ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշման հավելվածի ցանկի «I. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
1. |
Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի (Intended Nationally Determined Contributions, INDC) մշակումը` ընդգրկելով կլիմայի մեղմման և էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության գործողությունները և այն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը |
4.1 b)
4.1 e)
4.1 f)
12 |
Ամրագրել և ապահովել կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովում ընդունված «Կլիմայական գործողությունների Լիմայի կոչ» փոխզիջումային որոշման կատարումը |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն
ՀՀ առողջապա-հության նախարարություն |
2015 թ. |
Օրենքով չարգելված աղբյուրներ | |
». |
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 18 Երևան |
|