Համարը 
թիվ 289-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.35
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
20.12.2013
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05.1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013513

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 289-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05.1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի վարման ծախսերը, միևնույն ժամանակ չվտանգելով պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 39-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

(1-ին կետը խմբ. 15.07.14 թիվ 183-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 289-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  8 / 0 5. 1

 

 ԿՈՒՏԱԿԱՅԻՆ  ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ  ԿՈՒՏԱԿԱՅԻՆ  ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 183-Ն)

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գրավոր տեղեկացման ենթակա տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները:

(1-ին կետը խմբ. 15.07.14 թիվ 183-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝

գրավոր տեղեկացում՝ նամակով փոստային առաքման միջոցով տեղեկացում,

հաշվի Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կազմակերպություն, որը մասնակիցների ռեեստրը վարողի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները,

օրենք՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

 

4. Մասնակիցների ռեեստրը վարողը օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գրավոր տեղեկացումը կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակցին է ուղարկում Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգում առկա հասցեով:

 

ԳԼՈՒԽ 4. ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Գրավոր տեղեկացումը ներկայացվում է սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված ձևով (այսուհետ՝ նամակ): Մասնակիցների ռեեստր վարողը կարող է փոփոխել նամակի ձևը և դիզայնը, ինչպես նաև այն համապատասխանեցնել իր ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին, սակայն նամակը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային հասցեն(երը) և այլ կապի միջոցներ,

2) տեղեկացման նպատակը,

3) տեղեկացում այն մասին, թե որտեղից մասնակիցը կարող է ավելի մանրամասն ծանոթանալ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի մասին,

4) հաշվի օպերատորների ցանկը,

5) հղում «Իմ հաշիվը» ինտերնետային էջին,

6) տեղեկացում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող կենսաթոշակային հաշվի վերաբերյալ նախորդ տարվա հաշվետվության ստանալու եղանակի ընտրության վերաբերյալ:

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 183-Ն)

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 289-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

Կուտակային բաղադրիչի հարգելի մասնակից,

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեզ համար պատահականության սկզբունքով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ, քանի որ Դուք համապատասխան ընտրություն չեք կատարել: Այս նամակով մենք չենք հայտնում Ձեզ համար ընտրված կենսաթոշակային կառավարչի և ֆոնդի անվանումները, քանի որ այն հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն:

 

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ինձ համար ընտրված ֆոնդի և կառավարչի մասին:

Ձեզ համար ընտրված կառավարչին և ֆոնդին ծանոթանալու համար Դուք կարող եք՝

 

● այցելել հաշվի օպերատորին կամ

● մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը կամ

● օգտվել բանկոմատներից վճարային քարտերի միջոցով, եթե ունեք այդպիսին:

 

Ի՞նչ կլինի, եթե ես որևէ գործողություն չեմ կատարում:

 

Մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը Դուք առաջին անգամ թղթային եղանակով կստանաք ընթացիկ տարվա համար Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) Ձեր գործատուի կողմից տրամադրված փոստային հասցեով: Հաշվետվությունը ներառելու է անձնական (գաղտնի) տեղեկություններ, ուստի կարևոր է, որ Դուք համոզված լինեք, որ գործատուի կողմից տրամադրված հասցեն Ձեզ համար նախընտրելի է:

 

Ինչպե՞ս ճշտեմ կամ հաստատեմ իմ հասցեն:

Դուք կարող եք մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը ցանկացած ժամանակ հաշվի օպերատորի կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով հաստատել Ձեր փոստային հասցեն և ընտրել հաշվետվություն ստանալու Ձեզ համար նախընտրելի եղանակը՝ թղթային կամ էլեկտրոնային: Հաշվի օպերատորին այցելելիս լրացրեք սույն նամակի Հավելվածը և ներկայացրեք այն:

Նշենք նաև, որ հաշվետվության ստացման ամենահարմարավետ եղանակը համարվում է էլեկտրոնային եղանակը, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության պահպանման և կորստի ռիսկերից և ապահովում է Ձեր կենսաթոշակային հաշվի անվտանգությունը:

 

 

%

 

_____________________________________________________________________________

 

%

 

 

Հավելված

_______________________________________________________________________________

Անուն

Ազգանուն

Հանրային ծառայությունների համարանիշ

 

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

_______________________________________________________________________________

(էլեկտրոնային փոստի հասցե)

ԿԱՄ

_______________________________________________________________________________

 (փոստային հասցե)

Ի՞նչ պարբերականությամբ կարող եմ ստանալ հաշվետվությունը հետագայում:

 

 Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով,

● Թղթային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով՝ յուրաքանչյուր տարի լրացնելով հաշվետվությունը ստանալու դիմումը:

 

Ո՞ր դեպքում չեմ ստանում հաշվետվություն:

 

● Եթե Դուք չեք ընտրում՝ ինչ եղանակով եք հետագայում ցանկանում ստանալ հաշվետվությունը,

● Եթե Դուք հաշվետվության ստացման դիմումի մեջ ընտրում եք «տեղեկատվության ստացման դադարեցում» տարբերակը,

● Եթե Դուք հրաժարվում եք կենսաթոշակային ֆոնդում Ձեր փայերի սեփականությունից:

 

Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ վերականգնել հաշվետվության ստացումը:

 

● Լրացնում եք հաշվետվության ստացման դիմումը,

● Ընդունում եք կենսաթոշակային ֆոնդի Ձեր փայերի սեփականությունը, որից նախկինում հրաժարվել էիք:

 

Ի՞նչ արժե տարեկան հաշվետվությունը:

 

● Հաշվետվությունը տարին մեկ անգամ Դուք ստանում եք անվճար,

● Հաշվետվությունը տարեկան մեկ անգամից ավելի ստանալու դեպքում Ձեզնից կարող է գանձվել որոշակի գումար:

 

Որտեղի՞ց կարող եմ ստանալ մանրամասն տեղեկություններ:

 

● Այցելելով հետևյալ կայքերից որևէ մեկը՝ www.abcfinance.am, epension.am,

● Զանգահարելով 114 (մարզերից՝ 08000 114) թեժ գիծ հեռախոսահամարին:

 

Մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը, փոստային հասցեն(երը),

 հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի հասցեն,

էլեկտրոնային հասցեն(երը)

և այլ կապի միջոցներ

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 183-Ն)