ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով հետևյալ կազմով.
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ -------------------------------- | |
|
Մովսիսյան Վլադիմիր Միհրանի |
-Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ -------------------------------- | |
| Ամիրյան Ռոբերտ Պարգևի |
- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից «Հայգազ» արտադրական միավորման գլխավոր դիրեկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
| Աշրաֆյան Արմեն Գարեգինի |
- Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստր |
|
Բաղդասարյան Ռոբերտ Ռազմիկի |
- ԽՍՀՄ պետմատի Լեռնային Ղարաբաղի մեծածախ առևտրի միավորման պետ |
|
Եսայան Օլեգ Եսայի |
- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ |
|
Թևոսյան Սպարտակ Հապետնակի |
- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի ֆինանսական վարչության պետ |
|
Մանուկյան Վազգեն Միքայելի |
- Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից |
| Մելքումյան Գեորգի Արշակի |
- Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
| Միրզոյան Մաքսիմ Միքայելի |
- ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ |
| Մկրտչյան Մկրտիչ Ցոլակի |
- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ - Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
| Մովսիսյան Յուրի Թադևոսի |
- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր |
|
Մուրադյան Իգոր Մարատի |
- Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտի հատուկ տնտեսագիտական հետազոտությունների բաժնի ավագ գիտական աշխատող, տնտեսական գիտությունների թեկնածու |
| Պետրոսյան Լեոնարդ Գեորգիի |
- ԼՂԻՄ-ի ագրոարդի նախագահի պաշտոնակատար |
| Ջանոյան Ջանիկ Արտաշեսի |
- Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
| Սեդրակյան Սեդրակ Մարգարի |
- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ |
| Ստեփանյան Սաբիր Նիկոլայի |
- Հայկական ԽՍՀ պետմատի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
|
Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի |
- Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ավագ գիտական աշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից |
| Տոնոյան Արաքսյա Գարսևանի |
- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պլանային հանձնաժողովի նախագահ |
| Քոչարյան Ռոբերտ Սեդրակի |
- Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
| Օհանյան Հայկ Աղասու |
- ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ: |
|
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
|
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
|
6 դեկտեմբերի 1989 թվականի, |