Համարը 
ՀՕ-337-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.763
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.06.2018
Ստորագրող մարմինը 
Հանրապետության նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ մասերով.

«8.1. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը։

8.2. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն հոդվածի 8.1-ին մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 դրամը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-337-Ն