Համարը 
N 396-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.04.22/24(1113) Հոդ.321
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 396-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2) օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 7 տեղ.

4) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 14 տեղ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետությունում 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը.

3) Հայաստանի Հանրապետությունում 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա, օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը բաշխում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 396-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN
ը/կ

Բուհը,
գիտական կազմակերպությունը

Գերատեսչական պատկանելու-թյունը

Մասնա-գիտության դասիչը

Մասնագիտությունը

2015-2016 թթ.

ասպիրան-տուրա

դոկտո-րան-տուրա

1.

Երևանի պետական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ա.01.01

Մաթեմատիկական անալիզ

1

 

Ա.01.02

Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական
ֆիզիկա

1

 

Ա.01.07

Հաշվողական մաթեմատիկա

1

 

Ա.01.09

Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն

2

 

Ա.04.02

Տեսական ֆիզիկա

1

 

Ա.04.03

Ռադիոֆիզիկա

1

 

Ա.04.07

Կոնդենսացված վիճակի ֆիզիկա

1

 

Ա.04.10

Կիսահաղորդիչների ֆիզիկա

1

 

Ա.04.21

Լազերային ֆիզիկա

1

 

Գ.00.02

Կենսաֆիզիկա

1

 

Գ.00.15

Գենետիկա

1

 

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում (1 տեղը ՏՏ կենտրոն)

2

 

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (1 տեղը ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ)

2

 

Է.00.01

Հայոց պատմություն

2

 

Ը.00.08

Մաթեմատիկական տնտեսագիտություն

2

 

Թ.00.06

Մշակութաբանություն

1

 

Ժ.01.01

Հայ դասական գրականություն

1

 

Ժ.01.06

Ժուռնալիստիկա

1

 

Ժ.02.06

Ասիայի հին և նոր լեզուներ

2

 

Ժ.02.07

Գերմանական լեզուներ (անգլերեն)

1

 

ԺԲ.00.01

Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն

1

 

ԺԲ.00.02

Հանրային իրավունք

1

 

ԺԲ.00.03

Մասնավոր իրավունք

2

 

ԻԳ.00.02

Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ

1

 

ԻԳ.00.04

Միջազգային հարաբերություններ

1

 

ԻԴ.01.01

Ընդհանուր երկրաբանություն

1

 

ԻԴ.01.08

Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ

1

 

ԻԴ.03.01

Ֆիզիկական աշխարհագրություն

1

 

ԻԵ.00.01

Կրոնի տեսություն և պատմություն (կրոնագիտություն)

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

36

 

2.

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ա.01.01

Մաթեմատիկական անալիզ

1

 

Ե.01.01

Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա

1

 

Ե.09.01

Էլեկտրամեխանիկա և էլեկտրական ապարատներ, էլեկտրամեխանիկական համակարգեր և դրանց կառավարումը

1

 

Ե.11.01

Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր

1

 

Ե.12.03

Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր

1

 

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր (1 տեղը ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ)

2

 

Ե.13.03

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները

1

 

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

1

 

Ե.14.01

Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը

1

 

Ե.14.02

Միջուկային էներգետիկ կայանքներ

1

 

Ե.16.01

Նյութագիտություն

1

 

Ե.16.02

Մետալուրգիա

 

1

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (1 տեղը ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ)

1

 

ԻԴ.02.01

Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում

1

 

ԻԴ.04.01

Երկրաբնապահպանություն

 

1

Ե.17.04

Օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա

 

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

14

3

3.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ը.00.01

Ընդհանուր տնտեսագիտություն (տնտեսության պետական կարգավորում)

1

 

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործնական կառավարում, միկրոէկոնոմիկա,մարքեթինգ)

4

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ֆինանսներ, կառավարչական հաշվառում և աուդիտ, ֆինանսական հաշվառում, վիճակագրություն)

4

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

9

 

4.

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ե.05.01

Ավտոմեքենաներ և տրակտորներ

1

 

Ե.18.01

Բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

1

 

Ե.18.02

Կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

1

 

Ե.20.01

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ

1

 

Ե. 23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր

1

 

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

1

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

7

 

5.

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 ԺԴ.00.01

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

1

 

ԺԴ.00.10

Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա

1

 

ԺԴ.00.12

Ստոմատոլոգիա

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

3

 

6.

Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ե.23.01

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր

1

1

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

1

 

ԺԸ.00.01

Ճարտարապետություն

2

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

4

2

7.

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԹ.00.01

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն

1

 

ԺԳ.00.02

Դասավանդման մեթոդիկաներ (ըստ բնագավառների)

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

2

 

8.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագի-տական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ժ.02.07

Գերմանական լեզուներ (անգլերեն)

1

 

ԺԳ.00.01

Մանկավարժության տեսություն և պատմություն

1

 

ԺԳ.00.07

Արտասահմանյան գրականություն

 

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

2

1

9.

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԳ.00.02

Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ըստ բնագավառների) (1 տեղ՝ ՀՀ ՊՆ)

-

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

-

1

10.

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ժԲ.00.02

Հանրային իրավունք

2

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

2

 

11.

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

15

2

12.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

1

 

ԺԲ.00.02

Հանրային իրավունք

1

1

ԺԹ.00.01

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

3

1

13.

Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)

 

Ա.04.02

Տեսական ֆիզիկա

1

 

Ա.04.16

Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

2

 

14.

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

 

Ա.04.20

Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

1

 

15.

Երկրագործության գիտական կենտրոն

ՀՀ Գյուղատնտեսու-թյան նախարարություն

Զ.01.01

Երկրագործություն, ագրոքիմիա

1

 

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

Զ.01.02

Բուսաբուծություն

-

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

1

1

16.

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Ե.14.01

Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը

1

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

1

 

17.

Մաթեմատիկայի ինստիտուտ

Գիտությունների ազգային ակադեմիա

Ա.01.02

Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա

1

 

Մեխանիկայի ինստիտուտ

Ա.02.04

Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա

2

 

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

1

 

Ե.13.05

Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ

2

 

Բյուրականի աստղադիտարան

Ա.03.02

Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն

1

 

ՌՈԱԿ-ցանց,
Երևանի կ-ն

Ա.03.02

Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն

1

 

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Ա.04.05

Օպտիկա

1

 

Ա.04.21

Լազերային ֆիզիկա

1

 

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Ա.04.10

Կիսահաղորդիչների ֆիզիկա

1

 

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

Ա.04.07

Կոնդենսացված վիճակի ֆիզիկա

1

 

Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ

Բ.00.03

Օրգանական քիմիա

1

 

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

ԻԴ.01.01

Ընդհանուր երկրաբանություն

2

 

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Ե.23.01

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր

1

 

Կենսաքիմիայի ինստիտուտ

Գ.00.04

Կենսաքիմիա

1

 

Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ

Գ.00.07

Միկրոբիոլոգիա

1

 

Գ.00.14

Կենսատեխնոլոգիա

1

 

Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Գ.00.09

Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա

1

 

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Գ.00.11

Էկոլոգիա

1

 

Պատմության ինստիտուտ

Է.00.01

Հայոց պատմություն

1

 

Արևելագիտության ինստիտուտ

Է.00.02

Համաշխարհային պատմություն (օսմանագիտություն, կովկասագիտություն)

1

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Է.00.03

Հնագիտություն

1

 

Արվեստի ինստիտուտ

ԺԷ.00.03

Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն

1

 

Տնտեսագիտության ինստիտուտ

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

2

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

1

 

Լեզվի ինստիտուտ

Ժ.02.02

Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

1

 

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

ԺԲ.00.01

Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն

3

 

ԻԳ.00.02

Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ

1

 
 

Ընդամենը

     

33

3

Պահուստային տեղեր

     

5

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

140

14

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան