Համարը 
N 02/695
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.107
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.05.2002
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.04.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԳԵԼԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

22 մայիսի 2002 թ.
ք. Երևան

N 02/695

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԳԵԼԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթները`

(Նախաբանը փոփ. 10.06.11 N 1167-Ն)

 

Հրամայում եմ

 

Հաստատել՝

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածով սահմանված արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակվող հանձնարարագրի սահմանված հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին արգելանքն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կայացվող որոշման ձևերը:

(Հրամանը փոփ. 10.06.11 N 1167-Ն)

 

Նախարար

Ե. Զախարյան

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ թիվ _____________

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ______________________________

(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

___________________________________________________________

(արգելանք դնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

___________________________________________________________

(արգելանք դնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

հանձնարարվում է

____________________________________________ պատկանող գույքի վրա

(հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն)

___________________________________________________________

(չկատարված պարտավորության չափը հանձնարարագիրը հրապարակելու օրվա դրությամբ)

___________________________________________________________

 

չկատարված հարկային պարտավորության չափով արգելանք դնել:

 

Հիմք` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդված:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ

 

Հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները.

1. կնքելու պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց.

2. ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեններ.

3. միջնորդություններ կատարելու.

4. մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.

5. ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.

6. առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.

7. հայերեն չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.

8. բողոքարկելու ընդունված որոշումները և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ.

9. պարտավոր է կատարել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի պահանջները:

 

Ինձ բացատրված է իմ իրավունքներն ու պարտականությունները,

ստացա հանձնարարագրի պատճենը __________________________________

(ստորագրություն, հարկ վճարող պաշտոնատար անձի անուն, ազգանունը)

 

օրինակ 1

 

____ _______________ 200 թ.  __________  _______________________

(վայրը)                    (ՀՀ ԿԱ ՊԵԿ ստորաբաժանման անվանումը)

 

(Հանձնարարագիրը փոփ. 10.06.11 N 1167-Ն)

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Թ Ի Վ _____

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ ________________________________________________________

(ՀՀ ԿԱ ՊԵԿ ստորաբաժանման անվանումը, պաշտոնը, անուն, ազգանունը)

 

Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ____  _____________ 200 թ. թիվ հանձնարարագրի և

ուսումնասիրելով հարկ վճարողի հարկային գործը

Պարզեցի, որ___________________________________________________

(հարկ վճարողի անունը (անվանումը), հասցեն, ՀՎՀՀ, պարտավորության չափը

___________________________________________________________

որոշում ընդունելու օրվա դրությամբ՝ ըստ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների և ընդամենը տույժ և տուգանքի հետ միասին)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Վերոգրյալի հիման վրա ղեկավարվելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթներով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Արգելանք դնել հարկ վճարող ________________________________________

(անուն, ազգանունը, անվանումը, ՀՎՀՀ)

պատկանող ___________________________________________________

(գույքի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, արգելադրված գումարի չափը և (կամ)

___________________________________________________________

սպասարկող բանկը, բանկային հաշվի համարը)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Նրան արգելել____________________________________ արգելադրված գույքը:

(օգտագործել և (կամ) տնօրինել և /կամ տիրապետել)

Որոշման պատճենը մեկօրյա ժամկետում ուղարկել____________________________

____________________________

____________________________

 

Որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Որոշման վարչական կարգով բողոքարկումը համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի 14-րդ մասի` չի կասեցնում որոշման կատարումը:

 

__________________
(արգելանք դնող պաշտոնատար
անձի անունը, ազգանունը)

____________
(ստորագրությունը)

____________
(հարկ վճարող պաշտո-
նատար անձի անունը,
ազգանունը)

___________
(ստորագրությունը)

 

__________________
(արգելանք դնող պաշտոնատար
անձի անունը, ազգանունը)

____________
(ստորագրությունը)

____________
(հարկ վճարող պաշտո-
նատար անձի անունը,
ազգանունը)

___________
(ստորագրությունը)

 

ստացա որոշման պատճենը

_______________
(ստորագրությունը)

______________________
(հարկ վճարող պաշտոնատար անձի
անունը, ազգանունը)

 

Ինձ զգուշացվել է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

_______________________

(ստորագրությունը)

_____________________________
(հարկ վճարող պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

(Ձևը փոփ., լրաց. 10.06.11 N 1167-Ն)