Համարը 
N 172-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
05.03.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.03.2009
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 172-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը:

(2-րդ կետը փոփ. 29.09.09 N 813-Ա, 13.11.09 N 946-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 5-ի N 172-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Վարդանյան          

-ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի
նախագահ)

 

 

Գ. Մալխասյան          

-ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

 

Ա. Բախշյան   

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

 

Ա. Մուսայան  

-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

 

Կ. Արեյան      

-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

 

 

Տ. Գրիգորյան

-ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետ

 

 

Մ. Մինասյան 

-Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

 

 

Գ. Գալստյան

-Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)

 

 

 Կ. Մարգարյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան