Համարը 
N 361-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.05.13/28(1117) Հոդ.365
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
11.05.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2015 թվականի N 361-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի երրորդ պարբերության՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված աշխատակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար լիցենզավորվող գործունեության իրականացմանն անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների ու անալիտիկ գործիքների, գործունեության իրականացման վայրի, վտանգավոր թափոնների տեղադրման վայրի ընտրության և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությանը վերաբերող փաստաթղթերի համապատասխանության ստուգումը».

2) 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) լիցենզավորվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն կազմելու նպատակով, տվյալ գործունեության շրջանակներում, հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան մասնագետների:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 11
Երևան