Համարը 
N 108
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.03.17/6(124) Հոդ.134
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.02.2003
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2003
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2III.4.1-01-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մարտի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

  N 108

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2III.4.1-01-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2III.4.1-01-2003 սանիտարական կանոնները (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին`

սահմանել հսկողություն «Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2III.4.1-01-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2003 թ. ______________
N________ հրամանով

 

ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ N 2.III - 4.1- 01-2003

 

1. Կազմակերպության տարածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

1.1. Կաթի մշակման կազմակերպությունների կառուցման համար հողամաս պետք է ընտրվի հաշվի առնելով հումքի բազաների տեղակայումը, գերակշռող քամիների ուղղությունը, մերձակա ուղիների առկայությունը, խմելու ջրի ապահովման հնարավորությունը, կեղտաջրերի բացթողնման պայմանները, 50 մետրից ոչ պակաս սանիտարական, իսկ պանրագործարանների համար՝ 100 մետրից ոչ պակաս սանիտարապաշտպանական գոտու կազմակերպման հնարավորությունը:

1.2. Կազմակերպության տարածքը պետք է լինի ցանկապատված, ունենա 0,003-0,0050 թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանց՝ կեղտաջրերի, մթնոլորտային տեղումներից և ձնահալոցքից առաջացած ջրերի հեռացման համար: Ստորգետնյա ջրերի մակարդակը պետք է ցածր լինի նկուղային հարկի հատակի մակարդակից 0,5 մ-ից ոչ պակաս:

1.3. Կաթի մշակման կազմակերպությունների տարածքը պետք է ունենա հատուկ ֆունկցիոնալ-տարածքային բաժանում ըստ գոտիների՝

- նախաարտադրական,

- արտադրական,

- տնտեսապահեստային:

Նախաարտադրական գոտում պետք է տեղակայել վարչական և սանիտարակենցաղային մասնաշենքերը, հսկիչ անցագրային կետը, անձնական փոխադրամիջոցների կանգառի հրապարակը:

Արտադրական գոտում անհրաժեշտ է տեղակայել արտադրական մասնաշենքերը, պարենային հումքի և պատրաստի արտադրանքի պահեստները, հումք և պատրաստի արտադրանք փոխադրող փոխադրամիջոցի համար նախատեսված հարթակները, կաթսայատունը (բացի չոր և հեղուկ վառելանյութով աշխատող), մեխանիկական վերանորոգման արհեստանոցները:

Տնտեսապահեստային գոտում պետք է տեղակայվեն օժանդակ նշանակության կառույցները, մասնաշենքերը և սարքավորումները՝ խտարաններ, պոմպակայաններ, ամոնիումի սպիրտի, վառելիքի, քսայուղերի, քիմիական ռեակտիվների պահեստները, կարծր և հեղուկ վառելանյութերով աշխատող կաթսայատունը, հարթակները շինանյութեր, տարաները պահելու համար, աղբի հավաքման տարողությունները, բակային զուգարանները և այլն: Որպես ինքնուրույն գոտի, առանձնացված պետք է լինի արտեզյան ջրհորի և պահուստային ջրի ստորգետնյա տարողությունների շուրջը կազմակերպվող խիստ ռեժիմի գոտին:

Պետք է պահպանվի նաև սանիտարապաշտպանական գոտի՝ կեղտաջրերի մաքրման սարքավորումների և արտադրական մասնաշենքերի միջև:

1.4. Կաթի մշակման կազմակերպության տարածքը պետք է ունենա ասֆալտածածկ, բետոնածածկ կամ ասֆալտ-բետոնածածկ ուղիներ՝ փոխադրամիջոցների համար: Մարդկանց անցուղիները կարող են ծածկված լինել ասֆալտով, բետոնով կամ սալիկներով:

1.5. Կառուցապատումից ազատ տարածությունը պետք է օգտագործվի կանաչապատ հանգստյան գոտի կազմակերպելու համար: Կազմակերպության ամբողջ տարածքը պետք է լինի կանաչապատված:

Չի թույլատրվում տնկել ծաղկման շրջանում աղվափետուրներ, նրբափետուրներ, մազաթելիկներ տվող ծառեր և թփեր, որոնք կարող են խցանել սարքավորումները և աղտոտել արտադրանքը:

1.6. Շինանյութի և վառելանյութի, տարայի պահման, ինչպես նաև աղբահավաք տարողությունների տեղադրման հարթակները պետք է ունենան ասֆալտածածկ, բետոնածածկ կամ մաքրման համար հարմար այլ հիգիենիկ ծածկով մակերես:

1.7. Ֆունկցիոնալ գոտիների միջև պետք է լինի 25 մ-ից ոչ պակաս սանիտարական խզման գոտի: Չոր վառելիքի բաց պահեստները պետք է տեղադրված լինեն արտադրական մասնաշենքերից 50 մ-ից ոչ պակաս, իսկ կենցաղային մասնաշենքերից՝ 25 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, քամիների ուղղությամբ: Բակի զուգարանների հեռավորությունը արտադրական մասնաշենքերից և պահեստներից պետք է լինի 30 մ-ից ոչ պակաս:

1.8. Աղբը հավաքելու համար ասֆալտածածկ կամ բետոնածածկ հարթակների վրա պետք է տեղադրել կափարիչով ամուր փակվող տարողություններ: Հարթակի մակերեսը պետք է գերազանցի տարողությունների հատակի մակերեսը՝ բոլոր ուղղություններով 1 մ-ից ոչ պակաս: Աղբի հավաքման հարթակները պետք է տեղակայված լինեն քամիների ուղղությամբ՝ արտադրական շենքերի և պահեստների նկատմամբ: Սանիտարական խզումն աղբի հավաքման տարածքների, արտադրական ու պահեստային մասնաշենքերի միջև պետք է լինի 30 մետրից ոչ պակաս: Աղբի հեռացումը պետք է կատարվի ամեն օր: Աղբը հեռացնելուց հետո տարողությունները և դրանց տեղադրման հարթակները պետք է ախտահանվեն:

1.9. Կազմակերպության տարածքը պետք է պահել մաքուր վիճակում և մաքրել ամեն օր:

 

2. Արտադրական ԵՎ օժանդակ սենքերին ներկայացվող պահանջներ

 

2.1. Կազմակերպության արտադրամասերը պետք է տեղադրվեն կենցաղային սենքերից առանձին:

ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 222 հոդվածի պահանջներով արգելվում է կաթի և կաթնամթերքի արտադրամասերի տեղակայումը բնակելի շենքերում:

2.2. Արտադրամասերի տեղադրումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը, ինչպես նաև հումքի ու պատրաստի արտադրանքի տեխնոլոգիական խողովակագծերի հնարավորին կարճ և ուղիղ ընթացքը:

2.3. Արտադրական շենքի մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել հատուկ հարմարանք՝ կոշիկները մաքրելու համար, իսկ շենքի ներսում՝ արտադրամասի և կենցաղային մասնաշենքի մուտքերում՝ ախտահանիչ գորգեր:

2.4. Կաթի ընդունումը պետք է կատարվի փակ շենքերում կամ բեռնաթափման ծածկված հարթակներում՝ կախված արտադրամասի պրոֆիլից, հզորությունից և տեղակայումից: Կաթի ընդունման հարթակները կամ շենքերը պետք է սարքավորված լինեն բարձակով և ճկափողով՝ կաթը քաշելու համար: Ճկափողը պետք է ունենա 80-100 սմ-անոց ծայրապանակ, չժանգոտվող պողպատից: Ցիստեռնից կաթը քաշելու համար պետք է օգտագործվեն ագուցամանեկ ճկափողեր, որոնք պետք է միացվեն ցիստեռների խողովակաճյուղին:

2.5. Կաթի մշակման կազմակերպություններում մանկական կաթնամթերքների պատրաստման արտադրամասերը պետք է մեկուսացված լինեն հիմնական արտադրամասից: Մանկական կաթնամթերքի պատրաստի արտադրանքի փաթեթավորումը պետք է կատարվի առանձին շինություններում, որոնք պետք է սարքավորված լինեն մանրէասպան լամպերով:

2.6. Մերանի պատրաստման բաժանմունքը պետք է տեղակայված լինի հիմնական արտադրական մասնաշենքում, արտադրական տեղամասերից մեկուսացված և առավելագույն մոտ՝ այն սպառող տեղամասերին: Մերանի պատրաստման բաժանմունքը չպետք է լինի միջանցիկ: Դրա մուտքի մոտ պետք է նախատեսված լինի նախամուտք՝ սանիտարական հագուստը փոխելու համար և ախտահանիչ գորգ:

2.7. Սննդային բաղադրամասերի պատրաստումը ալյուրից, շաքարից, սպիտակուցային հավելումներից և այլ մթերքներից, պետք է կատարվի առանձին սենյակում:

2.8. Հիմնական արտադրամասերի, մերման բաժանմունքի և լաբորատորիայի պատերը մինչև առաստաղը պետք է ծածկված լինեն սալիկներով: Պատրաստի արտադրանքի պահեստի, ինչպես նաև սառցախցիկների և թերմոստատի (ջերմախցիկ) պատերը պետք է ներկել ջրաէմուլսիոն կամ խոնավ մաքրման համար հարմար այլ ներկերով:

Հիմնական և օժանդակ արտադրամասերի առաստաղները, հումքի և նյութերի պահեստների պատերը պետք է լինեն սպիտակեցված կամ ներկված ջրաէմուլսային ներկերով:

2.9. Բոլոր արտադրական և օժանդակ շինությունների պատերը և առաստաղները պետք է սպիտակեցվեն և ներկվեն բաց գույնի ներկերով, և ախտահանվեն ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

2.10. Առաստաղին, պատերին կամ անկյուններում բորբոս առաջանալու դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես մաքրել և ներկել՝ ներկին ավելացնելով ֆունգիցիդ միջոց (սնկասպան նյութ):

2.11. Արտադրական շինությունների հատակը պետք է լինի հարթ, ունենա թեքություն դեպի հատականցքը (տրապ) և ծածկված լինի հիմնաթթվակայուն անջրաթափանց սալիկներով:

2.12. Չի թույլատրվում թաց և խոնավ ռեժիմ ունեցող արտադրամասերի դրսային պատերի որմնախորշերը փակել ապակեբլոկով:

2.13. Բոլոր ներարտադրամասային ջրամատակարարման և ջրահեռացման (խմելու և տեխնիկական), ինչպես նաև գազի, գոլորշու խողովակները պետք է ներկված լինեն տարբերակիչ գույներով:

2.14. Արտադրամասերում անհրաժեշտ է տեղադրել պոլիմերային նյութերից պատրաստված, կափարիչ ունեցող տարողություններ՝ աղբը և սանիտարական խոտանը հավաքելու համար: Տարողությունները անհրաժեշտ է ամեն օր մաքրել և լվանալ մաքրող նյութով և ախտահանել քլորակրի 0,5% լուծույթով: Թափոնները, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացում չօգտագործվող գույքը չի թույլատրվում պահել արտադրամասերում:

2.15. Մաքրման գույքը, լվացող և ախտահանիչ նյութերը պահելու համար պետք է նախատեսվեն առանձնացված սենյակներ՝ ապահովված լվացարանով, հոսող սառը ու տաք ջրով և հատականցքով՝ կեղտաջրերը հեռացնելու համար:

Փոքր հզորություն (մինչև 5 տ) ունեցող կազմակերպություններում դրանք կարող են պահվել պահարաններում կամ հատուկ խորշերում: Մաքրող գույքը և պարագաները պետք է լինեն մակնշված՝ արտադրական, օժանդակ և այլ նշանակության սենքերին համապատասխան:

2.16. Տեխնոլոգիական սարքավորումների մոտ՝ աշխատատեղերում, պետք է փակցվեն հուշաթերթեր, ցուցանակներ աշխատողների համար՝ սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական ռեժիմները պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնող պաստառներ, սարքավորումների լվացման ժամանակացույցեր:

2.17. Ամիսը մեկ անգամ պետք է անցկացնել սանիտարական օր (ժամ) արտադրամասերի, գույքի, սարքավորումների մաքրում, ախտահանում, ընթացիկ նորոգում կատարելու համար: Մեծ հզորություն ունեցող կազմակերպություններում սանիտարական օրերը կարելի է անցկացնել ըստ առանձին արտադրամասերի: Յուրաքանչյուր կազմակերպություն, նախքան սանիտարական օրն անցկացնելը, պետք է ունենա աշխատանքի ծավալի և դրա կատարման ծրագիր:

2.18. Արտադրամասերի, մերանների բաժանմունքների, մանկական կաթնամթերքի արտադրման արտադրամասի ներքին դռները և պանելների մակերեսները պետք է լվանալ շաբաթը 1 անգամ տաք ջրով, օճառով և ախտահանել քլորակրի 0.5% լուծույթով: Դռների բռնակները, դրանց շուրջը և լվացարանների ծորակները պետք է ամեն օր մշակել լվացող-ախտահանիչ լուծույթով:

2.19. Պատուհանների ապակեպատ մակերեսը ներսի կողմից պետք է լվանալ ամիսը մեկ անգամ, իսկ դրսի կողմից՝ տարին 2-3 անգամից ոչ պակաս: Նույնը վերաբերում է պատուհանների միջփեղկային տարածությանը: Էլեկտրական լուսավորման պաշտպանիչ ամրան-ները պետք է մաքրել ըստ անհրաժեշտության:

2.20. Արտադրամասերի հատակի մաքրումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության՝ խոնավ եղանակով, աշխատանքի ընթացքում և վերջում: Այն արտադրամասերում, որտեղ հատակը յուղոտվում է, այն պետք է լվանալ տաք օճառահիմնային լուծույթով, ախտահանել, ապա չորացնել:

2.21. Լվացարանները, հատականցքերը, տեփուրները աշխատանքի ավարտից հետո անհրաժեշտ է մաքրել և լվանալ քլորակրի 0,5% լուծույթով:

2.22. Աստիճանները և աստիճանավանդակները պետք է լվանալ ամեն օր: Բազրիքները պետք է մաքրել քլորակրի 0,5% լուծույթում թրջած խոնավ շորով՝ յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում:

2.23. Արտադրական մասնաշենքերի մուտքերի մոտ տեղադրված ախտահանիչ գորգիկները անհրաժետ է թրջել քլորակրի 0,5% լուծույթով յուրաքանչյուր օր:

2.24. Արտադրական սենքերի, պահեստների, մթերքի պահման և հասունացման խցիկների օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը պետք է համապատասխանեն կաթնարդյունաբերության կազմակերպությունների նախագծման նորմերին և կաթնամթերքների արտադրման տեխնոլոգիական հրահանգերին:

 

3. Կենցաղային սենքերին ներկայացվող պահանջներ

 

3.1. Կենցաղային սենքերը կարող են կառուցվել առանձին կամ ներկառուցված լինել հիմնական արտադրական մասնաշենքի մեջ:

3.2. Կաթի արտադրական կազմակերպությունների աշխատողների կենցաղային սենքերն անհրաժեշտ է սարքավորել սան. անցաթողարանի սկզբունքով: Կենցաղային սենքերի մուտքերում պետք է դրվեն գորգիկներ՝ թրջված ախտահանիչ լուծույթով:

3.3. Կաթսայատանը, էլ. մեխանիկական, մեխանիկական նորոգման արհեստանոցներում, կոմպրեսորային տեղամասերում աշխատողների համար կենցաղային սենքերը պետք է կառուցվեն առանձին:

3.4. Կաթի արդյունաբերության կազմակերպությունների արտադրամասերի սանիտարակենցաղային սենքերում պետք է նախատեսված լինեն հանդերձարաններ՝ տնային, աշխատանքային և սանիտարական հագուստի և կոշիկների համար, ցնցուղարան, զուգարան, լվացարան ձեռքերի համար, սննդի ընդունման կետ, բուֆետ, մաքրման գույքի պահարան: Օժանդակ և կենցաղային լրացուցիչ սենքերի անհրաժեշտությունը որոշվում է ելնելով արտադրական գործընթացի սանիտարական բնույթից:

3.5. Սանիտարական և աշխատանքային հագուստի հանդերձարանները պետք է տեղադրվեն տնային և վերնազգեստի հանդերձարաններից հեռու:

3.6. Հիմնական արտադրամասերի բանվորների տնային վերնազգեստները պետք է պահվեն բաց վիճակում՝ կախիչների վրա կամ բաց պահարանների մեջ, իսկ կոշիկները՝ դարակների վրա:

3.7. Ցնցուղ-լողարանի սենյակները պետք է տեղավորված լինեն հանդերձարաններին կից և պետք է ունենան նախացնցուղարաններ՝ նստարաններով և կախիչներով:

3.8. Ցնցուղների քանակը պետք է համապատասխանի ամենամեծ հերթափոխում աշխատողների քանակին:

3.9. Զուգարանները, ցնցուղները, լվացարանները չի թույլատրվում տեղադրել արտադրամասերի, վարչական, բուֆետների, սննդի ընդունման սենյակների վերևում:

3.10. Զուգարանները պետք է լինեն կոյուղացված, ունենան նախամուտք, սան. հագուստի համար՝ կախիչներ, տաք և սառը ջրով ապահովված լվացարան: Զուգարանները պետք է լինեն ինքնուրույն փակվող դռներով, մուտքի մոտ ունենան ախտահանիչ գորգիկներ: Զուգարանները պետք է ապահովված լինեն մշտական ջրով: Ձեռքերի լվացարանները պետք է ապահովված լինեն օճառով, խոզանակներով, էլեկտրասրբիչով կամ միանվագ օգտագործման թղթե սրբիչներով:

3.11. Մեկ հերթափոխում 5 տոննայից քիչ կաթ մշակող փոքր հզորության կազմակերպությունների համար թույլատրվում է կառուցել բակային զուգարաններ՝ արտադրական շենքերից 30 մ հեռավորության վրա:

3.12. Կենցաղային սենքերի միջնապատերի մակերեսները պետք է ծածկված լինեն.

- ցնցուղի սենյակի պատերը 1,8 մ բարձրության վրա անջրաթափանց սալիկներով,

- սան. հագուստի հանդերձարանի, զուգարանի պատերը՝ 1,5 մ բարձրությամբ պետք է ծածկված լինեն ջրաէմուլսիոն կամ խոնավ մաքրման համար հարմար այլ ներկերով,

- ցնցուղների սենյակում առաստաղները պետք է ներկված լինեն յուղաներկով, իսկ մնացած բոլոր սենյակներում սպիտակեցված,

- կենցաղային բոլոր սենքերում հատակները պետք է ծածկված լինեն անջրաթափանց կերամիկական սալիկներով:

3.13. Աշխատանքն ավարտելուց հետո կենցաղային սենքերը պետք է մանրակրկիտ մաքրել, հատակը և գույքը լվանալ տաք օճառաջրով: Հանդերձարանների պահարաններն ամեն օր պետք է մաքրել խոնավ շորով և շաբաթը մեկ անգամ ախտահանել քլորակրի 0,5%-անոց կամ թույլատրված այլ ախտահանիչ լուծույթներով:

3.14.Պատերի և հատակի սալիկապատված մասերն ամեն օր պետք է մաքրվեն խոնավ շորով և ախտահանվեն յուրաքանչյուր շաբաթ:

3.15.Զուգարաններն անհրաժեշտ է մաքրել և ախտահանել յուրաքանչյուր օր: Զուգարանները մաքրելու համար պետք է օգտագործվեն պիտակավորված շորեր՝ թրջված քլորակրի 0,5%-անոց լուծույթով: Դրանցով պետք է մաքրել դռների բռնակները, ջրի ծորակները բացող բռնակները: Զուգարանի կոնքերը պետք է մաքրել աղաթթվի 10%-անոց լուծույթով կամ թույլատրված այլ միջոցներով:

3.16. Զուգարանի մուտքի առջևի գորգիկը պետք է թրջել թարմ պատրաստված 0,5%-անոց ախտահանիչ լուծույթով՝ ամեն օր:

3.17. Զուգարանի մաքրման և ախտահանման համար օգտագործվող գույքը և պարագաները պետք է ունենան հատուկ տարբերակիչ մակնշում:

Մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է ամբողջ գույքը 2 ժամ պահել քլորակրի 0,5%-անոց լուծույթի մեջ: Զուգարանների մաքրման գույքն անհրաժեշտ է պահել առանձնացված տեղերում՝ չխառնելով այլ տեղամասերի համար օգտագործվող մաքրման գույքի հետ:

Զուգարանը մաքրող աշխատողներին արգելվում է մաքրել այլ տեղամասեր:

3.18. Սննդի ընդունման կետերը կարող են տեղակայված լինել կենցաղային սենքերում կամ առանձին: Նստատեղերը պետք է հաշվարկված լինեն ըստ ամենամեծ հերթափոխում աշխատողների քանակի: Սննդի ընդունման կետի մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել կախիչներ սանիտարական հագուստի համար: Բուֆետի բացակայության դեպքում, անհրաժեշտ է նախատեսել սենյակ սնունդ ընդունելու համար՝ ապահովված սան. հագուստի կախիչներով, լվացարանով՝ հոսող սառը և տաք ջրով:

Արգելվում է արտադրամասերում սնունդ ընդունելը:

3.19. Խստորեն արգելվում է կենցաղային մասնաշենքերը (սենյակները) օգտագործել այլ նպատակներով:

3.20. Վաղ մանկական հասակի երեխաների համար սնունդ արտադրող արտադրամասերում անհրաժեշտ է նախատեսել սենյակներ անձնակազմը աշխատանքի անցնելուն նախապատրաստվելու համար (սանիտարական արտահագուստ հագնել, ձեռքերն ախտահանել, մառլյայից դիմակ կապել և այլն):

 

4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Կաթ մշակող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի խմելու որակյալ ջրով: Ջրի օգտագործման պահանջարկի հաշվարկը պետք է կատարվի կաթի արդյունաբերության կազմակերպությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի, 2.0401-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» ՍՆիՊ-ի և դրա փոփոխությունների համաձայն:

4.2. Ջրամատակարարման աղբյուրի ջրառման տեղի ընտրությունը, ջրամատակարարման աղբյուրի սանիտարապաշտպանական գոտու սահմանումը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» ՍՆիՊ-ի ու սույն սանիտարական կանոնների պահանջներին:

4.3. Ջրամատակարարման խողովակի մուտքի հատվածը պետք է լինի մեկուսացված, փակ շինությունում և գտնվի սանիտարատեխնիկական բարվոք վիճակում, պետք է ունենա ջրի որակը ստուգելու համար նմուշառման ծորակ, հետադարձ փականներ և հատականցքեր: Կազմակերպությունը պետք է ունենա ջրամատակարարման և ջրահեռացման գծագրերը և այն ներկայացնի հսկող մարմիններին՝ պահանջի դեպքում:

4.4. Կաթի արտադրության ջրամատակարարման համակարգում պետք է նախատեսել երկուսից ոչ պակաս մաքուր ջրի հավաքման տարողություններ, կազմակերպության անխափան ջրամատակարարումն ապահովելու նպատակով, տարողությունների ջուրը պետք է փոխվի 48 ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր ջրակուտակիչ տարողությունում պահվող ջրի ծավալը պետք է կազմի տեխնոլոգիական և կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ջրի պահանջարկի 50%-ից ոչ պակաս:

4.5. Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող ջրի վարակազերծումը պետք է կատարվի համաձայն ջրաղբյուրի բնութագրի և ցուցումների՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից թույլատրված մեթոդներով (օզոնացում, էլեկտրոլիզ, մանրէասպան լամպերով ճառագայթում և այլն):

4.6. Արտադրանքի թողարկման հետ կապված տեխնոլոգիական և կենցաղային պահանջների համար օգտագործվող ջուրը (այդ թվում` մաքրող և ախտահանիչ լուծույթներ պատրաստելու, կաթի ցիստեռնների, շշերի, լվացման) պետք է համապատասխանի N 2-III-Ա2-1 «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Տեխնոլոգիական սարքերում կաթնամթերքների պաղեցման համար անհրաժեշտ է օգտագործել 1-20C ջերմաստիճանի փակ համակարգով շրջանառություն կատարող ջուր: Պաղեցման և պաստերիզացման սարքերի ջուրը թույլատրվում է օգտագործել տաք ջրամատակարարման համակարգում (ճաշարանի ամանեղենը, սարքավորումները, արտադրական հագուստը և հատակը լվանալու համար)՝ նախապես ջուրը կաթսայատներում մինչև 800C տաքացնելու պայմանով:

4.7. Սառնարանային սարքերի համակարգի, կոմպրեսորների, զուգարանների, մեքենաների արտաքին լվացման, տարածքը ջրելու համար թույլատրվում է օգտագործել տեխնիկական ջուր: Տեխնիկական ջրի համակարգը պետք է առանձնացված լինի խմելու ջրի համակարգից: Ջրամատակարարման երկու համակարգերը ոչ մի կապ չպետք է ունենան միմյանց հետ և ներկված պետք է լինեն տարբեր գույներով: Ջրառման կետերում պետք է լինեն համապատասխան մակնշումներ՝ «խմելու» և «տեխնիկական»: Կազմակերպությունում պետք է առկա լինի տեխնիկական ջրամատակարարման ցանցի սխեման: Ջրամատակարարման համակարգն օգտագործելուց առաջ և շահագործման ընթացքում պետք է ենթարկվի ախտահանման:

4.8. Կանխարգելիչ նպատակով պետք է յուրաքանչյուր տարի անցկացնել տեխնիկական վիճակի ստուգում և անհրաժեշտության դեպքում՝ ջրաղբյուրների, սարքավորումների, ջրավազանների, ջրհորների և այլնի վերանորոգում:

Յուրաքանչյուր վերանորոգումից հետո ջրի խողովակաշարը պետք է ախտահանել և լաբորատոր հետազոտության միջոցով ստուգել ջրի որակը՝ մինչև դրա օգտագործումը: Ջրի որակի ստուգումը կատարվում է ախտահանումից անմիջապես հետո՝ համաճարակային առումով առավել վտանգավոր կետերից (մուտքից, մերանի պատրաստման սենյակի տարողություններից, շշալվացման մեքենայի մուտքից և շշալցման արտադրամասերից):

4.9. Արտադրական արտադրամասերում պետք է նախատեսված լինեն.

- ծորակ՝ հատակը լվանալու համար՝ արտադրամասի յուրաքանչյուր 500 մ2-ի մակերեսի համար, ապահովված հոսող տաք և սառը ջրով,

- լվացարաններ՝ ապահովված տաք և սառը ջրամատակարարումով, օճառով, խոզանակով, ախտահանիչ լուծույթով (քլորակիր լուծույթ 0.02%-անոց), միանվագ օգտագործման սրբիչով: Լվացարանները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր արտադրական տեղամասի մուտքի մոտ, յուրաքանչյուր աշխատատեղից 15 մ հեռավորության վրա,

- ցայտաղբյուրներ կամ սատուրատորներ՝ աշխատատեղերից 70 մ-ից ոչ ավել հեռավորության վրա:

4.10. Կաթի արտադրության կազմակերպությունների ջրահեռացման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ», 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» ՍՆիՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:

Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար պետք է նախատեսել առանձին հեղեղատար:

Արգելվում է միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին պետք է միանա բակային ցանցին:

4.11. Կազմակերպությունների ջրահեռացման բակային ցանցերը պետք է տեղադրված լինեն ջրամատակարարման ջրագծից ցածր: Դրանց հատման տեղամասերի սարքավորումը և զուգահեռ գծերի միջև տարածությունը պետք է համապատասխանի N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ», N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների պահանջներին:

4.12. Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել աղտոտված կեղտաջրերի տեղային մաքրում:

4.13. Կաթի արտադրության կազմակերպությունների կեղտաջրերը նախքան բաց ջրամբար բացթողնելը, պետք է ենթարկել քիմիական, մեխանիկական և կենսաբանական մաքրման՝ բնակավայրի կամ սեփական մաքրման սարքավորումներում:

Արգելվում է կեղտաջրերը բաց թողնել բաց ջրամբարներ առանց նախնական մաքրման և վարակազերծման:

4.14. Բոլոր արտադրական և օժանդակ տեղամասերի հատակները պետք է ունենան 0,005-0,0010-ից ոչ պակաս թեքություն՝ ելնելով արտադրական ավազանների, սարքերի քանակից, և՝ հատականցքեր:

4.15. Տեխնոլոգիական սարքավորումները, լվացման ավազանները, սարքերը պետք է միանան ջրահեռացման գծին հատուկ հիդրավլիկ սիֆոնների (արգելքների) միջոցով՝ խողովակի և ձագարի միջև ջրահոսքի 20-30 մմ ընդհատումով:

4.16. Չի թույլատրվում հատականցքերը և արտադրական կեղտաջրերի հեռացման կախովի գծերը տեղակայել բաց տեխնոլոգիական սարքավորումների և մշտական աշխատատեղերի վերևում:

Արգելվում է կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել կախովի կոյուղագծեր:

4.17. Կենցաղային կեղտաջրերի կանգնակները չպետք է անցնեն մթերքների վերամշակման, պահեստավորման, արտադրական տեղամասերով: Նպատակահարմար է դրանք տեղադրել անցուղիներում, որտեղ թույլատրվում է թողնել ստուգման բացվածք: Կեղտաջրերի կանգնակների անցկացումը արտադրական տեղամասերով թույլատրվում է ստուգման բացվածքի բացակայության դեպքում:

 

5. ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Կաթի մշակման արտադրամասերի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական և լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:

5.2. Արտադրական շինություններում գերադասելի է բնական լուսավորումը.

լուսավորության գործակիցը (ԼԳ) պետք է լինի 1:6-1:8 սահմաններում,

կենցաղային շինությունը Լ.Գ. պետք է լինի 1:10-ից ոչ պակաս:

Բնական լուսավորության գործակիցը (Բ.Լ.Գ) պետք է նախատեսված լինի ելնելով աշխատանքի բնույթից և տեսողական ապարատի լարումից:

Անբավարար բնական լուսավորման դեպքում, պետք է օգտագործել արհեստական լուսավորում՝ առավելապես լյումինեսցենտային լամպեր: Ծանր աշխատանքային պայմանների դեպքում և ոչ մշտական աշխատատեղերում (ջերմախցիկներ, սառցախցիկներ, պահեստներ, աղդրման բաժիններ և այլն) կարող են օգտագործվել շիկացման լամպեր:

5.3. Բոլոր արտադրամասերում և շինություններից դուրս արհեստական լուսավորումը պետք է լինի ընդհանուր, իսկ արտադրական շինություններում, անհրաժեշտության դեպքում, այն կարող է լինել տեղային կամ համակցված:

Տեսողական զգալի լարում պահանջող գործողություններ կատարելու դեպքում, պետք է օգտագործվի համակցված կամ տեղային լուսավորում՝ ելնելով աշխատանքի բնույթից և ծավալից:

5.4. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ցանցեր: Շիկացման լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ապակյա սարքեր:

5.5. Բաց տեխնոլոգիական գործընթացներով արտադրամասերում (պանրի, կաթնաշոռի և այլն) լուսատուները չի կարելի տեղադրել տեխնոլոգիական սարքավորումների վերևում՝ մթերքի մեջ ապակու բեկորների ընկնելը կանխելու նպատակով:

5.6. Չի թույլատրվում լուսամուտների ապակիները փոխարինել այլ, ոչ թափանցիկ նյութերով, լուսային խորշերը փակել տարայով, սարքավորումներով և այլն:

Արտադրամասի փոխելու կամ ձևափոխման դեպքերում, նոր պայմաններում լուսավորումը պետք է համապատասխանեցվի «Արհեստական և բնական և լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:

5.7. Հատուկ սանիտարական ռեժիմ պահանջող տեղամասերում (մերման սենյակ, պանրի փաթեթավորման բաժին, մանկական կաթնամթերքի հատավորման սենյակ, լաբորատոր բոքս և այլն) օդը վարակազերծելու համար պետք է նախատեսել մանրէասպան լամպեր: Այդ լամպերի աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման հրահանգի պահանջներին:

Բուժ. կետերում (առկայության դեպքում) պետք է նախատեսված լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքեր:

5.8. Կազմակերպությունները բացի հիմնական լուսավորումից պետք է ունենան վթարային լուսավորություն:

5.9. Ջեռուցման համակարգը պետք է համապատասխանի «ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում», 2.09.0285 «Արտադրական շենքեր», 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆԻՊ-ների պահանջներին: Արտադրական, կենցաղային շենքերի ջեռուցման համակարգի համար գերադասելի է օգտագործել գերտաքացրած ջուր, թույլատրվում է նաև հագեցած գոլորշի:

5.10. Կազմակերպության ջեռուցման ցանցից հեռու տեղակայված շինությունները, ինչպես նաև սառնարանային և պահեստային տնտեսության առանձին տեղամասերը (աշխատատեղերը) ջեռուցելու համար կարելի է օգտագործել էլեկտրաէներգիա՝ որպես ջերմության աղբյուր:

5.11. Պահեստներում ջեռուցում պետք է նախատեսել միայն անհրաժեշտության դեպքում՝ մթերքների և նյութերի պահպանման համար պահանջվող ջերմաստիճան ապահովելու նպատակով:

5.12. Բոլոր հիմնական և օժանդակ արտադրամասերը ջեռուցելու համար պետք է օգտագործել փոշուց հեշտությամբ մաքրվող ջեռուցման սարքեր:

5.13. Թերմոստատի բաժանմունքի ջեռուցման համար պետք է նախատեսել արտադրական ջերմամատակարարման համակարգից ստացվող շոգեջեռուցում:

5.14. Հիմնական և օժանդակ արտադրամասերում պետք է նախատեսված լինի մեխանիկական, բնական և խառը օդափոխում կամ օդի լավորակում՝ համաձայն ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»-ի պահանջների:

5.15. Հիմնական և օժանդակ արտադրամասերում ջեռուցման ու օդափոխության միջոցով պետք է ստեղծել բարելավված աշխատանքային միջավայր.

- աշխատողների առողջության և աշխատունակության պահպանման համար,

- մթերքի և նյութերի պահպանման համար,

- սարքավորումների նորմալ գործունեության և պահպանման համար:

5.16. Կաթի արդյունաբերության կազմակերպություններում՝ արտադրական, կենցաղային սենքերում, լվացման բաժիններում և լաբորատորիաներում պետք է նախատեսել ընդհանուր ներհոս-արտաձիգ օդափոխության կամ օդի լավորակման համակարգեր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղային, արտաձիգ օդափոխություն:

5.17. Բնական օդափոխությունը թույլատրվում է միայն առանձին օժանդակ բաժիններում, կաթի ընդունման կետերում:

5.18. Կենցաղային սենքերը, սանիտարական հանգույցները, մերանի սենյակները, լաբորատորիաները պետք է ունենան ինքնուրույն ընդհանուր և տեղային օդափոխման համակարգեր:

5.19. Արտադրամասերին տրվող օդը պետք է մաքրման ենթարկվի փոշուց: Բաց տեխնոլոգիական գործընթացներ ունեցող արտադրամասեր, մերման սենյակ, մանկական կաթնամթերքի և մանրէազերծված կաթի արտադրամասեր տրվող օդը պետք է ֆիլտրվի և մաքրվի փոշուց յուղային ֆիլտրերով:

5.20. Արտադրամասերում օդի անհրաժեշտ պարամետրերը պահպանելու համար, տրվող օդի քանակը պետք է հաշվարկել ելնելով ջերմության, խոնավության առաջացման և վնասակար նյութերի (ածխաթթու գազ, աէրոզոլներ, ազոտի օքսիդներ, ամոնիում և այլն) առկայությունից:

5.21. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով, իսկ փոշու աղբյուր հանդիսացող սարքավորումները՝ նաև մաքրման մասնագիտացված համակարգով՝ հատուկ ֆիլտրերով, ցիկլոններով:

5.22. Ներհոս օդափոխության համակարգի ստորին բացվածքի մակարդակը պետք է գտնվի գետնի մակերեսից 2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Արտաձիգ համակարգից արտանետվող օդի խողովակաշարը պետք է լինի տանիքից 1 մ-ից ոչ պակաս բարձրության վրա:

5.23. Օդափոխության արտաձիգ համակարգից արտանետումները պետք է կատարվեն օդափոխության ներհոս համակարգից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա՝ հորիզոնական, 6 մ՝ ուղղահայաց ուղղություններով:

5.24. Օդափոխիչ համակարգը շենքերում պետք է ապահովի ներհոս և արտաձիգ օդափոխանակության հաշվեկշիռը: Եթե առաջացող վնասակարությունների մակարդակը թույլատրված նորմերից ավելին է, հաշվեկշիռը պետք է լինի բացասական՝ այսինքն արտաձիգը պետք է գերակշռի: Եթե վնասակար նյութերը բացակայում են, ապա հաշվեկշիռը պետք է լինի դրական, պետք է գերակշռի ներհոսը:

5.25. Օդափոխության սարքավորումները պետք է տեղադրվեն աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում՝ համաձայն II-12-77 «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆԻՊ-ի պահանջների:

 

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Կաթի և կաթնամթերքի կազմակերպությունները չպետք է հանդիսանան արտաքին միջավայրի ախտոտման աղբյուր և պարտավոր են ապահովել օդում, հողում, բաց ջրամբարներում հիգիենիկ նորմատիվներով սահմանված վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

 

7. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՍԱՐՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ, ԱՄԱՆԵՂԵՆԻՆ ԵՎ ՏԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Տեխնոլոգիական սարքավորումները, գույքը, ամանեղենը, տարաները, կաթի և կաթնամթերքների փաթեթավորման համար նախատեսված պոլիմերային թաղանթները և այլ նյութերը պետք է պատրաստված լինեն այդ նպատակի համար նախատեսված նյութերից:

7.2. Լվացման ավազանները, մետաղյա ամանեղենը պետք է ունենան ամբողջականությունը չխախտված, հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես:

7.3. Սննդամթերքի մշակման համար նախատեսված սեղանների մակերեսները պետք է լինեն հարթ, առանց ճեղքերի և պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից կամ սննդի հետ շփման համար նախատեսված պոլիմերային սինթետիկ նյութերից:

7.4. Տեխնոլոգիական սարքավորումները պետք է արտաքինից ներկված լինեն բաց երանգի ներկով: Չի թույլատրվում գույքը և ամանեղենը ներկել կապար (Pb), կադմիում (Cd) և քրոմ (Cr) պարունակող ներկերով:

7.5. Տեխնոլոգիական սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի տեխնոլոգիական գործընթացների հոսքն ապահովող համապատասխան սխեմայի: Չի թույլատրվում հումքի և պատրաստի արտադրանքի հանդիպակաց հոսքը:

7.6. Սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի այնպես, որ ապահովի աշխատողների ազատ գործողությունների, տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև սարքավորումների և տարածքի մաքրումը, լվացումը և ախտահանումը:

7.7. Սարքավորումների, սարքերի և կաթի խողովակների մոնտաժման (տեղադրման) եղանակը պետք է ապահովի կաթի ամբողջությամբ դատարկումը, իսկ կառուցվածքը՝ բոլոր մասերի հեշտ լվացումը և ախտահանումը:

Ապակյա ջերմաչափերը չի թույլատրվում օգտագործել առանց պաշտպանական հարմարանքի:

7.8. Կաթի և կաթնամթերքների պատրաստման և պահպանման համար օգտագործվող տարողությունները (բացառությամբ պանրի և կաթնաշոռի պատրաստման) պետք է ունենան ամուր փակվող կափարիչներ:

7.9. Կաթնամթերքը պատրաստելու համար տեղադրված սարքերը, ավազանները և այլ սարքավորումները պետք է միացված լինեն կոյուղուն՝ սույն սանիտարական կանոնների և նորմերի գլուխ 5-ում նշվածի համապատասխան: Չի թույլատրվում սարքավորումների անմիջական միացումը ջրահեռացման ցանցին, ինչպես նաև դրանցից ջուրը թափել հատակին:

7.10. Ներարտադրամասային փոխադրամիջոցները և տարաները պետք է լինեն պիտակավորված (մակնշված) և օգտագործվեն միայն ըստ նշանակության:

 

8. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ, ԱՄԱՆԵՂԵՆԻ ԵՎ ՏԱՐԱՅԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Սարքավորումները, սարքերը, գույքը, կաթի խողովակները պետք է ենթարկվեն մանրակրկիտ լվացման և ախտահանման: Թույլատրվում է նաև արտասահմանյան լվացող և ախտահանող սերտիֆիկացված նյութերի օգտագործումը:

8.2. Սարքերի և սարքավորումների ճիշտ և պարբերական սան. մշակման համար արտադրամասերում պետք է լինի ախտահանման գրաֆիկ, յուրաքանչյուր ամսվա համար:

8.3. Այն սարքավորումները, որոնք չեն օգտագործվել 6 ժամից ավելի, պետք է կրկնակի ախտահանվեն նաև օգտագործելուց առաջ: Լվացման և ախտահանման որակի մանրէաբանական ստուգումը կատարվում է ամեն օր աշխատանքն սկսելուց առաջ, կազմակերպության լաբորատորիայի կողմից:

8.4. Կաթի և կաթնամթերքների պատրաստման և պահպանման տարողությունների սանիտարական մշակումը պետք է կատարվի դրանց յուրաքանչյուրի դատարկվելուց հետո:

8.5. Եթե տեխնիկական պատճառներով կաթը 2 ժամից ավելի մնացել է սարքավորումների մեջ, այն պետք է ենթարկվի կրկնակի պաստերիզացման, իսկ սարքավորումը և խողովակները՝ լվացվեն և ախտահանվեն:

8.6. Սարքավորումները լվանալու համար պետք է նախատեսված լինի մաքրող և ախտահանիչ լուծույթների կենտրոնացված պատրաստում:

8.7. Քլորակրի աշխատանքային լուծույթների պատրաստման համար պետք է օգտագործվեն կենտրոնացված եղանակով պատրաստված քլորակրի պարզեցված 10%-անոց լուծույթները՝ գույքը, սարքավորումները, զուգարանները, ձեռքերն ախտահանելու համար:

8.8. Տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված ախտահանիչ լուծույթների խտության իջեցում, ինչպես նաև լվացման պարբերականության խախտում չի թույլատրվում:

8.9. Ավտոմատ-հսկիչ սարքավորումների բացակայության դեպքում, լուծույթի խտության հսկողությունը պետք է կատարվի լաբորատորիայի կողմից, օրվա ընթացքում 2-3 անգամ:

8.10. Գույքի, տարայի, ներարտադրամասային փոխադրամիջոցների լվացման և ախտահանման համար պետք է նախատեսվեն հատուկ լվացման տեղամասեր՝ ապահովված տաք և սառը ջրով, լվացման ջրերի հեռացման համակարգով, լավ օդափոխությամբ: Հատակը պետք է ծածկված լինի անջրաթափանց նյութերով:

8.11. Սարքավորումների կազմատվող մասերը լվանալու համար պետք է նախատեսվեն հատուկ եռաբաժին լվացման ավազաններ՝ ապահովված դարակներով՝ լվացված մասերը չորացնելու համար:

8.12. Կաթի տարողությունների (տանկերի) լվացման և ախտահանման աշխատանքները պետք է կատարեն հատուկ աշխատողներ, ովքեր իրավունք չունեն մաքրել զուգարանները: Ռետինե երկարաճիտ կոշիկները պետք է հագնեն միայն լվացման-ախտահանման աշխատանքի ընթացքում, վերջիններս պետք է ախտահանվեն քլորակրի լուծույթով:

8.13. Շշերի լվացումը մեքենաներում պետք է կատարվի համաձայն տվյալ մեքենայի շահագործման հրահանգի: Սպիտակուցի մնացորդներով աղտոտված շշերը նախապես պետք է թրջել ջրով, ապա լվանալ ձեռքով, հետո մեքենայով: Նախկինում տեխնիկական հեղուկների համար օգտագործված շշերում արգելվում է լցնել կաթ և կաթնամթերք:

8.14. Նախքան կաթնամթերքի շշալցումը, շշերը պետք է ստուգվեն դրանց ամբողջականության, լվացման որակի և կողմնակի առարկաների առկայության նկատմամբ: Հսկիչի համար պետք է ապահովվի աշխատելու հարմար դիրք: Հսկիչի տեսողության սրությունը պետք է լինի ստուգված, նրա աշխատանքը լուսաֆիլտրի մոտ թույլատրվում է 1,5-2 ժամից ոչ ավելի:

8.15. Ֆիլտրող միջոցները անհրաժեշտ է լվանալ և ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո:

8.16. Կաթնաշոռի մամլման տեխնոլոգիական գործընթացն ավարտելուց հետո պարկերը պետք է լվանալ մեքենաներում՝ այդ նպատակի համար թույլատրված հատուկ միջոցներով: Պարկերի լվացման համար պետք է նախատեսվի առանձնացված սենյակ:

8.17. Սննդամթերքի հետ շփվող կոնվեյերները, տրանսպորտորները հերթափոխի ավարտից հետո պետք է մաքրել կալցինացված սոդայի լուծույթով կամ սինթետիկ լվացող նյութերով, որից հետո լվանալ տաք ջրով:

8.18. Կաթը յուրաքանչյուր անգամ թափելուց հետո ցիստեռնները պետք է լվացվեն, ախտահանվեն և կնքվեն՝ կատարելով համապատասխան նշում ուղեգրի մեջ:

8.19. Լվացված սարքավորումների մանրէաբանական հսկողությունը պետք է կատարվի կազմակերպության լաբորատորիայի և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից (ընտրանքային կարգով):

8.20. Վաղ մանկական տարիքի երեխաների համար հեղուկ և մածուկանման կաթնամթերքների պատրաստման մասնագիտացված արտադրամասերում սարքավորումների լվացումը, ախտահանումը, լվացող և ախտահանիչ հեղուկների խտության ստուգումը, սանիտարական մշակումը պետք է կատարվի ավտոմատ ռեժիմով:

Սարքավորումների և խողովակների լվացման համակարգը պետք է կազմված լինի մի քանի ինքնուրույն փուլերից.

- հում կաթի, սննդային բաղադրիչների, չպաստերիզացված կաթի սարքավորումներ և խողովակագծեր,

- մանրէազերծող սարքեր, ստերիլիզատորներ, պաստերիզատորներ և դրանց հետ ընդհանուր սխեմայով աշխատող սարքավորումներ,

- մանրէազերծված կաթնամթերքի տարողություններ, խողովակագծեր, շշալցման և փաթեթավորման սարքեր,

- մանկական կաթնաթթվային մթերքի արտադրման տարողություններ,

- կաթնաշոռի պատրաստման սարքավորումներ:

8.21. Մանկական սննդի փոքր հզորություն ունեցող արտադրամասերի համար մինչև 5 տ) սարքավորումների լվացումը պետք է կատարվի հետևյալ փուլերով.

- կաթի և ոչ պաստերիզացված սննդային բաղադրիչների խողովակագծեր և սարքավորումներ,

- ստերիլիզատորներ, պաստերիզատորներ և դրանց հետ նույն սխեմայով աշխատող սարքավորումներ, մանրէազերծված կաթնամթերքի տարողություններ, խողովակագծեր, փաթեթավորող ավտոմատ սարքեր,

- կաթնաշոռի արտադրման սարքավորում, փաթեթավորման ավտոմատներ (լվացումը պետք է կատարվի վերը նշված հաջորդականությամբ):

 

9. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9.1. Կաթի և կաթնամթերքի ընդունման, վերամշակման և պահպանման բոլոր գործընթացները պետք է կատարվեն մաքուր պայմաններում և պետք է բացառվի դրանց աղտոտումը, փչացումը, ինչպես նաև դրանցում կողմնակի առարկաների հայտնվելը:

9.2. Կաթնամթերքը պետք է համապատասխանի գործող նորմատիվների, տեխնոլոգիական հրահանգի պահանջներին:

9.3. Չի թույլատրվում կաթի ընդունումն առանց անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան փաստաթղթի (ձև 2) առկայության՝ տնտեսությունների ապահովության մասին՝ յուրաքանչյուր ամսվա համար, իսկ անհատ կաթ հանձնողներից՝ եռամսյակը մեկ անգամ:

9.4. Ընդունվող կաթը, սերուցքը և օժանդակ հումքը պետք է համապատասխանեն Պետ.ստանդարտի և արտադրողի կողմից մշակված, ՀՀ ԱՆ կողմից համաձայնեցված և պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների պահանջներին:

9.5. Բրուցելյոզով կամ տուբերկուլյոզով հիվանդ կենդանիների նախօրոք պաստերիզացված կաթը կարող է ընդունվել միայն Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների թույլատրմամբ: Կաթը անվտանգ դարձնելուց հետո պետք է նշվի դրա պաստերիզացիայի ջերմաստիճանը:

Անապահով տնտեսություններից ստացված կաթի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ստուգվի արտադրական լաբորատորիայում, քիմիական մեթոդով և կարող է ընդունվել միայն պերոքսիդազի նկատմամբ բացասական ռեակցիայի դեպքում:

Նման հումքից արտադրվող տեսականին պետք է համաձայնեցվի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ:

9.6. Մանկական կաթնամթերքի արտադրման համար օգտագործվող կաթը պետք է համապատասխանի Պետ. ստանդարտի պահանջներին (բարձր և առաջին տեսակի (կարգի) կաթ):

9.7. Կաթի առաջնակի մշակում (ֆիլտրում, պաղեցում) կատարող կազմակերպություններում, հում կաթը պահելու դեպքում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.

- նոր ընդունված կաթը (պաղեցրած) չպետք է խառնվի արտադրությունում պահվող կաթի հետ,

- 180 T թթվայնություն ունեցող մինչև 40C սառեցրած կաթը մինչև առաքումը կարող է պահպանվել 6 ժամից ոչ ավել, իսկ մինչև 60C պաղեցրածը՝ 4 ժամից ոչ ավել: Տեղափոխման 10 ժամ տևողության դեպքում կաթը պետք է ունենա 60C-ից ոչ բարձր ջերմաստիճան, իսկ 16 ժամ տևողության դեպքում՝ մինչև 40C ջերմաստիճան:

Այդ արտադրամասերում կաթի պաստերիզացիան կատարվում է հետևյալ դեպքերում.

- եթե ընդունվել է 19-200T թթվայնության կաթ,

- եթե կաթը պետք է պահվի 6 ժամից ավել,

- եթե կաթի տեղափոխման ժամանակը վերը նշվածից երկարատև է:

9.8. Նախքան կաթ ընդունելը, կաթի խողովակները և ցիստեռնները պետք է ախտահանվեն քլորակրի լուծույթով և պարզաջրվեն խմելու ջրով:

Ընդունումն ավարտելուց հետո խողովակները պետք է լվացվեն, ախտահանվեն, փակվեն և կախվեն բարձակների վրա: Լվացող հեղուկները և ախտահանիչ լուծույթները պետք է պահպանվեն հատուկ մակնշված տարողություններում:

9.9. Ընդունված կաթը և սերուցքը պետք է անմիջապես ֆիլտրվեն և պաղեցվեն մինչև 4+20C կամ անմիջապես պաստերիզացվեն:

Պաղեցրած կաթի պահպանման թույլատրելի ժամկետներն են.

մինչև 40C պաղեցրած կաթի համար 12 ժամ,

մինչև 60C պաղեցրած կաթի համար 6 ժամ:

9.10. Հում և պաստերիզացված կաթի պահպանման համար պետք է նախատեսված լինեն առանձին տարողություններ և առանձին խողովակագծեր: Հում և պաստերիզացված կաթի տարողությունները պետք է լինեն մակնշված:

9.11. Պաստերիզացումից առաջ պետք է կատարվի կաթի և սերուցքի զտում, նորմալացում և հոմոգենացում: Թույլատրվում է հոմոգենացումը կատարել պաստերիզացումից հետո՝ 600C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Եթե կատարվում է պաստերիզացված կաթի զտում, ապա ստացված սերուցքը, զտված (ճարպազրկված կաթը) կամ նորմալացված խառնուրդը պարտադիր պետք է ենթարկվեն լրացուցիչ պաստերիզացման:

9.12. Նախքան պաստերիզացնող-պաղեցնող սարքավորման միացնելը, աշխատողը պետք է ստուգի ժապավենի և թանաքի առկայությունը, հետադարձ փականի սարքինությունը, պաստերիզացման ջերմաստիճանի ինքնակարգավորման համակարգը և այլն:

9.13. Պաստերացման ջերմության հսկողության ջերմագրերի վրա աշխատողը պետք է յուրաքանչյուր աշխատանքային ցիկլից հետո նշի իր ազգանունը, պաստերիզատորի տիպը և N-ը, պաստերիզացված կաթից պատրաստվող մթերքի անվանումը, ամսաթիվը, աշխատանքի սկսվելու և ավարտվելու ժամանակը, տեխնոլոգիական գործընթացը (լվացում, ախտահանում, կաթի պաստերիզացում): Ջերմագրերը պետք է հետազոտվեն լաբորատորիայում և պահվեն մեկ տարի:

9.14. Հսկիչ-գրանցող սարքերի բացակայության դեպքում պաստերացման ջերմաստիճանը անհրաժեշտ է հսկել և գրանցել:

9.15. Պաստերացման արդյունավետությունը պետք է հսկվի մանրէաբանական, քիմիական մեթոդներով:

Անկախ պատրաստի արտադրանքի որակից, պաստերիզացման արդյունավետության հսկողությունը կատարվում է 10 օրը մեկ՝ մանրէաբանական մեթոդով: Պաստերացումը համարվում է արդյունավետ, եթե 10 սմ3 կաթում աղիքային ցուպիկի խմբի մանրէները բացակայում են և մանրէների ընդհանուր քանակը չի գերազանցում 10000-ից:

Քիմիական մեթոդով կաթի պաստերացման արդյունավետության որոշումը պետք է կատարվի պաստերացված կաթով լցված յուրաքանչյուր տարողությունից:

Միայն ֆոսֆատազայի նկատմամբ ռեակցիայի բացասական պատասխան ստանալուց հետո կարելի է կաթը վերամշակել կամ փաթեթավորել:

9.16. Կաթի մանրէազերծման հոսքային գծում ջերմային մշակման արդյունավետությունը պետք է հսկվի շաբաթը 2 անգամից ոչ պակաս՝ արդյունաբերական մանրէազերծվածության որոշման եղանակով:

9.17. Պաստերացումից հետո կաթը և թթվասերը պետք է պաղեցվեն մինչև (4+20C) և ուղարկվեն շշալցման (փաթեթավորման): Նախքան շշալցումը, պաստերացված կաթը տարողություններում կարելի է պահել 6 ժամից ոչ ավել:

9.18. Պաստերացման արտադրամասում պաստերացված կաթի տանկերի մեջ լցնելու և դատարկելու ժամանակը պետք է գրանցվի:

9.19. Կաթնաթթվային արտադրանքի պատրաստման ժամանակ կաթը և սերուցքը պաստերացումից հետո պաղեցվում են մինչև մերման ջերմաստիճանը և անմիջապես ուղարկվում մերման: Արգելվում է կաթը մերման ջերմաստիճանում պահել առանց մերանի:

Ելնելով արտադրական անհրաժեշտությունից, պաստերացված կաթը կարելի է պաղեցնել մինչև (4+20C) և պահել 6 ժամից ոչ ավել: Նշված ժամկետը խախտելու դեպքում, այն պետք է կրկին պաստերացվի:

9.20. Թթվասերի արտադրման համար պետք է օգտագործվի միայն թարմ սերուցք, չի թույլատրվում մերել բարձր թթվայնություն ունեցող սերուցքը: Թթվասերը պետք է պատրաստվի ամբարային եղանակով, փակ տարողություններում: Անհրաժեշտ է խստորեն պահպանել սերուցքի տեխնիկական հրահանգով սահմանված պաստերացման ջերմաստիճանը, մերանի քանակը, մերման (թթվեցման) ջերմաստիճանը և տևողությունը:

Թթվասերի հասունացումը պետք է կատարվի սառնարաններում (խցիկներում) 0-80C ջերմության պայմաններում, մեծ տարաներում փաթեթավորման դեպքում՝ 12-48 ժամ, փոքր տարաներում՝ 6-12 ժամ:

9.21. Մանկական կաթնամթերքների արտադրման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.

- կաթնաթթվային արտադրանքի պատրաստման ժամանակ կաթը կամ խառնուրդները պետք է պաղեցվեն մինչև 2-60C, որից հետո ուղարկվեն շշալցման, կամ բարձր ջերմաստիճանում հետագա մշակման,

- ելնելով արտադրական անհրաժեշտությունից թույլատրվում է կաթի պահպանումը մինչև շշալցումը. 2-50C ջերմաստիճանում՝ մինչև 6 ժամ, 6-80C ջերմաստիճանում՝ մինչև 3 ժամ:

9.22. Թույլատրվում է մանկական կաթնամթերքին ավելացնել տարբեր բաղադրիչներ (վիտամիններ, հանքային նյութեր, շաքար, կենսաբանորեն ակտիվ նյութեր և այլն)՝ դրանց կենսաբանական և սննդային արժեքը բարձրացնելու և կազմը մայրական կաթի կազմին ադապտացնելու (նմանեցնելու) նպատակով:

Մանկական կաթնամթերքին ավելացվող բաղադրիչները պետք է համապատասխանեն նորմատիվային պահանջներին, արգելվում է ժամկետանց բաղադրիչների օգտագործումը:

9.23. Տարաբնույթ կաթնաթթվային արտադրատեսակները շշալցնող-փաթեթավորող հոսքագծի վրա փաթեթավորելու դեպքում, պետք է պահպանվի հետևյալ հաջորդականությունը. սկզբում պետք է փաթեթավորվի բիֆիդամանրէներով պատրաստված արտադրանքը, հետո հաջորդաբար՝ կաթնաթթվային մանրէների մաքուր կուլտուրաներով, պրոպինաթթվային մանրէներով, ացիդոֆիլային ցուպիկով, վերջում՝ կեֆիրային սնկիկներով պատրաստվածները:

9.24. Մանկական կաթնամթերքը պետք է փաթեթավորվի միանվագ օգտագործման համար նախատեսված ծավալով:

9.25. Կոտրված և թերլցված շշերից ու փաթեթներից հավաքված պաստերացված կամ մանրէազերծված կաթը կամ սերուցքը պետք է ֆիլտրել լավսանի, իսկ կաթնաթթվային արտադրանքը՝ երկշերտ մառլյայի միջոցով, որից հետո կաթը և սերուցքը ենթարկել կրկնակի պաստերացման կամ մանրէազերծման, իսկ կաթնաթթվային մթերքը՝ վերամշակման:

9.26. Արտադրանքում կողմնակի նյութերի հայտնվելը կանխելու նպատակով, կաթը նախապես պետք է ֆիլտրվի, ալյուրը և շաքարը մաղվեն, չամիչը լվացվի և չորացվի, սուրճը, կակաոն, վանիլը ստուգվեն կողմնակի միացությունների նկատմամբ:

Հատկապես մանրակրկիտ պետք է ստուգվի կաթի նախնական մշակում կատարող արտադրամասերից ստացված կաթնաշոռը, մեծ տարողություններից հանելուց հետո:

9.27. Մանկական հիմնարկներին առաքվող թթվասերը, կաթնաշոռը և այլ մթերքը պետք է լինի միայն սեփական արտադրության և բարձր որակի: Չի թույլատրվում մանկական հիմնարկներ առաքել կաթի առաջնակի մշակում կատարող արտադրամասերում պատրաստված արտադրանքը:

9.28. Պանիրները (փափուկ և չոր) պետք է պատրաստվեն միայն պաստերացված կաթից: Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեխնոլոգիական հրահանգով և Պետ. ստանդարտով սահմանված պանրի հասունացման պայմանները և ժամկետները: Չի թույլատրվում առաքել ըստ սահմանված ժամկետի չհասունացած պանիրները:

9.29. Պանրապահուստարանը պետք է սարքավորված լինի հեշտությամբ լվացվող և ախտահանվող դարակաշարերով:

Կարագի և պանրի պահպանման խցիկները տարին 2 անգամ պետք է սպիտակեցվեն և ախտահանվեն՝ նախապես խցիկները ազատելով մթերքից: Պանրի աղադրման, չորանոցի և պոլիմերային թաղանթներում փաթեթավորման սենքերի օդը մանրէազերծելու համար պետք է օգտագործվեն մանրէասպան լամպեր:

9.30. Արգելվում է կատարել արտադրական սենքերի ախտահանում կամ վերանորոգում արտադրանքի արտադրման ընթացքում և արտադրամասում թողնել նորոգման գործիքները: Առանձին սարքավորման նորոգման աշխատանքները կարելի է կատարել միայն նորոգման դաշտը շարժական էկրանով մեկուսացնելու դեպքում:

9.31. Պատրաստի արտադրանքը փաթեթավորելու և շշալցնելու համար նախատեսված տարաները պետք է փաթեթավորման արտադրամաս տանել միայն միջանցքներով՝ շրջանցելով այլ արտադրամասերը:

Արգելվում է տարայի և փաթեթների պահեստավորումն արտադրամասերում: Դրանց համար պետք է տրամադրվի հատուկ տեղ (սենյակ):

9.32. Արտադրանքի պիտակավորումը և մակնշումը պետք է կատարվի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

9.33. Պատրաստի արտադրանքի պահեստի կամ խցիկի ջերմաստիճանի և խոնավության, ինչպես նաև պատրաստի արտադրանքի իրացման ժամկետի հսկողությունը պետք է կատարվի լաբորատորիայի կողմից, 1 հերթափոխի ընթացքում 2-3 անգամ: Հսկողության արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:

9.34. Հումքի, համեմունքների և պատրաստի արտադրանքի տեղավորումը պահեստներում կամ խցիկներում և դրանց պահպանումը պետք է կատարվի խմբաքանակներով՝ նշելով արտադրման ամսաթիվը և խմբաքանակի համարը:

9.35. Պատրաստի արտադրանքը պետք է բաց թողնվի առաքիչի, պահեստապետի կամ վարպետի կողմից: Նրանք պատասխանատվություն են կրում արտադրանքը առանց որակը հաստատող փաստաթղթերի առաքելու համար:

Մանկական կաթնամթերք արտադրող կազմակերպություններում պետք է կատարվի ամենօրյա համտեսում՝ պահպանելով նմուշները մինչև դրանց իրացման ժամկետի լրանալը:

9.36. Չի թույլատրվում իրացման առաքել վնասված, աղտոտված փաթեթներում, խախտված կնիքներով, ըստ սահմանված կարգի չմակնշված արտադրանքը:

9.37. Բորբոսասնկերի դեմ պայքար տանելու համար խցիկները, սենյակները, միջանցքները պետք է մշակել քլորակրի լուծույթով, անտիսեպտոլով, խիստ ախտահարված և նշված նյութերի անարդյունավետության դեպքերում՝ նատրիումի օքսիդիֆենոլյատի պատրաստուկով:

9.38. Սառցախցիկներում բոլոր ապրանքները պետք է լինեն փաթեթավորված: Տարողությունները պետք է դրվեն ապրանքատակերի վրա, որոնք պարբերաբար պետք է լվացվեն և ախտահանվեն:

Թույլատրվում է փաթեթավորված ապրանքը տեղադրել մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված զամբյուղների մեջ:

9.39. Սառնարանային խցիկների սանիտարական վիճակի գնահատումը և ախտահանման անհրաժեշտությունը որոշվում է արտադրության պետի կամ լաբորատորիայի վարիչի կողմից:

9.40. Խցիկների ախտահանման արդյունավետությունը որոշվում է մանրէաբանական հետազոտության արդյունքների հիման վրա: Ախտահանումը համարվում է բավարար, եթե 1 սմ2 մակերեսի վրա բորբոսասնկերի քանակը՝ 10 բջջից ավելի չէ:

9.41. Ընդունվող հումքի, պատրաստի արտադրանքի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների հսկողությունը պետք է կատարվի կազմակերպության լաբորատորիայի կողմից (ըստ հավելված 3-ի):

 

10. ՄԵՐԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10.1. Լաբորատոր և արտադրական մերանի պատրաստումը պետք է կատարվի արտադրողի կողմից մշակված հրահանգի համաձայն:

10.2. Մանրէաբանական լաբորատորիայում պետք է առանձնացված լինի հատուկ սենյակ (բոքս)՝ լաբորատոր մերանը պատրաստելու և մաքուր կուլտուրաների հետ աշխատելու համար:

Արգելվում է մերանների պատրաստման և պահպանման համար նախատեսված թերմոստատները և սառնարանները օգտագործել այլ նպատակներով:

10.3. Մերանի պատրաստման բաժանմունքը պետք է գտնվի արտադրական մասնաշենքում և հնարավորին չափ մոտ լինի այն արտադրամասերին, որտեղ օգտագործում են այն: Մերանի սենյակը չպետք է լինի միջանցիկ և պետք է ունենա նախասենյակ՝ սանիտարական հագուստը կախելու համար: Սենյակի մուտքի դռան մոտ պետք է տեղադրվի ախտահանիչ լուծույթով թրջված գորգ:

10.4. Մերանի բաժնում պետք է լինեն առանձին սենյակներ.

- մաքուր կուլտուրաներից մերան ստանալու համար,

- կեֆիրային և ացիդոֆիլային մերան ստանալու համար,

- գույքի և ամանեղենի լվացման, ախտահանման և պահելու համար:

Միջին հզորության կազմակերպություններում (1 հերթափոխում մինչև 25 տ) կեֆիրային, ացիդոֆիլային և մաքուր կուլտուրաներից պատրաստված մերանները կարելի է պատրաստել նույն սենյակում, բայց դրանց պատրաստման տարողությունները և խողովակագծերը պետք է լինի տարբեր:

10.5. Մերանի բաժնում չի թույլատրվում տարբեր կոմունիկացիաների (ջրահեռացման կանգնակներ, գոլորշու, օդափոխանակության խողովակներ և այլն) անցկացումը:

10.6. Օդի մաքրման համար օդափոխման համակարգը պետք է ունենա ֆիլտրեր: Չեն թույլատրվում օդի միջանցիկ հոսանքներ:

10.7. Օդի մանրէազերծման համար մերման սենյակում և նախամուտքում պետք է դրվեն մանրէազերծման լամպեր:

10.8. Մերանի բաժանմունք կարող են մուտք գործել միայն մերան պատրաստող աշխատողները և հավաքարարները: Կողմնակի անձանց մուտքն արգելվում է:

10.9. Մերանների բաժնի գույքը և տարան պետք է լինեն մակնշված:

10.10. Տարան և գույքը օգտագործելուց հետո պետք է լավ լվացվեն, ախտահանվեն քլորակրի լուծույթով, շոգեհարվեն կամ մանրէազերծվեն ավտոկլավում կամ չորացնող պահարանում: Մաքուր տարան և գույքը պետք է ծածկվեն մագաղաթաթղթով կամ պոլիէթիլենային ծածկոցով և պահվեն ախտահանված դարակաշարերի վրա: 24 ժամից ավել պահելու դեպքում գույքը և տարան պետք է կրկնակի անգամ ախտահանվեն:

10.11. Մինչև 20 դմ ծավալով տարողությունում մանրէազերծված կաթի հիմքի վրա լաբորատոր մերան պատրաստելու համար կաթի մանրէազերծումը պետք է կատարվի մերանի բաժնում կամ մանրէաբանական լաբորատորիայում:

10.12. Պաստերացված կաթի հիմքի վրա մերանի պատրաստման ամբողջ գործընթացը (պաստերացում, կաթի պաղեցում, մերում, թթվեցում և մերանի պաղեցում) պետք է կատարվի նույն տարողության մեջ:

10.13. Մերանի յուրաքանչյուր խմբաքանակի համար պետք է ձևակերպվի որակի հավաստագիր, որից հետո մերանը կարող է փոխանցվել արտադրամաս:

10.14. Չի թույլատրվում օգտագործել պիտանելիության ժամկետը լրացած (չոր, լաբորատոր կամ արտադրական), ինչպես նաև բարձր թթվայնությամբ արտադրական մերան:

10.15. Մերանը դեպի մերման տարողություններ պետք է ուղղվի մանրակրկիտ լվացված, ախտահանված և հնարավորինս կարճ խողովակագծերով:

Մանրէազերծված կաթի հիմքի վրա փոխացանքսային եղանակով պատրաստած մերան կամ քիչ քանակով մերան օգտագործելու դեպքում, թույլատրվում է այն տեղափոխել փակ տարողություններում: Նման դեպքերում մերանի տարողության եզրերը պետք է սրբել սպիրտով, այրել, ապա դատարկել մերանը: Մերանը կաթի մեջ ներմուծող աշխատակիցը պետք է կրի մաքուր սանիտարական հագուստ, մանրակրկիտ լվանա և ախտահանի ձեռքերը:

10.16. Լաբորատոր մերանի պատրաստումը, լաբորատոր, փոխացանքսային և արտադրական մերանի և ակտիվացված մանրէաբանական խտանյութի որակի հսկողությունը պետք է իրականացնի կազմակերպության մանրէաբանը: Փոքր արտադրություններում մանրէաբանի բացակայության դեպքում, լաբորատոր, ինչպես նաև փոխացանքսային և արտադրական մերանները կարող է պատրաստել հատուկ առանձնացված պատասխանատու անձը:

 

11. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11.1. Կաթի արդյունաբերությունում լաբորատոր հսկողության նպատակը բարձր սննդային արժեք ունեցող և սպառողի համար անվտանգ արտադրանքի թողարկման ապահովումն է:

11.2. Լաբորատոր հսկողությունը ներառում է կաթի, սերուցքի, մերանի, պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության ստուգումը, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ ռեժիմների պահպանման հսկողությունը:

11.3. Մանրէաբանական լաբորատորիայի կողմից պատրաստի արտադրանքը (կաթը, սերուցքը, կաթնաթթվային ըմպելիքները) պետք է հսկվի ոչ պակաս 5 օրը մեկ, իսկ թթվասերը և կաթնաշոռը՝ ոչ պակաս երեք օրը մեկ անգամ:

11.4. Յուրաքանչյուր սարքավորման սանիտարական մշակման որակը պետք է գնահատվի ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ:

11.5. Յուրաքանչյուր աշխատողի ձեռքերի մաքրության վիճակի ստուգումը պետք է կատարվի մանրէաբանական լաբորատորիայի կողմից, ամիսը 3 անգամից ոչ պակաս:

11.6. Մանրէաբանական հետազոտություններ կատարելու համար կազմակերպության լաբորատորիայում պետք է առանձնացվի և սարքավորվի բոքս՝ իր նախասենյակով: Վերջինս ծառայում է նախքան բոքս մտնելը սանիտարական հագուստը հագնելու համար: Բոքսը պետք է ապահովված լինի մանրէասպան լամպերով, որոնց քանակը որոշվում է 2.5 վտ/մ3 հաշվարկով: Լամպերը պետք է միացվեն աշխատանքից հետո՝ 30-60 րոպե տևողությամբ, աշխատողների բացակայության ժամանակ: Բոքսի բացակայության դեպքում հետազոտությունը կատարվում է լաբորատորիայում: Նման դեպքերում լաբորատորիան մեկուսացված պետք է լինի և ապահովված մանրէասպան լամպերով: Ցանքս կատարելու ժամանակ դռները և օդանցքները պետք է լինեն փակ՝ օդի շարժումը կանխելու համար:

11.7. Յուրաքանչյուր օր, աշխատանքի վերջում, բոքսը պետք է լվացվի տաք օճառաջրով և չորացվի: Շաբաթը 1 անգամ պետք է կատարվի ախտահանում:

11.8. Ամանեղենի մանրէազերծումը կատարվում է հատուկ սարքում (ավտոկլավ), որը պետք է տեղադրվի առանձնացված սենյակում: Մանրէազերծված ամանեղենը պետք է պահել կափարիչով փակվող ամուր տարողությունում կամ փակ պահարաններում: Մանրէազերծված լաբորատոր և այլ ամանեղենի պահման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրից: Մանրէազերծված միջավայրերը պետք է պահել պահարանում 4-60 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, 14 օրից ոչ ավելի:

11.9. Մանրէաբանական լաբորատորիայի բացակայության դեպքում, հսկողությունը կարող են կատարել ըստ սահմանված կարգի հավատարմագրված կամ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կազմակերպությունների լաբորատորիաները՝ պայմանագրային կարգով:

11.10. Տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ հսկողությունը պետք է կատարվի յուրաքանչյուր արտադրատեսակի արտադրման համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների համաձայն:

11.10. Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը պետք է սերտիֆիկացվի սահմանված կարգով:

 

12. ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12.1. Կաթի և կաթնամթերքի փոխադրումը պետք է կատարվի հատուկ՝ մասնագիտացված, փոխադրամիջոցներով՝ սառեցվող կամ հավասարաջերմ իզոթերմիկ թափք ունցող մեքենաներով:

12.2. Կաթի փոխադրամիջոցը պետք է լինի մաքուր, սարքին: Թափքի ներքին մակերեսը պետք է ունենա հեշտությամբ լվացվող և մաքրվող հիգիենիկ ծածկ:

12.3. Արգելվում է կաթնամթերքի հետ այլ մթերք (մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն, կիսապատրաստվածքներ, ձու, մրգեր) փոխադրել:

Արգելվում է կաթը փոխադրել նաև նախկինում թունաքիմիկատներ, նավթ, բենզին, սուր հոտ ունեցող և թունավոր նյութեր փախադրած մեքենաներով:

12.4. Ամառվա շոգ օրերին կաթի փոխադրումը հատուկ սառեցվող թափքով մեքենաներով պետք է տևի 6 ժամից ոչ ավել, իսկ հավասարաջերմ թափքով մեքենաներով՝ 2 ժամից ոչ ավել:

12.5. Վարորդ-առաքիչը պետք է ըստ սահմանված կարգի ենթարկված լինի բժշկական զննության, կրի սանիտարական հագուստ և իր մոտ ունենա անձնական բժշկական գրքույկ:

12.6. Տրանսպորտի սանիտարական մշակումը պետք է կատարվի կաթի մշակման կազմակեպությունում:

 

13. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13.1. Կաթի արտադրության կազմակերպությունների նախագծման, կառուցման և վերակառուցման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքի կազմակերպմանը և հիգիենային ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

13.2. Աշխատանքային պայմանների հսկողությունը պետք է ներառի արտադրական գործոնների (միկրոկլիմայի պարամետրեր, աղմուկը աշխատանքային տեղերում, աշխատանքային օդի աղտոտվածություն գազերով և աէրոզոլներով, արտադրամասի կենցաղային պայմանները, սննդի կազմակերպում, բժշկական սպասարկում և այլն) գնահատումը:

13.3. Սենքերի միկրոկլիման (օդի ջերմաստիճան, հարաբերական խոնավություն, օդի շարժման արագություն), աշխատանքային գոտում վնասակար նյութերի պարունակությունը պետք է համապատասխանի ՍՆ245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր»-ի պահանջներին:

13.4. Աշխատատեղերի աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

13.5. Բնական լուսավորման (ԲԼԳ), լուսային (ԼԳ) գործակիցների և աշխատանքային մակերեսների լուսավորվածության մակարդակը պետք է համապատասխանեն «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:

13.6.Կաթի արտադրության կազմակերպություններում պետք է նախատեսվեն կենցաղային հարմարություններ, «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» 2.09.04-87 ՍՆիՊ-ին համապատասխան:

13.7. Աշխատողների սննդի կազմակերպման համար պետք է նախատեսվի ճաշարան, բուֆետ կամ սննդի ընդունման սենյակ:

13.8. Վնասակար նյութերի ազդեցությանը ենթարկվող անձինք պետք է պարբերաբար անցնեն բժշկական զննության՝ ըստ սահմանված կարգի:

13.9. Արտադրամասերը պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության միջոցներով:

13.10. Կազմակերպության ղեկավարությունը պետք է աշխատողներին ապահովի սանիտարական հագուստով, իսկ վնասակար նյութերի հետ գործ ունեցող անձանց՝ նաև անհատական պաշտպանության միջոցներով:

 

14. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14.1. Կաթի արտադրության կազմակերպությունների յուրաքանչյուր աշխատող պետք է պահպանի անձնական հիգիենայի կանոնները և իր աշխատատեղում կատարի արտադրությանը ներկայացվող սանիտարական և տեխնոլոգիական ռեժիմների պահանջները:

14.2. Նախքան աշխատանքի ընդունվելը, աշխատողները պետք է ենթարկվեն նախնական, իսկ հետագայում՝ պարբերական բժշկական զննությունների՝ համաձայն սահմանված կարգի:

14.3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, պետք է իրականացվեն աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:

14.4. Կազմակերպության յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որտեղ պետք է նշված լինեն բժշկական զննության արդյունքները, վարակիչ հիվանդություններով հիվանդացման տվյալները:

14.5. Աշխատանքը սկսելուց անմիջապես առաջ, յուրաքանչյուր աշխատող պետք է զննվի, ստուգվի ձեռքերը՝ թարախային բշտիկներ հայտնաբերելու նպատակով:

14.6. Արտադրամասերում աշխատող անձինք պարտավոր են ստամոքս-աղիքային հիվանդությունների ախտանիշների, ջերմության բարձրացման, թարախային և այլ հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում հայտնել ղեկավարությանը և դիմել բուժկանխարգելիչ հաստատություն՝ բուժում ստանալու համար:

14.7. Ընտանիքում վարակիչ հիվանդներ ունեցող աշխատողները ժամանակավորապես չեն թույլատրվում աշխատանքի, մինչև անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումների անցկացումը:

14.8. Արտադրական բաժինների աշխատողներն աշխատանքը սկսելուց առաջ պետք է ընդունեն ցնցուղ, հագնեն մաքուր սանիտարական հագուստ, մազերը ծածկեն գլխաշորի կամ գլխարկի տակ, լավ լվանան ձեռքերը տաք ջրով և օճառով ու ախտահանեն քլորամինի 0,5%-անոց լուծույթով:

14.9. Արտադրական և պահեստային շինություններում սարքավորումների նորոգման աշխատանքներով զբաղված բանվորները պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, կրեն սանիտարական արտահագուստ, գործիքները տեղափոխեն հատուկ փակ, բռնակներ ունեցող արկղերում:

14.10. Արտադրական շինություններից դուրս գալու, սան. հանգույց գնալու դեպքում, սնունդ ընդունելու ժամանակ սանիտարական հագուստը պետք է հանել:

Չի թույլատրվում սանիտարական հագուստի վրայից հագնել դրսի (վերին) հագուստ:

14.11. Արգելվում է արտադրական արտադրամաս բերել կողմնակի իրեր և առարկաներ (պայուսակներ, ծխախոտ, լուցկի և այլն): Աշխատանքի ժամանակ չի թույլատրվում կրել ոսկերչական (արդուզարդ) զարդեր:

14.12. Ծխել թույլատրվում է միայն այդ նպատակի համար հաստատված հատուկ վայրում:

14.13. Աշխատատեղերում սնունդ ընդունելն արգելվում է: Սնունդը պետք է ընդունել ճաշարանում, բուֆետում, սննդի ընդունման սենյակում:

14.14. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ձեռքերի մաքրությանը: Եղունգները պետք է լինեն կարճ կտրված, առանց լաքածածկման: Աշխատանքի անցնելուց առաջ և յուրաքանչյուր անգամ այն ընդհատելու (ընդմիջելու) դեպքում, ձեռքերը պետք է մանրակրկիտ լվանալ և ախտահանել:

Մերանների տեղամասի աշխատողները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն ձեռքերի սանիտարական մշակմանը, հատկապես, կաթի մերման և մերանը դատարկելու գործընթացների ժամանակ:

Ձեռքերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ձեռքերը լվանալուց առաջ պետք է ախտահանել 100 մգ/լ ակտիվ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթով, ապա լվանալ և ջրի ծորակը մշակել նույն լուծույթով:

Սան. հանգույցից օգտվելուց հետո ձեռքերը պետք է լվանալ 2 անգամ, նախամուտքում մինչև սանիտարական հագուստ հագնելը և աշխատատեղում (արտադրամասում)՝ նախքան աշխատանքի անցնելը:

Սան. հանգույցից դուրս գալիս կոշիկները պետք է ախտահանվեն ախտահանիչ գորգիկի վրա:

14.15. Յուրաքանչյուր աշխատողի ձեռքերի մաքրությունը պետք է ստուգվի արտադրական լաբորատորիայի կողմից՝ ամիսը 2 անգամ (առանց նախնական զգուշացման)՝ աշխատանքը սկսելուց առաջ և սան. հանգույցից օգտվելուց հետո:

Յոդ-օսլային փորձի եղանակով ձեռքերի մաքրությունը կարելի է ստուգել շաբաթը 1 անգամ:

 

15. ԱԽՏԱՀԱՆՈՒՄ, ՊԱՅՔԱՐ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ

 

15.1. Կաթի արտադրության կազմակերպություններում չի թույլատրվում ճանճերի, կրծողների, միջատների առկայությունը:

15.2. Ախտահանում, կրծողների և միջատների ոչնչացման (կամ դրանց դեմ պայքարի) աշխատանքներ կատարելու համար կազմակերպությունը պետք է պայմանագիր կնքի այդ աշխատանքներն իրականացնելու համար իրավասու կազմակերպությունների հետ: Վերոհիշյալ աշխատանքները կատարելու ժամանակ պետք է բացառվի քիմիական նյութերի շփումն արտադրանքի, տարայի, փաթեթավորման և այլ նյութերի հետ:

15.3. Ճանճերի դեմ պայքարելու համար կաթի արտադրության կազմակերպություններում պետք է իրականացնել հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

- ժամանակին և մանրակրկիտ մաքրել շինությունները և տեղամասերը,

- հավաքել սննդային թափոնները հատուկ ամուր փակվող տարողությունների մեջ,

- աղբը ժամանակին հեռացնել, տարողությունները լվանալ և ախտահանել որևէ ախտահանիչ լուծույթով,

- պատուհանների բացվող բոլոր փեղկերը ցանցապատել գարնան-ամռան ժամանակաշրջանի ընթացքում:

15.4. Միջատների առկայությունը կանխելու համար պետք է վերացնել պատերի և հատակի բոլոր ճեղքերը, ժամանակին մաքրել և հեռացնել սննդամթերքի մնացորդները: Միջատների հայտնաբերման դեպքում պետք է մաքրել տեղամասերը և կազմակերպել պայքար թույլատրված որևէ նյութով:

15.5. Հումքը և պատրաստի արտադրանքը կրծողներից պաշտպանելու համար պետք է իրականացնել հետևյալ միջոցառոմները.

- նկուղների պատուհանները փակել մետաղյա ցանցով, ջրահեռացման դիտահորերը՝ ամուր ծածկվող կափարիչներով,

- օդափոխանակության անցքերը փակել 0.25 x 0.25 սմ անցքերով մետաղյա ցանցերով,

- ջեռուցման մարտկոցների և ջրագծերի մոտ հատակի անցքերը պետք է փակել մետաղի կտորներով ցեմենտի շաղախով կամ մետաղյա թիթեղով,

- պահեստների դռները երեսպատել երկաթով:

15.6. Կազմակերպության արտադրամասերի վերանորոգման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել շին. տեխնիկական միջոցառումներ՝ կրծողների մուտքը կանխելու նպատակով:

15.7. Կրծողների դեմ պայքարը պետք է կազմակերպել նաև մեխանիկական եղանակով (թակարդ, ծուղակ): Կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցները թույլատրվում են միայն համապատասխան պատրաստականություն ունեցող անձանց միջոցով (դեզինֆեկտորներ և դեռատիզատորներ):

15.8. Կաթի արդյունաբերության կազմակերպություններում արգելվում է կրծողների դեմ պայքար կազմակերպել մանրէաբանական եղանակներով:

 

16. ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

16.1. Կաթի արտադրության կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն.

- անհրաժեշտ պայմաններ՝ որակյալ ու սպառողների համար անվտանգ արտադրանք թողարկելու համար,

- մանրէաբանական հետազոտության անբավարար արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ արտադրանքի օգտագործման հետ կապված զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման ուղղությամբ,

- համաճարակային անբավարար իրավիճակի առաջացման դեպքում, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ցուցումով, կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում,

- աշխատողների, սահմանված կարգով, նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների անցկացում,

- պարտադիր բժշկական զննության ենթակա աշխատողներին անձնական սանիտարական գրքույկներով,

- աշխատողների անձնական հիգիենայի կանոնների պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծում,

- բոլոր աշխատողներին սանիտարական հագուստով,

- լվացող և ախտահանող լուծույթների բավարար քանակի առկայություն,

- առաջին բուժ. օգնություն կազմակերպելու համար դեղարկղերի առկայություն,

- աշխատողների աշխատանքի անվտանգության տեխնիկայի և համապատասխան հիգիենիկ նորմերի պահանջների պահպանում,

- կազմակերպությունում առաջացող վնասակար գործոններից շրջակա միջավայրի պահպանություն:

17.2. Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման վերահսկողությունը պետք է իրականացվի ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

 

Հավելված 1

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

N Վթարի վայր, ամսաթիվ և ժամ Վթարի բնույթ Վթարի վերացման ամսաթիվ և ժամ Ում կողմից, ինչպես և երբ է կատարվել ջրամատակարարման ցանցի եզրափակիչ ախտահանում Ջրի մանրէաբանական հետազոտության արդյունքները ջրամատակարարման ցանցի եզրափակիչ ախտահանումը կատարելուց հետո Տեղամասի պատասխանատուի և վերանորոգողի ստորագրությունը
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 

Հավելված 2

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՎԻՃԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Հետազոտվող օբյեկտ Հետազոտվող մակերես (սմ2 կամ քանակ) Մանրէների ընդհանուր քանակը սմ3-ում կամ  խմորման փորձի արդյունք
բավարար անբավարար
Կաթի ցիստեռններ (կափարիչ, հատակ, անկյուն, պատեր) 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Խողովակներ (ծորակներ) 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Տարողություններ (կափարիչ, պատ, անկյուն, հատակ) 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Տարողություններ (ռետին, խառնիչ, խողովակ, վերին ծորակ, ներքին ծորակ, ծորակ երեք անցումով, ապակե խողովակի բացվածք) ամբողջ մակերեսը աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Գլաններ, ծորակներ ամբողջ մակերեսը աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Ռետինե օդային խողովակ ամբողջ մակերեսը աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Սառեցնող մամլիչ (գլան, թմբուկի պատ) 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կաթնաշոռի ինքնամամլման ավազաններ (պատ, անկյուն, հատակ, ցանց) 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կարագի և պանրի պատրաստման սարքավորումներ 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Վակուում սարք (կաթի մուտքի կիսախողովակ, պատ, կափարիչ, խողովակներ, խտացրած կաթի կիսախողովակ) 100սմ2   500-ից <   500-ից >
Վակուում-բյուրեղացնող սարք (պատ, խառնիչ, կիսախողովակ) պատրաստի մթերքի ելքում 100սմ2   500-ից <   500-ից >
Լցափակող մեքենա (տարողություն, չափաբաժակներ խտացրած կաթը չափելու համար) 100սմ2   250-ից <   250-ից >
Կաթի այլ գույք և տարաներ 100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Փայտե սարքավորումներ 100սմ2 բորբոսասնկերի աճի բացակայություն բորբոսասնկերի աճի առկայություն
Աշխատողների ձեռքեր ձեռքերի (դաստակ) ամբողջ մակերես աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Շշեր, բանկաներ 10 շշերի ամբողջ մակերեսը 100-ից պակաս 100-ից ավել
Փաթեթավորող պատիճ շշերի և ներքին բանկաների համար 10 պատիճի ամբողջ ներքին մակերեսը 100-ից պակաս 100-ից ավել
Բանկաների կափարիչներ ամբողջ մակերեսը 100-ից պակաս 100-ից ավել
Մերանի տարողություններ (փակիչ, պատ, անկյուն, հատակ, խառնիչ, ծորակ և խողովակներ)   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Արկղեր կաթնամթերքի համար (կափարիչ, պատ, հատակ)   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կաթնաշոռի տարողություններ (պատ, անկյուն, հատակ, շտուցեր)   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կաթնաշոռի պարկեր   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կաթնամթերքի չափածրարման ավտոմատ (բունկեր, խառնիչ, չափավորիչ, պուանսոն, երկու բույն չափածրարված արտադրանքի համար, թուղթ, փոխադրաժապավեն)   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն
Կաթնաշոռի չափածրարման ավտոմատ (բունկեր, խառնիչ, չափավորիչ, պուանսոն, չափածրարված արտադրանքի թուղթ, փոխադրաժապավեններ, շերեփ, հատակ և պատ)   100սմ2 աղիքային խմբի մանրէների բացակայություն աղիքային խմբի մանրէների առկայություն

 

Կեսլերի միջավայրում գազի ի հայտ գալու դեպքում, արդյունքը գնահատվում է «վատ»՝ անկախ միկրոֆլորայի (մանրէների) քանակից:

 

 

Հավելված 3

 

ՆԵՐԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱ

 

Հետազոտվող տեխնոլոգիական գործընթացներ և նյութեր Հետազոտվող օբյեկտ Անալիզի անվանում Նմուշառման տեղ Հսկողության պարբերականություն Նոսրացում
Ստացվող հումք հում կաթ ռեդուկտազայի փորձ ագելակիչներ կաթի և սերուցքի միջին նմուշ յուրաքանչյուր մատակարարից եռամսյակը 1 անգամ  
հում սերուցք ռեդուկտազայի փորձ կաթի և սերուցքի միջին նմուշ յուրաքանչյուր մատակարարից եռամսյակը 1 անգամ  
պաստերիզացման ուղարկվող կաթ կամ սերուցք մեզոֆիլ-աէրոբ մանրէների սպորներ կաթի և սերուցքի միջին նմուշ յուրաքանչյուր մատակարարից պատրաստի արտադրանքի փչանալու դեպքում   0; 1
Արտադրանք պաստերացված կաթից և սերուցքից կաթ և սերուցք (մինչև պաստերացումը) մանրէների ընդհանուր քանակ հավասարա-
կշռեցման տարող.
ամիսը 1 անգամ IV; V; VI
աղիքային խմբի մանրէներ հավասարա-
կշռեցման տարող.
ամիսը 1 անգամ II-ից V-ը
կաթ և սերուցք (պաստերացումից հետո) մանրէների ընդհանուր քանակ պաղեցնող սարքի խողովակի ելքից 10 օրը 1 անգամ I, II, III
աղիքային խմբի մանրէներ պաղեցնող սարքի խողովակի ելքից 10 օրը 1 անգամ 10սմ3
պաստերացված կաթ մանրէների ընդհանուր քանակ տանկերից լցման ժամանակ ամիսը 1 անգամ I, II, III
աղիքային խմբի մանրէներ տանկերից լցման ժամանակ ամիսը 1 անգամ 0, I, II, III
կաթ և սերուցք շշերից մանրէների ընդհանուր քանակ շշալցման բաժնի շշերից 5 օրը մեկ անգամ II, III
աղիքային խմբի մանրէներ շշալցման բաժնի շշերից 5 օրը մեկ անգամ 0, I
Մանրէազերծված կաթի արտադրություն մանրէազերծված կաթ հոսքագծից արդյունաբերական մանրէազերծման որոշում հսկիչ փորձանոթից շաբաթը 2-3 անգամ  
մանրէազերծված կաթը շշալցումից հետո (երկփուլային մեթոդով) մանրէների ընդհանուր քանակը, ջերմակայուն մանրէների սպորների քանակ շշից՝ շշալցումից հետո 1 հերթափոխում 3 անգամ 1-ական շիշ I; II
մանրէազերծված կաթը (պատրաստի արտադրանք) արդյունաբերական մանրէազերծման որոշում չափածրարման ավտոմատից, 1 ժամ հետո, 1 փաթեթ շաբաթը 2-3 անգամ 0; I
Կաթնաթթվային արտադրանքի մերանի պաստերիզացված կաթը մերան պատրաստելու համար աղիքային խմբի մանրէներ պաստերացման տարողությունից, մերանամանից ունկատակառ   10 օրը մեկ 10սմ3
պաստերացման արդյունավետության որոշում պաստերացման տարողությունից, մերանամանից ունկատակառ մերանում ջերմակայուն կաթնաթթվային ցուպիկ հայտնաբերելու դեպքում  
Մերան՝ կեֆիրային մաքուր կուլտուրաներից պաստերացված կաթի հիմքի վրա մակարդման ժամանակը, թթվայնությունը, զգայորոշման գնահատական սնկային և արտադրական մերանների բոլոր տարողություններից ամեն օր  
մանրադիտակային պատրաստուկ սնկային և արտադրական մերանների բոլոր տարողություններից ամեն օր  
աղիքային խմբի մանրէներ սնկային և արտադրական մերանների բոլոր
տարողություններից
ամեն օր 3 սմ3 կեֆիրային մերանի
10սմ3 մաք. կուլտուրա-ների համար
Մերան մաքուր կուլտուրաներով մանրէազերծված կաթի հիմքի վրա մակարդվելու ժամանակը մանրադիտակային պատրաստուկ ընտրողական՝ յուրաքանչյուր խմբաքանակի 1 տարողությունից ամեն օր՝ մերման տևողությունը երկարաձգելու դեպքում  
Կաթնաթթվային մթերք Կաթը մինչև պաստերացումը մանրէների ընդհանուր քանակ հաշվեկշռման տարողություններից ամիսը 1 անգամից ոչ պակաս IV, V, VI
աղիքային խմբի մանրէներ հաշվեկշռեցման տարողությունից ամիսը 1 անգամից ոչ պակաս V
մանրէների ընդհանուր քանակ պաղեցման սարքի ելքի խողովակից ամիսը 1 անգամից ոչ պակաս (հետազոտել միաժամանակ հում կաթ) I-III
աղիքային խմբի մանրէներ պաղեցման սարքի ելքի խողովակից 10 օրը մեկ 10սմ3 կաթ
ջերմագրանցման ժամանակ բոլոր գործող պաստերացման սարքերից ամեն օր  
  կաթը մինչև մերան ներմուծելը աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը մեկ անգամ 0, I
կաթը, մերանը ներմուծելուց հետո աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը մեկ անգամ 0, I
մերված կաթը նախքան շշալցնելը աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը մեկ անգամ 0, I
մերված կաթը շշալցումից հետո աղիքային խմբի մանրէներ շշերից ամիսը մեկ անգամ 0, I
պատրաստի արտադրանք աղիքային խմբի մանրէներ առաքման բաժնի շշերից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս  
մանրէադիտակային պատրաստուկ առաքման բաժնի շշերից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս  
  պաստերացված կաթի տարողությունից աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամից ոչ պակաս I, II, III
կաթնաթթվային ջերմակայուն ցուպիկների առկայություն տարողությունից, ընտրողական արտադրանքում «ավելորդ թթվայնություն» ի հայտ գալու դեպքում  
Կաթնաշոռի արտադրություն մերված կաթ աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամից ոչ պակաս I - V
կաթնաշոռ մամլումից հետո աղիքային խմբի մանրէներ հսկվող խմբաքանակից ամիսը 2 անգամից ոչ պակաս II - IV
կաթնաշոռ պաղեցնելուց հետո մանրէադիտակային պատրաստուկ հսկվող խմբաքանակից 3 օրը մեկ անգամից ոչ պակաս  
պատրաստի արտադրանք աղիքային խմբի մանրէներ տակառներից կամ փաթեթներից յուրաքանչյուր խմբաքանակ I -IV
խոշոր կաթի գործարաններ կամ սառնարան. բազաներ ուղարկվող կաթնաշոռ մանրէադիտակային պատրաստուկ տակառներից կամ տուփերից յուրաքանչյուր խմբաքանակ I -IV
կաթնաշոռ ստացված գործարաններից կամ սառնարան. բազաներից մանրէադիտակային պատրաստուկ տակառներից կամ տուփերից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս I -IV
պանրիկներ (պատրաստի արտադրանք) աղիքային խմբի մանրէներ տակառներից կամ տուփերից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս I -IV
պանրիկներ (պատրաստի արտադրանք) աղիքային խմբի մանրէներ տակառներից կամ տուփերից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս I -IV
Թթվասերի արտադրություն  սերուցք մինչև պաստերիզացումը ընդհանուր խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամից ոչ պակաս II, III, VI
աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամից ոչ պակաս II - IV
սերուցք պաստերացումից հետո ընդհանուր խմբի մանրէներ պաստերատորից ամիսը 2 անգամից ոչ պակաս I - III
աղիքային խմբի մանրէներ պաստերատորից 10 օրը մեկ 10 սմ3
սերուցք նախքան մերելը աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամից ոչ պակաս 0 - II
կաթնաթթվային ջերմակայուն ցուպիկների առկայություն տարողությունից արտադրանքում «ավելորդ թթվայնություն» ի հայտ գալու դեպքում  
սերուցք մերելուց հետո աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 2 անգամ 0, I
թթվասերը պաղեցումից և փաթեթավորումից հետո (պատրաստի արտադրանք) աղիքային խմբի մանրէներ բանկաներից, շշերից, փաթեթներից և այլն 3 օրը մեկ անգամից ոչ պակաս I - V
մանրադիտակային պատրաստուկ բանկաներից, շշերից, փաթեթներից 3 օրը մեկ և արտադրանքում «ուռչելու» ի հայտ գալու դեպքում  
  թթվասերը, որն ուղարկվում է կաթի խոշոր գործարաններ և բազա սառնարաններ աղիքային խմբի մանրէներ ֆլյագաներից յուրաքանչյուր խմբաքանակից I-V
թթվասերը, որը ստացվում է կաթի խոշոր գործարաններից, և բազա սառնարաններից աղիքային խմբի մանրէներ ֆլյագաներից 5 օրը մեկ անգամից ոչ պակաս I-V
Պանրի և կարագի մերանի արտադրություն հում կաթ ռեդուկտազային փորձ կաթի յուրաքանչյուր խմբաքանակից շաբաթը 2-3 անգամ  
կաթ պաստերացումից հետո աղիքային խմբի մանրէներ մերման տարողությունից 10 օրը մեկ անգամ 10սմ3
մերան դիտում մանրադիտակով յուրաքանչյուր տարողությունից ամեն օր քսուք
աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր տարողությունից ամեն օր 10սմ3
արտադրական մերան աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր տարողությունից ամեն օր  
ացետոինի, դիացետիլի և ածխաթթվի առկայություն հրահանգի համաձայն ամիսը 1 անգամից ոչ պակաս  
մայրական և արտադրական մերան հսկողություն ըստ 3.23.3 կետի հրահանգի համաձայն ամիսը 1 անգամից ոչ պակաս  
 Պանրի արտադրություն հում կաթ շրդանախմորումային փորձ միջին նմուշ կաթի յուրաքանչյուր մատակարարից 10 օրը մեկ  
խմորման փորձ միջին նմուշ կաթի յուրաքանչյուր մատակարարից 10 օրը մեկ  
մեզոֆիլ անաէրոբ կաթնախմորող մանրէների սպորների ընդհանուր քանակ միջին նմուշ կաթի յուրաքանչյուր մատակարարից 10 օրը մեկ 0-II
աղիքային խմբի մանրէներ միջին նմուշ կաթի յուրաքանչյուր մատակարարից 10 օրը մեկ II-VI
կաթ պաստերատորից աղիքային խմբի մանրէներ պաստերացնող սարքեր 10 օրը մեկ 10մլ
կաթ պաստերացիայից հետո (նախքան մերելը) աղիքային խմբի մանրէներ տարողություններ կան պանիր պատրաստող մեքենայից 10 օրը մեկ 0, I
մեզոֆիլ, անաէրոբ կաթնախմորող մանրէների սպորների ընդհանուր քանակը տարողություններ կան պանիր պատրաստող մեքենայից 10 օրը մեկ 0, II
պանիր մամլումից հետո աղիքային խմբի մանրէներ ընտրողական 1 գլխից 10 օրը մեկ II-V
pH-ի որոշում յուրաքանչյուր եփելուց   II-IV
պանիրը հասունացման վերջում աղիքային խմբի մանրէներ ընտրողական 1 գլխից յուրաքանչյուր խմբաքանակից II-IV
մեզոֆիլ, անաէրոբ կաթնախմորող մանրէների սպորների ընդհանուր քանակ ընտրողական 1 գլխից փքվելու դեպքում  
հալեցնելու համար բաղադրիչներ        
շրդանային պանիրներ աղիքային խմբի մանրէներ ընտրովի յուրաքանչյուր խմբաքանակից 1-2 գլխից ամիսը 1 անգամից ոչ պակաս I-III
այլ բաղադրիչներ մանրէների ցուցանիշների պահանջներին համապատաս-խանություն ընտրովի յուրաքանչյուր խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակ նորմատիվ-ներին համապա-տասխան
Հալած պանրի արտադրության հսկողություն  հալած պանիր (պատրաստի արտադրանք) մանրէների ընդհանուր քանակ միջին նմուշը խմբաքանակից ամիսը 1 անգամից ոչ պակաս I-IV
աղիքային խմբի մանրէների քանակ միջին նմուշ խմբաքանակից ամիսը 1 անգամից ոչ պակաս I-II
մեզոֆիլ անաէրոբ մանրէների կաթնաթթվային սպորների ընդհանուր քանակ միջին նմուշ խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակից I-III
Կարագի արտադրամաս սերուցք պաստերացումից հետո մանրէների ընդհանուր քանակ պաստերատորից ամիսը 1 անգամից ոչ պակաս I-III
աղիքային խմբի մանրէներ պաստերատորից 10 օրը մեկ անգամ 10սմ3
սերուցքը պաղեցնող սարքից հետո մանրէների ընդհանուր քանակ սառեցնող սարքից հետո ամիսը 1 անգամից ոչ պակաս I-IV
աղիքային խմբի մանրէներ սառեցնող սարքից հետո ամիսը 1 անգամից ոչ պակաս 0-II
սերուցքը նախքան հարելը աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր տարողությունից ամիսը 1 անգամից ոչ պակաս 0-II
ռեդուցվող մանրէների քանակ յուրաքանչյուր տարողությունից 10 օրը մեկ I-II
սերուցքը սեպարատորից մանրէների ընդհանուր քանակ սեպարատորից հետո ամիսը 1 անգամից ոչ պակաս II-IV
աղիքային խմբի մանրէների քանակ սեպարատորից հետո ամիսը 1 անգամից ոչ պակաս 0, I
բարձր յուղայնություն ունեցող սերուցք (նորմալացումից հետո) աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր տարողությունից ամիսը 1 անգամից ոչ պակաս 0, I
ռեդուցվող մանրէների քանակ յուրաքանչյուր տարողությունից 10 օրը մեկ I, II
կարագ (պատրաստի արտադրանք) մանրէների ընդհանուր քանակը (քաղցր կարագի համար) յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից ամիսը 2 անգամ II-V
աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից ամիսը 2 անգամ I-III
պրոտեոլիտիկ մանրէների քանակ յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից ամիսը 2 անգամ I-III
խմորասնկերի և բորբոսասնկերի քանակ յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից ամիսը 2 անգամ I-III
լիպոլիտիկ մանրէների քանակը յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից արատների ի հայտ գալու դեպքում  
կարագ (հարման մեթոդ) ռեդուցվող մանրէների քանակը յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից 10 օրը մեկ անգամ II-IV
կարագ (բարձր յուղայնության սերուցքի ձևափոխման մեթոդ) ռեդուցվող մանրէների քանակ յուրաքանչյուր խմբաքանակից, ընտրովի մեկ արկղից 10 օրը մեկ անգամ II-III
Խտացրած կաթի պահածոների արտադրություն նորմալացված կաթ մինչև պաստերիզացումը մանրէների ընդհանուր քանակ տանկերից ամիսը 1 անգամից ոչ պակաս IV-VI
աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը 1 անգամից ոչ պակաս 0-VI
նորմալացված կաթ պաստերիզացումից հետո մանրէների ընդհանուր քանակ բոլոր աշխատող պաստերիզատորներից 10 օրը 1 անգամ I-II
աղիքային խմբի մանրէներ բոլոր աշխատող պաստերիզատորներից 10 օրը 1 անգամ 10սմ3
միջանկյալ տանկերից մանրէների ընդհանուր քանակը տանկերից ամիսը 1 անգամ I, II
աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը 1 անգամ 0-II
շաքարային օշարակ նախքան վակուում ապարատ մտնելը մանրէների ընդհանուր քանակ օշարակի եփման կաթսայից ամիսը 1 անգամ 0, I
աղիքային խմբի մանրէներ օշարակի եփման կաթսայից ամիսը 1 անգամ 0, I
լակտոզան մինչև խտացրած կաթի մեջ լցնելը աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 1 անգամ 0, I
սուրճի և կակաոյի լուծույթ մինչև վակուում ապարատ լցնելը մանրէների ընդհանուր քանակ տարողությունից ամիսը 1 անգամ II, III
աղիքային խմբի մանրէներ տարողությունից ամիսը 1 անգամ 0, I
խտացրած կաթնախառնուրդ վակուում ապարատից հետո մանրէների ընդհանուր քանակ վակուում ապարատից ամիսը 1 անգամ I, II
աղիքային խմբի մանրէներ վակուում ապարատից ամիսը 1 անգամ 0, I
խտացրած կաթի պահածո բյուրեղացնող սարքից կամ պաղեցնողտարողությունից լցնելուց հետո մանրէների ընդհանուր քանակ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից ամիսը 1 անգամ I, II
աղիքային խմբի մանրէներ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից ամիսը 1 անգամ 0, I, II
պաստերիզացված ջուր խտացրած կաթի պահածոների նորմալացման համար մանրէների ընդհանուր քանակ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից ամիսը 1 անգամ 0, I
աղիքային խմբի մանրէներ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից ամիսը 1 անգամ 0, I
խտացրած կաթի պահածոներ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից նախքան բացթողումը մանրէների ընդհանուր քանակ վակուում բյուրեղացնող սարքից կամ պաղեցման տարողությունից ամիսը 1 անգամ I, III
աղիքային խմբի մանրէներ վակուում կրիստալիզատորից կամ սառեցման տաշտից ամիսը 1 անգամ 0, I
խտացրած կաթի պահածոներ լցման մեքենայից մանրէների ընդհանուր քանակ տակառից ամիսը 1 անգամ I, III
աղիքային խմբի մանրէներ տակառից ամիսը 1 անգամ 0, I
խտացրած կաթի պահածոներ լցնող-փակող մեքենաներից հետո մանրէների ընդհանուր քանակ ֆլյագայից ամիսը 1 անգամ I, III
աղիքային խմբի մանրէներ ֆլյագայից յուրաքանչյուր խմբաքանակ 0, I
Չոր կաթի պահածոների արտադրություն նորմալացված կաթ նախքան պաստերիզացումը մանրէների ընդհանուր քանակ տանկերից ամիսը 1 անգամ I, III
աղիքային խմբի մանրէներ տանկերից ամիսը 1 անգամ 0
նորմալացված կաթ պաստերիզացումից հետո մանրէների ընդհանուր քանակ բոլոր աշխատող պաստերի-
զատորներից
ամիսը 1 անգամ I
  աղիքային խմբի մանրէների քանակ բոլոր աշխատող պաստերիզատորներից 10 օրը 1 անգամ IV-VI
վակուում ապարատից խտացումից առաջ մանրէների ընդհանուր քանակը վակուում ապարատից ամիսը 1 անգամ 0-VI
աղիքային խմբի մանրէներ վակուում ապարատից ամիսը 1 անգամ I-III
կաթի խտացման տարողություններ նախքան չորացնելը մանրէների ընդհանուր քանակ տարողությունից կամ տանկերից ամիսը 1 անգամ 10 մլ
աղիքային խմբի մանրէներ տարողությունից կամ տանկերից ամիսը 1 անգամ I-III
չոր կաթը չորացման խցիկից հետո մանրէների ընդհանուր քանակ չորացման խցիկից ամիսը 1 անգամ II, III
աղիքային խմբի մանրէներ չորացման խցիկից ամիսը 1 անգամ 0, I
չոր կաթ փաթեթավորումից հետո մանրէների ընդհանուր քանակ փաթեթներից յուրաքանչյուր խմբաքանակից II, III
աղիքային խմբի մանրէներ փաթեթներից յուրաքանչյուր խմբաքանակից 0, I
պերգամենտ պոլիստիրոլային թաղանթ, օժանդակ փաթեթավորման այլ նյութեր և այլ պատրաստուկներ մանրէների ընդհանուր քանակ յուրաքանչյուր խմբաքանակից տարին 2-4 անգամ մակերես 100սմ2
աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր խմբաքանակից տարին 2-4 անգամ II, III
մանրէների ընդհանուր քանակ յուրաքանչյուր խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակից 0
աղիքային խմբի մանրէներ յուրաքանչյուր խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակից I
աղ մանրէների ընդհանուր քանակ յուրաքանչյուր խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակից I
շաքար խմորասնկերի և բորբոսասնկերի քանակ յուրաքանչյուր խմբաքանակից յուրաքանչյուր խմբաքանակից ստանալու ժամանակ II, III
ալյուր, մրգի թուրմեր, փոշիներ, պեկտիններ մանրէների ընդհանուր քանակ պարկերից յուրաքանչյուր խմբաքանակից ստանալու ժամանակ I
աղիքային խմբի մանրէներ պարկերից յուրաքանչյուր խմբաքանակից ստանալու ժամանակ II, III
խմորասնկերի և բորբոսասնկերի քանակ պարկերից յուրաքանչյուր խմբաքանակից ստանալու ժամանակ I
մրգահատապտուղային լցանյութեր դրոժների և բորբոսի քանակը տակառից յուրաքանչյուր խմբաքանակից ստացման ժամանակ I
կաթնաթթվ. մանրէներ     I
Արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը խողովակներ և տարողություններ մերանի համար, շշեր, բանկաներ, շաքարով խտացրած կաթի արտադրության համար մանրէների ընդհանուր քանակը   ոչ պակաս 10 օրը 1 անգ.  
աղիքային խմբի մանրէներ   ոչ պակաս 10 օրը 1 անգ.  
մանրէազերծված կաթի արտադրման հոսքագիծ մանրէների ընդհանուր քանակ   պատրաստի արտադրանքի փչացման դեպքում  
մնացած ապարատներ, գույք, ամանեղեն աղիքային խմբի մանրէներ   10 օրը 1 անգամից որ պակաս  
դիետ մթերքի, կաթնաշոռի, թթվասերի սարքավորումներ ջերմակայուն կաթնաթթվային մանրէների առկայություն ընտրովի առանձին տարողություններից մթերքի մեջ «ավելորդ թթվայնություն» արատի ի հայտ գալու դեպքում  
խմորասնկերի առկայությունը ընտրովի առանձին տարողություններից մթերքի մեջ «փքվածություն» արատի ի հայտ գալու դեպքում  
օդ գաղութների ընդհանուր քանակ արտադրամասերից, մերանի պատրաստման տեղամասից կարագի և պանրի պահեստներից ամիսը 1 անգամ  
բորբոսասնկերի և խմորասնկերի քանակ արտադրամասերից, մերանի պատրաստման տեղամասից կարագի և պանրի պահեստներից ամիսը 1 անգամ  
ջուր մանրէների ընդհանուր քանակ ջրաղբյուրից, արտադրամասերի ծորակներից եռամսյակը մեկ անգամ (ջրատարից) կամ ամիսը մեկ անգամ (սեփական աղբյուրից)   333 մլ/
աղիքային խմբի մանրէների քանակ ջրաղբյուրից, արտադրամասի խողովակներից եռամսյակը մեկ անգամ (ջրատարից) կամ ամիսը մեկ անգամ (սեփական աղբյուրից)  
աշխատողների ձեռքեր աղիքային ցուպիկի խմբի մանրէներ աշխատողների ձեռքերից 10 օրը մեկ անգամից ոչ պակաս  
յոդ օսլային փորձ   շաբաթը մեկ անգամ