Համարը 
N 480-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.05.03/25(480) Հոդ.494
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
20.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 480-Ն

ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թռչնագրիպի իրավիճակի բարդացման սպառնալիքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման իրականացման նկատմամբ վերահսկողության իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 19
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 19-ի N 480-Ն որոշման

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՄԱՍ I

Բովանդակություն

Ներածություն

1. Օրենսդրությունը

2. Ֆինանսավորումը

3. Ենթակայության կարգը

4. Թռչնագրիպի կանխարգելման և վերացման ազգային հանձնաժողովը

5. Տեղական հանձնաժողովները

6. Փորձագիտական խումբը

7. Ռեսուրսները (անձնակազմ, լաբորատորիա, սարքավորումներ)

8. Գործողությունների ղեկավարումը

9. Արտահերթ պատվաստումը

10. Աշխատակիցների ուսուցումը

11. Հոռետեսական սցենար (ամենաանբարենպաստ իրավիճակներից խուսափելու միջոցների կիրառում)` համաձայն N 2 հավելվածի

12. Առանձնյակների, կենդանական ծագման մթերքների վերացումը

13. Հիվանդության մասին ծանուցում: Հասարակայնության հետ կապեր

Հավելված 1. Համաճարակային տեղեկատվություն Հավելված 2. Հոռետեսական սցենար (ամենաանբարենպաստ իրավիճակներից խուսափելու միջոցների ձեռնարկում)


Ներածություն

 

Թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը կազմվել է համազգային միջոցառումների հստակեցման նպատակով, որոնք անհրաժեշտ են թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության մասին իրազեկության և հակազդման պատրաստվածության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար:


 

I. Օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունները թռչնագրիպի դեմ պայքարի առումով նախատեսված են`

ա) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,

բ) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Թռչնագրիպի արձանագրում`

Սահմանվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով:

3. Բռնկման գոտում ձեռնարկվող անասնաբուժասանիտարական միջոցառումները`

ա) կարանտին,

բ) հսկողություն փոխադրումների նկատմամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշման),

գ) պատվաստում,

դ) կենդանիների (թռչունների) հարկադիր մորթ և դիակների օգտահանում,

ե) սանիտարական մշակում և ախտահանություն:

4. Փոխհատուցման վճարումներ`

Անասնատերերին հասցված վնասի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական կառավարման այլ մարմինների կողմից։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված համաճարակների ժամանակ (վարակի օջախ և վտանգի գոտի) կարանտին և հակահամաճարակային միջոցառումների իրականացման գործում:

Համաճարակների և դրանց հետ կապված արտակարգ իրավիճակներում անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս թույլատրվում է անասնաբուժական պետական տեսչության տրանսպորտային միջոցների վրա տեղադրել հատուկ ձայնային ազդանշանով կապույտ գույնի առկայծող փարոսիկ:


II. Ֆինանսավորումը

 

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմել է դոնոր կազմակերպություններին (ներառյալ Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /FAO/)` թռչնագրիպի կանխարգելման և վերացման ծրագրի իրականացման գործընթացին տեխնիկական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

7. Ծրագրի ֆինանսական նախահաշիվը Համաշխարհային բանկի կողմից հավանության արժանանալուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից երկրորդ եռամսյակում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսավորումը կատարվելու է դոնոր կազմակերպությունների դրամաշնորհների հաշվին` ըստ բաղադրիչների՝ կենդանիների առողջություն, մարդու առողջություն և հասարակական իրազեկվածություն:


III. Ենթակայության կարգը

 

8. Թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա (այսուհետ` նախարարություն), որը թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության միջոցով: Նախարարության 2005 թվականի հոկտեմբերի 31-ի N 192-Ա հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է Հայաստանի Հանրապետություն «թռչնի գրիպ» հիվանդության մուտքը կանխելու և պայքարի համալիր միջոցառումները:

9. Տեսչության պետը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչը, թռչնագրիպի արտակարգ պլանը ներկայացնում է բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային և հակաէպիոզոոտիկ հանձնաժողովի նախագահին (այսուհետ` հանձնաժողով) (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Էրեբունու փող. 12, Անասնաբուժական պետական տեսչություն, Հեռ. 45-74-21, 43-04-21, ֆաքս: 45-74-21, E -mail: arm.vet.service@mail.ru):

10. Մարզերում և տարածաշրջաններում ստեղծվում են թռչնագրիպի կանխարգելման և վերացման տեղական հանձնաժողովներ, որոնց գործունեությունը ղեկավարում են համապատասխան մարզերի անասնաբուժական պետական տեսուչները, իսկ տարածաշրջաններում` տարածաշրջանի անասնաբուժական պետական տեսուչները, որոնք անմիջականորեն ենթարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչին:

 

IV. Թռչնագրիպի կանխարգելման և վերացման ազգային հանձնաժողովը

 

11. Ապահովում է արտակարգ առաջնահերթ անասնաբուժական միջոցառումների անցկացման մասին որոշումների ընդունումը, որոնք իրականացնում է տեսչության պետը:

 

Առաջնահերթ անասնաբուժական միջոցառումներ են համարվում`

 

ա) «Խաղաղ պայմաններում» հիվանդության մասին իրազեկման և պատրաստվածության ապահովումը,

բ) մասնագետների, սարքավորումների և շինությունների անվանացանկի վարման վերահսկողությունը,

գ) համաձայն հրահանգների` տեղական հանձնաժողովների գործունեության ղեկավարման և վերահսկողության իրականացումը,

դ) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կապի պահպանումը,

ե) գյուղատնտեսական և առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հետ կապի պահպանումը,

զ) չնախատեսված հանգամանքների դեպքում ֆինանսական ծրագրի պատրաստման ապահովումը,

է) ուսուցման ծրագրերի պատրաստումը,

ը) ընթացիկ պլանի իրականացման, փորձարկման և հրամանների կատարման օպերատիվության ստուգումը,

թ) տեղեկատվական և խորհրդատվական միջոցառումների անցկացումը,

ժ) սահմանային կետերում անասնաբուժական վերահսկողության ուժեղացումը:

 

12. Հիվանդության կասկածի կամ բռնկման դեպքում ռազմավարության գործողության համակարգումը`

 

ա) հանձնաժողովի նիստի կազմակերպում,

բ) տեղական հանձնաժողովի գործունեության ղեկավարում և վերահսկողություն,

գ) տեղական հանձնաժողովի անձնակազմի և այլ ռեսուրսների տեղաբաշխում,

դ) տեղական հանձնաժողովի տեղական փորձագետների խմբերից, «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկատվության և տվյալների հավաքագրում և դրանց տրամադրում հանձնաժողովին` վերլուծություն կատարելու համար,

ե) տեղեկատվության տրամադրում Միջազգային համաճարակային բյուրոյին (ՄՀԲ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը /FAO/, Եվրամիությանը /EC/, հարևան երկրների կառավարություններին,

զ) շտապ պատվաստումների անցկացում, ինչպես նաև պատվաստման գոտու սահմանների որոշում,

է) անասնաբուժական և էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմինների հետ կապի ապահովում,

ը) գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին և հասարակայնությանն իրազեկելու գործի ղեկավարում` ներառյալ նախարարության մասնակցությամբ հուշաթերթիկների տպագրումը,

թ) ուսուցման ծրագրերի նախապատրաստում,

ժ) ֆինանսական ապահովության ծրագրի նախապատրաստում,

ժա) անձնակազմի և այլ ռեսուրսների, օժանդակ ռեսուրսների մանրամասնությունների վերաբերյալ նորացվող ցուցակների վարում,

ժբ) պաշտպանիչ գոտու և դիտման գոտու, անհրաժեշտության դեպքում` պատվաստման գոտիների ստեղծման համար տեղական հանձնաժողովների հետ կապի պահպանում,

ժգ) պատվերների ձևակերպում և առաջին անհրաժեշտության ռեսուրսների բաշխում` ներառյալ պատվաստանյութերը,

ժդ) արտակարգ իրավիճակների գործողություններին մասնակցող այլ խմբերի հետ կապի պահպանում:

 

13. Վայրի թռչունների կուտակման բնատեղերում որսը կանխարգելելու, ինչպես նաև կասկածելի ու անսովոր վարքի, հիվանդ կամ անհայտ պատճառով սատկած թռչունների հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ վերահսկողության սահմանումը

 

Առաջնահերթ վերահսկողության վայրեր համարել կենդանաբանական այգին, Արմաշի, Մասիսի, Եղեգնուտի ձկնաբուծական լճավազանները, Խոր Վիրապի ճահիճները, Արաքս, Մեծամոր, Սևջուր գետերը և նրանց ջրհավաք ավազաններում գտնվող ջրանցքներն ու լճավազանները, Սևանա լիճը, Արփի լիճը, Լոռվա լճակները, Ախուրյանի, Սպանդարյանի, Ապարանի, Երևանյան ջրամբարները, Ախուրյան գետի վերին հոսքի ջրաճահիճները: Սևանա լճի ջրհավաք տարածքում առանձին ուշադրություն դարձնել Գավառագետ, Լիճք, Վարդենիկ, Մասրիկ, Մաքենիս գետերի գետաբերաններին, Լիճք լճին, Նորաշենի կղզյակներին, Արտանիշի, Ծովինարի, Լճաշենի և Ծովագյուղի ծոցերին, Արգիչի գետի միջին հոսքի Մադինայի խոնավ տարածքներին:

 

V. Տեղական հանձնաժողովները

 

Պատրաստվածության ապահովման և օպերատիվ վերահսկողությունն իրականացնում են անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժնի անասնաբուժական պետական տեսուչները:

 

14. Գործողությունները և խնդիրները

 

ա) պատրաստվածության ապահովման գծով խնդիրները,

բ) հանձնաժողովի ցուցումներին համապատասխան` հիվանդության մասին տեղեկատվության և տեղերում պատրաստվածության ապահովում,

գ) տեղական մասշտաբով հիվանդության նկատմամբ վերահսկողության գործողությունների կազմակերպում,

դ) պետական կառավարման այլ մարմինների հետ կապի պահպանում` սարքավորումներով և անձնակազմով ապահովելու, ինչպես նաև թռչունների դիակների դուրսբերումը համակարգելու նպատակով,

ե) թռչնի ընդհանուր գլխաքանակի հաշվառում:

 

15. Խնդիրները կոնկրետ իրավիճակի դեպքում

 

ա) հիվանդության բռնկման դեպքում հանձնաժողովի հետ համաձայնեցված ղեկավարման և պայքարի միջոցառումների իրականացում,

բ) հիվանդության կասկածի դեպքում շտապ հետաքննության անցկացում և ախտաբանական նյութի նմուշների ուղարկում «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ,

գ) հիվանդության կասկածի մասին հանձնաժողովին օպերատիվորեն տեղեկացում,

դ) հանձնաժողովի փորձագետների խմբի հետ կապի պահպանում,

ե) պաշտպանիչ գոտու և դիտման գոտու մասշտաբները որոշելու և այդ գոտիների սահմանազատում անցկացնելու նպատակով հանձնաժողովի հետ աշխատանքների համակարգում,

զ) պաշտպանիչ գոտու և դիտման գոտու թռչունների գլխաքանակի շտապ վերահաշվառում,

է) վարակված տնտեսություններում վերահսկիչ գործողությունների անցկացում, կարանտինի սահմանում, հիվանդության նկատմամբ թռչունների ընկալունակության գնահատում, թռչնի սպանդ և մսեղիքի ոչնչացում, սանացիայի (առողջացման) իրականացում,

ը) պաշտպանիչ գոտու և դիտման գոտու շուկաների փակում, ընտանի կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով կապի սահմանում տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մարմինների հետ,

թ) հիվանդության տարածման բարձր ռիսկային գոտում տեղական փորձագետների հետ կապի ապահովում, ընտանի կենդանիների գլխաքանակի ճշտման և վարակվածության հավանականություն ունեցող կենդանիների սպանդի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում,

ժ) պաշտպանիչ գոտու և դիտման գոտու ընտանի կենդանիների հետազոտում, պաշտպանիչ գոտում հիվանդության հաստատվելուց հետո բոլոր կենդանիների սեղմ ժամկետում կլինիկական զննման իրականացում,

ժա) էպիզոոտոլոգիական հետազոտությունների ընթացքում հավաքագրված, փոխադրման թույլտվությունների, հաստիքային անձնակազմի ներգրավման և սարքավորումների օգտագործման մասին տվյալների գրանցում, վարակված տնտեսություններում տեղի ունեցած դեպքերի օրագրի վարում,

ժբ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ շրջակա միջավայրի պահպանման նպատակով դիակների ոչնչացման ժամանակ օգտագործվող ախտահանիչ նյութերի նկատմամբ վերահսկողության իրականացում,

ժգ) բարձր ռիսկային խմբերում ընդգրկված վայրի թռչունների հաշվառման, մոնիթորինգի և տեղեկատվական բազայի հիմնում:

 

 1 6. Տեղական հանձնաժողովների կազմը
Մարզպետի տեղակալը   - տեղական հանձնաժողովի նախագահ
Անասնաբուժական պետական
տեսչության մարզային բաժնի պետ
- տեղական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

Տեղական հանձնաժողովի անդամներ

 

Մարզի բակտերիոլոգ

Մարզի շիճուկաբան

Տարածաշրջանի անասնաբուժական պետական տեսուչ

Տարածաշրջանի շիճուկաբան

Մարզպետարանի ֆինանսական ստորաբաժանման ղեկավար

Ազգային անվտանգության ներկայացուցիչ

Մարզային ոստիկանության պետ

Ֆերմերային, գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ:

 

VI. Փորձագիտական խումբը

 

17. Փորձագիտական խումբը գոյություն ունի «խաղաղ ժամանակ»: Խումբն ունի թռչնագրիպի ախտորոշման, կանխարգելման և վերացման հմտություններ և տեխնիկական գիտելիքներ:

Փորձագիտական խմբի գիտելիքների պատշաճ մակարդակի և փորձի պահպանման համար կանոնավոր կարգով անցկացվում են ուսուցման դասընթացներ:

Խումբը բաղկացած է`

ա) տեսչության մեկ մասնագետ-էպիզոոտոլոգից,

բ) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկ մասնագետից,

գ) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկ մասնագետ-մանրէաբանից,

դ) դիակների ոչնչացման գծով տեսչության մեկ փորձագետից,

ե) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկ մասնագետ ախտաբանաանատոմից,

զ) թռչունների միգրացիայի գծով մեկ մասնագետ-թռչնաբանից:

18. Թռչնագրիպի կասկածի մասին հաղորդման դեպքում փորձագիտական խումբը անցկացնում է հետևյալ աշխատանքները`

ա) գնահատում է կլինիկական պատկերը և էպիզոոտոլոգիական վիճակը,

բ) անցկացնում է խորհրդատվություն նմուշառման և հետազոտության մասին:

19. Թռչնագրիպի բռնկման դեպքում փորձագիտական խումբը կլինիկական պատկերի համաճարակային տվյալների վերլուծության և գնահատման համար հավաքում է անհրաժեշտ տեղեկատվություններ`

ա) վարակի ծագման,

բ) վարակի մուտք գործելու ամիս-ամսաթվի,

գ) հիվանդության տարածման հավանականության,

դ) հանձնաժողովին տեղեկացնելու,

ե) նմուշառման, վերլուծության և այլ միջոցառումների իրականացման ներառյալ արտակարգ պատվաստումների և կենսաբանական անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ խորհրդատվության անցկացման,

զ) համաճարակային իրավիճակի նկատմամբ հսկողության,

է) աշխարհագրական, օդերևութաբանական և անհրաժեշտ այլ տեղեկություններով, համաճարակային տվյալների լրացման,

ը) համաճարակային տվյալների վերլուծության և որոշակի ժամանակահատվածից հետո ռիսկի գործոնի գնահատման,

թ) շրջակա միջավայրի վրա նվազագույն վնասակար ազդեցության նպատակով կենդանիների դիակների և թափոնների վերամշակման գործընթացում օգնության ապահովման մասին:

 

20. Փորձագիտական խմբի գործառույթը ներառում է`

 

ա) երկրում համաճարակային իրավիճակի և տարբեր տեսակի կենդանիների տեղաշարժի հետ կապված ռիսկի գնահատում,

բ) հիվանդության առաջացման կանխարգելման և տարածման խնդիրներին համապատասխան խորհրդատվության անցկացում,

գ) հանձնաժողովի հետ վերահսկողության ցանկացած լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ խորհրդատվության անցկացում, որոնք անհրաժեշտ են տարբեր տեսակի տեղաշարժերի ժամանակ,

դ) իրավիճակի զարգացմանը զուգընթաց տեղաշարժերի նկատմամբ հսկողության միջոցների վերանայում և հանձնաժողովին ժամանակին խորհրդով ապահովում,

ե) կենդանիների կամ գյուղատնտեսական հողատեսքերի հետ անմիջական կամ անուղղակի շփմանը վերաբերող տարբեր տեսակի գործունեության կանոնների և արձանագրությունների գնահատում, ինչպես նաև հանձնաժողովին դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացում:

 

21. Տեղական փորձագետների խումբը

 

Հանրապետությունում թռչնագրիպի առկայության հաստատումից հետո տեղական հանձնաժողովը կազմավորում է տեղական փորձագետների խումբ:

Խմբում ընդգրկվում են`

կենդանիների մեկ համաճարակաբան` անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժնից,

մեկ անասնաբույժ` «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ից,

մեկ անասնաբույժ` անասնաբուժական ծառայություն իրականացնող այլ անձանցից:

 

Խմբի խնդիրները

 

ա) մեկնել վայրեր, որտեղ նկատվել են կասկածելի դեպքեր,

բ) հետազոտել հիվանդության առաջացման և տարածման հավանականությունը,

գ) կանխագուշակել հիվանդության ընթացքի հնարավոր ժամանակաշրջանը,

դ) կազմել անբարենպաստ տարածաշրջանի իրավիճակի նկարագիրը, կազմել հիվանդության հանդեպ ընկալունակ և ընտանի այլ կենդանիների նկարագիրը, տնտեսությունը վարելու մեթոդների նկարագիրը,

ե) կազմել տնտեսության չափի, տեղադրության, այլ տնտեսությունների կապի նկարագիրը,

զ) անցկացնել ռիսկի գնահատում,

է) ապահովել ախտաբանական նյութերի նմուշների հավաքումը և առաքումը,

ը) համագործակցել փորձագիտական խմբի փորձագետների հետ և անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրել հետազոտությունների անցկացմանը,

թ) ուսումնասիրել և գնահատել հետազոտությունների մասին հաշվետվությունները,

ժ) տեղեկատվությամբ ապահովել տեղական և ազգային հանձնաժողովներին, ինչպես նաև ազգային փորձագիտական խմբին,

ժա) տեղական հանձնաժողովին կանխարգելիչ նկատառումով սպանդի և /կամ/ ոչնչացման մասին խորհրդատվություն տրամադրել։

 

VII. Ռեսուրսները (անձնակազմ, լաբորատորիա, սարքավորումներ)

 

22. Թռչնագրիպի բռնկման դեպքում տեսչության միջոցով անհրաժեշտ է տեղական հանձնաժողովում անհապաղ կենտրոնացնել մեծ թվով անձնակազմ և սարքավորումներ: Լրացուցիչ մասնագետներ կարող են հավաքագրվել այլ տարածքներից, որտեղ չկա թռչնագրիպի բռնկում, կամ մասնավոր գործող անասնաբույժներից:

23. Հանձնաժողովը ցուցակագրում է այն անասնաբույժներին, որոնց կարելի է ընդգրկել թռչնագրիպի բռնկման դեպքում:

«Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ն անցկացնում է լաբորատոր այնպիսի մասնագետների ցուցակագրում, որոնք ունեն անհրաժեշտ աշխատանքային հմտություններ և ունակություններ՝ նմուշներ վերցնելու, փաթեթավորելու և տեղափոխելու, ինչպես նաև վարակաբանական լաբորատորիայում աշխատելու համար:

 

VIII. Գործողությունների ղեկավարումը

 

24. Սահմանումը

 

Թռչնագրիպը վարակային էտիոլոգիայի բնույթի հիվանդություն է. չափավորից մինչև սուր մահացու ձևը, որը նկատվում է հավերի, խայտահավերի, հատկապես ջրլող վայրի թռչունների մոտ։

 

25. Էտիլոգիա

 

Թռչնագրիպի վիրուսները կազմում են Ա ծագման Օրտոմիքսովիրիդե (Orthomyxoviridae) վիրուսային խումբը։ Ա տիպի վիրուսները շիճուկաբանորեն բաժանվում են 15 հեմագլուտինային ենթատիպերի (H1 - H15) և նևրամինիդազային 9 ենթատիպերի (N 1 - N 9): Ցանկացած միացությունում ակնհայտ է, որ յուրաքանչյուր վիրուս ունի մեկ HA և նևրամինիդազի մեկ անտիգեն: Ա գրիպի ամբողջ ենթախումբը հնարավոր միացությունների մեծ մասում առանձնացվել է թռչնային տարատեսակությունից: Մինչ այժմ միայն H 5 և H 7 ենթատիպերի վիրուսներն են արտահայտվել որպես HPAI հարուցիչներ վիրուսի հանդեպ ընկալունակ տարատեսակների մոտ, բայց ոչ բոլոր H 5 և H 7 վարակներն են ախտածին (պաթոգեն):

 

26. Համաճարակաբանությունը

 

Տարածվածությունը

Թռչնագրիպի վիրուսները տարածված են ամբողջ աշխարհում` ընտանի թռչունների, ներառյալ` հնդկահավերի, հավերի, ինչպես նաև վայրի թռչունների` քարակաքավի, լորի, փասիանի, սագերի և բադերի մոտ:

Երբեմն թռչնագրիպի վիրուսը կլինիկապես առողջ չվող թռչուններից փոխանցվում է ջրլող, ջրափնյա և ծովային թռչուններին:

HPAI վիրուսների H5 և H7 ենթատիպերը որոշ դեպքերում առանձնացվել են Եվրոպայում և այլ վայրերում ազատ ապրող թռչուններից: 1983-1984թթ. HPAI բռնկումներ են գրանցվել Պենսիլվանիայի նահանգում /ԱՄՆ/: Ավելի ուշ HPAI բռնկումներ են տեղի ունեցել Ավստրալիայում (H7), Պակիստանում (H7N3), Մեքսիկայում (H5):

 

27. Համաճարակային վիճակը Հայաստանում

 

Հայաստանում այս հիվանդությունը չի գրանցվել:

 

28. Հայաստան թռչնագրիպի վիրուսի մուտքի ռիսկի գնահատումը

 

ա) առկա է օրինական և ապօրինի ճանապարհով վարակված կենդանի թռչնի կամ թռչնագրիպի համար անբարենպաստ երկրներից մթերքի մուտքի սպառնալիք,

բ) թռչնագրիպի վարակված թռչունների տեղաշարժ,

գ) չվող թռչունների միգրացիա,

դ) վայրի բնություն,

ե) կեղտոտ ջրի օգտագործումն ամբարտակներից կամ առուներից, որոնք աղտոտվել են վարակված ջրլող թռչունների կղանքից:

 

29. Ախտորոշումը

 

Կլինիկական ախտանշանները

Ինկուբացիոն գաղտնի շրջանը 3-5 օր է: Կլինիկական տվյալները` ճնշված վիճակ, ախորժակի կորուստ, ձվարտադրության կտրուկ անկում, դիմային այտուց` ուռած և կապտախտավոր կատարով և փոքրիկ մորուքով, ներքին մեմբրանային մակերեսների վրա արնահոսություն, հանկարծակի անկման դեպքեր (մահացությունը կարող է հասնել 100%):

HPAI համար գաղտնի ժամանակաշրջանը շատ փոփոխական է, այն կարող է տևել մի քանի ժամից մինչև 14 օր: Միջազգային Համաճարակային Բյուրոյի /ՄՀԲ/ կոդեքսը տալիս է առավելագույն ինկուբացիոն ժամանակամիջոցը՝ 21 օր:

Թռչնագրիպի առկայության դեպքում ճտերի մոտ առաջացած վնասվածքները`

ա) մկանների համակարգի սուր կանգ,

բ) ջրազրկում,

գ) գլխի և պարանոցի շրջանի ենթամաշկային այտուց,

դ) քթարտադրություն և բերանի խոռոչի արտադրություն,

ե) աչքի շաղկապող թաղանթի սուր բորբոքում,

զ) շնչափողի հեմորագիկ բորբոքում,

է) արնազեղություն ենթաստամոքսի լորձաթաղանթի մակերեսի վրա, հատկապես փորի հետ միացման կետում,

ը) արնազեղում և ստամոքսի վերնամաշկի էրոզիա,

թ) աղիների լորձաթաղանթի ավշային հյուսվածքների հեմորագիկ օջախներ:

Վնասվածքները կարող են բացակայել հանկարծակի անկման դեպքում:

 

30. Լաբորատոր ախտորոշումը

 

Պահանջվող փորձերի /փոխադրումների/ նմուշները վերցվում են թե կենդանի, թե կլինիկորեն վնասված թռչուններից, և թե համեմատաբար կարճ ժամանակ առաջ սատկած թռչուններից: Կոյանցքավոր և շնչափողային շվաբրերը (կամ թարմ կղանքները և շիճուկը) վերցվում է կենդանի թռչուններից: Մահացած թռչուններից վերցվում են մարսողական համակարգի (ենթաստամոքս, աղիք, ավշային հյուսվածքների կուտակումներ՝ կույրաղիքի պատի ընդլայնված մասում) և շնչուղիների հյուսվածքներ (շնչափող, թոքեր)՝ տեսակային հավաքի, փոխադրման, պահպանման և նմուշների փորձարկման վերամշակման մանրամասների համար՝ ըստ ներկայացվող հավելվածի:

 

Լաբորատոր անալիզները

 

Քանի որ ախտաբանական փոփոխությունները որոշիչ չեն հիվանդության համար, ախտորոշումը պետք է հաստատվի վիրուսի առանձնացմամբ և տեսակավորմամբ: Անհրաժեշտ է անցկացնել մանրէաբանական հետազոտություն` բացառելու համար բակտերիական սեպսիսը: Կարևոր է հատկապես նույնացնել միախառնված վարակները թռչնագրիպի ցածր ախտաբանական ձևերի հետ:

Նմուշներն առաջնահերթ ուղարկվում են «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ: Սովորաբար վերջնական ախտորոշումը կատարվում է թռչնագրիպի Միջազգային կամ ՄՀԲ լաբորատորիաներից մեկում:

 

31. Դիֆերենցիալ /տարբերակված/ ախտորոշումը

 

Կլինիկական քննության և հերձելու ընթացքում հավերի և հնդկահավերի թռչնագրիպի վարակը տարբեր մակարդակների ախտանշաններով հաճախ հնարավոր չէ տարբերել հետևյալ վարակներից`

ա) Նյուքասլյան հիվանդության վիրուսից,

բ) թռչնի թոքային վիրուսից և այլ պարամիքսովիրուսներից,

գ) ինֆեկցիոն բրոնխիտից,

դ) ինֆեկցիոն կոկորդ-շնչափողի բորբոքումից,

ե) ընտանի թռչունների խոլերայից,

զ) Էյշերիղիա կոլի (Escherichia coli) գլխի ցելյուլիտից /բջջանքի բորբոքում/,

է) սուր պաստերելոզից,

ը) ինֆեկցիոն քթաբորբից /հարբուխ/,

թ) քլամիդիից,

ժ) սուր թունավորումից,

ժա) դժբախտ պատահարից, որն առաջացնում է բարձր մահացություն (օրինակ` շնչահեղձություն, ջերմային ստրես, ջրազրկում):

32. Դիագնոստիկական թեստեր, որոնք ներկայումս առկա են թռչնագրիպի վերաբերյալ (աղյուսակ)`

Աղյուսակ

Թեստը Անհրաժեշտ փորձարկումը Թեստը պարզեց Արդյունքի ստացման ժամանակը
Իմունոֆլուորեսցենցիա
/իմունոլուսածորում/

Նոր հյուսվածք /ենթաստամոքսային գեղձ/

Վիրուսային անտիգեն  4 ժամ
Իմունոհյուսվածաբանական քիմիա 

Ֆորմալինով մշակված հյուսվածքներ

Վիրուսային անտիգեն 2 օր
Վիրուսի առանձնացում 

Հյուսվածքներ

Վիրուս 2-10 օր
Վիրուսի հայտնաբերումը entification by HI-ով, EM/անընկալունակ EM, նեյրամինիդազի թեստ Վիրուսի առանձնացումը Սպեցիֆիկ անտիգեններ 4 օր
Հոտի և շրջապատող մյուս հոտերի շիճուկաբանություն. HI, որը հատուկ է էլայզա/իֆա (ELISA) ենթատիպին  Շիճուկ Հակամարմիններ 1 օր
ԱԳԻԴ (AGID) - բնորոշ է խմբին      
Ախտաբանական թեստ. թռչնի իմունային համակարգի ստուգում Վիրուսի առանձնացում  Վիրուսի ախտածնությունը  2-8 օր
Պոլիմերազային շղթայական ռեակցիա / գենային հաջորդականություն Վիրուսի առանձնացում  RNA գենոմում թունավորության ցուցանիշները  2-3 օր

 

33. Հիվանդության բռնկման համակարգումը

 

Խնդիրները

Հենց որ պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցիչն իրազեկվում է թռչնագրիպի կասկածի մասին, պարզում է դիմողի անձը, և եթե դա գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն է (այսուհետ՝ տնտեսություն), հավաքում է տեղեկատվություն հետևյալի մասին`

ա) տնտեսության գտնվելու վայրի, թռչունների կամ տնտեսությունում գտնվող այլ կենդանիների տեսակի և քանակության,

բ) վերջերս կատարված ուղևորությունների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և կենդանիների տեղափոխման,

գ) շինության ներսում ախտահանում կատարելու համար անհրաժեշտ ախտահանիչ միջոցների և սարքավորումների առկայության մասին:

Անասնաբուժական ծառայություն իրականացնող անձինք նույնպես հայտնում են կասկածների մասին և օժանդակում են պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցչին` տեղեկություններ հավաքելու գործում: Եթե այդպիսի կասկածի մասին հայտնվել է մինչև վերջինիս ժամանումը, ապա մասնավոր անասնաբույժը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի վարակի տարածումը: Անասնաբույժի տրանսպորտային միջոցները կայանվում են վարակված տարածքից դուրս, տնտեսությունից որոշ հեռավորության վրա:

Տեսուչը տնտեսություններում իրականացնում է համակարգում այնպես, որ հնարավոր լինի խուսափել կասկածելի շինություններից և տարածքներից մարդկանց, կենդանիների, սարքավորումների և փոխադրամիջոցների միջոցով վարակի տեղափոխումից: Միևնույն ժամանակ տեսուչը տեղեկացնում է տեսչության մարզային բաժնին, իսկ մարզային բաժինը` տեսչությանը` թռչնագրիպի կասկածի մասին:

 

34. Մուտքի թույլտվություն

 

Մուտքը շինություններ թույլատրվում է միայն հագուստը լրիվ փոխելու դեպքում, որը ներառում է պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև հետազոտության և ախտահանության համար անհրաժեշտ նյութեր:

Տեսուչը սահմանում և հաստատում է վարակի առկայությունը հոտում և մեկուսացնում է վարակվածներին (ենթադրյալ), առողջներին և սատկածներին: Անասնաբույժները գրառումներ են կատարում ստեղծված իրադրության մասին: Սատկածները ենթակա են անհապաղ ոչնչացման:

Թռչուններ պահելու շինությունները մանրազնին մաքրվում և ախտահանվում են թե' ներսից, և թե' դրսից, մնացուկները ոչնչացվում են: Սատկած թռչուններին ոչնչացնում են` թաղելով խորը փոսերում: Թաղելուց առաջ սատկած թռչունների դիակների վրա առատորեն կիր են շաղ տալիս: Այս գործողությունները կատարվում են ամեն օր, տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության ներքո, այնքան ժամանակ, մինչև տնտեսություն են հասնում լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի բացառվի ցանկացած թռչնի կամ կենդանական ծագմամբ մթերքի (ներառյալ կերը, սարքավորումները, դեղամիջոցները և այլն) դուրս բերումը տնտեսության սահմաններից և կազմակերպություն չթափանցի որևէ նոր առանձնյակ: Առանձնյակների տեղափոխումը լիովին դադարեցվում է:

Այս միջոցառումներն անշեղորեն կատարվում են այնքան ժամանակ, մինչև չստացվեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Բացի այդ, անասնաբույժներին և տնտեսության տեխնիկական անձնակազմին արգելվում է 5 օրվա ընթացքում այցելել մեկ ուրիշ թռչնանոց կամ տնտեսություն:

Բեռնատարներին, որոնք օգտագործվում են կեր և ձու տեղափոխելու համար, արգելվում է մտնել տնտեսության տարածք կամ դուրս գալ այնտեղից: Միակ բացառությունը թռչունների համար կեր բերելու անհրաժեշտությունն է: Սակայն այս դեպքում էլ կեր բերող բեռնատարները բեռնաթափվում են առանց կազմակերպության տարածք մտնելու: Կերի բաժանումը կազմակերպության տարածքում իրականացվում է ներքին տրանսպորտային միջոցներով: Բեռնատարները մանրազնին մաքրվում և ախտահանվում են:

 

35. Տեսուչի կոորդինացման ելակետային խնդիրները ներառում են`

 

ա) տնտեսություն մուտք գործելու սահմանափակումը,

բ) տնտեսության աշխատակիցների տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում` տնտեսության սահմաններից դուրս:

Լաբորատորիայի անասնաբույժը շինություն մտնում է իր հետ ունենալով N 2 հավաքածուն (տես հավելված 2), վարորդի ուղեկցության դեպքում՝ վարորդը մնում է տարածքից դուրս, ապահովում է ախտաբանական նմուշների անվնաս տեղափոխումը լաբորատորիա:

 

36. Նախնական հետաքննությունը

 

Տեսուչը և լաբորատորիայի անասնաբույժը հավաքում են տեղեկություններ հետևյալի վերաբերյալ.

ա) արտադրամասերի և շինությունների (տնտեսության տեղագրության) նախնական իդենտիֆիկացիայի և այն արտադրամասի մասին, որին վերաբերում են կասկածները,

բ) այն աշխատակիցների, որոնք ուղղակիորեն ներգրավված էին այդ արտադրամասի գործունեության մեջ,

գ) անամնեստիկ /հիվանդության զարգացման/:

 

37. Կլինիկական հետազոտությունը

 

Կլինիկական հետազոտության նպատակն է սահմանել տնտեսությունում տիրող կլինիկական իրադրությունը, ներառյալ` բոլոր հիվանդ և կասկածելի թռչունները: Կլինիկական հետազոտության պետք է ենթարկվեն վիրուսի հանդեպ ընկալունակ բոլոր թռչունները: Կլինիկական հետազոտությունն անհրաժեշտ է սկսել առավել հեռու տեղադրված արտադրամասերից: Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կատարված ցանկացած վակցինայի /պատվաստանյութի/ վրա: Յուրաքանչյուր թռչնատեսակի մասին կազմվում է հաշվետվություն, որում նշվում են կլինիկական նշանների բացահայտման մասին տեղեկությունը, կլինիկական նշանների նկարագրությունը և մահացության տոկոսը:

 

38. Ախտաբանական նմուշների հավաքը

 

Թռչնագրիպի մասին կասկածների դեպքում ախտաբանական նմուշները հավաքվում և ուղարկվում են լաբորատորիա`

ա) նվազագույնը հինգ սատկող թռչուն (հերձելու համար),

բ) շնչափողերի և թոքերի խառը նմուշներ (առնվազն 5 թռչունների),

գ) աղիքների խառը նմուշներ (առնվազն 5 թռչունների),

դ) առողջ թռչունների կոյանցքային և շնչափողային քսուքներ (նաև ջրլող և անողնուց թռչունների),

ե) արյան (շիճուկի) առնվազն 20 նմուշ:

Տարբեր օրգանների նմուշները չպետք է խառնվեն: Դրանք պետք է զգուշորեն և մանրազնին փաթեթավորվեն (ամենաքիչը 2 փաթեթում, և դրված հերմետիկորեն փակ բեռնարկղում) և սառեցված վիճակում տեղափոխվեն լաբորատորիա: Կենդանիները կարող են փոխադրվել կնքված պլաստիկ փաթեթներով (որոնք կարող են դիմանալ ավտոկլավով վերամշակմանը), որոնք էլ, իրենց հերթին, դրվում են մեկ այլ փաթեթի մեջ: Բոլոր նմուշները լաբորատորիա են ուղարկվում պոլիստիրոլային արկղում, որը պարունակում է սառույց: Նախքան շինությունից դուրս բերվելը, պոլիստիրոլային արկղը պետք է հանգամանորեն ախտահանվի: Նմուշներին կցվում է ուղեկցող գրություն:

Վարորդը (ուղեկցող անձը), նմուշները տեղ հասցնելու պատասխանատուն, առանց ճանապարհից շեղվելու և միջանկյալ կանգառների ուղևորվում են դեպի լաբորատորիա:

 

39. Կենդանիների համաճարակային ուսումնասիրությունը

 

Տեսուչը և լաբորատորիայի անասնաբույժն անցկացնում են նաև անասնահամաճարակային ուսումնասիրություն: Անհրաժեշտ է գրանցել մարդկանց, տրանսպորտային միջոցների և կենդանիների բոլոր տեղաշարժերը:

 

40. Մեկնումը

 

Կլինիկական այցելությունից և նմուշների հավաքումից հետո, տեսուչը և լաբորատորիայի անասնաբույժը կատարում են պաշտպանիչ հագուստի ախտահանում` հանդերձարանում, ախտահանման ենթակա բոլոր սարքավորումները հավաքում են ավտոկլավային փաթեթում, որն այնուհետև կնքվում է և դրվում մի երկրորդ փաթեթի մեջ: Վերջին փաթեթը ենթակա է արտաքին ախտահանման: Մեկանգամյա օգտագործման բոլոր նյութերը, թղթերը, մեկանգամյա հագուստը և այլն դրվում են պլաստիկ պայուսակի մեջ, որը մնում է տարածքում:

 

41. Սարքավորումները

 

Տեսուչի և լաբորատորիայի անասնաբույժի համար նախատեսված սարքավորումների ցուցակը ներկայացված է 59-րդ կետում:

 

42. Ախտորոշման կառավարումը

 

Թռչնագրիպի առկայության մասին ցանկացած կասկածի դեպքում անհրաժեշտ է այդ մասին անհապաղ զեկուցել անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժնին, որը կազմակերպում է անբարենպաստ տեղամասերից նմուշների հավաքումը, ինչպես նշված է սույն ծրագրում: Հարկավոր է նմուշներն անմիջապես հասցնել «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱկ:

Անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժնի պետը հեռախոսով իրազեկում է փորձնական նմուշները տեղ հասցնելու ժամանակացույցի մասին (և հաղորդագրությունը հաստատում է ֆաքսով) լաբորատորիային, որպեսզի լաբորատորիան կարողանա առանց հապաղելու պատրաստվել ախտորոշման անցկացմանը, արտակարգ գործողություններին, ինչպես նաև տեղեկացնում է անասնաբուժական պետական տեսչության պետին, որը համակարգում է անհրաժեշտ գործողությունները:

 

43. Կենդանիների համաճարակաբանությունը

 

Անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ միջոցառումները`

ա) փորձագիտական խմբի կազմավորումը,

բ) հանդիպակաց հսկողության իրականացումը,

գ) հսկողության առավելությունները,

դ) հսկողության գործիքները,

ե) հաշվեգրում,

զ) տեղեկություններ հավաքելու համար վերահսկիչ ցուցակագրում,

է) սպանդանոցներում և անասնաշուկաներում հսկողության սահմանում,

ը) տեսչական ստուգում, կլինիկական և շիճուկաբանական հետազոտում` ազատ գոտում, ինչպես նաև պաշտպանիչ և վտանգի գոտիներում:

 

Դիտարկումն իրականացվում է հետևյալ նկատառումներով`

ա) ախտահարված գոտում և վտանգի գոտում հիվանդության մասշտաբի և շտամի որոշման,

բ) ախտահարված գոտում և վտանգի գոտում նոր բռնկումների որոշման,

գ) վարակից ազատ գոտիների ստեղծման համար:

Կենդանիների համաճարակային հետազոտության խումբը ձևավորում է ախտահարված գոտի (նվազագույնը` 3 կմ շառավղով) և վտանգի գոտի (նվազագույնը՝ 10 կմ շառավղով)` թռչնագրիպի բռնկման կենտրոնից:

Ախտահարված գոտում և վտանգի գոտում տեղադրվում են ցուցանակներ, որոնք տեսանելի են տարածք մուտք գործելու ժամանակ:

Ախտահարված գոտու և վտանգի գոտու դիագրամները (տերմինները) համապատասխանում են այն տերմիններին, որոնք օգտագործվել են թռչնագրիպի Դիրեկտիվում (ՄՀԲ Կոդեքսը ցամաքային կենդանիների առողջության մասին, 2004):

Ներմուծեք նկարագրությունը_12214

Պաշտպանիչ տարածքի սահմաններում ընկալունակ տեսակի կենդանիներ ունեցող բոլոր տնային տնտեսությունները ենթարկվում են կանոնավոր անասնաբուժական հսկողության: Այդ վերահսկողության իրականացման ձևերի մասին նշվում է համապատասխան փաստաթղթերում:

Վիրուսի հանդեպ ընկալունակ բոլոր կենդանիները, որոնք գտնվում են տնային տնտեսություններում, ենթարկվում են կլինիկական հետազոտման՝ թռչնագրիպի նշանների կամ ախտանիշերի հայտնաբերման համար:

Անհրաժեշտ է տնային տնտեսություններից կենդանիների տեղափոխման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն կենդանիներին, որոնք առավել հակվածություն ունեն թռչնագրիպի վիրուսի հանդեպ, հատկապես, ռիսկի գոտում:

Անասնաբուժական տեսուչները, որպես կանոն, ծրագրում են իրենց որոնումն այնպիսի վայրերում, որտեղ հիվանդության առկայությունն ավելի հավանական է:

Որոնումը հնարավոր է իրականացնել կրկնվող կլինիկական հետազոտությունների միջոցով, այսինքն` «ակտիվ հետազոտմամբ»: Պետք չէ սպասել մինչև այլ աղբյուրներից կհայտնվեն հիվանդության մասին տեղեկություններ:

Հետազոտումն ավելի ինտենսիվ կլինի վտանգի գոտում, և կանցկացվի անասնաբուժական վերահսկողության կողմից հայտնաբերված տվյալների հիման վրա: Ստուգումների և հետազոտումների միջև ընկած ժամանակահատվածները պայմանավորված են գաղտնի շրջանի տևողությամբ և վտանգի աստիճանով: Կասկածելի շինությունները ստուգվում են առնվազն 3 օրը մեկ անգամ: Գործադրվում են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի արտադրողները տեղյակ պահեն կլինիկական նշանների մասին, և նրանք էլ իրենց հերթին տեղեկացվեն վնասվածքի (ախտահարման) մասին:

Հետազոտման գոտում գտնվող կենդանիները գաղտնի շրջանի (21 օր) ընթացքում ենթակա են կանոնավոր ստուգման և հետազոտման։ Հսկողությունը և հիվանդության ընթացքին հետևելը կարևոր դեր ունեն վարակված և դրանց հետ շփվող կենդանիների հայտնաբերման համար: Կանոնավոր ստուգումներ կատարելու ժամանակ հաշվի է առնվում կենսաբանական անվտանգությունը` վիրուսի տարածումը սահմանափակելու նկատառումներով:

 

44. Շիճուկաբանական հետազոտումը

 

Ի լրումն ակտիվ կլինիկական հետազոտությունների` շիճուկաբանական հետազոտումը նույնպես արդյունավետ է հիվանդության բռնկմանը հետևելու համար: Հետազոտման նպատակն է ոչ միայն հաստատել հիվանդության բացակայությունը բռնկումից հետո, այլև սահմանել կասկածելի հիվանդությունները և վտանգավոր շփումները, որոնք հանգեցնում են ցածր ախտաբանական վարակների:

Հիվանդության բռնկման հետազոտության ընթացքում շիճուկաբանական հետազոտումը կարող է կիրառվել` որոշելու համար վարակի առկայությունը հարակից և կասկածելի շինություններում` այդտեղից պատշաճ կարգով շիճուկի նմուշ վերցնելով: Դա շատ օգտակար է նաև կենդանիների այն տեսակների համար, որոնք բացահայտ կերպով չեն ցուցադրում կլինիկական նշաններ, օրինակ` բադը:

Շիճուկի նմուշառումը կատարվում է հետևյալ կերպ`

ա) ըստ համաճարակային խմբի հանձնարարականի, որը կազմավորվել է փորձագիտական խմբի շրջանակներում` անկանխատեսելի իրավիճակների դեպքում,

բ) հսկողության ընթացքի օժանդակման և նախկին վարակի բացակայության ապացույցների ապահովման համար,

գ) եթե շիճուկի փորձանմուշի վերցնումը կատարվում է բռնկումից հետո հիվանդության հետազոտման շրջանակներում, ապա գործողությունները չպետք է սկսվեն այնքան ժամանակ, քանի դեռ վարակված տնային տնտեսությունում վիրուսաընկալունակ կենդանիների ոչնչացումից, նախնական մաքրման աշխատանքներից և ախտահանումից չի անցել առնվազն 30 օր,

դ) վիրուսաընկալունակ կենդանիներից փորձնական շիճուկ վերցվում է համաձայն համաճարակաբանական խմբի հանձնարարականի, երբ հիվանդության բռնկմանը ենթարկվել են ճտեր, ընտանի թռչուններ, բադեր, սագեր և այլ ընկալունակ կենդանիներ, որոնց մոտ, սակայն, չեն նկատվում ակնհայտ կլինիկական նշաններ, երբ այդպիսի կենդանիները մեկուսացված են վարակված թռչուններից:

 

45. Նմուշ վերցնելը տնային տնտեսություններից

 

Տնային տնտեսություններում, որտեղ կա կասկած թռչնագրիպի առկայության մասին, կլինիկական ախտանշանների բացակայությամբ բադերը և սագերը, ինչպես նաև մյուս ընկալունակ տեսակները պետք է հետազոտության ենթարկվեն կենդանիների համաճարակային խմբի հանձնարարականներով` ըստ նմուշի վերցման արձանագրության, որը համապատասխանում է նվազագույնը հաճախականության 5%-ին` 95% ճշգրտություն ապահովելու համար:

 

46. Նմուշ վերցնելը պաշտպանիչ գոտում

 

Պաշտպանիչ գոտու պարագծում գտնվող տնային տնտեսությունները, որտեղ ընտանի թռչունները և մյուս թռչունները մինչև նմուշի վերցնումը գաղտնի ժամանակաշրջանում ուղիղ կամ սերտ շփման մեջ չեն գտնվել այլ կենդանիների հետ, պետք է հետազոտվեն նմուշի վերցման արձանագրության համաձայն, որը համապատասխանում է նվազագույն դեպքերի հաճախականության 5%-ին` 95% ճշգրտություն ապահովելու համար:

 

47. Նմուշ վերցնելը հետազոտման գոտում

 

Հետազոտության են ենթարկվում հետազոտության գոտու պարագծում գտնվող տնային տնտեսությունները, որոնք կասկածվում են թռչնագրիպի վիրուսով վարակվածության համար` կլինիկական ախտանշանների բացակայության պայմաններում, հատկապես այնպիսիք, որտեղ կան բադեր, սագեր և թռչունների այլ տեսակներ: Սույն հետազոտության նպատակներով բավական է 45-րդ կետում նշված նմուշի վերցման բազմափուլային մոդելը:

 

48. Հատուկ միջոցներ

 

Վտանգի գոտիներ

Տեղական հանձնաժողովի նախագահը ապահովում է արդյունավետ կարանտինային միջոցների իրականացումը և տեղաշարժման վերահսկումը, որոնք անհրաժեշտ են վտանգի գոտում: Տեղաշարժման վերահսկումը անհրաժեշտ է հիվանդությունը հնարավորինս արագ վերացնելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար: Վերահսկողության կարանտինային միջոցները կիրառվում են որոշակի մակարդակներում` ելնելով նշված շրջաններից: Սկզբնական փուլում, պաշտպանիչ գոտին, հետազոտման գոտին և ամբողջ տարածաշրջանը, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը, հայտարարվում է վտանգի գոտի:

Տեղաշարժման նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է, քանի դեռ հիվանդությունը չի վերացվել: Հիվանդության հետ շփման մեջ գտնվող և կասկածելի շինություններում ամբողջ վարակված և կասկածելի արտադրանքը կարանտինի պետք է ենթարկվի առանց տեղաշարժելու պաշտպանիչ գոտուց: Կարանտինի և վերահսկողության միջոցները տեղափոխման նկատմամբ կիրառվում են այն տնտեսությունների հանդեպ, որոնք ենթարկվել են համապատասխան ռիսկի:

Տեղական հանձնաժողովը կանխարգելում է վտանգի գոտուց դուրս կամ ներս գտնվող տնտեսություններում կատարվող ապօրինի փոխադրումները և առևտուրը` մյուս վարակված շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այն անձինք, ովքեր լքում են վտանգի գոտին, մասնավորապես, նրանք, ովքեր եղել են վտանգի գոտում, հիվանդության հետ շփման մեջ գտնվող և կասկածելի շինություններում, օրվա ընթացքում պետք է ձեռնպահ մնան խոշոր եղջերավոր անասունների հետ շփումից՝ կանխարգելելու համար վիրուսի մեխանիկական տարածման ռիսկը:

Վիրուսի հանդեպ ընկալունակ թռչունների տեսակները կարող են տեղական հանձնաժողովների անմիջական վերահսկողության ներքո փոխադրվել սպանդանոց` շտապ մորթվելու համար: Սպանդանոցը պետք է գտնվի տվյալ պաշտպանիչ գոտու տարածքում, իսկ եթե այդ գոտում սպանդանոց չկա, ապա թռչունները պետք է տեղափոխվեն իրավասու մարմինների կողմից նշանակված գոտի: Թռչունները տեղափոխվում են մաքուր և ախտահանված տրանսպորտային միջոցներով, խիստ վերահսկողության ներքո: Յուրաքանչյուր փոխադրումից հետո տրանսպորտային միջոցները լվացվում և ախտահանվում են:

 

49. Բնաջնջումը

 

Բնաջնջումը ռազմավարություն է, որն իրականացվում է վտանգի գոտում և հիվանդության հետ շփման մեջ գտնվող բոլոր շինություններում: Կասկածելի շինություններում գտնվող թռչունները ենթակա են մշտական հսկողության և հետազոտության` որոշակի համաձայնեցված ժամանակաշրջանում (առնվազն 21 օր): Հսկողությունը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել վարակված և դրանց հետ շփված թռչուններին, ինչպես նաև որպես վտանգի գոտի ու վարակից ազատ գոտիների մասշտաբները։

Բնաջնջում կարելի է իրականացնել միայն վերահսկողության այն բոլոր միջոցներն ամբողջությամբ կիրառելու պայմաններում, որոնք օգտագործվում են նաև ռազմավարության արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև վարակված թռչունների անտեղի ոչնչացման և սպանդի կանխման համար: Սպանդի ժամանակ, մյուս տեսակների համեմատությամբ, վարակվածության բարձր ռիսկով թռչուններին պետք է տրվի առաջնություն, օրինակ` սկզբում թռչունները, ապա մյուս կենդանիները:

 

50. Լվացումը և ախտահանումը

 

Վարակված թռչունների և դրանց կղանքի հետ շփումը նույնպես ռիսկային է։ Հագուստը, կոշիկը, տրանսպորտային միջոցները և սարքավորումները կարող են վարակված լինել և հիվանդությունը փոխանցել մեկ այլ շինություն: Հիվանդությունները կարող են տարածվել նաև այլ միջոցներով, օրինակ` կենդանի բնության, օդի և այլն։

Տեղական հանձնաժողովը ձեռնարկում է միջոցներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել հիվանդության տարածումը վարակված հագուստի, կոշիկի, տրանսպորտային միջոցի և սարքավորումների միջոցով: Եթե հնարավոր չէ կանխարգելել տնտեսությունում թռչունների հետ անմիջական շփումը, ապա լավագույն միջոցը պաշտպանիչ հագուստի, կոշիկների, տրանսպորտի և այլնի լվացումն ու ախտահանումն է՝ մինչև թռչունների հետ շփվելը և դրանից հետո:

