Համարը 
N 340-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.313
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.08.2007
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

N 340-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ`

ա) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը 2007 թվականի հունիսի 1-ի N 238/07 գրությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ էր ներկայացրել բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների սակագների ճշգրտումների վերաբերյալ, որը մերժվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 13-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունը մերժելու մասին» N 302-Ա որոշմամբ,

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի համաձայն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է իրենց լավագույն ջանքերը գործադրեն բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական կամ ոչ հիմնական որևէ ծառայության սակագնի բարձրացման վերաբերյալ առաջարկությունը մերժելու օրվան հաջորդող 45 օրվա ընթացքում սակագների ճշգրտման ընդունելի տարբերակի շուրջ համաձայնության գալու համար,

գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը 2007 թվականի օգոստոսի 17-ի N 358/07 գրությամբ ներկայացրել է համապատասխան հիմնավորումներ և առաջարկել իր կողմից բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների գործող սակագները թողնել անփոփոխ` դրանք համարելով առավելագույն և վերահավասարակշռված սակագներ և`

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 6.Բ և 6.Գ.1 կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սույն որոշման ընդունման պահին գործող` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին» N 283-Ն որոշմամբ որպես անցումային ընդունված սակագները համարել սույն որոշմամբ սահմանված վերահավասարակշռված և առավելագույն սակագներ` համաձայն NN 1-4 հավելվածների:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված վերահավասարակշռված և առավելագույն սակագներից ցածր սակագները «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և համարվում են սույն որոշմանը համապատասխան սահմանված սակագներ:

3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել մինչև էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման գործառույթը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին անցնելը «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության համար այլ իրավասու մարմինների կողմից սահմանված և սույն որոշման ընդունման պահին գործող սակագների վերաբերյալ առաջարկությունները:

4. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին» N 283-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի N 283-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 318-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված N 1

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Հեռախոսագծի տեղադրման միանվագ ծառայություն

       

1)

բնակիչ բաժանորդի համար

դրամ

10,000.0

 2,000.0

 12,000.0

2)

գործարար բաժանորդի համար

դրամ

 12,000.0

 2,400.0

 14,400.0

2.

Հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճար

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 916.67

 183.33

 1,100.0

բ.

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 4,000.0

 800.0

 4,800.0

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 4,300.0

 860.0

 5,160.0

բ.

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 6,250.0

 1,250.0

 7,500.0

3.

Զուգտակ հեռախոսագծի բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 600.0

 120.0

 720.0

4.

Միացնող գծի ամսական վարձ (անկախ գծերի քանակից, կիրառվում են միևնույն տեղական զանգերի տարածքում)՝ բնակիչ և գործարար բաժանորդների համար

դրամ/ամիս

 2,000.0

 400.0

 2,400.0

5.

Ուղիղ գծի ամսական վարձ

       

1)

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 2,500.0

 500.0

 3,000.0

2)

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 3,000.0

 600.0

 3,600.0

6.

Գերատեսչական ԱՀԿ-ների միացնող գծի ամսական վարձ (միայն գործարար և կառավարական բաժանորդների համար)

       

1)

երկու լարով

դրամ/ամիս

 2,000.0

 400.0

 2,400.0

2)

երեք լարով

դրամ/ամիս

 3,000.0

 600.0

 3,600.0

7.

Տեղական զանգերի (ներառյալ՝ ինտերնետ հասանելիության համար) ծառայություն

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար

րոպե/ամիս

360

բ.

տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.00

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար

րոպե/ամիս

1600

բ.

տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.00

3)

Ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.00

 

1. Սույն աղյուսակի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

(հավելվածը խմբ. 29.07.14 N 309-Ն)

 

 

Հավելված N 2

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ISDN (2B+D) BRA 128 ԿԲԻԹ/ՎՐԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

Ծառայություն

Չափի

միավոր

Սակագինը (առանց ավե-լացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Միանվագ ծառայություններ

       

1)

ISDN-2 (2B+D) 128 կբիթ/վրկ գծի տրամադրում 1 հեռախոսահամարի միացումով (NT սարքի հետ)

դրամ

 9,083.33

 1,816.67

 10,900.0

2)

Գործող հանրային հեռախոսային ցանցի (PSTN) գծի վերամիացում ISDN ցանցին

դրամ

 5,000.0

 1,000.0

 6,000.0

3)

ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում նույն շենքում

դրամ

4,541.67

908.33

5,450.0

4)

ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում այլ շենքում

դրամ

9,083.33

1,816.67

10,900.0

2.

ISDN BRA (2B+D) 128 կբիթ/վրկ գծի բաժանորդային

վճար և տեղական զանգերի ծառայություն

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 2,500.0

 500.0

 3,000.0

բ.

ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 5,000.0

 1,000.0

 6,000.0

գ.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար

րոպե/ամիս

360

դ.

տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.0

ե.

ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.0

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 7,000.0

 1,400.0

 8,400.0

բ.

ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 8,500.0

 1,700.0

 10,200.0

գ.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար

րոպե/ամիս

1600

դ.

տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.0

ե.

ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.0

 

1. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

(հավելվածը լրաց. 28.12.11 N 618-Ն, խմբ. 29.07.14 N 309-Ն)

 

 

Հավելված N 3

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

2048 ԿԲԻԹ/ՎՐԿ E-1 ԵՎ ISDN 30B+D (PRA) ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Առանց հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորության 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղու տեղադրման ծառայություն

       

1)

I գոտի (0-25 կմ կապուղի)

դրամ

113,208.33

22,641.67

135,850.0

2)

II գոտի (26-50 կմ կապուղի)

դրամ

181,166.67

36,233.33

217,400.0

3)

III գոտի (51-100 կմ կապուղի)

դրամ

317,000.0

63,400.00

380,400.0

4)

IV գոտի (101-200 կմ կապուղի)

դրամ

486,833.33

97,366.67

584,200.0

5)

V գոտի (201 կմ և ավելի կապուղի)

դրամ

520,791.67

104,158.33

624,950.0

6)

Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով

7)

2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև։ Միջանկյալ տեղամասերում ելքի և (կամ) մուտքի տրամադրումը համարվում է որպես առանձին կապուղու տրամադրում։

2.

Առանց հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորության 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղու բաժանորդային ծառայություն

       

1)

I գոտի (0-25 կմ կապուղի)

դրամ/ամիս

45,250.00

9,050.00

54,300.0

2)

II գոտի (26-50 կմ կապուղի)

դրամ/ամիս

72,413.33

14,482.67

86,896.0

3)

III գոտի (51-100 կմ կապուղի)

դրամ/ամիս

126,706.67

25,341.33

152,048.0

4)

IV գոտի (101-200 կմ կապուղի)

դրամ/ամիս

194,590.00

38,918.00

233,508.0

5)

V գոտի (201 կմ և ավելի կապուղի)

դրամ/ամիս

208,163.33

41,632.67

249,796.0

6)

Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով

7)

2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև։ Միջանկյալ տեղամասերում ելքի և (կամ) մուտքի տրամադրումը համարվում է որպես առանձին կապուղու տրամադրում։

3.

Հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղի

       

1)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի տեղադրման ծառայություն (1 հեռախոսահամարի միացումով)` ներառյալ ելքային զանգի հնարավորությունը

դրամ

384,000.00

76,800.00

460,800.0

2)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի տեղադրման ծառայություն (1 հեռախոսահամարի միացումով)՝ առանց ելքային զանգի հնարավորության

դրամ

192,000.00

38,400.00

230,400.0

3)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի բաժանորդային ծառայություն՝ ներառյալ ելքային զանգի հնարավորությունը

դրամ/ամիս

126,833.33

25,366.67

152,200.0

4)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի բաժանորդային ծառայություն՝ առանց ելքային զանգի հնարավորության

դրամ/ամիս

63,416.67

12,683.33

76,100.0

5)

2048 կբիթ/վրկ թողունակության հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ թվային կապուղիների տեղական զանգերի (ներառյալ ինտերնետ հասանելիության համար) ծառայություն

(մեկ կապուղու համար)

       

ա.

Ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը

րոպե/ամիս

10,800.0

բ.

Տեղական զանգ՝ սկսած 10801-րդ րոպեից

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

գ.

Ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

0.83

0.17

1.0

դ.

Տեղական զանգերի և ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայությունների սակագները կիրառվում են սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված անվճար րոպեների չափաքանակները օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

ե.

2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված անվճար րոպեների չափաքանակը կիրառվում է նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

(հավելվածը խմբ. 28.12.11 N 618-Ն, 29.07.14 N 309-Ն)

 

 

Հավելված N 4

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ, ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ, ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԱՆԳԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանցեր զանգերի ծառայություն

       

1)

ժամը 07:00 - 23:00

դրամ/րոպե

58.33

11.67

70.0

2)

ժամը 23:00 - 07:00

դրամ/րոպե

40.83

8.17

49.0

2.

Միջքաղաքային հեռախոսային ծառայություն

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

3.

Դեպի Հայաստանի Հանրապետության այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց զանգերի ծառայություն

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

4.

Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զանգերի ծառայություն

       

1)

Դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

2)

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց`

ժամը 07:00 - 23:00

դրամ/րոպե

58.33

11.67

70.0

3)

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց`

ժամը 23:00 - 07:00

դրամ/րոպե

40.83

8.17

49.0

 

1. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սակագինը կիրառվում է սույն որոշման NN 1-3 հավելվածներով նախատեսված անվճար րոպեների չափաքանակները սպառվելուց հետո:

(հավելվածը խմբ. 28.12.11 N 618-Ն, 29.07.14 N 309-Ն)