Համարը 
N 359-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.16/19(1032) Հոդ.299
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.04.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 359-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքված պայմանագրերի կատարման շրջանակներում կուտակված անտառանյութը «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձանց տրամադրում է անհատույց:

2. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ազատել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքվող պայմանագրերի կատարման շրջանակներում փայտանյութի օգտագործման համար վճարման ենթակա բնօգտագործման վճարի վճարումից:

3. Առաջարկել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքվող պայմանագրերում նախատեսել անտառատնկարկների տրամադրման անհատուցելիության վերաբերյալ դրույթ, իսկ արդեն կնքված պայմանագրերում կատարել սույն որոշման 1-ին կետին համապատասխան փոփոխություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան