Համարը 
N 320-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.25
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
17.11.2011
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211538

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

17 նոյեմբերի 2011 թ. 

 ք. Երևան

N 320-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը»` համաձայն Հավելված 1-ի:

2. Հաստատել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում տվյալների լրացման առանձնահատկությունները»` համաձայն Հավելված 2-ի:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 320-Ն հրամանի

 

1) թղթի տեսակը օֆսեթային, 150-170 գ.

2) չափը 297x210 մմ.

3) ձևաթղթի դիմային մասը երիզված է զարդանախշով, Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն շրջանակով և պաշտպանիչ նախշերով.

4) ձևաթղթի դարձերեսը երիզված է զարդանախշով և պաշտպանիչ նախշերով.

5) ձևաթղթի երկու երեսին, կենտրոնական հատվածում հետին պլանում պատկերված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի խորհրդանիշը` պաշտպանիչ ներկերով.

6) շրջանակի ներսում առկա են ըստ հերթականության

 

(Ձևաթղթի դիմային մաս)

(Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկեր)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ 

Սույն վկայականով հաստատվում է (պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով.

 

1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)՝

 

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Կադաստրային ծածկագիրը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Մակերեսի չափը (հա) (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Գրանցված իրավունքի տեսակը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

             (վկայականի համար)

 Էջ 1

 

(Ձևաթղթի դարձերես)

 

5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

1) Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

2) Բնութագրերը ըստ առանձին շինությունների

Հ/հ

Կադաստրային ծածկագիրը

Տեսակը

Մակերեսի չափը

Գրանցված իրավունքի տեսակը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

զբաղեցրած պաշտոնը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

 

Կ.Տ.

 

             (վկայականի համար)

 Էջ 2

 

(հավելվածը փոփ., լրաց. 22.03.12 N 77-Ն, 16.12.14 N 408-Ն)

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 320-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում (այսուհետ` գրանցման վկայական) տվյալների լրացման առանձնահատկությունները:

2. Գրանցման վկայականը կազմվում է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով, իսկ էլեկտրոնային համակարգի ծրագրաապարատային կամ հաղորդակցության խափանումների առաջացման դեպքում` սույն հրամանի հավելված 1-ով հաստատված գրանցման վկայականի ձևում (այսուհետ` գրանցման վկայականի ձև) տվյալների համակարգչային մուտքագրման միջոցով:

3. Էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցման վկայականը կազմվում է գրանցման վկայականի ձևին համապատասխանող փաստաթղթի ձևավորման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական էլեկտրոնային մատյանի տվյալները` ձևավորված փաստաթղթում ավտոմատացված լրացման միջոցով:

4. Գրանցման վկայականի «1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)» դաշտում լրացվում են գրանցված իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, իրավահաստատող կամ անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում` նաև հայրանունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը` ներառյալ ֆիրմային անվանումն ու կազմակերպական իրավական ձևը, որը կարող է լրացվել հապավումներով: Մեկից ավելի սուբյեկտների վերաբերյալ տվյալները լրացվելիս` սուբյեկտների անունները (անվանումները) բաժանվում են ստորակետներով:

(4-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

5. Գրանցման վկայականի «2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» տողերում լրացվում են անշարժ գույքի գտնվելու մարզը, համայնքը, անշարժ գույքի հասցեն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման» կարգով հասցեավորման օբյեկտ չհանդիսացող անշարժ գույքի միավորների դեպքում` տվյալ բաժնում, իրավահաստատող փաստաթղթերում առկայության դեպքում, լրացվում է միավորի գտնվելու վայրի համառոտ նկարագիրը, ինչպես նաև անշարժ գույքի միավորի տեսակը (օրինակ` բնակարան, վարելահող, խաղողի այգի):

(5-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

6. Գրանցման վկայականի «3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» տողերում լրացվում են իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերի անվանումները, փաստաթղթի կազմման (ընդունման, հաստատման) ամսաթիվը, վարչական մարմինների կամ դատարանների կողմից ընդունված փաստաթղթերի դեպքում` փաստաթուղթը ընդունած մարմնի անվանումը, առկայության դեպքում` նաև փաստաթղթի համարը: Մեկից ավելի փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ լրացվելու դեպքում, դրանք բաժանվում են ստորակետերով:

(6-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

7. Գրանցման վկայականի «4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բաժնում լրացվում են գրանցվող հողամասի օբյեկտ հանդիսացող հողամասի համապատասխան բնութագրերը` ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում լրացված տվյալների, ընդ որում, եթե միևնույն հողամասի առանձին մասերը տարբերվում են ըստ տվյալ բաժնում լրացման ենթակա որևէ բնութագրի, տարբերվող բնութագրեր ունեցող մասերը և դրանց բնութագրերի մասին տվյալները համարակալվում են և լրացվում են առանձին, համապատասխան տողերում համարակալված տվյալները բաժանելով ստորակետերով:

(7-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

8. Գրանցման վկայականի «5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բաժնում լրացվում են գրանցվող իրավունքի օբյեկտ հանդիսացող բոլոր շենքերի, շինությունների վերաբերյալ համապատասխան բնութագրերը` ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում (այսուհետ` գրանցման մատյան) լրացված տվյալների, ընդ որում, եթե գրանցվող իրավունքի օբյեկտ է հանդիսանում շինության որևէ մաս, ապա տվյալ բաժնի «Մակերեսի չափը» դաշտում լրացվում է այդ մասի մակերեսի, իսկ պարիսպների դեպքում` երկարությունը (գծամետրով):

(8-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

9. Գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում լրացվում են վկայականով հավաստվող պետական գրանցման ընթացքում գրանցման մատյանի «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացված տեղեկությունները և անշարժ գույքի քանակական կամ որակական տվյալների վերաբերյալ այլ տեղեկություններ, ընդ որում, նշված տեղեկությունները գրանցման վկայականի ձևաչափին համապատասխանեցնելու նպատակով կարող են գրառվել ավելի հակիրճ ձևով այնպես, որպեսզի տեղեկությունների գրառման տարբերությունները հիմքեր չառաջացնեն գրանցման մատյանում և գրանցման վկայականում միևնույն տեղեկությունների բովանդակության տարաբնույթ ընկալման համար:

(9-րդ կետը լրաց. 22.05.15 N 102-Ն)

10. «Գրանցումը իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և զբաղեցված պաշտոնը» դաշտերում լրացվում է վկայականով հավաստվող իրավունքների պետական գրանցումը իրականացրած պաշտոնատար անձի տվյալները:

11. Գրանցման վկայականի դարձերես էջի ներքևի մասում` «Վկայականը տրամադրող ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի Կ.Տ.» գրառման վերջում դրոշմվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` գրանցման վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի կնիքը:

(11-րդ կետը փոփ. 22.03.12 N 77-Ն)

12. Գրանցման վկայականները համարակալվում են` յուրաքանչյուր վկայականին տրամադրելով «00000000-00-0000» ձևաչափի չկրկնող համար, որը կազմվում է հետևյալ կանոններին համապատասխան`

1) թվերի առաջին խումբը իրավունքների պետական գրանցման ամսաթիվն է, որտեղ թվերի առաջին երկյակը պետական գրանցման օրն է (01-ից մինչև 31), երկրորդ երկյակը` ամիսը (01-ից մինչև 12), իսկ վերջին քառյակը` տարեթիվն է.

2) թվերի երկրորդ խումբը անշարժ գույքի գտնվելու վայրի պայմանական ծածկագիրն է` ըստ հետևյալ աղյուսակի`

Գույքի գտնվելու վայրը

Պայմանական ծածկագիրը

Գույքի գտնվելու
վայրը

Պայմանական
ծածկագիրը

Երևան

01

Կոտայքի մարզ

07

Արագածոտնի մարզ

02

Շիրակի մարզ

08

Արարատի մարզ

03

Սյունիքի մարզ

09

Արմավիրի մարզ

04

Վայոց ձորի մարզ

10

Գեղարքունիքի մարզ

05

Տավուշի մարզ

11

Լոռու մարզ

06

   

3) թվերի երրորդ խումբը` գրանցումն իրականացնող տարածքային ստորաբաժանման կողմից գրանցման վկայականի համարի թվերի առաջին խմբում նշված ամսաթվին կազմված վկայականի հերթական համարն է, որը յուրաքանչյուր օրվա համար սկսվում է 0001 թվից:

12.1 Կապված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում լրացման ենթակա տվյալների բովանդակությունից և (կամ) քանակից վկայականը կարող է ունենալ ներդիր (ներդիրներ), որի վերևի մասում պետք է նշված լինի ներդիրի համարը և համապատասխան բաժնի անվանումը, իսկ ներքևի մասում պարտադիր պետք է լինեն «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը» և «զբաղեցրած պաշտոնը» դաշտերը և «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի Կ.Տ.» գրառումը և վկայականի համարը: Ընդ որում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը ներդիր ունենալու դեպքում վկայականի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում պարտադիր նշում է կատարվում այդ ներդիրի առկայության և թերթերի քանակի վերաբերյալ:

(12.1-ին կետը լրաց. 22.03.12 N 77-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 22.03.12 N 77-Ն, լրաց. 22.05.15 N 102-Ն)