Ցանկացած շինության (որտեղ կան թռչուններ) տեր կամ այնտեղ աշխատող անձ ամեն անգամ այդ տեղից դուրս գալուց հետո ախտահանիչ լուծույթով պետք է լվանա կոշիկներն ու կրկնակոշիկները։

Տեղական հանձնաժողովն ապահովում է համապատասխան ախտահանիչ միջոցների օգտագործումը վիրուսաընկալունակ թռչուններով տնտեսությունների շինություններում մուտքի և ելքի ժամանակ:

Արգելվում է մտնել կամ դուրս գալ շինությունից` առանց ցեխից, ճմահողից, կենդանիների կղանքից կամ նման այլ նյութերից աղտոտված հագուստի ու կոշիկի արտաքին մակերեսների նախնական լվացման և ախտահանման:

 

51. Տրանսպորտային միջոցները

 

Տարածք մտնող կամ դուրս եկող ցանկացած տրանսպորտային միջոց կամ կցասայլ /տրեյլեր/ ենթակա է ներքին ու արտաքին լվացման և ախտահանման (ներառյալ անվադողերը, անիվների խորշերը, ենթանվային ծածկոցները և մեքենայի թևերը): Ցեխի, ճմահողի, կղանքի կամ նման այլ նյութերի տեսանելի հետքերը վերացվում են տրանսպորտային միջոցի թե ներսում և թե ծածկի վրա: Վտանգի գոտի մտնող և դուրս եկող ցանկացած սարքավորում կամ նյութ ենթակա է լվացման և ախտահանման:

 

IX. Արտահերթ պատվաստումը

 

52. Վիրուսների ենթատիպերի բազմազանությունը և առանձին ենթատիպերի շտամների տարատեսակությունը լուրջ խնդիրներ են ստեղծում շտամի հավաքի ժամանակ՝ հակագրիպային պատվաստանյութի թողարկման և օգտագործման համար:

Պատվաստանյութերը կանխում են նաև կլինիկական ախտահանիչների զարգացումը, բայց դրանք ի վիճակի չեն խոչընդոտել համաճարակի առաջացմանը: Ընդհանուր առմամբ, ախտածնության ցածր աստիճանի շտամակիր կենդանիների պատվաստման ժամանակ հնարավոր է, որ այդ շտամները մուտացիայի արդյունքում փոխակերպվեն և ձեռք բերեն ախտածնության ավելի բարձր աստիճան: Արդյունքում` պատվաստված կենդանիները շարունակում են տարածել մահացու վիրուսը և խոչընդոտում սերոլոգիական վերահսկողությանը:

 

53. Պաշարները

 

Ներկայումս Հայաստանում չկան թռչնի գրիպի դեմ սեփական արտադրության պատվաստանյութեր: Այս պահին պատվաստանյութի պաշարներ չկան: Արտակարգ իրավիճակներում կարող են օգտագործվել այն պատվաստանյութերը, որոնք թույլատրված են օգտագործման նախարարության կողմից:

 

X. Աշխատակիցների ուսուցումը

 

54. Ներածություն

 

Աշխատակիցները անցնում են թռչնի գրիպի ախտորոշման և պայքարի ընթացակարգերի վերաբերյալ կանոնավոր ուսուցում:

Ուսուցման ծրագիրը ներառում է.

ա) թռչնի գրիպի կլինիկական ախտորոշումը,

բ) վարակված օբյեկտների ընդունումը՝ պաշտպանված և վերահսկվող գոտիներում (սանիտարական պրոֆիլակտիկա և վերացում),

գ) համաճարակային հետազոտումը,

դ) թռչնի գրիպի ախտորոշումը,

ե) տեղական հանձնաժողովի ընթացակարգը,

զ) հանձնաժողովի ընթացակարգը,

է) հսկողությունը և հաշվառումը,

ը) իրազեկման և հրապարակման ընթացակարգերը,

թ) տվյալների և տեղեկատվության համակարգերի կառավարումը,

ժ) համակարգիչների և ինտերնետի օգտագործումը,

ժա) անգլերենի օգտագործման կատարելագործումը:

 

55. Տարբեր խմբերի ուսուցումը

 

Պետք է մշակել մասնագիտացված ուսումնական ծրագրեր՝

ա) հանձնաժողովի անդամների,

բ) տեղական հանձնաժողովի անդամների,

գ) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի և տեղական լաբորատոր անձնակազմի,

դ) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի,

ե) փորձագետների խմբի,

զ) համայնքային անասնաբույժների,

է) մասնավոր անասնաբույժների,

ը) խոշոր թռչնաֆաբրիկաների տնօրենների,

թ) ֆերմերների, գյուղացիական տնտեսությունների,

ժ) ձեռներեցների,

ժա) ոստիկանության համար:

 

56. Ուսուցման ծրագրերը իրականացվում են՝

 

ա) տեսական,

բ) գործնական կարգով:

 

57. Աշխատակիցների ուսուցման դասացուցակը

 

Թռչնագրիպի համաճարակի դեպքում օգտագործում են արտակարգ պլանին համապատասխանող հատուկ ուսումնական ծրագրեր։

Թռչնագրիպի համաճարակի դեպքում վերոհիշյալ ծրագրի իրականացումը կազմակերպում է տեսչության պետը:

 

XI. Հոռետեսական սցենարներ (ամենաանբարենպաստ իրավիճակներից
խուսափելու միջոցների կիրառում)` համաձայն N 2 հավելվածի

 

XII. Առանձնյակների, կենդանական ծագման մթերքների վերացումը

 

58. Թռչնագրիպի հաստատում

 

Թռչնագրիպի բռնկման առաջին դեպքի հաստատումից հետո անհրաժեշտ է դիմել բոլոր ծայրահեղ միջոցներին` այն կասեցնելու և արմատապես վերացնելու համար:

 

59. Սատկած թռչունների առանձնյակների ոչնչացումը

 

Վարակի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կիրառել վարակակիր թռչունների ոչնչացում։ Լիկվիդացումը և մաքրումը կատարում են փակ շինություններում /ցախանոց/՝ վայրի թռչունների և այլ կենդանիների հետ շփման հնարավորությունը վարակված օրգանական նյութի հետ կանխելու նպատակով: Վերամշակման կամ այրման փոխարեն խորհուրդ է տրվում վարակված թռչունները թաղել վարակի օջախում:

 

Լիկվիդացիայի համար անհրաժեշտ անձնակազմը և պարագաները

 

ա) թռչունների թառեր, կարթաձող և կարմրասպիտակ ճկուն ժապավեններ՝ վարակված տնտեսությունից ելքի և մուտքի օբյեկտները նշադրելու համար,

բ) ախտահանման շարժական խմբեր,

գ) գիշերային լուսավորման սարքավորումներ,

դ) նվազագույնը մեկական անասնաբույժ` յուրաքանչյուր վարակված տնտեսության համար,

ե) անհրաժեշտ թվով մարդիկ, մաքրման խմբեր և աշխատողներ` արտաժամյա աշխատանքների գերհոգնածությունից խուսափելու համար,

զ) թռչնի դիակներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երթուղու որոշում,

է) ոստիկանության կամ անվտանգության այլ ծառայությունների աշխատակիցներ` դեպի թռչունների ոչնչացման վայր` բեռնատարների ուղեկցման համար,

ը) գազերի, տրանկվիլիզատորներ կամ թռչունների ոչնչացման, խլացման և բնաջնջման այլ սարքավորումներ (ջայլամների դեպքում կարելի է օգտագործել հրազենային զենք` ատրճանակ),

թ) համապատասխան բեռնարկղեր՝ վարակված նյութի հեռացման համար:

 

60. Բնաջնջում

 

Վարակված թռչունների երամների ոչնչացումը կարող է կատարվել հետևյալ եղանակներով կամ տրանկվիլիզատորներով.

ա) գլխատում կամ վզի ոլորում,

բ) թունավորում ածխաթթու գազով,

գ) ոչնչացում վակուումային խցում,

դ) մեխանիկական հարմարանք ճտերի և սաղմերով ձվերի ոչնչացման համար,

ե) տնային թռչունների էվտանազիայի ժամանակ տրանկվիլիզատորների թոքային ներմուծում սակավաքանակ թռչունների խմբում,

զ) թունավորող գազի օգնությամբ թռչունների բնաջնջում՝ օգտագործվում է մեծաքանակ խմբերի թռչունների հերմետիկ փակված բեռնախցիկներում, 1 խմ գազը նախատեսված է ոչ ավելի, քան 150 թռչնի (1.8 կգ միջին քաշով) համար,

է) ածխաթթու գազով բնաջնջում՝ արդյունավետ է հավերի դեպքում,

ը) վզի ողերի խառնում՝ խոշոր եղջերավոր անասունների ամորձատման համար նախատեսված ունելիով (նախընտրելի է ջրլող թռչունների ոչնչացման համար)։

 

Գազ, որը օգտագործվում է թռչունների բնաջնջման համար`

 

թ) ածխաթթու գազ` CO2 ածխածնի երկօքսիդ, 17.5 կգ / 1000մ3, տարածվում է 30 րոպեի ընթացքում, մահը վրա է հասնում 15 րոպեից,

ժ) շմոլ գազ` CO ածխածնի օքսիդ, 8կգ / 1000մ3, տարածվում է 30 րոպեի ընթացքում, մահը վրա է հասնում 15 րոպեից,

ժա) սինիլաթթու` HCN 3կգ/1000մ3, տարածվում է 30 րոպեի ընթացքում, մահը վրա է հասնում 4 րոպեից, ծայրագույն թունավոր նյութ, որի հետ կարող է աշխատել միայն հատուկ վերապատրաստված անձնակազմը։

 

61. Տրանկվիլիզատորներ` մեծ քանակությամբ թռչունների բնաջնջման համար`

 

ա) ալֆա-քլորալոզը խառնված կերի հետ` 2-6 տոկոս, բերում է գիտակցության կորստի, որից հետո թռչնին կարելի է տեղավորել պլաստիկ տոպրակի մեջ, որը շնչահեղձության արդյունքում բերում է մահի,

բ) նատրիումի ֆենոբարբիտալ լուծված խմելու ջրի մեջ` 80մգ 55մլ, 4 ժամ հետո բերում է գիտակցության կորստի:

 

62. Լիկվիդացում

 

Լիկվիդացման ծրագրի հիմնական խնդիրներից մեկը վարակված նյութից արագ և արդյունավետ ազատվելն է (օրինակ` մահացած թռչնի մսեղիքի, ձվի, թռչնաղբի, կոմպոստի, թարմ և սառեցված մսակտորի, բույսի և կառուցողական նյութերի դեպքում)։ Ընդունելի մեթոդներ են թաղումը, այրումը, վերամշակումը և կոմպոստավորումը: Դա անհրաժեշտ է ջրի պաշարները վարակից պաշտպանելու, կենդանիների և մարդկանց առողջությունը պահպանելու, էկոլոգիայի անվտանգությունն ապահովելու համար։

Մեծ քանակությամբ թռչունների վերացումը կարճ ժամանակահատվածում ստեղծում է էկոլոգիական և նյութատեխնիկական բնույթի խնդիրներ: Սրահը՝ լցված թռչնի մսով, որի քաշը մոտ է վաճառքի շուկայական քաշին, մոտ 40 տոննա օրգանական նյութի կուտակում է պարունակում, իսկ վերջինիս 75 տոկոսը ջուր է: Թռչնաղբի ոչնչացումը նույնպես կարող է ստեղծել լուրջ խնդիրներ, քանի որ վիրուսը կարող է տարածվել փոշու հետ: Թռչնաղբի ոչնչացումից առաջ պահանջվում է թրջել այն ախտահանիչ նյութով և հավաքել կույտերով /ծածկված պոլիէթիլինով/:

Եթե վարակված նյութը անհրաժեշտ է փոխադրել ոչնչացման վայր, պետք է հատուկ ուշադրություն դարձնել վիրուսի տարածման կանխարգելմանը: Օրինակ` բեռնատար ավտոմեքենաների թափքը պետք է լինի անջրաթափանցիկ, բոլոր բեռները՝ բրեզենտով ծածկված:

 

63. Հորում

 

Այն տարածաշրջաններում, որտեղ մնացորդների վերացման համար հորում է թույլատրվում, ախտորոշման հաստատումից անմիջապես հետո անհրաժեշտ է փոսեր փորել: Չափսը՝ նվազագույնը 2 մ լայնությամբ և 2 մ խորությամբ, որում թույլատրվում է հորել 300 թռչուն` 1 թռչնի միջին քաշը 1.8 կգ, 1.3 մ մակերեսի վրա: Յուրաքանչյուր լրացուցիչ մետրի հետ թռչունների թիվը կարելի է կրկնապատկել` հորը խորացնելով մինչև 3-6 մետր: Չախտահանված, քայքայիչ նյութերը (ծառ, ստվարաթուղթ) հորվում են թռչնի հետ միասին: Կենդանիների մսեղիքի կտորները անհրաժեշտ է ծածկել հանգած կրի շերտով (կալցիումի հիդրօքսիդ), այնուհետև` հողի շերտով (նվազագույն հաստությունը
40 սմ):

 

64. Վերամշակում: Վերամշակում չի նախատեսվում: Ընդունված չէ:

 

65. Դիակիզում/այրում

 

Դիակիզումը վարակված նյութի անվտանգ ոչնչացման լավ մեթոդ է: Սակայն աղբայրող սարքերը չափազանց քիչ են արդյունավետ օգտագործման համար և չեն կարող տեղադրվել այն բոլոր օբյեկտների կողքին, որտեղ պահվում են կենդանիները: Դիակիզումը կատարվում է այնտեղ, որտեղ չկան հորման համար տարածքներ: Դիակիզումը, մսեղիքում ջրի մեծ քանակության պատճառով, թանկ միջոց է: Այն կարող է ընդունելի չլինել նաև բնապահպանական տեսանկյունից:

Թռչնագրիպի բռնկման դեպքում ոչնչացման մեթոդը ընտրում է տեղական հանձնաժողովը:

 

66. Վարակված նյութերի լիկվիդացումը (ոչնչացումը)

 

Ոչնչացման են ենթակա տնտեսությունում եղած մնացորդները, օրգանական և այլ նյութերը` թռչնաղբ, ձու, ձվամթերք, կեր, փետուր, ձվի համար վաճառարկղեր, ծղոտ և այլն:

 

Թռչնաղբ

 

Կախված տնտեսության բնույթից և թռչնաղբի քանակից` կարելի է կամ հորել փոսում թռչնի (կենդանու) մսեղիքի հետ միասին, կամ էլ հավաքել կույտի մեջ` վերափտումը ապահովելու համար: Թռչնաղբի կույտը անհրաժեշտ է ծածկել ամուր պոլիմերային թաղանթով: Վարակված թռչնաղբը մինչև փտելը չի կարելի տեղափոխել վարակված տնտեսությունից:

 

Ձու և ձվամթերք

 

Հնարավոր է հորել թռչնի (կենդանիների) մսեղիքի հետ միասին կամ վերամշակել:

 

Ծղոտ

 

Ծղոտը կարելի է վարակազերծել` թրջելով ակտիվ վարակազերծող միջոցներով, հավաքած կույտով և ծածկած ամուր պոլիմերային ժապավենով: Ժապավենով ծածկված ծղոտի կույտը անհրաժեշտ է թողնել նվազագույնը 42 օր` վերափտման համար: Ժամանակի խնայողության նպատակով ավելի հարմար է ծղոտի այրումը:

 

Կեր

 

Տարածքում առկա կերը անհրաժեշտ է վարակազերծել ծխահարման միջոցով շարունակական այրմամբ։

 

67. Վարակված օբյեկտների ախտահանում

 

ա) անհրաժեշտ է ախտահանել բոլոր օբյեկտները, որոնք ֆիզիկապես կամ ֆունկցիոնալ կերպով կապված են վարակված կազմակերպությունների հետ, այսինքն` ինկուբատոր կայանները, ձվի պահպանման և փաթեթավորման շինությունները, տեղափոխման սայլակները, ձվամթերքների պատրաստման արտադրամասերը: Անհրաժեշտ է նաև ախտահանել տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվում են թռչնի ձվի և կերի տեղափոխման ժամանակ,

բ) անհրաժեշտ է ապահովել վարակված օբյեկտների, շինությունների պատերի, առաստաղի, հատակի լվացումը և ախտահանումը` բոլոր օրգանական նյութերը հեռացնելու համար: Մետաղյա շինությունները` վանդակներ և այլն, կարելի է վարակազերծել ջերմային վերամշակմամբ,

գ) շինության ներսում օգտագործվող բոլոր սարքավորումները, ներառյալ թառերը և կերամանները, անհրաժեշտ է լվանալ և մշակել ախտահանիչ միջոցներով` նվազագույնը 48 ժամվա ընթացքում,

դ) ջրամանները անհրաժեշտ է դատարկել, լվանալ և ախտահանել,

ե) կերի պահպանման համար պահեստները` սիլոսային ամբարները, անհրաժեշտ է դատարկել, լվանալ պոմպի օգնությամբ, տաք ջրի մատակարարմամբ շարունակական ծխահարմամբ,

զ) լվացումից և ախտահանումից հետո բոլոր օբյեկտները պետք է կրկնակի ծխահարվեն: Ծխահարումների միջև ընկած ժամանակահատվածը պետք է կազմի նվազագույնը 2 շաբաթ:

 

68. Թռչնագրիպի դեմ ազդող ախտահանիչ նյութերի թվարկումը, կոնցենտրացիան և օգտագործման եղանակները.

 

է) նատրիումի հիպոքլորիդ. ակտիվացված քլորի 2 տոկոսանոց լուծույթ (սարքավորումների ախտահարում),

ը) չորրորդային ամոնիակային աղեր. 4 տոկոսանոց լուծույթ (պատերի, հատակի, առաստաղի և սարքավորումների մշակում),

թ) կալիումի պերոկսոմոնոսուլֆատ+ ծծմբական թթու + նատրիումի ալկիլբենզոլսուլֆոնատ` որպես օգտագործման ենթակա պատրաստի նյութ (պատերի, հատակի, առաստաղի և սարքավորումների մշակում),

ժ) հանգած կիր` կալցիումի հիդրօքսիդ. 3 տոկոսանոց լուծույթ (պատերի և հատակի մշակում),

ժա) կրեզոլաթթվի 2,2 տոկոսանոց լուծույթ (հատակի մշակում),

ժբ) սինթետիկ ֆենոլի 2 տոկոսանոց լուծույթ` կարբոլաթթու, օքսիբենզոլ, ֆենոլ (հատակի մշակում),

ժգ) ֆորմալին և պերմանգանատ` ծխահարման համար:

Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է ապահովել բավարար պաշարներ և շինություններ` ախտահանիչ միջոցների պահպանման համար:

 

XIII. Հիվանդության մասին ծանուցում: Հասարակայնության հետ կապեր.

 

69. Ներածություն

 

Բոլոր   գաղտնի տեղեկությունները  հիվանդության մասին  փոխանցվում են միայն պատասխանատու հասցեատերերին: Հիվանդության մասին բոլոր  տեղեկությունները,  դրանց տնտեսական և քաղաքական նշանակությունը մարդկանց առողջության համար կարող են կազմվել հատուկ զգուշությամբ և հրապարակվել  նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որը սերտորեն համագործակցում է  տեղական հանձնաժողովների հետ:

 

 

70. Հաշվետվության նկատմամբ պահանջները

 

Անասնատերերը և անասնաբույժները թռչնագրիպի ախտանշանով կենդանիների մասին հայտնում են համապատասխան պետական անասնաբուժական մարմիններին:

 

71. Լուսաբանման գործունեություն

 

Այն իրականացվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից   զանգվածային լրատվական միջոցներով, հրապարակումների, ինչպես նաև ինտերնետի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում կստեղծվեն խմբեր` հիվանդության  մասին տեղեկացնելու համար։ Հասարակության լայն զանգվածների շրջանում տեղեկատվության տարածման համար անհրաժեշտ է իրականացնել սերտ  համագործակցություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ հրապարակումներ, հուշաթերթիկներ և ինտերնետային կայքեր հրապարակելու միջոցով։

 

72. Անասնաբուժական կրթությունը

 

Անասնաբուժական հետազոտում կատարելու ժամանակ անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրել թռչնագրիպի կլինիկական նշանները և համաճարակաբանությունը:

Ներկայումս լայնորեն քննարկվում է վերահսկման միջոցները և կենդանիների վտանգավոր վարակիչ  հիվանդությունների իրազեկման գործընթացները: Անասնաբուժական կրթության ոլորտում /ասպիրանտուրայի մակարդակով/ հատուկ ուշադրություն է դարձվում համաճարակային ապահովության գործում անասնաբույժների պատասխանատվությանը։

 


Հավելված 1

Համաճարակային տեղեկատվություն

 

Ընկալունակ տարատեսակները

 

Տնային և վայրի թռչունների բոլոր տեսակներն ընկալունակ են թռչնի գրիպի վիրուսի հանդեպ։ Գրականության մեջ տեղեկացվում է կապիկների, խոզերի, դաշտամկների, ձիերի, եղջերավոր անասունների, փոկերի և կետանմանների վարակների մասին, կա տեղեկատվություն հավերից մարդու վարակման մասին, որը բերել է մահացության 1997թ. Հոնկոնգում։

 

Հարուցչի կայունությունը

 

Շրջակա միջավայրում գրիպի հարուցիչը կարող է գոյատևել երկար ժամանակ, հատկապես ցուրտ ու խոնավ կլիմայական պայմաններում։

Արտաթորանքից վերցված նմուշներում հարուցիչը պահպանում է կենսունակությունը 30-35օր՝ 40 C ջերմաստիճանում և 7 օր՝ 200 C ջերմաստիճանում։

Վարակակիր օրգանիզմում (հիվանդությունների պաթոգենեզը ներառյալ)-թռչնագրիպի վիրուսը բնութագրվում է կենսունակության լայն շրջանակով` թռչունների բոլոր տեսակների համար։

HPAI-ն բարձր ախտածնությամբ վիրուսային հիվանդություն է, որը կարող է առաջացնել թռչունների շրջանում բարձր մահացություն։ Թռչնի մյուս տարատեսակներում վիրուսային վարակը կարող է տատանվել կլինիկորեն հիվանդության չարտահայտված ձևից մինչև մահացու ձևը։ Վայրի ջրլող և ծովային թռչունները համարվում են թռչնի գրիպի գլխավոր կրողները։

Մսեղիքում թռչնի գրիպի վիրուսը պահպանվում է մի քանի օր շրջակա միջավայրի ջերմաստիճանում։

 

Մսամթերք

 

Հարուցիչը կարող է պահպանվել ընտանի թռչունների մսեղիքում։ Ջերմային մշակման ընթացքում ինակտիվացիայի ժամանակը տատանվում էր` կախված վիրուսի տեսակից։ Ջերմային մշակումից թռչնի գրիպի վիրուսը ոչնչանում է։

700 C նվազագույնը 30 րոպե,

750 C նվազագույնը 5 րոպե,

800 C նվազագույնը 1 րոպե:

 

Սննդային հավկիթը և ձվամթերքը

 

Չնայած հիվանդ թռչունների ձվատվության անկմանը` վաղ վարակվածության շրջանում ստացված ձվերը կարող են պարունակել թռչնի գրիպի հարուցիչ` ձվի սպիտակուցում և դեղնուցում։ Հարուցիչը կարող է ներթափանցել չվնասված կեղևի միջով և ախտահարել։

 

Ընտանի թռչունների արտադրանքը

 

Թռչնի գրիպի հարուցիչը ոչնչանում է մի քանի րոպեի ընթացքում` 1000C և ավելի բարձր ջերմաստիճանի տակ ջերմային մշակման ժամանակ։

 

Մնացորդները

 

Թռչնի գրիպի հարուցիչը կարող է պահպանել կենսունակությունը մնացորդներում և տարածվել տեղափոխման ժամանակ։

 

Հիվանդության փոխանցումը

 

Թռչնի գրիպի հարուցչի ոչ բոլոր տեսակներն են հեշտ տարածվում թռչունների օրգանիզմում։

Վայրի թռչունների անմիջական և ոչ անմիջական շփումը չվող, ջրլող թռչունների հետ վարակի աղբյուր է ընտանի թռչունների համար։

Ընտանի թռչունների կղանքը և շնչառական ուղիներից արտաթորանքները վարակի տարածման հիմնական գործոնն են` այն դեպքում, երբ օդակաթիլային ճանապարհը չի համարվում փոխանցման էական ձև։ Պետք է տարբերակել վարակի ուղիղ փոխանցումը և երկրորդական տարածումը մարդկանց և շփման առարկաների միջոցով։

 

Առարկաներ, որոնց միջոցով փոխանցվում է վարակը


Հարուցչի կենսունակությունը կղանքի և շնչառական ուղիների արտաթորանքների մեջ ունի գերակա նշանակություն: Դրանց կպչուն բնույթը հեշտացնում է կոշիկի, շորի, սարքավորումների և այլ առարկաների միջոցով տարածումը:

 

Այլ ուղղություններ

 

Հիմքեր չկան ենթադրելու, որ անողնաշարավորներն ընդգրկված են միջհամաճարակային փոխանցման մեջ։ Բայց կա հավանականություն, որ ողնաշարավորները կամ անողնաշարավորները մեխանիկական փոխանցող են։

 

Հիվանդության առանձնահատկությունը

 

Նախկինում ապահով տարածքներում, հավանական է հարուցչի արագ տարածում` բարձր հիվանդացության և մահացության մակարդակով:

 

Առողջապահություն

 

H5N1 HPAI-ը կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություն է։ Մարդիկ կարող են վարակվել թռչունների հետ անմիջական շփումից, որոնք վարակված են հարուցչով։

Վարակը չի փոխանցվում թռչնամթերքի վերամշակման և օգտագործման ժամանակ։

 

Սոցիալ-տնտեսական հետևանքները

 

Գլխավոր հետևանքներն են` մահացությունը, որը կարող է լինել բարձր, թռչնարտադրության ծավալի նվազման պատճառով կրած վնասը։ Արտադրության ծավալի և թռչնարտադրանքի օգտագործման նվազումը կհանգեցնի տնտեսություններում և թռչնաֆաբրիկաներում աշխատատեղերի կրճատման։ Նույնիսկ փոքրիկ բռնկումը կհանգեցնի արդյունաբերական և մարքեթինգային կառույցների աշխատանքների ռեժիմի խախտմանը։

 

Հավելված 2


Հոռետեսական սցենար


/ամենաանբարենպաստ իրավիճակներից խուսափելու միջոցների ձեռնարկում
/

 

 

Ստեղծված իրավիճակի գնահատման արդյունքում կա վտանգ, որ հիվանդության առանձին աճի բռնկումները կվերածվեն համաճարակի, որի դեպքում, սակայն, հիվանդության` կարճ ժամանակահատվածում վերացումը հնարավոր չէ։

Նման վտանգի նախանշաններ կարող են ծառայել`

ա) առանց վերահսկողության հիվանդության տարածումը,

բ) հիվանդության բռնկումը խիտ բնակեցված շրջաններում, կարճ ժամանակահատվածում հիվանդությունների նոր բռնկումների ի հայտ գալը կամ անսպասելի վայրերում դրանց առաջացումը,

գ) հիվանդության նկատմամբ վերահսկողության անհաջող միջոցները,

դ) ռիսկի գնահատման վերջին արդյունքները վկայում են հիվանդության արագ և լայնամասշտաբ տարածման միտումի մասին:

Նման իրավիճակում անհրաժեշտ է ուժեղացնել և ընդլայնել հսկողության բոլոր միջոցները՝ ընդգրկելով`

ա) էպիզոոտիկ հետազոտությունների և ռիսկի կրկնակի գնահատման խորացումը,

բ) տարածքային առումով միջոցառումների ընդլայնում, կամ սահմանափակումների շրջանակի փոփոխում,

գ) հստակեցնել սատկած կամ կենդանի թռչունների, անասնապահական մթերքների, կերերի և մարդկանց փոխադրման պայմանները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և սարքավորումների վիճակը,

դ) հիգիենիկ պայմանների բարելավումը, սանիտարական մշակումը և ախտահանումը, համաճարակային վիճակի վերահսկումը,

ե) փոփոխվող պայմաններում ախտորոշման համակարգի ընդլայնումը կամ հարմարվածությունը` հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջաններին, որոնք սահմանակից են սանիտարական պաշտպանվածության գոտուն, ինչպես նաև այն տարածաշրջաններին և օբյեկտներին, որոնք կարող են նոր վարակի պատճառ դառնալ,

զ) խստացված միջոցառումների ընդունման համար լրացուցիչ որակավորում ունեցող կադրերի ապահովումը,

է) հրատապ պատվաստման իրականացման համար համառոտ պլանի մշակումը։

 

Հիվանդության առաջին դեպքերը (Index case)

 

Համաճարակի առաջին ալիքը կարող է ներխուժել թռչունների սովորական հոտ, թռչնաֆաբրիկաներ, բնակչության մոտ եղած ընտանի թռչունների շրջանակ։ Հիվանդության ախտորոշման և հաստատման համար պահանջվում է համապատասխան ժամանակ։

 

Երկրորդային համաճարակ

 

Հիվանդության առաջին ալիքի ավարտից հետո հիվանդության ախտորոշման հավանականությունն ավելի մեծ է դառնում։ Երկրորդային համաճարակին զուգընթաց կարող է հաջորդել համաճարակի ինտենսիվ ալիքը։

 

Ընդհանուր համաճարակ

 

Այս փուլում, երբ գրանցվում են համաճարակի բազմաթիվ դեպքեր, կդիտվեն նոր համաճարակի նոր, բազմաթիվ բռնկումներ։ Համաճարակի ախտորոշումն արդեն կատարված է, և ներկա վիճակում կատարվում է հարուցչի շճատիպի որոշումը։

 

Գործունեությունն, ընդհանուր համաճարակի ժամանակահատվածում

 

Բազմաթիվ համաճարակային բռնկումների ընթացքում ձեռնարկվելու են հետևյալ միջոցառումները`

ա) անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժիններն արգելում են բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների ելքն ու մուտքը,

բ) սատկած և վարակված թռչունները վարակված վայրերից անհապաղ ոչնչացվում են,

գ) տեխնիկական անձնակազմով անբավարար ապահովվածության դեպքում միջոցառման իրականացման համար լրացուցիչ կադրեր, ինչպես նաև անհատ անասնաբույժներ են ընդգրկվում ապահով շրջաններից։ Յուրաքանչյուր փուլում անցկացվելու են համաճարակային հետազոտություններ հիվանդության աղբյուրների բացահայտման ուղղությամբ` վերլուծելով հետազոտության արդյունքները:

 

Լաբորատոր ախտորոշում

 

Սկզբնական շրջանում հիվանդության էպիզոոտիկ ախտորոշումը կատարվում է մարզային անասնաբուժական լաբորատորիայում։ Նմուշի ընտրումը և փոխադրումը կատարվում է հատուկ զգուշությամբ և օպերատիվ կարգով փոխադրվում է լաբորատորիա։ Քանի որ ներկայումս մարզային լաբորատորիաներ ստեղծված չեն, ուրեմն, անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ իրականացնել դրանց ստեղծման ուղղությամբ:

 

Նախնական միջոցառումները` մինչև վարակի ախտորոշումը լաբորատորիայում

 

Անասնաբուժական պետական տեսուչն անմիջապես ժամանում է դեպքի վայր և արգելում անասունների ելումուտը։

Անմիջապես պլաստիկ պարկերով փաթեթավորում է թարմ անկման 5 թռչունների նմուշներ և ուղարկում լաբորատորիա` լրացուցիչ հատուկ տրանսպորտային միջոցներով, որոնք կապահովեն սառնարանային պայմաններում անընդհատ պահպանումը, լաբորատորիա են ուղարկվում կենդանի թռչունների արյան 20 նմուշ, ինչպես նաև թռչնակերի և խմելու ջրի նմուշներ։

Նմուշների ընտրության և հավաքման ընթացքում օգտագործվում են պաշտպանիչ հագուստ, դիմակ, գլխարկ, ձեռնոցներ և կոշիկներ։ Թռչնանոց մտնելիս պատշաճ ձևով ախտահանվում են ձեռքերը և ոտքերը։

Պետական անասնաբուժական տեսուչը թռչնանոցում որոշում է վարակի աստիճանը և առողջներից ու սատկածներից առանձնացնում վարակված /ենթադրյալ վարակված/ թռչունները:

Թռչնանոցի շենքը խնամքով մաքրվում և ախտահանվում է ներսից և դրսից, իսկ մնացորդները (թափոններ) ոչնչացվում են։ Սատկած թռչունները ոչնչացվում են` դրանք ամփոփելով համապատասխան չափերի խոր գերեզմանահորերում։ Թաղելուց առաջ սատկած թռչուններին համատարած մշակում են կրով։ Այս գործողությունները պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացվել լաբորատոր հետազոտությունների արդյունքները։ Անհրաժեշտ է իրականացնել բոլոր միջոցները` տվյալ տարածքից ցանկացած կենդանի մարմնի (ներառյալ կերերը, սարքավորումները, բժշկական նյութերը և այլն) դուրսբերումը բացառելու ուղղությամբ։

Բացի այդ, կազմակերպության անասնաբույժներին և տեխնիկական անձնակազմին արգելվում է 5 օրվա ընթացքում այցելել որևէ այլ թռչնանոց (թռչնաֆաբրիկա) կամ կազմակերպություն։

Անասնակերի և ձվի տեղափոխման նպատակով օգտագործվող ավտոմեքենաներին արգելվում է մտնել կազմակերպության տարածք և դուրս գալ այնտեղից: Միակ բացառությունը թռչունների կերի մատակարարման անհրաժեշտությունն է: Այդ դեպքում կերեր բերող ավտոմեքենաները կերերը բեռնաթափում են` մուտք չգործելով տարածք: Կերերի բաշխումը կազմակերպության տարածքում իրականացվում է ներքին տրանսպորտային միջոցներով, որոնք մանրազնին մաքրվում և ախտահանվում են։

 

Լաբորատոր ախտորոշմանը հաջորդող ընթացքը


Լաբորատորիայի կողմից հիվանդության լաբորատոր հայտնաբերումից և հաստատումից հետո տվյալ տեղամասի բոլոր թռչունները ենթարկվում են սպանդի։

 

Սպանդի ընթացակարգը

 

Թռչունների սպանդը կատարվում է գազով, որին հաջորդում է դիակների թաղումը հատուկ գերեզմանահորերում։ Մնացած կերը, թեփը, ծղոտը, մնացորդները և այլ սարքավորումները նույնպես ոչնչացվում են։

Թռչունների ոչնչացումն ավարտելուց հետո թռչնանոցը և բոլոր բաժանմունքները մանրազնին մաքրվում և լվացվում են։ Չօգտագոծված ջուրը հավաքվում է հատուկ ամաններում և մեկուսացվում շրջապատից։

Հարուցիչը ոչնչացվում է քիմիական պատրաստուկներով (պրեպարատներով)։

Վերոհիշյալ գործողությունները կատարելուց հետո թռչնանոցներում 3 ամսվա ընթացքում արգելվում է տեղավորել նոր գլխաքանակ, և այդ ժամանակահատվածում թռչնանոցը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը։ Թռչնանոցում կարող է սկսվել գործունեությունը տեսչության թույլտվությամբ՝ միայն այն դեպքում, երբ հիվանդությունը վերջնականապես վերացել է։

Վարակված տարածաշրջանում բոլոր կազմակերպությունները (բացի վարակազերծվածից) 3 կմ շառավղով մտնում են վարակված գոտու, իսկ մինչև 10կմ շառավղով ընդգրկված կազմակերպությունները՝ վերահսկվող գոտու մեջ։

Վարակված տարածաշրջանի կազմակերպությունները և վերահսկվող գոտու բոլոր թռչունները դառնում են էպիզոոտիկ հսկողության օբյեկտներ։

 

Թռչնի գրիպի վարակի հայտնաբերումից հետո հետագա գործունեության ընթացակարգը

 

1. 1-ին օր. Թռչնի գրիպի վարակի առաջին նշանները թռչունների կամ սատկած թռչունների մեկ կամ մի քանի թռչնախմբեր թռչնանոցում (կազմակերպությունում),

2. 1-ին օր. Կազմակերպությունների ղեկավարները կամ թռչնատերերն ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնում են համապատասխան մարմիններին։

3. 1-2-րդ օր։ Անասնաբուժական պետական տեսչության մարզային բաժնի անասնաբուժական պետական տեսուչը ժամանում է վարակված տեղամաս և հավաքում բոլոր անհրաժեշտ օրինակները և նմուշները «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ ուղարկելու համար։

4. 1-2-րդ օր: Նմուշները տարվում են «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ:

5. 1-2-րդ օր: Կատարվում է ներկայացված նմուշների առաջին հետազոտությունը (դիահերձում, մեկուսացված նյութի հավաքում, արյան վերցնում և այլն):

6. 3-րդ օր: Անհրաժեշտ շիճուկաբանական թեստերի անցկացում։

Այն դեպքում, երբ, եթե առկա է շիճուկը, անց է կացվում հեմոգլյուցինացիայի թեստը (HI) և /կամ/ հետազոտություն ELISA և AGID ռեակցիաներով: Համապատասխան նյութերի առկայության պայմաններում սաղմ պարունակող ձվերում ներարկվում է մեկուսացնող վիրուսանյութ (մեկուսիչ)։

7. 3-րդ օր: HI և ELISA թեստերի արդյունքների ստացում: Այն դեպքում, երբ նյութն առաջին օրը հասցվում է լաբորատորիա, այդ փուլում ստացվում է HI և ELISA թեստերի արդյունքները։ Շիճուկադրական արդյունքի դեպքում վարակի առկայության մասին եզրակացությունը խիստ կարևոր է։

8. 3-րդ օր: Եթե ունենք սաղմով ձվեր, ապա դրանց վարակազերծման համար կատարվում է ներարկում։

9. 6-7-րդ օր: AGID ռեակցիա. արդյունքների ստացում: Շիճուկադրական արդյունքի դեպքում կարևոր է վարակի առկայության վերաբերյալ եզրակացությունը:

10. 7-14-րդ օր: Սաղմերով ձվերի ներարկում` վիրուսի մեկուսացման առաջին արդյունքների ստացման համար։ Արդյունքները հայտնվում են համապատասխան նախարարությանը և տեսչությանը:

11. 11-18-րդ օրեր: Սաղմերով ձևավորում, վիրուսի մեկուսացման առաջին արդյունքների ստացում։

12. 19-րդ օր։ Այն դեպքում, երբ առաջին մեկուսացումից ստացած արդյունքները դրական են և վիրուսի մեկուսացումը կարող է հաջող ընթանալ, դրանք ուղարկվում են հաստատման Ուէյբռիջում գտնվող Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի տեղեկատվական լաբորատորիա` ախտորոշման համար։

13. 21-րդ օր։ Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի տեղեկատվական լաբորատորիայի կողմից մեկուսիչի ստացում։

14. 30-42-րդ օրեր։ Հաստատված արդյունքների ստացում և միջազգային մակարդակով հայտարարության նախապատրաստում։

15. 42-45 օրեր: Վարակի հայտնաբերման մասին միջազգային հայտարարություն:

Հայաստանի պայմաններում հարուցչի անջատման փորձեր չեն նախաձեռնվելու, ընդ որում, ախտանյութերն ուղարկվում են արտասահմանյան լաբորատորիա։

Կենդանական համաճարակների հաջորդական բռնկումների դեպքում ընթացակարգը կսահմանափակվի 10-րդ քայլով (հիվանդության ախտորոշում)։

 

Հիվանդության արագ փոփոխվող իրավիճակների վերլուծությունը

 

Հիվանդության արագ տարածման պատճառով (ըստ դրա նկարագրի) անհրաժեշտ է անընդմեջ և հետևողական հետազոտել վարակված թռչունների աշխարհագրական կետերը և դիրքերը հարևան տնտեսություններում։

Ավելին, անհրաժեշտ է անընդմեջ ուսումնասիրել այդ տնտեսությունների հաշվառման փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում արգելել կենդանիների և կենդանական ծագման մթերքների տեղափոխումը։

 

Վարակված հոտերի սպանդը

 

Վարակված թռչուններին ենթարկել սպանդի։ Այդ նպատակով վարակված գլխաքանակի սպանդն ի կատար է ածվում այդ գործընթացին ծանոթ աշխատակիցների կամ կազմակերպության աշխատակիցների միջոցով։ Այս գործողության իրականացման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ հագուստներ, գլխարկներ, ձեռնոցներ և կոշիկներ, հատուկ դիմակներ (որոնք կպաշտպանեն անձնակազմին օդակաթիլային ճանապարհով վարակվելուց)։

Սպանդը կարելի է իրականացնել երկու եղանակով:

Սպանդի ենթակա գլխաքանակը տեղավորում են հատուկ այդ նպատակի համար նախատեսված բեռնախցերում։ Բեռնախուցը հերմետիկ փակվում է, և դրանում բաց է թողնվում հատուկ թունավոր գազ։

Մեծ նեյլոնային պարկերի օգտագործումը. այդ նպատակով կարելի է օգտագործել նեյլոնային պարկեր, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 15-20 թռչուն /այդ թիվը տատանվում է կախված թռչնի չափսից՝ օրինակ, յուրաքանչյուր այդպիսի պարկի մեջ կարող են տեղավորվել 250-300 մեկ օրական ճտեր/։

Պլաստիկե պարկերի օգտագործումը հանդիսանում է գործնական միջոց` շրջապատող միջավայրը վարակից ու կեղտոտումից պաշտպանելու համար։ Պարկերն ամուր կապում են, և թռչունն օդի անբավարարության պատճառով արագ սատկում է։

Վարակված դիակների ոչնչացումը. սատկած և ոչնչացված դիերը տեղավորում են բեռնախցերում կամ ինքնաթափերի մեջ և տարվում այն փոսերի մոտ, ուր անմիջապես դրանք հորվում են։

 

Դիերի հորումը

 

Դիերի հորումը սատկած կամ ոչնչացված կենդանիների չափսերին համապատասխան հորերում, որոնք փորվում են ինչպես կազմակերպությունների տարածքում, այնպես էլ` դրանց սահմաններից դուրս։

Գերեզմանափոսերը պետք է հեռու լինեն ջրմուղներից կամ ջրամբարներից, դրանց խորությունը պետք է լինի երկու մետր։ Այն դեպքում, երբ անհրաժեշտ է հորել թռչունների մեծաքանակ դիեր, փոսի խորությունը պետք է կազմի ոչ պակաս, քան 3-5 մետր։

Գերեզմանափոսի հատակը ծածկվում է 1-2 սմ հաստությամբ կրով։ Կրով են պատվում նաև հորված թռչունների դիերը։ Հորված դիերից վեր գտնվող հողի հաստությունը պետք է լինի ոչ պակաս, քան մեկ մետր։

Սատկած և ոչնչացված թռչունների հեռացումից հետո, թռչնանոցի ցամքոցը և կոմպոստը խոնավացնում են հատուկ պատրաստված ախտահանող միջոցներով` շրջակա միջավայրի վարակումն ու աղտոտումը կանխարգելելու նպատակով։

Այդ գործընթացի ավարտից հետո ծածկող նյութը լցվում է բեռնատարի մեջ։

 

Սպանդանոցների պատրաստվածությունը


Թռչունների նոր գլխաքանակների մուտքը թռչնաֆաբրիկաներ

 

Թռչնաֆաբրիկաներ նոր թռչուններ բերվում են նախարարության հսկողությամբ` տարածաշրջանը վարակազերծելուց 21 օր անց։

Թռչնի գրիպի հարուցչի վնասազերծումից և վերացումից հետո իրականացվում է իրավիճակի դիտարկման վերահսկողություն։

Այս միջոցառումների ծրագրավորման դեպքում հաշվի է առնվում ընտանի թռչունների ամբողջ գլխաքանակի ընդգրկումը:

 

Մսատու ուղղության արտադրության թռչնաֆաբրիկաներ

 

Թռչունների ոչնչացման դեպքում յուրաքանչյուր արտադրամասից/հավանոցից/ վերցվում է արյան շիճուկի 20 նմուշ։

 

Ձվերի արտադրության կազմակերպություններ

 

3 ամիսը մեկ անգամ յուրաքանչյուր արտադրամասից/հավանոցից/ ընտրվում է արյան շիճուկի 20 նմուշ։

 

Մասնավոր բակեր

 

Անհրաժեշտության դեպքում ընտրվում է արյան շիճուկի 20 նմուշ` բարձր ռիսկային գոտում գտնվող յուրաքանչյուր համայնքից։

ԾՐԱԳԻՐ

ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԻ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ
ԵՎ  ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՄԱՍ II

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

I. Ներածություն

 

1. Հայաստանի Հանրապետությունում թռչնի գրիպի համաճարակաբանական իրավիճակը

2. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

II. Համաճարակի վտանգի (սպառնալիքի) ժամանակաշրջանը

 

3. Միջոցառումների կոորդինացում, համագործակցություն և ծրագրավորում

4. Թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական և լաբորատոր հսկողությունը

Համաճարակաբանական հսկողությունը

5. Թռչնի գրիպի լաբորատոր ախտորոշումը

6. Հեռուստահաղորդակցություն, կապ և տրանսպորտ

7. Թռչնի գրիպի տարածման կանխումը

Անասնաբուժական ծառայության աշխատողների և ֆերմերների պաշտպանվածությունը

ՀՀ պետական սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների պաշտպանվածությունը

8. Գրիպի դեմ սեզոնային պատվաստումները

9. Սանիտարակարանտինային անցագրային կետերը

10. Առողջապահության համակարգի արձագանքը

11. Բնակչության իրազեկումը

 

III. Համաճարակի փուլը

 

12. Կոորդինացումն ու ծրագրավորումը

13. Համաճարակային հսկողությունը

14. Թռչնի գրիպի տարածման կանխումը

15. Առողջապահության համակարգի արձագանքը

16. Բնակչության իրազեկումը

 

Հավելվածների ցանկը

 

Հավելված 1. Թռչնի գրիպի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների և նյութերի կազմը

Հավելված 2. Վիրուսաբանների ուսուցումը

Հավելված 3. Ստացիոնար պայմաններում մեկ ծանր թոքաբորբով հիվանդի բուժման համար անհրաժեշտ միջոցների պահանջարկը

Հավելված 4. Գրիպով մեկ հիվանդի ամբուլատոր բուժման համար անհրաժեշտ միջոցների պահանջարկը

Հավելված 5. Միջին ծանրության թոքաբորբով մեկ հիվանդի ամբուլատոր բուժման համար անհրաժեշտ միջոցների պահանջարկը

Հավելված 6. Գրիպի համավարակի դեպքում ստացիոնարների փափուկ և կոշտ գույքի պահանջարկը

Հավելված 7. Համաճարակաբանական հսկողության իրականացման համար անհրաժեշտ նյութերի կազմը


I. Ներածություն

1. Հայաստանի Հանրապետությունում թռչնի գրիպի համաճարակաբանական իրավիճակը

 

2005 թվականից թռչնի գրիպի վիրուսը տարածվել է Ասիայի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Հուլիսին ընտանի և վայրի թռչունների բռնկումներ են գրանցվել Ռուսաստանի յոթ տարածաշրջանում, իսկ տարվա վերջին` Թուրքիայում, որտեղ այն դեռևս շարունակվում է:

Հաշվի առնելով հարևան երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը և բնակչության տեղաշարժը` անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք տանել թռչնի գրիպի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունն ապահովված չէ թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական հսկողության իրականացման համար պահանջվող ներուժով, համաճարակաբանական իրավիճակի մոնիթորինգի և գնահատման, լաբորատոր ախտորոշման և յուրահատուկ հակավիրուսային պրեպարատներով, ինչպես նաև հանրապետությունը չունի թռչնագրիպի համաճարակի առաջացման դեպքում բնակչությանը կլինիկական օգնություն ցուցաբերելու և կանխարգելիչ ու հակահամաճարակաբանական միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ:

 

2. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

Հայաստանի Հանրապետության ներուժի բարձրացումը թռչնի գրիպի համավարակի արձագանքման և հակազդեցության ուղղությամբ:

 

II. Համավարակի վտանգի շրջանը (3,4,5 փուլեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ)

 

3. Միջոցառումների կոորդինացումը, համագործակցությունը և ծրագրավորումը

 

ա) հանրապետական հակահամաճարակաբանական և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի միջոցով ապահովել օպերատիվ ղեկավարումը, միջոցառումների կոորդինացումը և շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, պետական կազմակերպությունների համագործակցությունը.

բ) հակազդեցության ծրագրերի իրականացման գործողությունների գնահատման և մոնիթորինգի նպատակով շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների առաջատար մասնագետներից հանրապետական արտակարգ հանձնաժողովին կից ստեղծել շարժական օպերատիվ խումբ.

գ) Հայաստանի Հանրապետությունում թռչնի գրիպ հիվանդության մուտքը կանխելու և պայքարի համալիր միջոցառումները համակարգելու օպերատիվ շտաբի կողմից ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին թռչնի գրիպի իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությամբ.

դ) մշակել և ներդնել գործողությունների ծրագրեր` հստակ սահմանելով պարտականություններ և գործառույթներ բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների համար.

ե) ապահովել լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից դիտարկումների գործելակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական վարչակազմի կողմից հանրապետությունում կարանտինի սահմանումը.

զ) առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն թռչնի գրիպի համավարակի ժամանակահատվածում հետևյալ միջոցառումների ֆինանսավորման`

բնակչության բոլոր խոցելի խմբերին երաշխավորումների պետական ծրագրի մեջ ընդգրկելու,

լրացուցիչ վճարման և բժշկական պարտադիր ապահովագրության լրացուցիչ ծրագրի քաղաքականության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

է) հաստատել տեխնիկական գործընկերություն միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, FAO և այլն) և դոնոր գործակալությունների հետ.

ը) հաստատել փոխգործողությունների ծրագիր ոչ պետական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական խմբակցությունների հետ:

Անհրաժեշտ պաշարներն են`

ա) խորհրդակցությունների, կլոր սեղանների, նիստերի անցկացումը շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքացիական խմբակցությունների ներկայացուցիչների հետ,

բ) ֆինանսական միջոցների արտակարգ պահուստային ֆոնդի (հիմնադրամի) ստեղծումը և թռչնի գրիպի համավարակի զարգացման դեպքում դրա օգտագործման մեխանիզմների մշակումը:

 

4. Թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական (այդ թվում` լաբորատոր) հսկողության համակարգի կատարելագործումը

 

Համաճարակաբանական հսկողության համակարգի`

 

Հիմնախնդիրները

 

ա) հանրապետությունում գրիպի և շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունների դեմ համաճարակաբանական հսկողության իրականացման հանրապետությունում գոյություն ունեցող համակարգը թռչնի գրիպի նկատմամբ արդյունավետ չէ,

բ) հանրապետությունն ապահովված չէ թռչնի գրիպ հիվանդության ախտորոշման պատրաստուկների անհրաժեշտ քանակությամբ, մշակված չէ համաճարակաբանական հսկողության համակարգ, որն իր մեջ ներառում է կասկածելի դեպքերի մասին շտապ (անհետաձգելի) իրազեկումը, թռչնի գրիպի լաբորատոր ախտորոշումը, հիվանդության հետ շփվող անձանց հետ տարվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

 

Միջոցառումները

 

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման` արձակել թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման մասին. դեպքերի ստանդարտ որոշման, հաշվառման հաշվետվության ներկայացման շտապ իրազեկման համակարգի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով, սկսած թռչնի գրիպով հիվանդության կասկածի դեպքից,

բ) թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի տեխնոլոգիական ապահովում,

գ) համաճարակաբանական հսկողության կազմակերպությունների էլեկտրոնային և ինտերնետային կապով ապահովում,

դ) բոլոր մակարդակներով համաճարակաբանական հսկողության տվյալների պարբերաբար վերլուծություններ` մարդկանց մոտ թռչնի գրիպի հնարավոր բռնկման ժամկետը ճշտելու նպատակով,

ե) կենդանիների և մարդկանց շրջանում գրիպի բռնկումների, ինչպես նաև մահացու դեպքերի համաճարակաբանական հետազոտությունների անցկացում,

զ) գրիպով և թոքաբորբով հիվանդների հաշվառման և հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ բուժկանխարգելիչ կազմակերպությունների անձնակազմի հետ սեմինար –խորհրդակցությունների անցկացում,

է) համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրման հարցերով գործնական պարապմունքների իրականացում` համաճարակաբանների հետ,

ը) թռչնի գրիպի օջախներում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ցուցադրական պարապմունքի անցկացում,

թ) թռչնի գրիպի նկատմամբ համաճարակաբանական հսկողության իրականացման գծով փորձի փոխանակում այն երկրների հետ, որոնք ունեն թռչնի գրիպի դեմ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման փորձ,

ժ) համապատասխան մասնագետների (համաճարակաբանների, կլինիցիստների, վիրուսաբանների) ուսուցում, անգլերեն լեզվի ուսուցում` միջազգային կազմակերպությունների հետ տեխնիկական տեղեկատվության փոխանակությունն ապահովելու համար:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման վերաբերյալ օրենսդրական փաստաթղթերի մշակում, բազմացում և տարածում,

բ) համաճարակաբանական հսկողության համակարգի կազմակերպությունների ապահովումը համակարգչային տեխնիկայով,

գ) թռչնի գրիպով մոնիտորինգի համակարգչային ծրագրի մշակումը,

դ) պարապմունքների անցկացումը համաճարակաբանների և կլինիցիստների համար /16 պարապմունք` 600 մասնակիցների համար, բժշկական անձնակազմի ուսուցում/,

ե) հիգիենիկ և հակահամաճարակային համակարգի մասնագետների անհատական պաշտպանության միջոցներով /արտահագուստ, տեխնիկական ռետինե և միանգամյա օգտագործման ձեռնոցներ, դիմակներ, ռեսպիրատորներ/ ապահովում,

 զ) համաճարակաբանների /2-3 մասնագետ/ գործուղում թռչնի գրիպի դեմ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման փորձ ունեցող երկրներ:

 

5. Թռչնի գրիպի լաբորատոր ախտորոշման ներդրումը

 

Հիմնախնդիրները`

 

ա) թռչնի գրիպի հարուցիչի անջատման համար անհրաժեշտ է, որ լաբորատորիան գտնվի կենսաանվտանգության երրորդ աստիճանի մակարդակի վրա, որի դեպքում պետք է ապահովված լինի մեկուսարանից դուրս եկող օդի ֆիլտրման և վարակազերծման առանձնացված սարքավորմամբ,

բ) բացակայում են թռչնի գրիպի իմունաֆերմենտային և պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով հետազոտման բաղադրամասերը,

գ) բժշկական անձնակազմը չի տիրապետում թռչնի գրիպով հիվանդներից նմուշներ անվտանգ վերցնելու, փոխադրելու և պահպանելու մեթոդներին,

դ) բացակայում են թռչնի գրիպով հիվանդներից նմուշներ վերցնելու և տեղափոխելու համապատասխան գործիքների հավաքածուները,

ե) լաբորատորիայի անձնակազմը նախապատրաստված չէ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ անցկացնելու համար,

զ) անբավարար է լաբորատորիայի անձնակազմի անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության մակարդակը,

է) մշակված չէ թռչնի գրիպով հիվանդներից վերցված նմուշների վիրուսաբանական ախտորոշման լաբորատորիաներ տեղափոխման գործելակարգը:

 

Միջոցառումները`

 

ա) վիրուսաբանական ախտորոշման լաբորատորիաների վերանորոգումը և հագեցումը կենսաանվտանգության 3-րդ աստիճանի մակարդակ ապահովող սարքավորումներով,

բ) սարքավորումների գնում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ կատարելու համար,

գ) վիրուսաբանական ախտորոշման լաբորատորիայի ապահովում անհրաժեշտ բաղադրամասերով և նյութերով,

դ) բժշկական կազմակերպությունների և վիրուսաբանական ախտորոշման լաբորատորիաների ապահովում` թռչնի գրիպով հիվանդներից նմուշներ անվտանգ վերցնելու, պահպանելու և տեղափոխելու գործիքների հավաքածուներով,

ե) թռչնի գրիպի ախտորոշման լաբորատորիաների վարակաբանների /վիրուսաբանների/ ուսուցման կազմակերպում,

զ) բժշկական անձնակազմի ուսուցում վիրուսաբանական ախտորոշման հետազոտությունների անցկացման նպատակով նմուշներ վերցնելու և տեղափոխելու գործելակարգին,

է) Հայաստանի Հանրապետության տարածքում թռչնի գրիպի լաբորատոր մոնիտորինգի գծով հետազոտությունների անցկացում,

ը) թռչնի գրիպի վիրուսների մոլեկուլյար-գենետիկական և հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ զգայունության հետազոտություններ:

Անհրաժեշտ ռեսուրսների կազմը բերված է 3, 4 հավելվածներում:

 

6. Հեռուստատեսային հաղորդումների, կապի և տրանսպորտի համակարգի կատարելագործումը

 

Հիմնախնդիրները`

 

ա) համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված կազմակերպությունների կապի միջոցներով անբավարար ապահովվածությունը, մասնավորապես, հեռախոսային և բջջային կապով ու էլեկտրոնային փոստով,

բ) նմուշները վիրուսաբանական ախտորոշման լաբորատորիաներ տեղափոխելու, թռչնի գրիպի բռնկումների և դեպքերի հետաքննության և հակահամաճարակային միջոցառումների իրականացման պահանջվող տրանսպորտային միջոցներով անբավարար ապահովվածությունը:

 

Միջոցառումները`

 

ա) հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ստորաբաժանումների ապահովումը հեռախոսային, արբանյակային և էլեկտրոնային կապի միջոցներով,

բ) տրանսպորտային միջոցների ձեռքբերում:

 

Անհրաժեշտ  ռեսուրսները`

 

ա) սանիտարական և ախտահանիչ սարքավորումներով հագեցած ավտոմեքենաների, համակարգիչների և բջջային կապի միջոցների ձեռքբերում /հավելված 7/:

 

7. Թռչնի գրիպի հիվանդության տարածման կանխումը

 

Անասնաբուժական ծառայության աշխատակիցների և ֆերմերների պաշտպանվածությունը

 

Հիմնախնդիրները`

 

Վիրուսակիր կենդանիների հետ շփվող անասնաբուժական ծառայության աշխատակիցների և ֆերմերների ոչ բավարար պաշտպանվածությունը:

 

Միջոցառումները`

 

Վիրուսակիր կենդանիների հետ շփվող անասնաբուժական ծառայության աշխատակիցներին և ֆերմերներին անհատական պաշտպանության միջոցներով ապահովում:

Անհրաժեշտ պաշարները բերված են Մաս I-ում. Բարձր ախտածին թռչնի գրիպի դեմ հակահամաճարակային միջոցառումների ծրագրում:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների պաշտպանվածությունը:

 

Հիմնախնդիրները`

 

Հիվանդ անձանց, նրանց իրերի, բեռների հետ շփվող սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ոչ բավարար պաշտպանվածությունը:

 

Միջոցառումները`

 

Հիվանդ անձանց, նրանց իրերի, բեռների հետ շփվող սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցներին անհատական պաշտպանության միջոցներով ապահովում:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովումը,

բ) սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների համար ռադիոկապի միջոցների ձեռքբերումը,

գ) սահմանային անցումային կետերում պետական հսկողություն իրականացնող կազմակերպությունների անձնակազմերի համար պարապմունքների անցկացումը:

 

8. Գրիպի դեմ սեզոնային պատվաստումները

 

Հիմնախնդիրները`

 

Պատվաստանյութի սակավաքանակությունը բնակչության ռիսկային խմբերը /մինչև 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի ու շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, բժշկական և անասնաբուժական ծառայությունների աշխատակիցներ/ գրիպի դեմ պատվաստումների անցկացումն ապահովելու համար:

 

Միջոցառումները`

 

ա) գրիպի դեմ սեզոնային պատվաստման ռազմավարության մշակումը, ռիսկային խմբերի որոշումը, անհրաժեշտ քանակի պատվաստանյութի հաշվարկումը,

բ) պատվաստանյութի ձեռքբերման, պահպանման և փոխադրման կազմակերպումը,

գ) գրիպի դեմ բնակչության ռիսկային խմբերի ամենամյա սեզոնային պատվաստման անցկացումը:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) գրիպի սեզոնային կանխարգելման համար պատվաստանյութի ձեռքբերումը,

բ) սառնարանային լրացուցիչ սարքավորումների և միանգամյա օգտագործման ներարկիչների ձեռքբերումը:

 

9. Սանիտարակարանտինային անցագրային կետերը

 

Հիմնախնդիրները`

 

ա) պետական սահմանների վրա տեղաբաշխված Հայաստանի Հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կազմում գործող սանիտարակարանտինային անցագրային կետերի վարակի մուտքը կանխելու ոչ բավարար հնարավորությունները,

բ) հնացած նյութատեխնիկական բազան,

գ) ժամանակակից սարքավորումների բացակայությունը պետական սահմանն անցնելու ժամանակ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման համար,

դ) անձնակազմի ոչ բավարար պատրաստվածությունը,

ե) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող սանիտարակարանտինային կետերի գործունեության համար տարածքի բացակայությունը:

 

Միջոցառումները`

 

ա) սանիտարակարանտինային անցագրային կետերի շենքերի վերանորոգում և կապի ու տրանսպորտային միջոցներով ապահովում,

բ) թռչնի գրիպի նկատմամբ կասկածելի հիվանդների մեկուսացման համար շենքերի կահավորանքի և սարքավորումների ձեռքբերում,

գ) թռչնի գրիպի հարցերով ուսուցման կազմակերպում:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) շենքերի սարքավորումների, կահավորանքի և սանիտարակարանտինային անցագրային կետերի համար ռադիոկապի միջոցների ձեռքբերում,

բ) սանիտարակարանտինային անցագրային կետերի անձնակազմերի համար պարապմունքների անցկացում:

գ) սանիտարակարանտինային անցագրային կետերի անձնակազմերի ապահովում` անհատական պաշտպանիչ միջոցներով:

 

10. Առողջապահության համակարգի արձագանքը

 

Հիմնախնդիրները`

 

ա) վարակային ստացիոնարների և վարակային բաժանմունքների հզորությունները կարող են չբավարարել, համավարակի ժամանակ բոլոր հիվանդներին հոսպիտալացնելու համար,

բ) ինտենսիվ բուժման համար անհրաժեշտ հակավիրուսային և բուժիչ այլ պատվաստուկների պաշարների բացակայությունը,

գ) տարածաշրջանային հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների համապատասխան կահավորման բացակայությունը,

դ) գործնականորեն բոլոր ստացիոնարների անձնակազմերի անհատական պաշտպանության միջոցներով անբավարար ապահովվածությունը,

ե) համապատասխան բժշկական կադրերի անբավարարությունը:

 

Միջոցառումները`

 

ա) ստեղծել հակավիրուսային պատրաստուկների պաշար,

բ) բժշկական անձնակազմն ապահովել անհատական պաշտպանության միջոցներով,

գ) մշակել թռչնի գրիպի կլինիկայի և բուժման մեթոդական ձեռնարկներ,

դ) կազմակերպել բուժաշխատողների ուսուցում:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) հակավիրուսային պրեպարատների և անհատական պաշտպանության միջոցների պաշարներ,

բ) առաջատար մասնագետների ուսուցում:

 

11. Բնակչությանը իրազեկումը

 

Հիմնախնդիրները. բնակչության անբավարար տեղեկացվածությունը

 

Միջոցառումները`

 

ա) ստեղծել տարբեր նախարարությունների և գերատեսչությունների լրատվական կենտրոնների ղեկավարներից կազմված տեղեկատվական կոմիտե, որի վրա դրվում է համավարակի ժամանակ պաշտոնական և կոորդինացված տեղեկատվության ներկայացման պատասխանատվությունը,

բ) գրիպի կանխարգելման և բուժման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ապահովում,

գ) զանգվածային լրատվության միջոցներին համավարակի նկատմամբ իրականացվող միջոցառումների ծրագրերի մասին իրազեկում,

դ) ապատեղեկատվության դադարեցման ուղղությամբ արդյունավետ աշխատանքի ապահովում,

ե) տեղեկատվական կոմիտեի հսկողության ներքո ինտերնետում համապատասխան տեղեկատվական կայքերի ստեղծում և պահպանում:

 

Անհրաժեշտ պաշարները`

 

ա) բնակչության համար տեղեկատվական միջոցառումների /կամպանիաների/ անցկացում,

բ) զանգվածային լրատվության միջոցների համար մամուլի ասուլիսների կազմակերպում,

գ) կլոր սեղանների կազմակերպում` թռչնի գրիպի դեմ պայքարի միջոցառումների իրականացման գործում ընդգրկված տեղական իշխանությունների և միջազգային ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ,

դ) հուշաթերթիկների, բուկլետների հրապարակում, տեսահոլովակների նկարահանում:

 

III. Համավարակի փուլ (6 փուլ ԱՀԿ-ի դասակարգմամբ)

 

Համավարակի փուլի գլխավոր խնդիրը պոտենցիալ հիվանդների կտրուկ ավելացումն է: Առողջապահության համակարգի սահմանափակ հնարավորությունների պայմաններում կընդլայնվի բժշկական օգնության ցուցաբերման նկատմամբ պահանջարկը, որը չբավարարելու դեպքում կհանգեցնի հիվանդության և մահացության աստիճանի կտրուկ բարձրացման: Հետագայում իրավիճակը կարող է բարդանալ առողջ աշխատուժի կրճատման և մարդկային ռեսուրսների անբավարարության պատճառով: Հիմնական աշխատակազմի մոտ 30%-ը կարող է վարակվել գրիպով, որի հետևանքով կառաջանա անհրաժեշտություն հիվանդներին փոխարինելու նոր ուժերով: Անհրաժեշտություն կառաջանա նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ուժերն անհապաղ և արտակարգ միջոցառումների ձեռնարկման գործընթացում ներգրավելու ուղղությամբ:

 

12. Կոորդինացում և ծրագրավորում

 

Միջոցառումները`

 

Ինչպես նշվել է համավարակի վտանգի փուլում, մասնավորապես,

ա) հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի միջոցով ապահովել օպերատիվ ղեկավարում, միջոցառումների կոորդինացում, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, պետական կազմակերպությունների միջև փոխգործողությունների ապահովում,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին, պետական վարչակազմերին թռչնի գրիպի իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովում,

գ) ապահովել լիազորված նախարարությունների կողմից դիտարկումների իրականացումը,

դ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գործելակարգի հանրապետությունում կարանտինի սահմանումը: Հասարակության կարգուկանոնի պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությանը ներգրավել կարանտինային միջոցառումների իրականացման գործընթացում:

 

Բացի այդ, անհրաժեշտ է.

 

ա) իրավիճակի զարգացմանը համապատասխան վերանայել ռազմավարությունը և առաջնահերթությունը,

բ) առաջնային խնդիրների լուծման համար վերաբաշխել պաշարները և միջոցները,

գ) առանձնացնել խնդիրներ և դրանց լուծմանը ներգրավել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների:

 

13. Համաճարակաբանական հսկողության համակարգի անցումը համավարակի գործելակարգին

 

Անհրաժեշտ է ապահովել առաջնահերթությունների և հսկողության համակարգերի ուղղությունների համավարեցումը համավարակի գործելակարգին:

Ինչպես նշվել էր համավարակի վտանգի փուլում, մասնավորապես`

ա) համաճարակաբանական հսկողության շրջանակներում մոնիթորինգի տվյալների պարբերաբար վերլուծություն` բնակչության շրջանում թռչնի գրիպի բռնկումը ժամանակին հայտնաբերելու նպատակով,

բ) մարդկանց մոտ գրիպի բռնկման դեպքի վերաբերյալ,

գ) բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից գրիպով և թոքաբորբով հիվանդների հաշվառում և հաշվետվությունների ներկայացման ապահովում,

դ) պարապմունքներ բուժաշխատողների կողմից համաճարակաբանական հսկողության իրականացման գործընթացի վերաբերյալ, համաճարակաբանական տվյալների և բռնկումների դեպքերի վերլուծություն,

ե) ցուցադրական-ուսուցողական պարապմունքներ թռչնի գրիպի օջախներում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար,

զ) իրավիճակի զարգացման գնահատում և մոնիտորինգ` հաշվի առնելով մահվան դեպքերը, հոսպիտալացվածները, առողջացածները, անհրաժեշտության դեպքում` դիսպանսերացվածները, ինչպես նաև տեղադրված մահճակալների, ծախսված դեղամիջոցների և կանխարգելիչ պատվաստումների քանակը իրավիճակին համապատասխան ռեսուրսները վերաբաշխելու համար,

է) լրացուցիչ մարդկային ներուժի ներգրավում` բակային համայցերն ապահովելու համար:

 

Անհրաժեշտ պաշարները

 

ա) օպերատիվ շարժական խմբի համար համապատասխան միջոցների տրամադրում,

բ) լրացուցիչ ընդգրկված անձանց վարձատրում,

գ) պարբերական ուսուցման համար միջոցների տրամադրում:

 

14. Թռչնի գրիպի տարածման կանխում

 

Համավարակի ժամանակ տեղի կունենա վարակի արագ տարածում մեծ թվով մարդկանց շրջաններում, անհրաժեշտություն կառաջանա իրականացնել հակահամաճարակային լայնածավալ միջոցառումներ: Կառաջանա նաև լրացուցիչ (արտահերթ) միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտություն:

 

Միջոցառումները

 

ա) Սահմանել սոցիալական հեռացույցային համակարգ` համավարակի առաջին փուլում (դպրոցների փակում, զանգվածային միջոցառումների արգելում, զբոսաշրջության սահմանափակում և կարանտին այլ միջոցառումներ),

բ) երկկողմանի համաձայնագրերի իրագործում` անմիջական պատվաստանյութ արտադրողների կամ պատվաստանյութ արտադրող երկրների հետ,

գ) նյութական պաշարների և պահանջարկի օպերատիվ գնահատում` համավարակի դեմ պատվաստանյութի կիրառման ռազմավարության իրագործման նպատակով (պատվաստանյութերի պաշարը, վերջինիս բաշխման հնարավորությունը, պատվաստանյութերի ներմուծման համար սառցե շղթայի, պատվաստման սենյակների, սարքավորումների և օգտագործվող անհրաժեշտ նյութերի առկայությունը),

դ) համավարակի դեմ պատվաստանյութի առկայության դեպքում գրիպի դեմ պատվաստման ազգային ռազմավարության մշակում` հաշվի առնելով համավարակային իրավիճակը: Բնակչության ռիսկային խմբերի (երեխաներ, մեծահասակներ, առողջապահության սպասարկման, տրանսպորտի ոլորտների աշխատակիցներ և այլոք) պատվաստումների ապահովում,

ե) ռիսկի խմբերի պատվաստումներ և այն իրականացնելու համար զանգվածային կամպանիայի կազմակերպում և ծավալում:

 

Անհրաժեշտ միջոցները

 

ա) ծախսեր պատվաստանյութերի և ներարկիչների ձեռքբերման, տեղափոխման, պահպանման և պատվաստման իրականացման համար (արտակարգ ֆոնդերի միջոցներ),

բ) ներգրավված աշխատակիցների վարձատրություն:

 

15. Առողջապահության համակարգի հակազդումը

 

Ենթադրվում է, որ համավարակի ժամանակ հավանական է բնակչության մոտ
30%-ի վարակվածությունը, որից 10%-ին անհրաժեշտ կլինի հոսպիտալացնել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել մահճակալների թիվը, բուժաշխատողների թիվը, վերազինել վերակենդանացման բաժանմունքները, դիահերձարանների հագեցվածության և թողարկելիության ապահովում:

 

Միջոցառումները

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր գրիպի դեմ պայքարող հանրապետական կոմիտեի կողմից օպերատիվ ղեկավարում և բժշկական կազմակերպությունների գործողությունների կոորդինացում.

ա) համաճարակի դեպքում օպերատիվ ծրագրերի իրականացում,

բ) պահեստային (ռեզերվային) դեղամիջոցների և մահճակալների պաշարի օգտագործում, փափուկ և կոշտ գույքով ապահովում, անձնական պաշտպանիչ, ախտահանիչ միջոցներով ապահովում և լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավում,

գ) հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների վերազինում և հագեցվածության ապահովում,

դ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաճարակային ֆոնդի և կենտրոնացված միջոցների օգտագործում` ներգրավելով լրացուցիչ ֆինանսավորում հանրապետության պետբյուջեից և դոնոր կազմակերպություններից` ապահովելով միջոցների կամ ֆոնդերի առկայությունը համավարակի ժամանակ անվճար բուժման համար,

ե) իրականացնելու նպատակով միջոցների և ֆոնդերի ներգրավում,

զ) ազգաբնակչության խոցելի խմբերի շրջանում պատվաստումների իրականացում,

է) մեթոդական ցուցումների և հրահանգների և մահացածների ախտաբանաանատոմիական զննության, դիակի պահպանման հանձնման և դիակի հուղարկավորության կարգի մշակում,

ը) չճանաչված դիակների հուղարկավորման և այն ֆինանսավորելու կարգի մշակում:

 

Անհրաժեշտ պաշարներ

 

ա) ստացիոնարներում (շուրջ 150000) և ամբուլատոր (շուրջ 1350000) հիվանդներին բուժելու համար դեղամիջոցների և բժշկական նյութերի ձեռքբերում,

վերակենդանացման բաժանմունքների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում,

բ) փափուկ և կոշտ գույքի ձեռքբերում,

գ) անձնական պաշտպանիչ միջոցների, տեխնիկական ռետինե և մեկանգամյա օգտագործման ձեռնոցների, ակնոցների, դիմակների, ռեսպիրատորների և այլ պարագաների ձեռքբերում,

դ) միջոցառումներում ներգրավված մարդկային ռեսուրսների վարձատրություն,

ե) միջազգային փորձագետների ներգրավման հետ կապված ծախսեր,

զ) մեթոդական ձեռնարկների և հրահանգների բազմացման և տարածման ծախսեր,

է) հակավիրուսային պատրաստուկների հանդեպ վիրուսի զգայունության ուսումնասիրման, ինչպես նաև մոլեկուլյար-գենետիկական ուսումնասիրությունների համար ախտորոշիչ պրեպարատներով, թեսթ-համակարգերով և օգտագործվող նյութերով ապահովում,

ը) հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ վիրուսներիների զգայունության հետազոտման մեթոդներին տիրապետելու նպատակով վարակաբանների վերապատրաստում,

թ) չճանաչված դիակների հուղարկավորման համար գումարների նախատեսում:

 

16. Բնակչության իրազեկում (բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում)

 

Հիմնախնդիրները

 

ա) բնակչության իրազեկման ցածր մակարդակը և տարատեսակ վարքագիծը համավարակի զարգացման դեպքում,

բ) տեղեկատվական-կրթական նյութերի անբավարարություն,

գ) չհամակարգված լրատվական հոսքերի հնարավորություն:

 

Միջոցառումները

 

ա) լրատվական նյութերի հրապարակման և կամպանիաների անցկացման ընդլայնում,

բ) համավարակի տարածման ընացքում բնակչության գիտելիքների մակարդակի ուսումնասիրման նպատակով «հետադարձ կապ» մեխանիզմի մշակում: Ապատեղեկատվական լուրերի հերքման միջոցառումների արդյունավետության բարձրացում:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և առողջապահության համակարգերում թռչնի գրիպի լաբորատոր ախտորոշման համար սարքավորումների, օգտագործվող նյութերի և պարագաների ցանկ


Անվանումը

Քանակը

Լաբորատորիայի ապահովումը համապատասխան BSL-3 պահանջներին (օդափոխման ավտոնոմ համակարգ` օդի ախտահանումով, կապիտալ վերանորոգում)

2 լաբորատորիա
(1-ը առողջապա-
հության և
1-ը գյուղատնտե-
սության նախարա-
րության կազմում)

Սարքավորում` ՊՇՌ (ԿՃՀ) ի համար 

2

ՊՇՌ (կՃՀ) թեստ-համակարգ` A (H5N1) գրիպի ախտորոշման

50

ՊՇՌ (կՃՀ) թեստ-համակարգ` կենդանիների և թռչունների AH  գրիպի ախտորոշման համար

20

Գրիպի ախտորոշիչ թեսթ- հավաքածու 

16

Progard 2 նախամաքրման քարթրիջ «Elix 5»` ֆիլտրացիոն համակարգի համար

4

Ֆիլտրաբռնակ Ստերիֆիլ 500 «Milipore»` միջավայրերի ստերիլիզացիոն համակարգի համար

2

Բազմաալիքային  ամպլիֆիկատոր` ծրագրավորվող

2

Բժշկական ներծծիչ 

2

Խցիկ` հորիզոնական էլեկտրաֆորեզի SE-1 համար

2

Խցիկի բռնակ «SE-1»

2

«SE-1» խցիկի հելիոշրջանակ

1000

Էլեկտրաֆորեզի համար ագարոզա 

20

Ներկիչ բուֆեր 

20

Մոլեկուլյար քաշի մարկեր 

20000

Պիպետների (կաթոցիկների) ծայրակալներ` 200 մմլ 

20000

Պիպետների ծայրակալներ` 1000 մմլ 

20000

Պիպետների ծայրակալներ`  զտիչով` 0.5-10 մմլ 

20000

Պիպետների ծայրակալներ` զտիչով` մինչև 200 մմլ 

20000

Պիպետների ծայրակալներ` զտիչով` մինչև 0.5-10 մմլ 

20000

Պիպետների ծայրակալներ` զտիչով` մինչև 1000 մմլ 

20000

Միկրոցենտրիֆուգային փորձանոթներ` կախովի խցանով` 1.5 մլ չափանշված 

20000

Միկրոպիպետների տակդիր` 5 տեղանոց 

4

Ձեռնոցներ` լատեքսից` 6-7 չափսի 

20000

Ախտահանիչ միջոց «Ժկ-2Ձ»

8

Փոփոխական ծավալի պիպետներ` 0.5-10 «Biohit»

8

Փոփոխական ծավալի պիպետներ` 10-100 «Biohit»

8

Փոփոխական ծավալի պիպետներ` 20-200 «Biohit»

8

Փոփոխական ծավալի պիպետներ` 100-1000 «Biohit»

8

Ուռացիլ ԴՆԹ-գլիկոզիլազա 

40

ԷՖ-300` էլեկտրաֆորեզի համար 

20

ԴՆԹ-սորբ 

40

Ռիբո-սորբ 

40

Դյուարի անոթ` հեղուկ ազոտով 

8

Դյուարի անոթի տեխնիկական սպասարկում (հեղուկ ազոտի լիցքավորում)

96

Սառեցման համար փորձանոթներ` 2 մլ ծավալով` «Corning» 

20000

Քթըմպանային խծուծ` պոլիստիրենային 

20000

Ռիդեռ` համակարգչային ապահովմամբ (ԻՖԱ)

2

Մեքենա` սառույցի համար ՊՇՌ (կՃՀ)

2

Ձվերի ինկուբատոր 

2

Մկրատների հավաքածու 

2

Համակարգիչ` իր անհրաժեշտ սարքավորումներով (տպիչ սարք, մոդեմ.....) 

2

Ինտերնետ կապի ապահովում 

2

Լաբորատոր հագուստ 

1000

Էքսպրես-համակարգեր 

1000

Հավաքածու` նմուշների փոխադրման համար 

2

Սարքավորումների տեխնիկական սպասարկում 

20000

Սառեցման համար փորձանոթներ` 5 մլ ծավալով «Corning» 

 

    
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության համակարգերի շճաբանների ուսուցում


(2 շճաբանի (Հայաստանի Հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության համակարգերի մեկական մասնագետ) մեկամսյա վերապատրաստում CDC-ում, Ատլանտա, ԱՄՆ)
 

N N
ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Ավիատոմսեր Երևան-Ամստերդամ-Ատլանտա

2 հոգի

2.

Բժշկական ապահովագրություն 

 2 հոգի

3.

Հրավերքի ապահովում 

2 հոգի

4.

Հյուրանոցային օրաքանակ

 60 օր

5.

Օրապահիկ 

61 օր

 

Վիրուսի կուլտուրայի և կենսանմուշների տեղափոխումը (4 տարով)

N N
ը/կ
Նշանակումը Քանակը

1.

Տեղափոխում տարածքային ռեֆերենս լաբորատորիա

16 առաքում

2.

Տարածաշրջաններից բիոնմուշների առաքում վերգետնյա տրանսպորտով` ազգային և ենթաազգային վիրուսաբանական լաբորատորիա  

96 առաքում 


Հավելված N 3
Ծանր թոքաբորբով մեկ հիվանդի ստացիոնարներում բուժման պահանջարկը

 

N N
ը/կ

Անվանումը Միջոցների քանակը

1.

                       Անտիբիոտիկային բուժում
-Ամոկսիկլավ` 375 մգ
-Ցեֆտրիակսոն` 1գ 

20 սրվակ
20 սրվակ

2.

                          Ինֆուզիոն բուժում
-Գլյուկոզա 5%, նատրիումի քլորիդ` 0.9%
-Ռեոպոլեգլյուկին` 200 մլ
-Հեմոդեզ` 400 մլ 

6 սրվակ
1 սրվակ
3 սրվակ

3.

                           Հորմոններ
- Պրեդնիզոլոն`  1x3 30 մգ  


6 փաթ.

4.

                            Հակաջերմ
- Անալգին` 50% -2.0
- Դիմեդրոլ` 1 %-1.0

1 տուփ
1 տուփ 

5.

Հակավիրուսային պատրաստուկ
Տամիֆլյու` 75 մգ N10
Ռիմանտադին` 50,0 

5 տուփ
20

6.

                           Այլ միջոցներ
-Դոֆամին`4%-5.0
-Դիազեպամ` 2 % N 5
-Մաննիտ` 15% -200 մլ
-Ֆուրասեմիդ` 2% N 10
-Դիցինոն` 2.0 N 5
-Էուֆիլին` 2.4 % -10.0
-Ամբրոսան N 30

2
2
3
1
1
1
1

7.

                  Բժշկական նշանակման պարագաներ
-Ներքին ներարկման սիստեմաներ
-Ներարկիչներ

6 հատ
20 հատ

8.

(սնում, թթվածին, արհեստական օդափոխում)


Հավելված N 4
Պահանջարկ
գրիպով մեկ ամբուլատոր հիվանդի բուժման 
 

N N
ը/կ

Անվանումը

Պահանջարկ բուժման համար

1.

Հակավիրուսային պատրաստուկ
Տամիֆլյու` 75 մգ N 10 

5 տուփ

2.

Այլ
Պարացետամոլ` 500 մգ N10
Ամբրոսան N 30 
1տուփ
1 տուփ

  
Հավելված N 5
Պահանջարկ
թոքաբորբի միջին ծանրության ամբուլատոր հիվանդի բուժման
 

N N
ը/կ

Անվանումը

Պահանջարկ բուժման համար

1.

                 Հակաբիոտիկներ
-Ամոկսացիլին` 25 մգ N20
-Սպիրամիցին` 3 մլն 
4 տուփ
3 տուփ

2.

Այլ
Պարացետամոլ` 500 մգ N10
Ամբրոսան N 30
1տուփ
1 տուփ

 

Հավելված N 6
Ստացիոնարների փափուկ և կոշտ գույքի պահանջարկը
գրիպի պանդեմիայի դեպքում

 

N N

Անվանումը

Պահանջարկ

1.

Մահճակալ

100 հատ

2.

Ներքնակ 

500 հատ

3.

Բարձ

300 հատ

4.

Սպիտակեղենի հավաքածու 

500 հատ

5.

Պահարան

100 հատ

6.

Ամանեղեն
Առաջին ճաշի ափսե
Երկրորդ ճաշի ափսե
Բաժակներ
Գդալներ

300 հատ
300 հատ
300 հատ
300 հատ

7.

Ախտահանիչ լուծույթների տարաներ 

120

8.

Հագուստ (բժշկական խալաթներ, գլխարկներ) 

1000 հատ

9.

Անհատական պաշտպանության միջոցներ  (արտահագուստ, դիմակ, ձեռնոց)

15000


Հավելված N 7
Անհրաժեշտ պարագաներ համաճարակաբանական
 հսկողության իրականացման համար
 

N N
ը/կ

Անվանումը

Քանակը

Նշանակումը 

1. Սանիտարական մեքե-նաներ («Նիվա» ավտո-մեքենա` մարզերում աշխատանքների իրականացման համար) 10 Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 50 տարածաշրջանային և քաղաքային կենտրոնների արագ արձագանքման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման
2. Ախտահանիչ սարքերով հագեցված մեքենաներ 10 Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 50 տարածաշրջանային և քաղաքային կենտրոնների արագ արձագանքման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման
3. Համակարգիչներ`
լրակազմերով
100 հատ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 50 տարածաշրջանային և քաղաքային կենտրոնների արագ արձագանքման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման  և 50 ընտանեկան բժշկության կենտրոնների համար

4.

Պորտատիվ համակարգիչ 2  

5.

Մուլտիմեդիոն միջոցներ 2  
6. Ինտերնետին միացում  150 հատ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 50 տարածաշրջանային և քաղաքային կենտրոնների արագ արձագանքման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման, 50 ընտանեկան բժշկության կենտրոնների համար և 50 շրջանային հիվանդանոցների համար
7. Ռադիոկապի միջոց (առանց լարի) 5 հատ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տեսչական և փորձագիտական կենտրոնների համար
8. Դասընթացներ 66 600 մասնակից (համաճարակաբաններ, անասնաբույժներ, որսորդներ), 2000 բժշկական աշխատողների համար
9. Ծրագրի ապահովում Թռչնի գրիպի  դեպքերի մոնիթորինգի համար
10. Անհատական պաշտպանության միջոցներ  (արտահագուստ, դիմակ, ձեռնոց) 5000  
11. Տպագրում և տարածում 10000 օրինակ, յուրաքանչյուրը
100 էջ
Կառավարական հանձնարարական համաճարակաբանական հսկողությունը լավացնելու վերաբերյալ  և մեթոդական փաստաթղթեր
12. Կրթական գործուղումներ  2-3 Թռչնի գրիպի կանխարգելում և փորձի ձեռքբերում
     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 19-ի N 480-Ն որոշման

ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱԷՊԻԶՈՈՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի  նախագահի տեղակալ)

ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

հանձնաժողովի անդամներ`

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` շտաբի պետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ  հակահամաճարակային պետական տեսչության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ

ՀՀ բնապահպանության նախարարության  ներկայացուցիչ

«Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

«Անասնաբուծական և անասնաբուժական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

«Անասնաբույժների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի պետական ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության  ինստիտուտի  ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան