Համարը 
ՆՀ-214-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1433
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
26.11.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ կազմակերպություններին՝ մեկ մրցանակ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց կամ օտարերկրյա կազմակերպություններին՝ մեկ մրցանակ:

(1-ին կետը խմբ. 14.04.06 ՆՀ-82-Ն)

2. Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 26
Երևան
ՆՀ-214-Ն