Համարը 
N 408-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հոդ.23
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

 N 408-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 408-Ն որոշման

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/07

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթների ցանկը, ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները:

2. Ապահովագրական ընկերությունները ապահովագական գործառույթների պատվիրակման պայմանագրով կարող են պատվիրակել՝

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված գործառույթները,

2) ապահովագրության օբյեկտի զննումը և (կամ) դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու հնարավորության գնահատումը,

3) ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը:

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.11.10 թիվ 316-Ն)

2.1 Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված պահանջները չեն տարածվում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնին ինչպես նաև քրեական հետապնդման մարմնին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գործառույթի պատվիրակման նկատմամբ: Սույն կետով նախատեսված պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը սույն կանոնակարգի ուժով համարվում է տրված:

(2.1 կետը լրաց. 29.11.10 թիվ 316-Ն, 20.12.11 թիվ 356-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ

 

3. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախնական թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`

1) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար թույլտվություն ստանալու դիմում (համաձայն սույն Հավելվածի Հավելված 1-ի),

2) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 54-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ընդ որում` կոնտրագենտի իրավական կարգավիճակի մասին տեղեկատվությունը ներկայացվում է համաձայն սույն Հավելվածի Հավելված 2-ի,

3) տեղեկանք՝ տրված պետական լիազորված մարմնի կողմից՝ դատարանի որոշման բացակայության մասին, համաձայն որի կոնտրագենտը ճանաչվել է սնանկ կամ անվճարունակ: Օտարերկրյա իրավաբանական անձի կողմից ներկայացվում է տեղեկանք՝ տրված նրա գրանցման երկրում նման լիազորություններ ունեցող մարմնի կողմից, այդպիսի մարմնի առկայության դեպքում: Սույն ենթակետը չի տարածվում Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կոնտրագենտների վրա,

4) ոչ ռեզիդենտ կոնտրագենտների պարագայում՝ հայտարարություն, որ պատվիրակվող գործառույթները իրականացնելու համար կոնտրագենտի երկրի օրենսդրությամբ լիցենզիա կամ հատուկ այլ թույլտվություն չի պահանջվում, իսկ պահանջվելու դեպքում՝ այդ լիցենզիայի կամ թույլտվության առկայությունը հավաստող փաստաթղթեր,

5) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի պատճենը,

6) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրում նշված չլինելու դեպքում՝ ապահովագրական գործառույթների պատվիրակման ժամկետը,

7) Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթների պատվիրակման դեպքում` Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3/01-ի 103-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ, ինչպես նաև նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ: Ընդ որում, սույն ենթակետում նշված 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են 2012 թվականի մարտի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 29.11.10 թիվ 316-Ն, խմբ., լրաց. 20.12.11 թիվ 356-Ն)

4. Կենտրոնական բանկը կարող է ապահովագրական ընկերությունից պահանջել ապահովագրական գործառույթների պատվիրակման վերաբերյալ այլ տեղեկատվություն՝ սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:

5. Կենտրոնական բանկը կարող է պահանջել օտարերկրյա կոնտրագենտի կանոնադրությունը` հաստատված իրավասու մարմնի կողմից, եթե Կենտրոնական բանկը կասկածներ ունի Կոնտրագենտի կողմից պատվիրակվող գործառույթների կատարման իրավասության վերաբերյալ:

(5-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 356-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Ապահովագրական գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունն ստանալու համար ապահովագրական ընկերությունից սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալուց հետո Կենտրոնական բանկը՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի գրությամբ, 30-օրյա ժամկետում տալիս է ապահովագրական գործառույթների պատվիրակման թույլտվություն կամ մերժում է այն: 30-օրյա ժամկետում, եթե ապահովագրական ընկերությունը չի ստանում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի գրությունը՝ ապահովագրական գործառույթների պատվիրակման համար նախնական թույլտվություն տալու կամ մերժելու վերաբերյալ, նախնական թույլտվությունը համարվում է ստացված:

7. Կենտրոնական բանկը թույլատրում է ապահովագրական գործառույթների պատվիրակումը, եթե առկա չեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը և ներկայացված փաստաթղթերը կեղծ և (կամ) թերի չեն, կամ դրանցում չեն արտացոլվել անարժանահավատ և (կամ) կեղծ տվյալներ:

8. Ապահովագրական ընկերությունը կոնտրագենտի հետ ապահովագրական գործառույթի պատվիրակման պայմանագրի դադարեցման դեպքում պայմանագիրը դադարեցնելուց հետո 3 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

(8-րդ կետը լրաց. 29.11.10 թիվ 316-Ն)

(Հավելվածը փոփ. լրաց. 29.11.10 թիվ 316-Ն, լրաց., խմբ. 20.12.11 թիվ 356-Ն)

 

 

Հավելված 1

«Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի

Կենտրոնական բանկի նախագահ

__________________ ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ապահովագրական գործառույթների պատվիրակման համար նախնական թույլտվություն ստանալու

 

Հարգելի __________

 

____________________________________________________ և

(ապահովագրական ընկերության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

____________________________________________________

(կոնտրագենտի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

միջև կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման _______________ 200-թ. թիվ __

պայմանագրով ______________________ պատվիրակվել է (են)_________________

(կոնտրագենտի անվանումը) 

 (ապահովագրական ընկերության անվանումը)

 

հետևյալ գործառույթները (նշել միայն պատվիրակվող գործառույթները)՝

 

o ապահովագրական միջնորդային գործունեության հետ կապված ապահովագրական գործակալության ծառայությունները.

o ներդրումների կամ ակտիվների կառավարումը.

o ապահովագրության պայմանագրերից բխող վնասների գնահատման, փոխհատուցման կամ վնասի վերականգնման գործերի վարումը.

o հաշվապահական հաշվառման վարումը.

o ապահովագրական oբյեկտի արժեքի գնահատումը.

o ակտուարի գործառույթները.

o ապահովագրության օբյեկտի զննումը և (կամ) դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու հնարավորության գնահատումը.

o ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը։

 

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի ..... «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» թիվ ….Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/07-ի՝ կից ներկայացնում ենք ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները:

Խնդրում ենք Ձեր թույլտվությունը:

 

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Առդիր՝ ___ էջ:

 

Դիմումը ներկայացնող անձ՝

______________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(հեռախոսը, բնակության (գտնվելու) վայրը)

 

«___» ______________ 200_ թ.

(Հավելվածը լրաց., փոփ. 29.11.10 թիվ 316-Ն)

 

Հավելված 2

«Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի

Կենտրոնական բանկի նախագահ

 

_____________________- ին

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

կոնտրագենտի իրավական կարգավիճակի մասին

 

Իրավաբանական անձ-կոնտրագենտի (կազմակերպության) տվյալներ

1. Անվանումը __________________________________________

2. Գտնվելու վայրը _______________________________________

 

3. Գրանցման ամսաթիվը ______________ վայրը _________________ համարը____________

օրը/ամիսը/տարի

 

 

 

4. Կազմակերպության գործունեության բնույթը, առկա լիցենզիաները, այլ թույլտվությունները

 

 

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Կոնտրագենտ ընկերության իրավասու անձ`

__________________________________________

(կոնտրագենտի անվանումը, իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 


(հեռախոսը, հասցեն)

«___» ______________ 200_ թ.  

(Հավելվածը փոփ. 29.11.10 թիվ 316-Ն, խմբ. 20.12.11 թիվ 356-Ն)