Համարը 
N 781-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հոդ.297
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.07.2011
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հուլիսի 2011 թ.

N 781-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները.

1) 2.2 կետի ա/ ենթակետում «TOEFL» (ԹՕԵՖԼ) բառից հետո լրացնել «(iBT)» (այԲԻԹԻ) բառը:

2) 2.2 կետի ա/ ենթակետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Նախորդ տարիների միչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը «TOEFL» (ԹՕԵՖԼ) ծրագրի iTP (այԹԻՓԻ) տարբերակով հանձնած վավեր վկայագրերը ուժի մեջ են 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ»:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին՝ սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 

Ա. Աշոտյան