Համարը 
թիվ 570
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
21.09.1991
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.1991
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 1991 թ. թիվ 570

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի առաջարկությունը` հանրապետությունում Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարան (ՀԱՀ) ստեղծելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (Ջ. Ջանոյանին)` սահմանված կարգով գրանցել Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարանը ոչ արտադրական, ոչ շահութաբեր համատեղ ձեռնարկության հիմունքներով:

3. Համալսարանի գործունեությունը 1991 թվականից սկսելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համագումարների պալատի մասնաշենքը (Մարշալ Բաղրամյան պող., 40):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (Ջ. Ջանոյանին)`

ա) հատկացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին 600 հազ. ռուբլի` համագումարների պալատի մասնաշենքի վերանորոգման համար.

բ) համալսարանի ամենամյա ընթացիկ ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին յուրաքանչյուր տարի հատկացնել 1,5 մլն ռուբլի, որից` 1,0 մլն ռուբլի 1991 թվականին, համաձայն ներկայացված հաշվարկի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) 1991 թվականին հատկացվելիք 1,0 մլն ռուբլու ծախսերը կատարելու նպատակով համատեղ քննության առնել և հաստատել համապատասխան նորմատիվներ.

բ) համագումարների պալատի մասնաշենքի վերանորոգման ծախսերը ֆինանսավորել ըստ փաստացի կատարողականի:

6. Ընդունել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված կազմակերպությունների հետ, Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարանի համալիրի շինարարության համար սահմանված կարգով Կոտայքի շրջանում 140 հեկտար հողատարածություն հատկացնելու մասին:

7. Կոտայքի շրջանում համալսարանի համալիրի և հրավիրված պրոֆեսորադասախոսական աշխատողների համար բնակելի շենքի նախագծման և շինարարության գլխավոր պատվիրատու համարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` համաձայն ներկայացված հայտերի, սահմանված կարգով, նախատեսել նշված օբյեկտների նախագծումը և շինարարությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրի մշակումներում:

8. Համալսարանի համալիրի նախագծման աշխատանքները հանձնարարել «Հայպետնախագիծ» ինստիտուտին: Նախագծման աշխատանքների ավարտը սահմանել 192 թվականի դեկտեմբեր ամիսը:

9. Համալսարանի համալիրի շինարարության գլխավոր կապալային կազմակերպություն հաստատել Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությունը:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` համաձայն ներկայացված հայտերի, քննության առնել և, հնարավորության դեպքում, համալսարանին 1992 թվականին նախատեսել տրանսպորտային միջոցների հատկացում: