Համարը 
N 406-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.03.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2008
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 406-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան 1595.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, 335.8 գծամետր պարիսպը, ինչպես նաև դրանց զբաղեցրած 1,465 հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 1816924, տրված` 24.09.2004 թ.) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայի N 23 հասցեում գտնվող շենքերից, շինություններից և հողամասից (վկայական N 2019571, տրված` 14.02.2006 թ.) առանձնացնել շենք-շինությունները` համաձայն N 1 հավելվածի, ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ինչպես նաև նշված շենքերում և շինություններում առկա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված այլ գույք` համաձայն N 2 հավելվածի, և դրանք անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Երևանի քաղաքապետին՝ կատարել առանձնացվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտում՝ բաժանելով հողամասը 2 առանձին գույքային միավորի:

2.1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

2.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ներկայացնել առաջարկություն գույքի հանձնման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան սպասարկող անձնակազմի մասով):

2.3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին առանձնացված գույքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման N 11 հավելվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2008 թվականի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման ուղղությունների նախահաշվի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 95 մլն դրամ:

(2.3 կետը փոփ. 31.07.08 N 806-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 406-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Գույքի անվանումը Քանակը (հատ) Մակերեսը (քառ. մետր) Համարն ըստ վկայականի
Շենքեր
Ընդունելության տուն և սաունա 2 1024.9 1, 2
Շինություններ
Լողավազան 1 196.0 3
Ծածկոց 1 22.1 4
Ջրավազան 1 22.0 5
Ծածկոց 1 63.0 6
Օժանդակ շինություն 1 7.9 7
Պահակատուն 1 8.6 11
Հրաձգարան (մի մասը) 1 100.9 (ներքին) 12
Ջերմոց 1 306.6 13
Ճաշարան 1 178.0 14
Պարիսպ ըստ փաստացի չափի 21
Հողամաս
Համաձայն առանձին գույքային միավորների բաժանման սխեմայի

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 406-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ
Անվանումը Տարեթիվը Չափման
միավորը
Քանակը  Հաշվեկշռային
(մնացորդային) արժեքը
1 2 3 4 5 6
1. Հեռուստացույց 72սմ Sony KV-FX30K 2004 թ. հատ 1  222,040
2. Հեռուստացույց 72սմ GRUNDIG MF72-9101/8 2004 թ. հատ 1  186,160
3. Տեսամագնիտոֆոն Sony SLV SP 100R 2004 թ. հատ 1  52,000
4. Օդափոխիչ 180 մ.խ Panasonic CS/CU-A180 2004 թ. հատ 2  689,520
5. Օդափոխիչ 240 մ.խ Panasonic CS/CU-A24 2004 թ. հատ 1  410,696
6. Սառնարան 2004 թ. հատ 6  514,800
7. Թերմոփոխարկիչ(BEHNCKE 6000kkaս) 2007 թ. հատ 2  334,400
8. Շրջանառու պոմպ (Grunfos) 2007 թ. հատ 2  114,400
9. Թերմոկարգավորիչ 2007 թ. հատ 2  70,400
10. Ավտոմատացված էլեկտր.վահան 2007 թ. հատ 1  52,800
11. Ֆիլտր ASTER մակնիշի 2007 թ. հատ 2  362,700
12. Պոմպ (GLASS plus) 2007 թ. հատ 1  144,672
13. Բնական ծառ 2005 թ. հատ 2  82,960
14. Ջահ 2003 թ. հատ 1  30,000
15. Ջահ 2003 թ. հատ 2  28,000
16. Մահճակալ 2004 թ. հատ 5  319,800
17. Մահճակալ 2004 թ. հատ 1  95,160
18. Պահարան 2004 թ. հատ 6  1,160,640
19. Կոմոդ 2004 թ. հատ 6  199,680
20. Հայելի 2004 թ. հատ 6  109,200
21. Գզրոց 2004 թ. հատ 12  262,080
22. Ներքնակ 2004 թ. հատ 6  71,760
23. Օֆիսային աթոռ 2004 թ. հատ 1  85,800
24. Գրապահարան(օֆիսային) 2004 թ. հատ 1  228,800
25. Գրասեղան(օֆիսային) 2004 թ. հատ 1  62,400
26. Փափուկ կահույք 2004 թ. լրակազմ 2  624,000
27. Փափուկ կահույք 2004 թ. լրակազմ 1  416,000
28. Ճաշասենյակի կահույք (գորկա) 2004 թ. հատ 1  355,680
29. Ճաշասենյակի հայելի 2004 թ. հատ 2  181,480
30. Ճաշասենյակի կահույք (կոմոդ) 2004 թ. հատ 1  286,000
31. Ճաշասենյակի աթոռ 2004 թ. հատ 18  234,000
32. Ճաշասենյակի կահույք (գորկա) 2004 թ. հատ 1  156,000
33. Ճաշասեղան 2004 թ. հատ 2  247,000
34. Փափուկ կահույք 2004 թ. հատ 2  1,120,600
35. Ճաշասենյակի կահույք (կոմոդ) 2004 թ. հատ 1  91,000
36. Աթոռ 2004 թ. հատ 50  676,000
37. Պահարան` սպիտակեղենի 2004 թ. հատ 1  104,000
38. Խոհանոցի կահույք 2004 թ. լրակազմ 1  663,000
39. Ջահ 2004 թ. հատ 1  262,392
40. Ջահ 2004 թ. հատ 1  165,880
41. Լուսամփոփ 2004 թ. հատ 2  156,832
42. Ժամացույց 2004 թ. հատ 1  260,780
43. Լրագրասեղան 2004 թ. հատ 1  165,880
44. Լրագրասեղան 2004 թ. հատ 1  138,060
45. Լուսամփոփ 2004 թ. հատ 1 36,816
46. Լուսամփոփ 2004 թ. հատ 1  67,496
47. Կերամիկական ծաղկաման 2004 թ. հատ 1  36,816
48. Կերամիկական ծաղկաման 2004 թ. հատ 1  39,884
49. Կերամիկական ծաղկաման 2004 թ. հատ 1  33,124
50. Փոշեկուլ National 2004 թ. հատ 1  78,000
51. Արդուկ Philips 2004 թ. հատ 1  26,000
52. Փափուկ կահույք` կաշվից 2004 թ. հավաքածո 2  2,860,000
53. Փափուկ կահույք 2004 թ. լրակազմ 1  561,600
54. Սեղան 2004 թ. հատ 1  166,400
55. Աթոռ 2004 թ. հատ 10  306,800
56. Ննջասենյակի կահույք 2004 թ. հավաքածո 1 2,574,000
57. Փափուկ կահույք (կտորից) 2004 թ. հավաքածո 2  670,800
58. Փափուկ կահույք (կտորից) 2004 թ. հավաքածո 2  187,200
59. Լրագրասեղան 2004 թ. հատ 2  83,200
60. Աթոռ 2004 թ. հատ 8  124,800
61. Ժամացույց` հատակի 2004 թ. հատ 1  231,400
62. Նկար 2004 թ. հատ 5  84,500
63. Շրջանակ 2004 թ. հատ 5  91,000
64. Բազկաթոռ (խոլ) 2004 թ. հատ 2  149,760
65. Բազմոց (խոլ) 2004 թ. հատ 1  397,800
66. Լրագրասեղան (խոլ) 2004 թ. հատ 1  93,600
67. Պահարան սպիտակեղենի 2004 թ. հատ 2  149,760
68. Տակդիր GRUNDIG TVS7291 2004 թ. հատ 1  66,560
69. Տակդիր Stand TV 2004 թ. հատ 1  46,800
70 Գազ+էլ.սալիկ BOSCH NMT G12T 2004 թ. հատ 1  35,880
71. Աշխատասեղան 2004 թ. հատ 1  121,680
72. Ճաշասեղան 2004 թ. հատ 1  106,600
73. Նկար 2004 թ. հատ 1  273,780
74. Ջահ 2004 թ. հատ 2  1,820,000
75. Գորգ «Իջևան» 2004 թ. հատ 2  45,085
76. Ուղեգորգ 2004 թ. մետր 7  59,455
77. Բար 2004 թ. հատ 1  36,465
78. Գորգ` 300 x 400 2004 թ. հատ 2  351,000
79. Հատակի արհեստ.ծածկ. 2004 թ. քառ.մետր 104.68  273,000
80. էլ. սալիկ` 4-տեղանոց, վառարան (80x 70) 2004 թ. հատ 1  689,650
81. Հայելի 2004 թ. հատ 4  97,344
82. Հայելի 2004 թ. հատ 7  161,616
83. Գազի սալիկ` 2-տեղանոց պահարանով (40x70) 2004 թ. հատ 1  375,830
84. Էլ. ֆրիտյուրնիցա` պահարանով, 4 զամբյուղի (80x70) 2004 թ. հատ 1  566,930
85. Չորացուցիչ պահարանով` ֆրիի համար (40x70) 2004 թ. հատ 1  176,410
86. Գազի սալիկ (գրիլի համար)` պահարանով, ոչ հարթ մակերեսով (80x70) 2004 թ. հատ 1  566,930
87. Աշխատանքային սեղան` պահարանով (40x70) 2004 թ. հատ 1  99,710
88. Էլեկտրամարմիդ` 3-տեղանոց գարնիրների համար, պահարանով (40x70) 2004 թ. հատ 1  237,770
89. Թխող վառարան` 2-հարկանի 500C (70x80) 2004 թ. հատ 1  529,230
90. Մսային տոստեր` 2-տեղանոց 2004 թ. հատ 1  268,450
91 Միջին ջերմաստիճանի սառնարանային պահարան 2004 թ. հատ 1  566,930
92. Միջին ջերմաստիճանի սառը սեղան (160x60) 2004 թ. հատ 1  513,890
93. Աշխատանքային սեղան` պոլիէթիլենային մակերեսով (170x60) 2004 թ. հատ 1  191,750
94. Պոլիէթիլենային սեղան` միսը կտրելու համար (60x60) 2004 թ. հատ 1  136,526
95. Մսաղաց` 300կգ, 1ժամում 2004 թ. հատ 1 222,430
96. 2-տեղանոց լվացող վաննա` ցնցուղով (130x70) 2004 թ. հատ 1  145,730
97. Տարբեր չափսերի մասնագիտական թավաներ (9 հատ) 2004 թ. լրակազմ 1  207,090
98. Մասնագիտական ապրանքներ (4 հատ) 2004 թ. լրակազմ 1  52,156
99. Լուսամփոփ 2004 թ. հատ 1  99,840
100. Ջահ 2004 թ. հատ 2  108,160
101. Ջահ 2004 թ. հատ 1  75,920
102. Բրոնզե սկահակ (մրգի) 2004 թ. հատ 1  75,400
103. Բրոնզե սկահակ (մրգի) 2004 թ. հատ 1  48,360
104. Ժամացույց` մոմակալ 2004 թ. հատ 1  206,960
105. Ապակյա սեղան` 8 աթոռով 2004 թ. լրակազմ 1  437,580
106. Պահարան 2004 թ. հատ 1  65,780
107. Բազմոց 2004 թ. հատ 1  338,000
108. Բազկաթոռ 2004 թ. հատ 2  187,200
109. Սեղան` ապակյա 2004 թ. հատ 2  93,600
110. Խոհանոցային կահույք 2005 թ. հատ 1  1,254,400
111. Ռեստորանային կահույք` կիսափափուկ, 8 աթոռով 2007 թ. լրակազմ 3  4,029,986
112. «Սիգարի» սենյակի կահույք 2007 թ. լրակազմ 1  3,568,215
113. Բարի տաղավար` 3.3մ 2007 թ. հատ 1  3,358,318
114. Բարի հետևի տաղավար` 5,47*2.36մ 2007 թ. հատ 1  1,049,479
115. «Լյուքս» սենյակի կահույք 2007 թ. լրակազմ 1  3,998,667
116. Եռաթև հայելի(122x50x80) 2007 թ. հատ 6  1,271,424
117. Պահարանիկ (53x44x67) 2007 թ. հատ 12  1,089,792
118. Մահճակալ (180x220) 2007 թ. հատ 6  1,453,056
119. Պահարան` 4 փեղկով (200x60x214) 2007 թ. հատ 6  1,816,320
120. Էլ. լուսատու 2003 թ. հատ 15  82,500
121. Հեռախոսի տուփ 2003 թ. հատ 3  25,500
122. Ցամքոցի կախիչ 2004 թ. հատ 2  13,200
123. Մետաղական կախիչ 2004 թ. հատ 24  106,560
124. Նստակոնքի թղթի կախիչ 2004 թ. հատ 22  113,520
125. Հայելի 2004 թ. հատ 7  115,080
126. Ձեռքի չորացուցիչ 2004 թ. հատ 2  59,520
127. Ունելի (շիպցի 2 հատ) լրակազմ 2004 թ. լրակազմ 1  5,900
128. Քիվ 2004 թ. մետր 67.7  800,214
129. Դեկորատիվ գործվածք (VARESSE) վարագույր 2004 թ. մետր 60.2  1,653,212
130. Դեկորատիվ գործվածք (VARESSE) վարագույր 2004 թ. մետր 12.76  194,462
131. Դեկորատիվ գործվածք (TERRANO) վարագույր 2004 թ. մետր 31  351,168
132. Դեկորատիվ գործվածք (7272-150) վարագույր 2004 թ. մետր 12.5  141,600
133. Դեկորատիվ գործվածք (PRESTIGE) վարագույր 2004 թ. մետր 44.8  634,368
134. Շղարշ (7038-290) 2004 թ. մետր 46  231,840
135. Շղարշ (7488-280) 2004 թ. մետր 101.8  720,744
136. Շղարշ (7052-300) 2004 թ. մետր 19.4  137,352
137. Խտացնող ժապավեն 6506 2004 թ. մետր 121  85,668
138. Խտացնող ժապավեն 6420 2004 թ. մետր 167  118,236
139. Մետաղական բռնակ 2004 թ. հատ 46  325,680
140. Մոխրաման 2004 թ. հատ 8  76,000
141. Վարագույր` Արգանզա (ննջասենյակի) 2004 թ. մետր 37  299,700
142. Դեկորատիվ վարագույր 2004 թ. մետր 45  477,000
143. Վարագույր Արգանզա (ճաշասենյակի) 2004 թ. մետր 28  212,800
144. Վարագույր Արգանզա (խոհանոցի) 2004 թ. մետր 3  24,600
145. Վարագույր` ճաշասենյակի 2004 թ. մետր 5  72,500
146. Վարագույրի կապիչ 2004 թ. հատ 10  20,000
147. Ցանց (մահճակալի) 2004 թ. հատ 6  96,000
148. Հողաթափ սրբիչից (մոխրովի) 2004 թ. հատ 50  100,000
149. Բաղնիքի սրբիչ 2004 թ. հատ 30  150,000
150. Սրբիչ` ձեռքի 2004 թ. հատ 30  90,000
151. Բաղնիքի գորգիկ 2004 թ. հատ 20 60,000
152. Բաղնիքի խալաթ 2004 թ. հատ 6  84,000
153. Վարագույր 2007 թ. մետր 100  2,367,000
154. Քուղ 2007 թ. մետր 50  625,000
155. Ներքնակ 2007 թ. հատ 6  309,600
156. Ծածկոց 2007 թ. հատ 2  300,000
157. Լուսարձակ 2008 թ. հատ 16  649,200
           66,845,066

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան