Համարը 
N 163-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.03.11/13(1102) Հոդ.167
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.02.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 163-Ն

 

ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 3
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 163-Ն որոշման

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ)՝ անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ինչպես նաև ուսուցման ձևից (առկա, հեռակա, հեռավար) իրականացվող` ըստ հիմնական կրթական աստիճանների (բակալավր և մագիստրոս) և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափի սահմանման հետ կապված հարաբերությունները:

2. Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը ուսման վարձի այն շեմն է, որը ուսումնական հաստատությունը կարող է սահմանել տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար:

 

II. ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից տվյալ մասնագիտության համար ուսման վարձի չափը սահմանելու նպատակով կիրառվում են հետևյալ սկզբունքները՝

1) ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի նախատեսված առավելագույն չափից ելնելով՝ համապատասխան մասնագիտության համար ուսման վարձի չափը սահմանելիս ուսումնական հաստատությունները պետք է հաշվի առնեն նաև մեկ ուսանողի կրթության նպատակով ուսումնական հաստատության կողմից կատարվող ծախսերը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված գործակցի կիրառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 19-րդ կետերի համաձայն՝ համապատասխան միջազգային կառույցների (այսուհետ՝ կառույց) կամ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (այսուհետ՝ ՄԿՈԱԱԿ) կողմից հավատարմագրված (ինստիտուցիոնալ կամ ծրագրային) ուսումնական հաստատության, ինչպես նաև նրա չհավատարմագրված լինելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ կարգավիճակի փոփոխման դեպքում սահմանված գործակիցը փոփոխվում է՝ յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության կողմից ուսման վարձի չափը սահմանելիս:

4. Ուսումնական հաստատության կողմից ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ համապատասխան մասնագիտության համար ուսման վարձի սահմանված չափն ուսումնառության սահմանված ամբողջ ժամանակահատվածում անփոփոխ է տվյալ տարում ընդունված ուսանողների պարագայում:

5. Բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող սանդղակներում (www.arwu.org և http://www.timeshighereducation.co.uk/) ընդգրկված՝ 1-200 տեղերը զբաղեցնող ուսումնական հաստատությունների համար կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ:

6. Նույն մասնագիտության գծով երկրորդ անգամ ծրագրային հավատարմագրում անցնելու դեպքում կարող է սահմանվել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ, բայց ոչ ավելին՝ քան առավելագույն չափի կրկնապատիկը:

7. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի պահանջներին համապատասխան ընդունված օտարերկրյա ուսանողների համար ուսումնական հաստատության կողմից կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

8. Ինտեգրացված կրթական ծրագրերի համար սահմանվում է մագիստրոսական կրթական աստիճանի համար սահմանված ուսման վարձի առավելագույն չափ:

 

III. ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

9. Կառույցի կամ ՄԿՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված (ինստիտուցիոնալ կամ ծրագրային) ուսումնական հաստատության ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ բազմապատիկ գործակիցների կիրառմամբ՝ աղյուսակով նախատեսված չափերին համապատասխան.

Հավատարմագրման արդյունքը

Կառույց

ՄԿՈԱԱԿ

Բակալավրի կրթական աստիճան

Մագիստրոսի կրթական աստիճան

Բակալավրի կրթական աստիճան

Մագիստրոսի կրթական աստիճան

Ինստիտուցիոնալ պայմանական

900

1000

800

900

Ինստիտուցիոնալ

1000

1100

900

1000

Ծրագրային պայմանական

1100

1200

1000

1100

Ծրագրային

1200

1300

1100

1200

10. Ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրում չունեցող ուսումնական հաստատության համար, ըստ կրթական աստիճանների, ուսման վարձի առավելագույն չափը սահմանվում է 2015-2016 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների, բուհի կողմից սահմանված վարձավճարների չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան