Համարը 
թիվ 296-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.323
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.11.2012
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012453

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

թիվ 296-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել վարկային կազմակերպությունների հաշվետվության լրացման կարգը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետև` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 15-ի 20.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20.2 Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված աղյուսակներում նշված թիվ 32 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակներից, որոնք լրացվում են սույն կետով սահմանված կարգով: Հաշվետու վարկային կազմակերպությունները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով կնքված գործարքների և մարման գործարքների համար:

1) Սույն կետով նախատեսված հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ը կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից):

2) Սույն հաշվետվության իմաստով գործարքների պայմաններում փոփոխություններ են համարվում սույն հաշվետվության 2-րդ աղյուսակում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները: Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում է ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են առաջնային գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը», այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել:

3) Սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով կնքվել են գործարքները, իսկ թվերը ներկայացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

4) Սույն կետով նախատեսված հաշվետվության աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ ընդհանուր կանոններին համապատասխան.

ա. «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում: Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

բ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է ISIN կոդը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում): Տարբերակիչ ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

գ. «Թողարկողի ֆիրմային անվանումը գտնվելու վայրը» սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայր): Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

դ. «Արժեթղթերի ծավալն` անվանական արժեքով» սյունակում լրացվում է միայն արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

ե. «Գործարքի արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

զ. «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (մասնավորապես` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ արժեթղթերի համար և այլն): Ընդ որում, տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կնքման (գործարքի պայմանների փոփոխության) օրվա դրությամբ:

է. «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:

ը. «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող սուբյեկտին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը: Ընդ որում, եթե գործարքի մյուս կողմ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարքը կնքել է հաճախորդի հաշվին, ապա գործարքի մյուս կողմ է համարվում ոչ թե տվյալ հաճախորդը, այլ այդ հաճախորդի հաշվին գործարք կնքող ներդրումային ծառայություններ մատուցող անձը:

թ. «Միջնորդը» սյունակը լրացման ենթակա է միայն օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով օտարերկրյա կազմակերպված շուկայում կամ օտարերկրյա անձի հետ գործարքներ կնքելու դեպքում, որտեղ լրացվում է միջնորդ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:

5) Ի լրումն սույն կետով սահմանված լրացման կանոնների` սույն կետով նախատեսված հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի համար նախատեսվում են լրացման լրացուցիչ կանոններ:

4) «Հաշվետու անձի կողմից կնքված արժեթղթերի առքուվաճառքի գործարքների վերաբերյալ» 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու անձանց կողմից արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն լրացման հետևյալ կանոնների.

ա. «Գործարքի տեսակը (առք/վաճառք)» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք»` կախված հաշվետու անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

բ. «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

գ. «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

ե. «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

6) «Հաշվետու անձի կողմից կնքված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ» 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու անձի կողմից կնքված և (կամ) փոփոխված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն լրացման հետևյալ կանոնների.

ա. «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է հաշվետու անձի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:

բ. «Գործարքի տեսակը (ռեպո/հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետու անձի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

դ. «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ» տարբերակներից մեկը: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված» տարբերակը, արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված» տարբերակը, երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված» տարբերակը, իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ» տարբերակը:

ե. «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

զ. «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

է. «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

ը. «Փոփոխված գործարքի ամսաթիվը» սյունակը լրացվում է միայն փոփոխված գործարքների լրացման դեպքում, որտեղ լրացվում է նախկինում կնքված գործարքի պայմաններում փոփոխություն իրականացնելու մասին ցանկացած ձևով համաձայնություն ձեռք բերելու ամսաթիվը` անկախ այդ համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետից:»:

2) Կանոնակարգ 15-ի 31.1-րդ կետի «, կամ իրականացված գործառնությունների ծավալը չի գերազանցել 3.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը» բառերը հանել:

3) Կանոնակարգ 15-ի Ձև թիվ 32 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 296-Ն որոշմամբ

Ձև թիվ 32

(օրական)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

______________________________________________________________________________________________

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Աղյուսակ 1. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________________

                       Հաշվետու օր _____________________________

 

N

Գործարքի տեսակը (առք/վաճառք)

Արժեթղթի դասը

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով

Միավոր արժեթղթի գինը

Քա-նակը

Ընդհանուր գումարը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Արժեթղթերի տարեկան եկամտաբերու-թյունը

Գործարքի կնքման ամսաթիվը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

1

                         

2

                         

3

                         

4

                         

5

                         

6

                         

7

                         

8

                         

9

                         

10

                         

11

                         

12

                         

13

                         

14

                         

15

                         

16

                         

17

                         

18

                         

19

                         

20

                         

21

                         

22

                         

23

                         

24

                         

25

                         

26

                         

27

                         

28

                         

29

                         

30

                         

31

                         

32

                         

33

                         

34

                         

35

                         

36

                         

37

                         

38

                         

39

                         

40

                         

 

Հաշվետու անձի գործադիր տնօրեն

___________________________

 Կ.Տ

  

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 296-Ն որոշմամբ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________________

                       Հաշվետու օր _____________________________

 

N

Գործարքի նույնակա-նացուցիչ համարը

Գործարքի տեսակը (ռեպո/հակա-դարձ ռեպո)

Գործարքի բնույթը

Արժեթղթի դասը

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN)

Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով

 Քանակը

Ընդհանուր գումարը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսա-դրույքը

Ռեպո/հ.ռեպո գործարքի մարման ամսաթիվը

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

1

                               

2

                               

3

                               

4

                               

5

                               

6

                               

7

                               

8

                               

9

                               

10

                               

11

                               

12

                               

13

                               

14

                               

15

                               

16

                               

17

                               

18

                               

19

                               

20

                               

21

                               

22

                               

23

                               

24

                               

25

                               

26

                               

27

                               

28

                               

29

                               

30

                               

31

                               

32

                               

33

                               

34

                               

35

                               

36

                               

37

                               

38

                               

39

                               

40

                               

 

Հաշվետու անձի գործադիր տնօրեն

___________________________
 

   Կ.Տ

Գլխավոր հաշվապահ՝

___________________________