Համարը 
N 523-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.05.29/27(1040) Հոդ.425
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2014 թվականի N 523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ կետում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով.

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիցենզիան տրվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:».

3) 10-րդ կետի «բ» ենթակետում`

ա. ենթակետից հանել «իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև տեղեկանք համապատասխան տարածքային հարկային տեսչությունից՝ հաշվառման մեջ լինելու մասին» բառերը,

բ. ենթակետը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)» բառերով.

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Լիցենզավորող մարմինը, մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը, միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը:».

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին, 12.2-րդ և 12.3-րդ կետերով.

«12.1. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և սահմանված կարգով կրկին ներկայացնել:

12.2. Լիցենզավորող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

12.3. Միջգերատեսչական հանձնաժողովը 14 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում փորձաքննական եզրակացություն տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ և, լիցենզիա ստանալու հայտը բավարարելու դեպքում, հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգին կցված լիցենզիաների ձևերին համապատասխան (NN 3 և 4 ձևերը կցվում են):».

6) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը.

7) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:».

8) NN 1 և 2 ձևերը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 19

Երևան