Համարը 
N 1003-Ա
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.07.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2005 թվականի N 1003-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել կառավարման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված երկաթուղային տրանսպորտի բնագավառի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխվում են ռոտացիոն կարգով:

3. Հաստատել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող երկաթուղային տրանսպորտի բնագավառի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1003-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Խրիմյան - «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
U. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Գ. Տոռոզյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Ա. Ղազարյան - «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ
U. Սումբատյան - «Արմտրանսէքսպեդիտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1003-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ

«Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Ռեյլ էքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Սենրակո Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Մոբտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Արմտրանսէքսպեդիտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Տրանսիմպեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Ավտովազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն