Համարը 
N 575-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.588
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.05.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 575-Ն

 

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման 110-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացրած և նախարարության կողմից ընդհանրացված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հաշվարկների հիման վրա քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

3. Սահմանել, որ`

1) 2010/2011 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում.

2) 2010/2011 և 2011/2012 ուսումնական տարիների ընթացքում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2011/2012 ուսումնական տարվա ավարտին հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետում հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ ապահովել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 575-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ

 

Երևան

 

1. Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց

2. Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց

3. Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց

4. Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց

5. Ս. Գևորգյանի անվան N 189 ավագ դպրոց

6. Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց

7. Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց

8. Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց

9. N 160 ավագ դպրոց

10. N 30 ավագ դպրոց

11. Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոց

12. N 46 ավագ դպրոց

13. Լեոյի անվան N 65 ավագ դպրոց

14. N 97 ավագ դպրոց

15. Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոց

16. Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց

17. Անդրանիկ Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոց

18. Խ. Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոց

19. Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց

20. Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց

21. N 37 հիմնական դպրոց

22. Ստ. Զորյանի անվան N 56 հիմնական դպրոց

23. Ղ. Աղայանի անվան N 63 հիմնական դպրոց

24. Հ. Հայրապետյանի անվան N 78 հիմնական դպրոց

25. Գայի (Հայկ Բժշկյանց) անվան N 129 հիմնական դպրոց

26. Ն. Զարյանի անվան N 130 հիմնական դպրոց

27. Ս. Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոց

28. Հ. Օշականի անվան N 172 հիմնական դպրոց

29. Րաֆֆու անվան N 36 հիմնական դպրոց

30. Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց

31. Ալ. Շիրվանզադեի անվան N 21 հիմնական դպրոց

32. Ռ. Միրոյանի անվան N 77 հիմնական դպրոց

33. Հ. Պողոսյանի անվան N 82 հիմնական դպրոց

34. Լ. Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց

35. Հ. Իսակովի անվան N 132 հիմնական դպրոց

36. «Արգենտինյան Հանրապետություն» N 76 հիմնական դպրոց

37. Ռ. Սևակի անվան N 151 հիմնական դպրոց

38. N 192 հիմնական դպրոց

39. Ա. Նավասարդյանի անվան N 196 հիմնական դպրոց

40. Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց

41. N 200 հիմնական դպրոց

42. N 45 հիմնական դպրոց

43. N 49 հիմնական դպրոց

44. Մ. Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոց

45. Խ. Սամուելյանի անվան N 47 հիմնական դպրոց

46. Հ. Սահյանի անվան N 70 հիմնական դպրոց

47. N 120 հիմնական դպրոց

48. Պ. Սևակի անվան N 123 հիմնական դպրոց

49. Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական դպրոց

50. Վ. Համբարձումյանի անվան N 17 հիմնական դպրոց

51. Ս. Լիսիցյանի անվան N 34 հիմնական դպրոց

52. Ն. Գոգոլի անվան N 35 հիմնական դպրոց

53. Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց

54. N 178 հիմնական դպրոց

55. N 64 հիմնական դպրոց

56. Ղ. Ալիշանի անվան N 95 հիմնական դպրոց

57. N 167 հիմնական դպրոց

58. N 175 հիմնական դպրոց

59. Ա. Հովհաննիսյանի անվան N 194 հիմնական դպրոց

60. N 44 հիմնական դպրոց

61. Մ. Մանուշյանի անվան N 48 հիմնական դպրոց

62. Հ. Պարոնյանի անվան N 59 հիմնական դպրոց

63. Խ. Աբովյանի անվան N 84 հիմնական դպրոց

64. Ս. Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց

65. N 147 հիմնական դպրոց

66. N 9 հիմնական դպրոց

67. Գ. Զոհրապի անվան N 43 հիմնական դպրոց

68. Կ. Զարյանի անվան N 117 հիմնական դպրոց

69. Ս. Բյուրատի անվան N 125 հիմնական դպրոց

70. N 136 հիմնական դպրոց

71. N 31 հիմնական դպրոց

72. N 50 հիմնական դպրոց

73. Ալ. Մյասնիկյանի անվան N 66 հիմնական դպրոց

74. N 144 հիմնական դպրոց

75. N 154 հիմնական դպրոց

76. Վ. Վարդևանյանի անվան N 173 հիմնական դպրոց

77. Վ. Համբարձումյանի անվան N 12 հիմնական դպրոց

78. Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց

79. Հովհ. Թումանյանի անվան N 32 հիմնական դպրոց

80. Վ. Բելինսկու անվան N 38 հիմնական դպրոց

81. Ա. Սախարովի անվան N 69 հիմնական դպրոց

82. N 110 հիմնական դպրոց

83. Հ. Ավետիսյանի անվան N 74 հիմնական դպրոց

84. N 75 հիմնական դպրոց

85. Մ. Սարյանի անվան N 86 հիմնական դպրոց

86. N 98 հիմնական դպրոց

87. Գր. Նարեկացու անվան N 137 հիմնական դպրոց

88. N 140 հիմնական դպրոց

89. Գ. Նժդեհի անվան N 161 հիմնական դպրոց

90. Դ. Դեմիրճյանի N 27 հիմնական դպրոց

91. Հովհ. Հովհաննիսյանի անվան N 52 հիմնական դպրոց

92. Մովսես-Պողոս Ճամբազյանի անվան N 79 հիմնական դպրոց

93. N 99 հիմնական դպրոց

94. Մ. Գորգիսյանի անվան N 158 հիմնական դպրոց

95. Հովհ. Շիրազի անվան N 169 հիմնական դպրոց

96. Լ. Շանթի անվան N 4 հիմնական դպրոց

97. Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց

98. Նար-Դոսի անվան N 14 հիմնական դպրոց

99. Ալ. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց

100. Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց

101. Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց

102. Ստ. Շահումյանի անվան N 1 հիմնական դպրոց

103. Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց

104. Է. Թելմանի անվան N 13 հիմնական դպրոց

105. Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց

106. Ս. Սպանդարյանի անվան N 24 հիմնական դպրոց

107. Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց

108. Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց

109. Խ. Աբովյանի անվան N 2 հիմնական դպրոց

110. Ալ. Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոց

111. Ն. Աղբալյանի անվան N 19 հիմնական դպրոց

112. Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց

113. Ե. Չարենցի անվան N 67 հիմնական դպրոց

114. Ն. Ստեփանյանի անվան N 71 հիմնական դպրոց

115. Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց

116. Ջ. Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոց

117. Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոց

118. N 39 հիմնական դպրոց

119. Ա. Շավարշյանի անվան N 40 հիմնական դպրոց

120. Ա. Խանջյանի անվան N 53 հիմնական դպրոց

121. Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոց

 

Արարատի մարզ

 

125. Արարատի ավագ դպրոց

126. Արարատի N 1 հիմնական դպրոց

127. Արարատի N 2 հիմնական դպրոց

128. Արարատի N 3 հիմնական դպրոց

129. Արարատի N 4 հիմնական դպրոց

130. Վեդիի ավագ դպրոց

131. Վեդիի N 1 հիմնական դպրոց

132. Վեդիի N 2 հիմնական դպրոց

133. Ոսկետափի ավագ դպրոց

134. Ոսկետափի հիմնական դպրոց

135. Մասիսի N 6 հիմնական դպրոց

 

Արմավիրի մարզ

 

136. Արմավիրի N 4 ավագ դպրոց

 

Գեղարքունիքի մարզ

 

137. Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց

138. Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

139. Վարդենիսի N 3 հիմնական դպրոց

140. Վարդենիսի N 4 հիմնական դպրոց

141. Ճամբարակի ավագ դպրոց

142. Ճամբարակի N 1 հիմնական դպրոց

143. Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոց

 

Լոռու մարզ

 

144. Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոց

145. Վանաձորի Գրիբոյեդովի անվան N 11 ավագ դպրոց

146. Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան

       N 1 հիմնական դպրոց

147. Վանաձորի Ա. Իսահակյանի անվան N 2 հիմնական դպրոց

148. Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոց

149. Վանաձորի Ս. Շահումյանի անվան N 6 հիմնական դպրոց

150. Վանաձորի N 8 հիմնական դպրոց

151. Վանաձորի Ս. Զորյանի անվան N 22 հիմնական դպրոց

152. Վանաձորի Մ. Մաշտոցի անվան N 15 հիմնական դպրոց

153. Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան N 20 հիմնական դպրոց

154. Վանաձորի Գայի անվան N 21 հիմնական դպրոց

155. Հ. Շիրազի անվան Գուգարքի ավագ դպրոց

156. Գուգարքի հիմնական դպրոց

 

Շիրակի մարզ

 

157. Գյումրու N 42 ավագ դպրոց

158. Գյումրու Աթ. Խնկոյանի անվան N 33 ավագ դպրոց

159. «Բալատոն» ավագ դպրոց

160. Գյումրու Գ. Սարյանի անվան N 24 հիմնական դպրոց

161. Գյումրու Գր. Լուսավորչի անվան N 31 հիմնական դպրոց

162. Գյումրու N 43 հիմնական դպրոց

 

Սյունիքի մարզ

 

163. Սիսիանի ավագ դպրոց

164. Սիսիանի N 1 հիմնական դպրոց

165. Սիսիանի N 2 հիմնական դպրոց

166. Սիսիանի N 4 հիմնական դպրոց

167. Սիսիանի N 5 հիմնական դպրոց

 

Տավուշի մարզ

 

168. Նոյեմբերյանի ավագ դպրոց

169. Նոյեմբերյանի N 2 հիմնական դպրոց

170. Բերդի ավագ դպրոց

171. Բերդի N 1 հիմնական դպրոց

172. Բերդի N 3 հիմնական դպրոց

173. Բերդի N 4 հիմնական դպրոց

 

Վայոց ձորի մարզ

 

174. Եղեգնաձորի ավագ դպրոց

175. Եղեգնաձորի N 1 հիմնական դպրոց

176. Եղեգնաձորի N 2 հիմնական դպրոց

177. Ջերմուկի ավագ դպրոց

178. Ջերմուկի N 1 հիմնական դպրոց

179. Ջերմուկի N 3 հիմնական դպրոց

 

Կոտայքի մարզ

 

180. Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոց

181. Չարենցավանի N 2 հիմնական դպրոց

182. Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոց

183. Չարենցավանի Ս. Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց

184. Չարենցավանի Ե. Չարենցի անվան N 5 հիմնական դպրոց

185. Չարենցավանի N 6 հիմնական դպրոց

186. Աբովյանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոց

187. Աբովյանի N 4 ավագ դպրոց

189. Աբովյանի N 6 ավագ դպրոց

190. Աբովյանի N 2 հիմնական դպրոց

191. Աբովյանի Ն. Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց

192. Աբովյանի N 8 հիմնական դպրոց

193. Աբովյանի N 7 հիմնական դպրոց

194. Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N 10 հիմնական դպրոց

195. Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց

196. Բյուրեղավանի հիմնական դպրոց

197. Նոր Հաճնի ավագ դպրոց

198. Նոր Հաճնի N 1 հիմնական դպրոց

199. Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց

200. Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան