Համարը 
N 1905-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.01.18/4(878) Հոդ.46
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1905-Ն

 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել

1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.

2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.

3) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft office Excel ձևաչափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 11

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________________________________________________________

                                                 (ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը)

 

ԿՈՂՄԻՑ 20  ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________________________________________________________

                                      (ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը կամ

                                   ստորաբաժանումների անվանումները, եթե ստուգումը կատարվել է համատեղ)

 

կողմից 20  թվականի ընթացքում իրականացվել են _______ ստուգումներ, __________ վերստուգումներ և ________

ուսումնասիրություններ: (քանակը) (քանակը) (քանակը)

 

NN
ը/կ

Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնար-կատիրոջ դեպքում)

Պետական գրանցման (հաշվառման) համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն

Իրավա-կան նորմերը, որոնց պահանջ-ները չեն կատար-վել

Նշում` բողոքարկ-
ման/գան-
գատարկ-
ման վերաբերյալ (Բ` եթե բողոքարկ-վել է, Գ` եթե գանգա-
տարկվել է)

անվա-նումը կամ անունը, ազգա-նունը

կազմա-
կերպա-իրավա-կան ձևը

տե-
սակը

քա-
նակը

սկիզբը (օրը, ամիսը, տարե-
թիվը)

ավարտը (օրը, ամիսը, տարե-
թիվը)

անց-
կաց-ման հիմքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                                   
                               
                               
                               

 

(Հավելվածը խմբ. 12.07.12 N 841-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ Microsoft office Excel ձևաչափով լրացված հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):

2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ ստուգված կամ ուսումնասիրված տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:

3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.

2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.

3) 3-րդ սյունակում` տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը.

4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.

5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե տվյալ ստուգում իրականացնող մարմինը տիրապետում է այդ տեղեկատվությանը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.

6) (ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 N 841-Ն)

7) 6-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.

8) 7-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 8-12 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.

9) 8-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.

10) 9-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ).

11) 10-րդ դաշտում գրանցվում է անցկացված ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.

 

Ստուգման կամ ուսումնասիրության հիմքը

Կոդը

Պլանով նախատեսված ստուգում

1

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված ստուգումներ

 

1-ին ենթակետով նախատեսված

21

2-րդ ենթակետով նախատեսված

 

ՀՀ վարչապետի հանձնարարական

221

Քաղաքացու դիմում

222

Իրավաբանական անձի դիմում

223

Անհատ ձեռնարկատիրոջ դիմում

224

Պետական մարմնից գրավոր տեղեկատվություն

225

Տեղական ինքնակառավարման մարմնից գրավոր տեղեկատվություն

226

3-րդ ենթակետով նախատեսված

23

4-րդ ենթակետով նախատեսված

24

5-րդ ենթակետով նախատեսված

 

Ակցիզային դրոշմանիշների ստուգում

251

Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ստուգում

252

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում

253

Ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների ստուգում

254

Չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգում

255

6-րդ ենթակետով նախատեսված

26

7-րդ ենթակետով նախատեսված

27

8-րդ ենթակետով նախատեսված

28

9-րդ ենթակետով նախատեսված

29

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված վերստուգումներ

 

«ա» ենթակետով նախատեսված

31

«բ» ենթակետով նախատեսված

32

«գ» ենթակետով նախատեսված

33

«դ» ենթակետով նախատեսված

34

«ե» ենթակետով նախատեսված

35

«զ» ենթակետով նախատեսված

36

«ը» ենթակետով նախատեսված

37

«թ» ենթակետով նախատեսված

38

«ժ» ենթակետով նախատեսված

39

Ուսումնասիրություն

4

 

12) 11-րդ դաշտում նշվում են ստուգաթերթի համարը և այն հարցերի համարները, որոնք ստուգման ընթացքում նշվել են որպես անհամապատասխանություն: Այն մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են առանց ստուգաթերթերի, կոդավորում են իրենց պահանջներն ու նորմերը յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն.

13) 12-րդ դաշտում նշվում է «Բ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է կամ «Գ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը գանգատարկվել է:

(3-րդ կետը լրաց., փոփ. 12.07.12 N 841-Ն)

(Հավելվածը լրաց., փոփ. 12.07.12 N 841-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան