել Մատակարարին անպատշաճ որակի բնական գազը չընդունելու վերաբերյալ: Բոլոր դեպքերում, Բաժանորդին մատակարարված գազը համարվում է Բաժանորդի կողմից ընդունված:

5. Եթե Բաժանորդն ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է անպատշաճ որակի գազը, ապա սպառված բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Կողմերի միջև փոխհամաձայնեցված կարգով:

 

Մատակարար՝

 

Բաժանորդ՝

     

____________________________

 

____________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

     

«__»___________201__թվական

 

 «__»___________201__թվական

     

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Հավելված N 3

Բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))

2013 թվականի հունիսի 5-ի N 176-Ն որոշմամբ

հաստատված պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Բնական գազի մատակարարման չափաքանակների և լրացուցիչ պայմանների մասին

 

1. Սույն հավելվածը տարածվում է 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդների վրա:

2. Սույն համաձայնագրով Բաժանորդը և Մատակարարը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են մատակարարվող գազի հետևյալ չափաքանակները.

 

 

(հազար խոր. մ)

ԱՄԻՍՆԵՐ

Հուն-վար

Փետր-վար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոս-տոս

Սեպտեմ-բեր

Հոկտեմ-բեր

Նոյեմ-բեր

Դեկտեմ-բեր

ԸՆԴԱՄԵՆԸ
201__թվական

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ՉԱՓԱ-ՔԱՆԱԿՆԵՐ

                         

3. Հաջորդ օրացուցային տարվա համար բնական գազի անհրաժեշտ չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը Բաժանորդը Մատակարարին է ներկայացնում օրացուցային տարին սկսվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: Սույն կետում նշված տեղեկատվությունը Բաժանորդի կողմից չներկայացվելու դեպքում, հաջորդ օրացուցային տարում մատակարարվող գազի չափաքանակներ են ընդունվում տվյալ ընթացիկ օրացուցային տարվա չափաքանակները:

4. Մատակարարվող բնական գազի` սույն հավելվածով սահմանված չափաքանակների փոփոխությունը կատարվում է Կողմերի փոխհամաձայնությամբ: Բաժանորդը մատակարարվող բնական գազի` սույն հավելվածով սահմանված ամսական չափաքանակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունը պարտավոր է Մատակարարին ներկայացնել Հաշվարկային ամսվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

5. Եթե Մատակարարը չի մատակարարում բնական գազի՝ սույն հավելվածով սահմանված չափաքանակները, ապա Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել վճարելու տույժ՝ չմատակարարված բնական գազի արժեքի 0.5%-ի չափով:

6. Եթե Բաժանորդը չի ընդունում բնական գազի՝ սույն հավելվածով սահմանված չափաքանակների ավելի քան 25 տոկոսը, ապա Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ՝ չընդունված բնական գազի արժեքի 0.5%-ի չափով:

7. Կողմերը ազատվում են սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում սահմանված պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է ԳՄՕԿ-ով սահմանված բնական գազի մատակարարման ընդհատման, դադարեցման կամ սահմանափակման պայմաններով:

8. ______________________________________________________________

 ________________________________________________________________

 ________________________________________________________________

 ________________________________________________________________:

 

9. Սույն համաձայնագրի 8-րդ կետում Կողմերի կողմից սահմանվող` Բաժանորդի գազասպառման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ պայմանները, չեն կարող հակասել ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված պայմաններին:

 

Մատակարար՝

 

Բաժանորդ՝

     

____________________________

 

____________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

     

«__»___________201__թվական

 

 «__»___________201__թվական

     

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Հավելված N 4

Բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))

2013 թվականի հունիսի 5-ի N 176-Ն որոշմամբ

հաստատված պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Բազմաբնակարան շենքում գտնվող գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին

 

1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ Բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայության դիմաց:

2. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը ներառում է՝

1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.

2) գազօգտագործող սարքավորումների ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև ցանկացած արգելքի վերացումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջական խաթարման հետ).

3) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

4) գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին տարածքում ներկա գտնվող Բաժանորդի կամ նրա ներկայացուցիչների հրահանգավորումը.

5) այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային կափույրի աշխատունակության ստուգումը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Բաժանորդը պարտավոր է՝

1) օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները.

2) սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցած ծառայության համար.

3) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք, եթե վերջինս ներկայացնում է իր լիազորությունները հավաստող ծառայողական վկայական` լուսանկարով և հայտնում է Բաժանորդի քարտի համարը:

Մատակարարի ներկայացուցչի մուտքը Բաժանորդի տարածք իրականացվում է՝

___________________________.

(օրեր, ժամեր)

4) ապահովել իր կամ իր ներկայացուցչի ներկայությունը գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարմանը:

4. Մատակարարը պարտավոր է՝

1) անձամբ կամ այլ կազմակերպության միջոցով տարեկան առնվազն 2 անգամ Բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն.

2) սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը իրականացնել փոխադարձ համաձայնեցված մեկ հաշվարկային կիսամյակում, որի մասին Կողմերը նշում են կատարում սույն Համաձայնագրի 11-րդ կետում.

3) ստուգել գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.

4) առնվազն 3 աշխատանքային օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամկետների մասին:

 

3. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

5. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման իրականացումը հավաստվում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտով: Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը:

 

4. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն համաձայնագրի 1-ին կետով նախատեսված ծառայությունը մատուցելու համար Բաժանորդը Մատակարարին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար:

7. Գազասպառման համակարգի տեխնիկական յուրաքանչյուր սպասարկման համար Բաժանորդը վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության յուրաքանչյուր մատուցման ամսվանը հաջորդող Հաշվարկային ամսում:

8. Տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման դիմաց Բաժանորդը վճարում է ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` սույն պայմանագրով և ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:

9. Հանձնաժողովի կողմից գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման տարեկան վճարի փոփոխման դեպքում նոր վճարն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

 

5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված աշխատանքները` բացառությամբ սույն համաձայնագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվածի, իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին:

11. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացվում է _________________________________________:

 (1-ին կամ 2-րդ հաշվարկային կիսամյակ)

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մատակարարը պատասխանատվություն է կրում Բաժանորդի գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար` սույն պայմանագրով և օրենքով սահմանված կարգով:

13. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ` տարեկան վճարի 50 տոկոսի չափով, որը հաշվի է առնվում տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամսվանը հաջորդող ամսվա` Բաժանորդին ներկայացված վճարման փաստաթղթում: Եթե Բաժանորդը և Մատակարարը, սույն համաձայնագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը որոշել են իրականացնել մեկ հաշվարկային կիսամյակում, ապա Մատակարարը տույժը հաշվի է առնում տեխնիկական սպասարկման ծառայության յուրաքանչյուր մատուցմանը հաջորդող Հաշվարկային ամսում` Բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում:

14. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորության խախտում է համարվում հաշվարկային կիսամյակի ընթացքում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը (սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունը մասամբ իրականացնելը), եթե տեխնիկական սպասարկում չիրականացնելը պայմանավորված չէ Բաժանորդի գործողություններով:

15. Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունները չի մատուցել կամ մատուցել է մասնակի:

16. Բաժանորդի կողմից գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց սույն համաձայնագրի 7-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում չվճարելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

 

Մատակարար՝

 

Բաժանորդ՝

     

____________________________

 

____________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

     

«__»___________201__թվական

 

 «__»___________201__թվական

     

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Պայմանագիր N ________