Համարը 
N 148-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.151
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.04.2005
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2005
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005182


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 ապրիլի 2005 թ. 

N 148-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել «Բանկի ղեկավարների թեկնածուների ու հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաների ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 19
Երևան

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005թ. ապրիլի 12-ի
թիվ 148-Ն որոշմամբ

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները

 

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

- ԿԲ կողմից բանկերի վարկավորումը,

- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը, 

- Բանկերի պարտադիր պահուստները:

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք

- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, բանկերի կազմակերպաիրավական տեսակները,

- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,

- Փոխկապակցված անձինք,

- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,

- Նշանակալից մասնակցություն, բանկում նշանակալից մասնակցության ձեռք բերումը և սահմանափակումները,

- Բանկի կանոնադրությունը, բանկի կանոնադրական հիմնադրամ, կանոնադրությանը ծանոթանալու հնարավորության ընձեռումը,

- Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները: Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,

- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,

- Բանկային գործունեության լիցենզավորման կարգը. բանկի և օտաերկրյա բանկի մասնաճյուղի լիցենզավորումը,

- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,

- Բանկում փոփոխությունների  գրանցումը: Բանկի լիցենզիայի և գրանցված փոփոխությունների անվավեր ճանաչումը, 

- Բանկի ֆինանսական գործառնությունները,

- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,

- Շահաբաժիններ բաշխելու և կապիտալի նվազեցման արգելումը, 

- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,

- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,

- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը և հրապարակումը,

- Բանկերի կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկատվություն (նորմատիվների պահպանում, ավանդների ընդունում, վարկերի տրամադրում),

- Բանկի աուդիտային ստուգում,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրենսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ,

- Բանկային գործունեության սահմանափակումները,

- Բանկերի վերակազմակերպումը. մեկ այլ բանկի միացում կամ բանկի վերակազմակերպում,

- Բանկերի լուծարման հիմքերը,

- Բանկերի ինքնալուծարում:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Բանկերի անվճարունակությանը և սնանկության,

- Բանկի ժամանակավոր ադմինիստրացիա:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:

 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք

- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը,

- Երաշխիքային վճարները:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավարման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,

- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,

- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,

- Ֆինանսական գործակիցներ,

- Բանկի շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Համախմբված հաշվետվությունների կազմման դեպքերը,

- Բանկային ռիսկերի գնահատման մեթոդները (GAP, VAR, Դյուրացիա),

- Իրավիճակային խնդիրներ (Պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելության ճեղքվածք, Դյուրացիա),

- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը,  արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը, 

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները,

- Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ բանկերի համար,

- Շահութահարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարների հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

- Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:

 

Դրամավարկային քաղաքականություն

- Դրամավարկային քաղաքականության տեսակները, նպատակը և գործիքները,

- Ազգային հաշիվների համակարգը,

- Նախորդ տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները,

- Սպառողական գների ինդեքս,

- Ընթացիկ հաշվի դեֆիցիտ:

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- Բանկի գործադիր մարմինը, դրա իրավասությունները և պատասխանատվությունները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմին և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և, պատասխանատվությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կառավարման մարմինները, գործադիր մարմինը, դրա իրավասությունները և պատասխանատվությունները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմին և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և, պատասխանատվությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:


 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, ներքին հսկող խմբի ղեկավարի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի անդամի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները


 

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

-ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

-ԿԲ կողմից բանկերի վարկավորումը,

-ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը,

-Բանկերի պարտադիր պահուստները:

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք

-Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, բանկերի կազմակերպաիրավական տեսակները,

-Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,

-Փոխկապակցված անձինք, 

-Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,

-Նշանակալից մասնակցություն, բանկում նշանակալից մասնակցության ձեռք բերումը և սահմանափակումները,

-Բանկի կանոնադրությունը, բանկի կանոնադրական հիմնադրամ, կանոնադրությանը ծանոթանալու հնարավորության ընձեռումը,

-Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները: Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,

-Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,

-Բանկային գործունեության լիցենզավորման կարգը. բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի լիցենզավորումը,

-Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,

-Բանկում փոփոխությունների  գրանցումը: Բանկի լիցենզիայի և գրանցված փոփոխությունների անվավեր ճանաչումը, 

-Բանկի ֆինանսական գործառնությունները,

-Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,

-Շահաբաժիններ բաշխելու և կապիտալի նվազեցման արգելումը, 

-Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,

-Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տեսական նորմատիվներ,

-Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը և հրապարակումը,

-Բանկերի կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկատվություն (նորմատիվների պահպանում, ավանդների ընդունում, վարկերի տրամադրում),

-Բանկի աուդիտային ստուգում,

-Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրնեսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ,

-Բանկային գործունեության սահմանափակումները,

-Բանկերի վերակազմակերպումը. մեկ այլ բանկի միացում կամ բանկի վերակազմակերպում,

-Բանկերի լուծարման հիմքերը,

-Բանկերի ինքնալուծարում:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

-Բանկերի անվճարունակությանը և սնանկության,

-Բանկի ժամանակավոր ադմինիստրացիա:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

-Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,

-Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:

 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք

-Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը,

-Երաշխիքային վճարները:

 

«Այլ»

-Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավարման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,

-Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

-Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

-Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,

-Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,

-Ֆինանսական գործակիցներ,

-Բանկի շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

-Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,

-Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

-Համախմբված հաշվետությունների կազմման դեպքերը,

-Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը,  արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

-Ածանցյալ գործիքներ,

-Ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից:

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»

-Հաշվապահական հաշվառման կարգավորումը, 

-Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

-Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները,

-Հարկ վճարոողների իրավունքները և պարտականությունները,

-Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ բանկերի համար,

-Շահութահարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

-Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարների հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

-Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար,

-Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,

-Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,

-Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչում, չափումը,

-Բանկերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,

-Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,

-Հաշվետու ժամանակաշրջան,

-Գավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները,

-Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,

-Ակտիվների և պարտավորությունների գույքագրում,

-Ակտիվների և պարտավորությունների գնահատում,

-Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի,

-Բանկում գույքահարկով հարկվող օբյեկտներ:
 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

Բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները


 

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը,

- Բանկերի պարտադիր պահուստները:

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք

- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, 

- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,

- Փոխկապակցված անձինք, 

- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,

- Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները:

- Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,

- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,

- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,

- Բանկի ֆինանսական գործառնությունները,

- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,

- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու հմանափակումը,

- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,

- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը,

- Բանկի աուդիտային ստուգում,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրնեսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

 Բանկերի անվճարունակությանը և սնանկության:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը,  տրամադրումը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:

 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք

- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,

- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում,

- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,

- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,

- Ֆինանսական գործակիցներ,

- Շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը,  արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը, 

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

Բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք

- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, 

- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,

- Փոխկապակցված անձինք, 

- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,

- Բանկի կառավարման մարմինները, բանկի վերստուգիչ հանձնաժողովը, բանկի ներքին աուդիտ,

- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը, 

- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,

- Բանկի ֆինանսական գործառնությունները,

- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,

- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,

- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,

- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը,

- Բանկի աուդիտային ստուգում,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրենսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Բանկերի անվճարունակությանը և սնանկության:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:

 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք

- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,

- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում,

- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,

- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,

- Ֆինանսական գործակիցներ,

- Շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Բանկերում ներքին հսկողություն նվազագույն պայմանները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից:

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը, 

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,

- Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,

- Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչում, չափումը,

- Բանկերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,

- Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,

- Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները, 

- Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,

- Ակտիվների և պարտավորությունների գույքագրում,

- Ակտիվների և պարտավորությունների գնահատում,

- Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի: