Համարը 
ՀՕ-203
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.03.1998
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
25.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ կողմից
3 մարտի 1998 թ.

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային վճարի հասկացությունը, վճարողների շրջանակը, վճարի տեսակները, դրույքաչափերը, հաշվարկման և գանձման կարգը, կարգավորում է ճանապարհային վճարի հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ավտոմոբիլային ճանապարհներ) շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

 

Հոդված 3. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

 

Հոդված 4. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Ճանապարհային վճարի տեսակներն են`

ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.

բ) այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.

գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.

դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը.

ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.

1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար`

10000 դրամ

2. Ավտոբուսների համար`

ա) մինչև 13 նստատեղով

20000 դրամ

բ) 13-ից մինչև 30 նստատեղով

40000 դրամ
գ) 30 և ավելի նստատեղով 60000 դրամ

3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար`

ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15000 դրամ
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25000 դրամ
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40000 դրամ
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65000 դրամ
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80000 դրամ
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110000 դրամ

է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ

150000 դրամ:

(5-րդ հոդվածը փոփ. 02.12.03 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 6. Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի դրույքաչափերը

(վերնագիրը խմբ. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

1. Սույն օրենքի իմաստով ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`

ընդհանուր զանգվածը` 36 տոննան.

մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննան.

երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տոննան.

երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տոննան:

Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:

2. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սույն հոդվածում սահմանված դրույքաչափերի գումարի և ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով:

3. 36 և ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը

դրույքաչափը

 

36-ից մինչև 40 տոննա 110 դրամ
40-ից մինչև 45 տոննա 130 դրամ
45-ից մինչև 50 տոննա 155 դրամ
50-ից մինչև 55 տոննա 175 դրամ
55-ից մինչև 60 տոննա 220 դրամ
60-ից մինչև 65 տոննա 265 դրամ
65-ից մինչև 70 տոննա 310 դրամ
70-ից մինչև 75 տոննա 375 դրամ
75-ից մինչև 80 տոննա 440 դրամ
80-ից մինչև 85 տոննա 550 դրամ
85-ից մինչև 90 տոննա 770 դրամ
90-ից մինչև 95 տոննա 1100 դրամ
95-ից մինչև 100 տոննա 1540 դրամ
100 և ավելի տոննա

1540 դրամին գումարած 100 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի
համար` 88 դրամ:

 

4. Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը

դրույքաչափը

 

10-ից մինչև 10,5 տոննա 45 դրամ
10,5-ից մինչև 11 տոննա 110 դրամ
11-ից մինչև 11,5 տոննա 175 դրամ
11,5-ից մինչև 12 տոննա 265 դրամ
12-ից մինչև 12,5 տոննա 375 դրամ
12,5-ից մինչև 13 տոննա 530 դրամ
13-ից մինչև 13,5 տոննա 770 դրամ
13,5-ից մինչև 14 տոննա 1100 դրամ
14-ից մինչև 14,5 տոննա 1430 դրամ
14,5-ից մինչև 15 տոննա 1760 դրամ
15-ից մինչև 15,5 տոննա 2100 դրամ
15,5-ից մինչև 16 տոննա 2400 դրամ
16 և ավելի տոննա

2400 դրամին գումարած 16 տոննան գերազանցող յուրաքանչյուր կես տոննայի
համար` 45 դրամ:

 

5. Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

երկու սռնիով կամրջակի բեռնվածքը

դրույքաչափը

 

18-ից մինչև 19 տոննա 265 դրամ
19-ից մինչև 20 տոննա 380 դրամ
20-ից մինչև 21 տոննա 430 դրամ
21-ից մինչև 22 տոննա 700 դրամ
22-ից մինչև 23 տոննա 925 դրամ
23-ից մինչև 24 տոննա 1190 դրամ
24-ից մինչև 25 տոննա 1540 դրամ
25-ից մինչև 26 տոննա 1950 դրամ
26 և ավելի տոննա

1950 դրամին գումարած 26 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի
համար` 55 դրամ:

 

6. Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

երեք սռնիով կամրջակի բեռնվածքը

դրույքաչափը

 

22-ից մինչև 22,5 տոննա 90 դրամ
22,5-ից մինչև 23 տոննա 110 դրամ
23-ից մինչև 24 տոննա 175 դրամ
24-ից մինչև 25 տոննա 265 դրամ
25-ից մինչև 26 տոննա 395 դրամ
26-ից մինչև 27 տոննա 550 դրամ
27-ից մինչև 28 տոննա 705 դրամ
28-ից մինչև 29 տոննա 880 դրամ
29-ից մինչև 30 տոննա 1080 դրամ
30-ից մինչև 31 տոննա 1300 դրամ
31-ից մինչև 32 տոննա 1540 դրամ
32-ից մինչև 33 տոննա 1805 դրամ
33-ից մինչև 34 տոննա 2135 դրամ
34-ից մինչև 35 տոննա 2650 դրամ
35 և ավելի տոննա 2650 դրամին գումարած 35 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ:

(6-րդ հոդվածը խմբ. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 61 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20-ից մինչև 35 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների երթևեկության վճարը հաշվարկվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`


Ավտոմեքենայի բեռնատարողությունը

Ամսական դրույքաչափը

20-ից մինչև 25 տոննա 15 000 դրամ
25-ից մինչև 30 տոննա 30 000 դրամ
30-ից մինչև 35 տոննա 45 000 դրամ
35 և ավելի տոննա 60 000 դրամ

(61-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 7. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀներՈՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց եզրաչափերից առնվազն մեկը (ներառյալ` բեռի չափերը) գերազանցում է`

բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4 մետրը.

լայնությունը` 2,5 մետրը.

երկարությունը` մեկ կցորդի (կիսակցորդի) դեպքում` 20 մետրը, երկու և ավելի կցորդների դեպքում` 24 մետրը:

Մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց բեռը դուրս է գալիս տրանսպորտային միջոցի հետին եզրագծից 2,5 մետրից ավելի:

2. Մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության համար ավտոմոբիլային ճանապարհներով յուրաքանչյուր տասը կիլոմետր տեղափոխելու համար վճարը սահմանվում է 110 դրամ:

 

Հոդված 8. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.

բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 9. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և պետական բյուջե է մուծվում այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:

2. Տասնհինգ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ստուգում են սույն հոդվածին համապատասխան հաշվարկված` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.12.03 ՀՕ-42-Ն) 

 

Հոդված 10. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ այլ պետություններում գրանցված ԾԱՆՐԱՔԱՇ և ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է յուրաքանչյուր երթի համար:

2. Ներհանրապետական փոխադրումների դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար, վճարը գանձվում է մինչև փոխադրումների իրականացումը:

3. Վճար վճարողը վճարի հաշվարկն իրականացնում է` ելնելով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռնվածքից, եզրաչափերից և ճանապարհներով տեղափոխման հեռավորությունից:

4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար վճարը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` տալով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար կատարված հաշվարկը ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` մաքսային ձևակերպումների ժամանակ: Հաշվարկների անճշտության դեպքում առաջացած տարբերությունը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

(10-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 101 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի հաշվարկման և վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ամսական վճարը վճարվում է մինչև տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված և վճարված վճարների մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի  սահմանած ձևով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը և ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հարկային մարմինն ստուգում է վճար վճարողի կատարած վճարի հաշվարկի և վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը և հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի  ներկայացրած հայտում կատարված հաշվարկների և վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում հարկային մարմինը վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո` երկօրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձևակերպումների ժամանակ վճար վճարողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որևէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու և տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձևակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի  սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքում ենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-212-Ն)

(101-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-212-Ն)

 

Հոդված 11. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և յուրաքանչյուր եռամսյակ պետական բյուջե է մուծվում տարեկան գումարի մեկ քառորդի չափով:

2. Տարվա ընթացքում նոր գովազդ տեղադրելու դեպքում վճարի գումարը նվազեցվում է տարվա անցած օրերին համամասնական գումարի չափով, իսկ վճարման ենթակա գումարը պետական բյուջե է մուծվում տարվա մնացած եռամսյակներում` հավասար չափերով:

 

Հոդված 12. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են տասնհինգ օրից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

2. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:

3. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:

(12-րդ հոդվածը փոփ. 02.12.03 ՀՕ-42-Ն) 

 

Հոդված 13. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

 

1. Ճանապարհային վճարը վճարվում է հայկական դրամով:

2. (մասն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-148-Ն)

(13-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-73-Ն, 09.04.07 ՀՕ-148-Ն) 

 

Հոդված 13.1.

Ճանապարհային վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարի պարտավորությունների (վճար, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հայտերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):

Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:

(131-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-188-Ն) 

 

Հոդված 14. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վճարողի դիմումի համաձայն վերադարձվում են նրան` դիմումը ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

(14-րդ հոդվածը փոփ. 02.12.03 ՀՕ-42-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի`

ա) պահանջել ճանապարհային վճարը գանձող մարմնից կատարելու հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.

բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ճանապարհային վճարը գանձող մարմնի կամ պաշտոնակատար անձանց գործողությունները.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.

դ) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին.

ե) դիմել պետական մարմիններին` ճանապարհային վճարի արտոնություն ստանալու համար:

 

Հոդված 16. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ճանապարհային վճար վճարողը պարտավոր է`

ա) սույն օրենքով սահմանված դրույքաչափերից ելնելով` ինքնուրույն հաշվարկել ճանապարհային վճարի գումարը.

բ) ժամանակին վճարել ճանապարհային վճարը.

գ) անհրաժեշտության դեպքում ճանապարհային վճարը գանձող մարմիններ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ներկայացնել ճանապարհային վճարի գծով արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

ե) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված ճանապարհային վճարի գումարի չափով ուղղումներ կատարել հաշվապահական հաշվառման մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ճանապարհային վճարից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

գ) հեծանիվների, մոպեդների, գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների համար վճար վճարողները:

 

Հոդված 18. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերը` իրենց անձնական և պաշտոնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնությունների, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերը.

ե) Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների` Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող վճար վճարողները` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա:

 

Հոդված 19. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Ճանապարհային վճարից ազատման, ինչպես նաև վճարի գումարի նվազեցման կամ վճարման ժամկետի հետաձգման այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 20. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար` բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

 3. Ստուգմամբ հայտնաբերված` ժամանակին չվճարված վճարի գումարները, ինչպես նաև սույն oրենքով սահմանված տույժերը պետական բյուջե վճարվում են հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-oրյա ժամկետում:

Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.12.10 ՀՕ-188-Ն) 

 

Հոդված 21. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 22. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ:

 

Հոդված 23. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


Երևան
25 մարտի 1998 թ.
ՀՕ-203